Գրոսմայստեր (գերմ.՝ Großmeister «մեծ վարպետ»), շախմատիստներին շնորհվող բարձրագույն կոչում։

Առաջին հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը

Պատմություն խմբագրել

XX դարի սկզբում գրոսմայստեր կամ վելտմայստեր (գերմ.՝ Weltmeister) էին կոչում այդ ժամանակների առավել նշանավոր՝ միջազգային խոշոր մրցաշարերի հաղթող շախմատիստներին։ Առաջին մրցաշարերը, որտեղ հանդես են եկել միայն գրոսմայստերները (այսպես կոչված, գրոսմայստերական մրցաշարեր), Օստենդեն է (1905 թվական, վելտմայստերներ), Սան Սեբաստիանը (1911, վելտմայստերներ), Սանկտ Պետերբուրգ (1914, առաջին գրոսմայստերական մրցաշարը)։

XX դարի առաջին կեսում գրոսմայստեր էին համարվում Ալեքսանդր Ալյոխինը, Օսիպ Բեռնշտայնը, Եֆիմ Բոգոլյուբովը, Էռնստ Գրյունֆելդը, Օլդրժիխ Դուրասը, Ֆրիդրիխ Զեմիշը, Մաքս Էյվեն, Էրիխ Էլիսկազեսը, Խոսե Ռաուլ Կապաբլանկան, Պաուլ Կերեսը, Էմանուել Լասկերը, Անդրե Լիլիենտալը, Ֆրենկ Մարշալը, Գեզա Մարոցին, Ժակ Միզեսը, Դավիդ Յանովսկին, Արոն Նիմցովիչը, Կառլ Շլեխտերը, Ռուդոլֆ Շպիլմանը, Միխայիլ Չիգորինը, Ռիխարդ Ռետին, Սամուել Ռեշևսկին, Ակիբա Ռուբինշտեյնը, Միլան Վիդմարը, Ռիխարդ Տայխմանը, Զիգբերտ Տառաշը, Սավելի Տարտակովերը, Ռոյբեն Ֆայնը, Սալո Ֆլորը և ուրիշներ։

Նախկին ԽՍՀՄ-ում «ԽՍՀՄ գրոսմայստեր» կոչումը սահմանվել է 1927 թվականին Համամիութենական V շախմատային համագումարում։ Այդ կոչմանն առաջինը 1929-ին արժանացել է Բորիս Վեռլինսկին՝ ԽՍՀՄ 1929 թ. առաջնությունում հաղթելու համար։ Նրան կարելի է համարել աշխարհում առաջին պաշտոնական գրոսմայստերը։

1931-ին Համամիութենական VII շախմատային համագումարը չեղյալ համարեց գրոսմայստերի կոչումը, որը կրկին վերականգնվեց 1935-ին։

Վերականգնելուց հետո առաջինը ԽՍՀՄ գրոսմայստերի կոչմանն արժանացավ Միխայիլ Բոտվիննիկը` 1935 թ. Մոսկվայի միջազգային մրցաշարում հաջող ելույթի համար։ Երկրորդը 1937 թ. դարձավ Գրիգորի Լևենֆիշը, որը, ոչ-ոքի խաղալով Մ. Բոտվիննիկի հետ, պահպանեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։

Բոլոր ԽՍՀՄ գրոսմայստերները, բացի Իգոր Պլատոնովից, հետագայում արժանացել են միջազգային գրոսմայստերի կոչման։

Միջազգային գրոսմայստեր խմբագրել

 
Նոր գրոսմայստերները 1950—1989 թվականներին

«Միջազգային գրոսմայստեր» կոչումը (այժմ՝ պարզապես «գրոսմայստեր». խորհրդային տարիներին «միջազգային» բառն ասվում էր ԽՍՀՄ գրոսմայստերից տարբերելու համար) ՖԻԴԵ-ն պաշտոնապես սահմանել է 1949 թվականին։ Տղամարդկանց շնորհվում է 1950-ից, կանանց՝ 1976-ից[1]։

«Միջազգային գրոսմայստեր» կոչումը շնորհվում է ցմահ՝ միջազգային մրցաշարերում նվաճումների համար։

 
Ռաֆայել Վահանյան (1983 թ.)

Առաջին պաշտոնական միջազգային գրոսմայստերներ 1950 թ. դարձել է 27 տղամարդ շախմատիստ։ Հայ շախմատիստներից առաջինը գրոսմայստերի կոչում 1952 թ. ստացել է աշխարհի ապագա 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նա իր ժամանակի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր. կոչումը ստացել էր 23 տարեկանում։

1971-ին միջազգային գրոսմայստեր է դարձել Ռաֆայել Վահանյանը, 1984-ին՝ Արշակ Պետրոսյանը և Սմբատ Լպուտյանը։

Ամենաերիտասարդ գրոսմայստերների ցուցակ խմբագրել

Իրենց ժամանակին խմբագրել

Տարի Շախմատիստ Երկիր Տարիք Տարիներ[2]
1950 Դավիդ Բրոնշտեյն   ԽՍՀՄ 26 2
1952 Տիգրան Պետրոսյան   ԽՍՀՄ 23 3
1955 Բորիս Սպասկի   ԽՍՀՄ 18 3
1958 Ռոբերտ Ֆիշեր   ԱՄՆ 15 տարեկան, 6 ամսական, 1 օրական 33
1991 Հուդիթ Պոլգար   Հունգարիա 15 տարեկան, 4 ամսական, 28 օրական 3
1994 Պետեր Լեկո   Հունգարիա 14 տարեկան, 4 ամսական, 22 օրական 3
1997 Էթիեն Բաքրո   Ֆրանսիա 14 տարեկան, 2 ամսական, 0 օրական 0
1997 Ռուսլան Պոնոմարյով   Ուկրաինա 14 տարեկան, 0 ամսական, 17 օրական 2
1999 Բու Քսյանջի   Չինաստան 13 տարեկան, 10 ամսական, 13 օրական 3
2002 Սերգեյ Կարյակին   Ուկրաինա 12 տարեկան, 7 ամսական, 0 օրական 19
2021 Աբհիմանյու Միշրա   ԱՄՆ 12 տարեկան, 4 ամսական, 25 օրական

Ամբողջ պատմության ընթացքում խմբագրել

Շախմատիստ Երկիր տարեկան ամսական օրական Տարի
1 Աբհիմանյու Միշրա   ԱՄՆ 12 4 25 2021[3]
2 Սերգեյ Կարյակին   Ուկրաինա 12 7 0 2002
3 Գուկեշ Դոմարաջու   Հնդկաստան 12 7 17 2019[4]
4 Ժավոխիր Սինդարով   Ուզբեկստան 12 10 5 2018[5]
5 Ռամեշբաբու Պրագնանանդհա   Հնդկաստան 12 10 14 2018[5]
6 Նոդիրբեկ Աբդուսատորով   Ուզբեկստան 13 1 11 2018[5]
7 Փարիմարյան Նեգի   Հնդկաստան 13 4 22 2006
8 Մագնուս Կառլսեն   Նորվեգիա 13 4 27 2004
9 Վեյ Ի   Չինաստան 13 8 23 2013
10 Էնդի Վուդվորդ   ԱՄՆ 13 8 28 2024[6]
11 Ռաունակ Սադհվանի   Հնդկաստան 13 9 28 2019[7]
12 Բու Քսյանջի   Չինաստան 13 10 13 1999
13 Սամվել Սևյան   ԱՄՆ 13 10 27 2014
14 Ռիխարդ Ռապորտ   Հունգարիա 13 11 6 2010

Հայաստանի բոլոր գրոսմայստերները[8] խմբագրել

Տարի Շախմատիստ
1971 Ռաֆայել Վահանյան
1984 Սմբատ Լպուտյան
Արշակ Պետրոսյան
1991 Վլադիմիր Հակոբյան
1992 Արտաշես Մինասյան
1993 Աշոտ Անաստասյան
1994 Կարեն Մովսիսյան
1997 Սերգեյ Մովսիսյան
1998 Կարեն Ասրյան
Նարեկ Սեֆերյան
1999 Հովհաննես Դանիելյան
2000 Արսեն Եղիազարյան
2001 Լևոն Արոնյան
2002 Գաբրիել Սարգսյան
2003 Սերգեյ Գալդունց
2004 Արա Մինասյան
Տիգրան Նալբանդյան
Տիգրան Լ. Պետրոսյան
2006 Զավեն Անդրիասյան
Տիգրան Քոթանջյան
2007 Արման Փաշիկյան
2008 Ավետիք Գրիգորյան
Դավիթ Մարկոսյան
2009 Հրանտ Մելքումյան
Դավիթ Պետրոսյան
Հրայր Սիմոնյան
Սամվել Տեր-Սահակյան
Արթուր Չիբուխչյան
Գեորգի Արզումանյան
Գևորգ Հարությունյան
2010 Լևոն Բաբուջյան
Ռոբերտ Հովհաննիսյան
Էլինա Դանիելյան
2012 Հովհաննես Գաբուզյան
2013 Կարեն Գրիգորյան
Հովիկ Հայրապետյան
2014 Ռոբերտ Աղասարյան
2017 Վահե Բաղդասարյան
Հայկ Մարտիրոսյան
Արման Միքայելյան
Մանուել Պետրոսյան
2018 Արամ Հակոբյան
2019 Տիգրան Հարությունյան
Շանթ Սարգսյան
2023 Մամիկոն Ղարիբյան
Էմին Օհանյան[9]

Այլ երկրները ներկայացնող հայ գրոսմայստերներ[10] խմբագրել

Ներկայացված են նաև այն գրոսմայստերները, որոնց ծնողներից մեկն է հայ։

Տարի Շախմատիստ Երկիր
1952 Տիգրան Պետրոսյան   ԽՍՀՄ (  ՌԽՖՍՀ)
1976 Իգոր Զայցև   ԽՍՀՄ,   Ռուսաստան
1979 Վլադիմիր Բաղիրով   ԽՍՀՄ,   Լատվիա
1980 Գարրի Կասպարով   ԽՍՀՄ,   Ռուսաստան
1988 Յուրի Դոխոյան   Ռուսաստան
1992 Իգոր Եֆիմով   Մոնակո
1999 Գիորգի Բագատուրով   Վրաստան
2002 Արամ Գազարյան   Ռուսաստան
2003 Սերգեյ Գրիգորյանց   Ռուսաստան
2004 Վարուժան Հակոբյան   ԱՄՆ
2006 Մելիքսեթ Խաչիյան   ԱՄՆ
Դավիթ Հարությունյան   Վրաստան
2007 Յուրի Հայրապետյան   Ուկրաինա
Սերգեյ Կասպարով   Բելառուս
2008 Վիգեն Միրումյան   Չեխիա
2009 Տիգրան Ղարամյան   Ֆրանսիա
Արթուր Գաբրիելյան   Ռուսաստան
2010 Գրիգոր Մխիթարյան   Բրազիլիա
2014 Սամվել Սևյան   ԱՄՆ
2017 Նիկիտա Մատինյան   Ռուսաստան
2017 Դավիթ Պառավյան   Ռուսաստան
2018 Մհեր Հովհաննիսյան   Բելգիա

Շախմատային կոմպոզիցիայի գծով հայ գրոսմայստերներ խմբագրել

Բացի աղյուսակներում նշվածներից, գրոսմայստերի կոչման են արժանացել ևս երկու հայեր` Հենրիկ Գասպարյանը (1972) և Էռնեստ Պողոսյանցը (1988)։ Նրանք շախմատային կոմպոզիցիայի գծով գրոսմայստերներ են[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 91—92. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
  2. Ամբողջական տարիների քանակը, որոնց ընթացքում խաղացողը գլխավորել է ցուցակը
  3. Doggers (PeterDoggers), Peter. «Абхиманью Мишра - самый юный гроссмейстер в истории шахмат». Chess.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  4. «List of titles approved by the 2019 1st quarter PB in Astana, Kazakhstan».
  5. 5,0 5,1 5,2 «Джавохир Синдаров, 12-летний гроссмейстер».
  6. Svensen (TarjeiJS), Tarjei J. (2024 թ․ փետրվարի 3). «Энди Вудворд становится гроссмейстером, Эрдогмуш получает второй балл на турнире в Джидде». Chess.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  7. «Raunak Sadhwani becomes India's 65th Grandmaster».«Raunak Sadhwani becomes India's 65th Grandmaster».
  8. «Հայաստանի գրոսմայստերների ցանկը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  9. «ՖԻԴԵ-ն պատանի շախմատիստ Էմին Օհանյանին շնորհել է գրոսմայստերի կոչում - Armsport.am». armsport.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. «Ֆուտբոլ +» շաբաթաթերթ, թիվ 14 (940), 2014 թ. ապրիլի 9, էջ 15
  11. «GRANDMASTERS OF THE FIDE FOR CHESS COMPOSITIONS».

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 235