Խտություն

նյութի ֆիզիկական մեծություն, միավոր ծավալի զանգված

Խտություն համասեռ նյութի, ֆիզիկական մեծություն (ընդունված է նշանակել հունարեն ՝ «ռո» տառով). որոշվում է նյութի զանգվածի և գրաված ծավալի հարաբերությամբ՝ ։ Անհամասեռ նյութի խտությունը զանգվածի և ծավալի հարաբերության սահմանն է, երբ ծավալը ձգտում է մի կետի, որտեղ որոշվում է խտությունը։ Երկու նյութերի խտությունների հարաբերությունը ֆիզիկական որոշակի պայմաններում կոչվում է հարաբերական խտություն։ Միավորների միջազգային համակարգում խտությունը չափվում է կգ/մ³, CGS համակարգում՝ գ/սմ³ միավորով։ Գործնականում ընդունված են նաև գ/լ, տ/մ³ և արաահամակարգային այլ միավորներ։ Գազերի և հեղուկների խտությունը չափելու համար օգտագործում են խտաչափեր։

Տարբեր խտությունների հեղուկներ պարունակող խտություների սյուն։

Խտության բանաձև խմբագրել

Մաթեմատիկորեն խտությունը որոշվում է զանգվածը ծավալի վրա բաժանելով՝

 

 -ն խտությունն է,  -ը՝ զանգվածը, իսկ  -ն՝ ծավալը։

Զանգվածի բանաձև խմբագրել

մարմի զանգվածը հավասար է նրա ծավալի և խտության արտադրյալին

 

Խտությունների օրինակներ խմբագրել

10−23-10−21 կգ/մ3` միջգալակտիկական միջավայրի խտությունը,
5520 կգ/մ3` երկրագնդի միջին խտությունը,
1000 կգ/մ3` ջրի խտությունը,
2600 կգ/մ3` գրանիտի խտությունը,
7874 կգ/մ3` երկաթի խտությունը,
22 587 կգ/մ3` մետաղներից ամենամեծ խտությունն ունեցող օսմիումի խտությունը,
2·1017 կգ/մ3՝ ատոմի միջուկի մոտավոր խտությունը,

Որոշ գազերի խտություն խմբագրել

Գազերի խտությունը, կգ/մ³
Ազոտ 1, 2500 Թթվածին 1, 429
Ամոնիակ 0, 771 Կրիպտոն 3, 743
Արգոն 1, 784 Քսենոն 5, 851
Ջրածին 0, 090 Մեթան 0, 717
Ջրային գոլորշի (100 °C) 0, 598 Նեոն 0, 900
Օդ 1, 293 Ռադոն 9, 81
Վոլֆրամի ֆտորիդ 12, 9 Ածխաթթու գազ 1, 977
Հելիում 0, 178 Քլոր 3, 164
Ցիան 2, 38 Էթիլեն 1, 260

Որոշ հեղուկների խտություն խմբագրել

  1. Հեղուկի խտությունը, գ/սմ³
Բենզին 0, 705 Կաթ 1, 04
Ջուր (4 °C) 1, 00 Սնդիկ (0 °C) 13, 60
Կերոսին 0, 82 Եթեր 0, 72
Գլիցերին 1, 26 Սպիրտ 0, 80
Ծովի ջուր 1, 03 Օծանելիք 0, 86
Ձիթապտղի յուղ 0, 92 Ացետոն 0, 792
Շարժիչի յուղ 0, 91 Ծծմբական թթու 1, 84
Նավթ 0, 55—1, 05 Հեղուկ ջրածին (−253 °C) 0, 07

Որոշ ծառատեսակների խտություն խմբագրել

Ծառատեսակների խտությունը, գ/սմ³
Բալսա 0, 15 Սիբիրական սոճի 0, 39
Մշտադալար սեկվոյա 0, 41 Եղևնի 0, 45
Ուռենի 0, 46 Լաստենի 0, 49
Կաղամախի 0, 51 Սոճի 0, 52
Լորենի 0, 53 Ձիակասկ 0, 56
Հաճարենի անտառային 0, 59 Նոճի 0, 60
Թխենի 0, 61 Պնդուկենի 0, 63
Ընկուզենի սովորական 0, 64 Կեչի 0, 65
Բալենի 0, 66 Թեղի 0, 66
Փիճի 0, 66 Թխկի 0, 67
Տեքի 0, 67 Հաճարենի 0, 68
Տանձենի 0, 69 Կաղնի 0, 69
Մահագոնի 0, 70 Սոսի 0, 70
Դժնիկ 0, 71 Կարմրածառ 0, 75
Հացենի 0, 75 Սալորենի 0, 80
Եղրևանի 0, 80 Ալոճենի 0, 80
Կարիա պեկան 0, 83 Կարմիր սանդալ 0, 90
Տոսախ 0, 96 Եբենոսի ծառ 1, 08
Կվեբրահո 1, 21 Բակաուտ 1, 28
Խցանափայտ 0, 20

Որոշ մետաղների խտություն խմբագրել

Մետաղների խտությունը, գ/սմ³
Օսմիում 22, 61[1] Ռոդիում 12, 41[2] Քրոմ 7, 19[3]
Իրիդիում 22, 56[4] Պալադիում 12, 02[5] Գերմանիում 5, 32[6]
Պլուտոնիում 19, 84[7] Կապար 11, 35[8] Ալյումին 2, 70[9]
Պլատին 19, 59[10] Արծաթ 10, 50[11] Բերիլիում 1, 85[12]
Տանտալ 19, 30[13] Պղինձ 8, 94[14] Ցեզիում 1, 84[15]
Ոսկի 19, 30[8] Նիկել 8, 91[16] Ռուբիդիում 1, 53[17]
Ուրան 19, 05[18] Կոբալտ 8, 86[19] Նատրիում 0, 97[20]
Սնդիկ 13, 53[21] Երկաթ 7, 87[22] Կալիում 0, 86[23]
Ռութենիում 12, 45[24] Մանգան 7, 44[25] Լիթիում 0, 53[26]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Krebs, 2006, էջ 158
  2. Krebs, 2006, էջ 136
  3. Krebs, 2006, էջ 96
  4. Krebs, 2006, էջ 160
  5. Krebs, 2006, էջ 138
  6. Krebs, 2006, էջ 198
  7. Krebs, 2006, էջ 319
  8. 8,0 8,1 Krebs, 2006, էջ 165
  9. Krebs, 2006, էջ 179
  10. Krebs, 2006, էջ 163
  11. Krebs, 2006, էջ 141
  12. Krebs, 2006, էջ 67
  13. Krebs, 2006, էջ 151
  14. Krebs, 2006, էջ 111
  15. Krebs, 2006, էջ 60
  16. Krebs, 2006, էջ 108
  17. Krebs, 2006, էջ 57
  18. Krebs, 2006, էջ 313
  19. Krebs, 2006, էջ 105
  20. Krebs, 2006, էջ 50
  21. Krebs, 2006, էջ 168
  22. Krebs, 2006, էջ 101
  23. Krebs, 2006, էջ 54
  24. Krebs, 2006, էջ 134
  25. Krebs, 2006, էջ 98
  26. Krebs, 2006, էջ 47
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 93