Սողոմոնյան Կղզիներ

(Վերահղված է Սողոմոնյան կղզիներից)

Սողոմոնյան Կղզիներ, պետություն Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում՝ Մելանեզիայում։ Զբաղեցնում է համանուն կղզեխմբի մեծ մասը և նույնիսկ որոշ այլ կղզեխմբեր։ Կազմված է 992 կղզիներից և ընդհանուր տարածքը կազմում է 28,400 կմ²[4]։ Երկրի մայրաքաղաքը Հոնիարա քաղաքն է, որը տեղակայված է Գուադալկանալ կղզու վրա[5]։

Սողոմոնյան Կղզիներ
Solomon Islands]
Սողոմոնյան Կղզիների դրոշ Զինանշան
Flag of the Solomon Islands.svg
Coat of arms of the Solomon Islands.svg
Solomon Islands on the globe (Oceania centered).svg
Կարգավիճակհամագործակցության թագավորություն, կղզային պետություն, ինքնիշխան պետություն, երկիր և կղզեխմբային պետություն
Ներառում էԿենտրոնական նահանգ, Չոիսեուլ նահանգ, Guadalcanal Province?, Հոնիարա, Isabel Province?, Makira-Ulawa Province?, Malaita Province?, Western Province?, Rennell and Bellona Province? և Temotu Province?
Պետական լեզուանգլերեն
ՄայրաքաղաքՀոնիարա
Օրենսդիր մարմինNational Parliament of Solomon Islands?
Երկրի ղեկավարԵղիսաբեթ II
Կառավարության ղեկավարՌիք Հու
Մակերես28,400 կմ²
Ազգաբնակչություն611 343 մարդ (2017)[1]
Խտություն12,02 մարդ/կմ²
ՀիմնGod Save Our Solomon Islands?
ԿարգախոսTo Lead is to Serve և Seek the unexplored
Հիմնադրված է1978 թ.
ԱրժույթՍողոմոնյան Կղզիների դոլլար
Կենտրոնական բանկՍողոմոնյան Կղզիների Կենտրոնական բանկ
Ժամային գոտիUTC+11 և Pacific/Guadalcanal?[2]
Հեռախոսային կոդ+677
Ինտերնետ-դոմեն.sb
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,546[3]
solomons.gov.sb(անգլ.)

ԱշխարհագրությունԽմբագրել

Պետությունը զբաղեցնում է Խաղաղ օվկիանոսում` Մելանեզիայում գտնվող համանուն կղզեխմբի մեծ մասը, որը գտնվում է Նոր Գվինեայի արևելքում։

Խոշորագույն կղզիներն են Գուադալկանալը, Սանտա Իսաբելը, Մալայթին, Կրիստոբալը, Շուազյոլը, Նյու Ջորջիան։

Համեմատաբար առավել փոքր կղզիներ են Դաֆֆ կղզիախումբը, Սանտա Կրուսը, Սուոսսոուն, Բելլոնա, Ռեննալ և այլ կղզիներ[6][7]։

Կղզիներն ունեն հրաբխային ծագում և առաջացել են հրաբխի ժայթքման հետևանքով։ Ամենաբարձր կետը Պոպոմանասեու լեռն է, որը ունի 2335 մետր բարձրություն։ Կղզիների տարածքը հարուստ են կարճ, սակայն ջրառատ գետերով[8]։

Կլիման մերձհասարակածային է`շատ խոնավ։ Տարեկան տեղումների քանակը գնահատվում է 2300-ից 7500 մմ[9]։

Մայիսից մինչև հոկտեմբեր ամիսներին գերակշռում է հարա-արևելյան պասսատը, իսկ դեկտեմբերից մինչև մարտ՝ հյուսիսարևմտյան հասարակածային մուսսոնը։

ԵրկրաբանությունԽմբագրել

Սողոմոնյան Կղզիները գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում, որտեղ հաճախ են լինում երկրաշարժերը։

Վերջին բարձր մագնիտուտի երկրաշարժը այստեղ եղել է 2011 թվականի ապրիլի 23-ին։

2010 թվականի հունվարին տեղի ունեցած երկրաշարժը գնահատվել է 7,2 բալ, ոը ուղեկցվել է ցունամիով և հրաբխի ժայթքումով։

Արդյունքում զոհվել են հազարավոր անձինք[10][11]։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների, երկրի բնակչությունը կազմում է 515 870 մարդ։ Բնակչության տարեկան աճը կազմում է 2,3 %։

Ծնելիության մակարդակը կազմում է 26,9 %։ Մահացություննեը՝ 3,7 %: Կյանքի միջին տևողությունը կանանց մոտ 71 տարի, իսկ տղամարդկանց մոտ 76 տարի։

Էթնիկական կազմում գերակշռում են մելանեզիացիները՝ 95,3 % (491 466 մարդ)։ Կան նաև պոլինեզիացիներ՝ 3,1 % (15 911 մարդ), միկրոնեզիացիներ՝ 1,2 % (6446 մարդ), չինացիներ՝ 0,1 % (654 մարդ), եվրոպացիներ՝ 0,1 % (721 մարդ) և այլն։

Ուրբանիզացման մակարդակը կազմում է 19,7 %, որը կազմում է 101 798 մարդ[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  2. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/australasia
  3. Human Development ReportUnited Nations Development Programme.
  4. «Alvaro de Mendaña de Neira, 1542?–1595»։ Princeton University Library։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 8 
  5. «Solomon Islands»։ International Monetary Fund։ Վերցված է 2012 թ․ ապրիլի 21 
  6. Commonwealth and Colonial Law by Kenneth Roberts-Wray, London, Stevens, 1966. P. 897
  7. «Lord GORONWY-ROBERTS, speaking in the House of Lords, HL Deb 27 April 1978 vol 390 cc2003-19»։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19 
  8. Kirch, Patrick Vinton (2002). On the Road of the Winds: An Archaeological History of the Pacific Islands. Berkeley, California: University of California Press. ISBN 0-520-23461-8
  9. "From primitive to postcolonial in Melanesia and anthropology". Bruce M. Knauft (1999). University of Michigan Press. p. 103. ISBN 0-472-06687-0
  10. English Rebecca (սեպտեմբերի 16, 2012)։ «Carnival Kate met by crowd of 70,000»։ Daily Mail (London) 
  11. «Cap – Anu»։ Rspas.anu.edu.au։ դեկտեմբերի 14, 2012։ Վերցված է 2014 թ․ մայիսի 3 
  12. «The Tulagi Battle»։ Mylescfoxdd829.net։ օգոստոսի 7, 1942։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 7 

ԳրականությունԽմբագրել

  • Океания. Справочник. — М.: Наука, 1982.
  • Беллвуд П. Покорение человеком Тихого океана. Юго-Восточная Азия и Океания в доисторическую эпоху. — М.: Наука, Гл. редакция восточной литературы, 1986. — 524 с. — Серия «По следам исчезнувших культур Востока».
  • Блон Жорж. Великий час океанов: Тихий. — М. Мысль, 1980. — 205 с.