Սառցասար
Այսբերգ (գերմ.՝ Eisberg, «սառցե սար»), օվկիանոսում կամ ծովում լողացող սառցի խոշոր կտորներ են։
ԾագումնաբանությունԽմբագրել
Այսբերգ բառը մասնակիորեն փոխառնված է հոլանդական ijsberg բառից, որը տառացիորեն նշանակում է սառցե սար համարժեք դանիական Isbjerg, գերմանական Eisberg, հարավ սաքսոնական Iesbarg, շվեդական Isberg և նորվեգական Isfjell։
Այսբերգների նկարագրությունԽմբագրել
Այսբերգները առաջանում են ցամաքից ծով սահող սառցադաշտերից, հիմնականում Արկտիկայի և Անտարկտիկայի սառցադաշտերից։ Սառցադաշտի եզրը որոշ ժամանակ կախված է մնում ծովի վրա։ Մակընթացությունները, ծովային հոսանքներն ու քամիները հետզհետե քայքայում են նրա հիմքը։ Ի վերջո այն փշրվում է ու դղրդյունով ընկնում ջուրը։ Կոտրատված սառույցն ունի անկանոն ձև։ Հանձնվելով քամիներին ու հոսանքներին, տարուբերվելով՝ այսբերգն ուղևորվում է հեռավոր նավարկության՝ իր վիթխարի զանգվածի մեծ մասը (90 %-ը) ջրի տակ թաքցրած։ Ճանապարհին այն աստիճանաբար հալվում է և դրանից էլ երբեմն շրջվում։ Սովորաբար այսբերգներն ունենում են 1-2 կմ երկարություն, մինչև կես կիլոմետր լայնություն և 150 մ հաստություն։ Բայց լինում են նաև մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ վիթխարի այսբերգներ։
ԴասակարգումԽմբագրել
ՉափերըԽմբագրել
Տարբեր չափերի այսբերգերի անվանումները ընդհանուր չեն, բայց հիմնականում միօրինակ են։ Ներքո բերված է այսբերգերի դասակարգումը ըստ չափերի, որը օգտագործվում է Միջազգային սառցային վերահսկողությունը[1]։
Չափման միավոր | բարձրությունը | Երկարությունը |
---|---|---|
Այսբերգի կտոր | 1մ-ից կարճ | 5մ-ից կարճ |
Սառցասարի մասնիկ | 1-5 մ | 5–15 մ |
Փոքր | 5–15 մ | 15–60 մ |
Միջին | 15–45 մ | 60–120 մ |
Մեծ | 45–75 մ | 120–200 մ |
Շատ մեծ | 75 մ-ից ավել | 200 մ-ից ավել |
Վերջերս ձևավորված խոշոր այսբերգներԽմբագրել
- Սառցասար B-15 11000կմ² 2000
- Սառցասար A-38, 6900կմ², 1998[2]
- Սառցասար B-15A, 3100կմ², անջատվել է 2003
- Սառցասար C-19, 5500կմ², 2002
- Սառցասար B-9, 5390կմ², 1987
- Սառցասար D-16, 120կմ², 2006
- Սառցե շերտ, 100կմ², broken off of Petermann Glacier in northern Greenland on Aug 5, 2010, considered to be largest Arctic iceberg since 1962.[3] About a month later, this iceberg split into two pieces upon crashing into Joe Island in the Nares Strait next to Greenland.[4] In June 2011, large fragments of the Petermann Ice Islands were observed off the Labrador coast.[5]
- Սառցասար B-17B 140կմ², 1999, shipping alert issued December 2009
Օվկիանոսում այսբերգների հանդիպելը վտանգավոր է. չէ՞ որ նրանց ստորջրյա մասը չի երևում։ Բացի դրանից, տաք ջրերում լողացող այսբերգը սովորաբար պատված է լինում թանձր մառախուղով, որն առաջանում է նրա սառը մակերևույթի հետ ավելի տաք օդի շփումից գոյացած գոլորշուց։ 1912 թվականին Եվրոպայից Ամերիկա նավարկող «Տիտանիկ մարդատար մեծ շոգենավը Ատլանտյան օվկիանոսում գիշերը բախվեց այսբերգին և ջրասույզ եղավ։ 1959 թվականին նույն բախտին արժանացավ դանիական մի նավ։ Սակայն այսբերգները կարող են նաև օգտակար լինել մարդկանց, քանզի մեր մոլորակի վրա գնալով ավելի ու ավելի է զգացվում անուշահամ, մաքուր ջրի պակասը։ Իսկ սառցալեռները հենց այդպիսի ջրի շտեմարաններ են։ Գիտնականները մշակում են այսբերգների տեղափոխման նախագծեր։ 1950-ական թվականներին ամերիկացի օվկիանոսագետներն առաջարկում էին սառցալեռների տեղափոխման համար օգտագործել օվկիանոսային սառը հոսանքները և ծովային հզոր նավաքարշները։ Մշակվել են միջին չափերի սառցալեռների (երկարությունը՝ 1000 մ, լայնությունը՝ 600 մ, բարձրությունը՝ 300 մ) փոխադրման տեխնիկական նախագծեր։ Դրա համար պահանջվում է 5–6 նավաքարշ։ Նախագծերում առաջարկվում է այսբերգի մակերեսը պատել ջերմամեկուսիչ նյութով։ Եթե այդ ժամանակ սառցալեռը նույնիսկ «նիհարի» և կորցնի իր զանգվածի մեծ մասը, այնուամենայնիվ, փոխադրումը տնտեսապես արդարացված կլինի. նման այսբերգի լրիվությամբ հալվելու համար անհրաժեշտ է 1 ամբողջ տարի։
Ընդհանուր տեղեկություններ այսբերգի մասինԽմբագրել
Այսբերգները, կարծես, սառցե լողացող լեռներ են, որոնք առաջանում են ցամաքից ծով սահող սառցադաշտերից կամ պարզապես լողացող սառցաշերտերի բեկորներ են։ Այսբերգներն առաջանում են Արկտիկայի և Անտարկտիկայի սառցադաշտերից։ Սառցադաշտի եզրը որոշ ժամանակ կախված է մնում ծովի վրա։ Մակընթացությունները, ծովային հոսանքներն ու քամիները հետզհետե քայքայում են նրա հիմքը։ Ի վերջո այն փշրվում է ու դղրդյունով ընկնում ջուրը։ Կոտրատված սառույցն ունի անկանոն ձև։ Հանձնվելով քամիներին ու հոսանքներին, տարուբերվելով՝ այսբերգն ուղևորվում է հեռավոր նավարկության՝ իր վիթխարի զանգվածի մեծ մասը (90%-ը) ջրի տակ թաքցրած։ Ճանապարհին այն աստիճանաբար հալվում է և դրանից էլ երբեմն շրջվում։ Սովորաբար այսբերգներն ունենում են 1–2 կմ երկարություն, մինչև կես կիլոմետր լայնություն և 150 մ հաստություն։ Բայց լինում են նաև մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ վիթխարի այսբերգներ։ Օվկիանոսում այսբերգների հանդիպելը վտանգավոր է. չ՞է որ նրանց ստորջրյա մասը չի երևում։ Բացի դրանից, տաք ջրերում լողացող այսբերգը սովորաբար պատված է լինում թանձր մառախուղով, որն առաջանում է նրա սառը մակերևույթի հետ ավելի տաք օդի շփումից գոյացած գոլորշուց։ 1912 թվականին Եվրոպայից Ամերիկա նավարկող «Տիտանիկ» մարդատար մեծ շոգենավը Ատլանտյան օվկիանոսում մառախուղի մեջ բախվեց այսբերգին և ջրասույզ եղավ։ 1959 թվականին նույն բախտին արժանացավ դանիական մի նավ։ Սակայն այսբերգները կարող են նաև օգտակար լինել մարդկանց, քանզի մեր մոլորակի վրա գնալով ավելի ու ավելի է զգացվում անուշահամ, մաքուր ջրի պակասը։ Իսկ սառցալեռները հենց այդպիսի ջրի շտեմարաններ են։ Գիտնականները մշակում են այսբերգների տեղափոխման նախագծեր։ 1950-ական թվականներին ամերիկացի օվկիանոսագետներն առաջարկում էին սառցալեռների տեղափոխման համար օգտագործել օվկիանոսային սառը հոսանքները և ծովային հզոր նավաքարշները։ Մշակվել են միջին չափերի սառցալեռների (երկարությունը՝ 1000 մ, լայնությունը՝ 600 մ, բարձրությունը՝ 300 մ) փոխադրման տեխնիկական նախագծեր։ Դրա համար պահանջվում է 5–6 նավաքարշ։ Նախագծերում առաջարկվում է այսբերգի մակերեսը պատել ջերմամեկուսիչ նյութով։ Եթե այդ ժամանակ սառցալեռը նույնիսկ «նիհարի» և կորցնի իր զանգվածի մեծ մասը, այնուամենայնիվ, փոխադրումը տնտեսապես արդարացված կլինի. նման այսբերգի լրիվությամբ հալվելու համար անհրաժեշտ է 1 ամբողջ տարի։
ՀղումներԽմբագրել
- ↑ «Ice, Weather, and Sea Surface Temperature Reports»։ International Ice Patrol։ Վերցված է 2009 թ․ հունվարի 14
- ↑ «Iceberg A-38B off South Georgia»։ Visible Earth։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 5-ին։ Վերցված է 2011 թ․ մարտի 9
- ↑ «Huge ice sheet breaks from Greenland glacier»։ BBC։ 2010-08-07։ Վերցված է 2011 թ․ մարտի 9
- ↑ «Massive Iceberg Crashes Into Island, Splits in Two»
- ↑ «Massive ice island heading for southern Labrador»։ CBC News։ 2011-06-23
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 192)։ |