Ուսանողական ակտիվիզմ կամ համալսարանական ակտիվիզմ, ուսանողների կողմից քաղաքական, բնապահպանական, տնտեսական կամ սոցիալական փոփոխությունների հասնելու ջանքերի ամբողջությունը։ Ուսանողական խմբերը ոչ միայն զբաղվում են կրթական գործունեությամբ, այլև հաճախ կարևոր դեր են խաղում ժողովրդավարացմանը նպաստելու և քաղաքացիական իրավունքների խթանման գործում[1]։

Հոնկոնգում 2014 թվականի բողոքի ցույցերի ժամանակ Հոնկոնգի համալսարանի ուսանողները նստացույց են իրականացնում՝ արտահայտելու իրենց բողոքն ընդդեմ կառավարության կողմից ընտրական բարեփոխումների խոչընդոտման։
2010 թվականին Շիմեր քոլեջի ուսանողները բողոքում էին քոլեջի ժողովրդավարական կառավարման կառուցվածքում առաջարկվող փոփոխությունների դեմ։
2013 թվականին Թաֆթս համալսարանի ուսանողները բողոքի ցույց էին կազմակերպել՝ կոչ անելով համալսարանին հանել իր ներդրումները հանածո վառելիքի արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններից։

Ժամանակակից ուսանողական ակտիվիստական շարժումներն ընդգրկում են տարբեր տարիքի, ռասայի, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և քաղաքական հայացքների տեր անհատների[2]։ Ուսանողական որոշ ակցիաներ ուղղված են իրենց սեփական ուսումնական հաստատության խնդիրներին, մինչդեռ մյուսներն անդրադառնում են ավելի մեծ գլոբալ խնդիրներին, ինչպիսիք են՝ պատերազմները կամ խաղաղասիրական կոչերը։ Ուսանողական ակտիվիզմը սովորաբար կապված է ձախ քաղաքական գաղափարախոսությունների հետ[3]։

Ուսանողական ակտիվիզմի դրսևորման պատմական օրինակներ

խմբագրել

Ուսանողական ակտիվիզմը բուհերում սկիզբ է առել հենց համալսարանների հիմնադրումից ի վեր։

Դեռևս 13-րդ դարում Փարիզում և Բոլոնիայում ուսանողները կազմակերպում էին կոլեկտիվ ակցիաներ, որոնք հիմնականում ուղղված էին համալսարանականներիի և տեղի բնակիչների միջև առկա խնդիրներին[4]։

Ուսանողական ցույցերը, որոնք կազմակերպվում են ավելի լայն քաղաքական խնդիրների շուրջ, նույնպես հարուստ պատմություն ունեն։ Կորեայում 1519 թվականին՝ Մեծ Չոսոն դինաստիայի օրոք, Սոնգյունգվանի (Կորեայի հնագույն համալսարաններից մեկը) 150 ուսանող բողոքի ցույց կազմակերպեց թագավորի կողմից իրականացվող քաղաքական ճնշումների դեմ[5]։

Ըստ երկրների

խմբագրել

Արգենտինա

խմբագրել
 
Ուսանողները Կորդովայի համալսարանում բարձրացնում են Արգենտինայի դրոշը, 1918 թվական։

Արգենտինայում, ինչպես Լատինական Ամերիկայի այլ երկրներում, ուսանողական ակտիվիզմն սկիզբ է առել ոչ ուշ, քան 19-րդ դարից, բայց միայն 1900 թվականից հետո է այն ձեռք բերել զգալի քաղաքական ազդեցություն[6]։ 1918 թվականին ուսանողական ակտիվիզմը հանգեցրեց համալսարանների արդիականացմանը և հատկապես ուղղված էր դրանց ժողովրդավարացմանը։ Այս գործընթացը հայտնի է «Համալսարանական հեղափոխություն» անվամբ[6]։ Ուսանողական ակցիաներն սկսվեցին Կորդովայում, իսկ այնուհետ նմանատիպ ակցիաներ եղան նաև Լատինական Ամերիկայի այլ հատվածներում[7]։

Ավստրալիա

խմբագրել

Ավստրալիայում ուսանողները քաղաքական գործընթացներին ակտիվ ներգրավվելու երկար պատմություն ունեն։ Այս միտումը հատկապես նկատելի է ծայրամասային բնակավայրերում տեղակայված ու վերջին տարիներին կառուցված բուհերում[8]։

20-րդ դարի ընթացքում Ավստրալիայի ուսանողների միությունը կարևոր դեր էր խաղում համալսարանների կամպուսներում ակցիաներ կազմակերպելու և ուսանողների շահերը պաշտպանելու գործում[9]։ Կազմակերպությունը հիմնադրվել էր 1937 թվականին՝ Ավստրալիայի համալսարանների ուսանողների միություն անունով և դադարեցրել գործունեությունը՝ 1984 թվականին[10]։ 1987 թվականին հիմնադրվեց նոր կազմակերպություն՝ Ուսանողների ազգային միությունը[10]։

Բանգլադեշ

խմբագրել

Բանգլադեշի համալսարաններում քաղաքական գործընթացներին ներգրավվածությունը բնութագրվում է ռեակտիվությամբ, առճակատմամբ և բռնությամբ։  Ուսանողական կազմակերպություններն աջակցում են այն կուսակցություններին, որոնց հետ կապեր ունեն։ Տարիներ շարունակ ուսումնական հաստատությունների ներսում քաղաքական բախումներն ու ներքին գժտությունները հանգեցրել են մահվան բազմաթիվ դեպքերի՝ զգալիորեն խաթարելով ակադեմիական միջավայրը։ Այս խնդիրները լուծելու համար բուհերը երկարատև ժամկետով ուղղակի փակվում են։ Այդ իսկ պատճառով, ուսումնական գործընթացը ժամանակին չի ավարտվում, իսկ ուսումնական տարին էլ ընդհատվում է։

Իշխող կուսակցությունների հետ փոխկապակցված ուսանողական խմբերը հանցավոր վարքագծի և բռնության միջոցով վերահսկում են համալսարաններն ու հանրակացարանները՝ արտոնյալ կարգավիճակ ունենալու նպատակով։ Նրանք վերահսկում են հանրակացարաններում տեղաբաշխման գործընթացը՝ առաջնահերթություն տալով իրենց կուսակիցներին և համախոհներին։ Մոտակայքում գտնվող ռեստորաններից ու խանութներից նրանք սնվում և ապրանքներ են վերցնում՝ չվճարելով դրանց համար։ Ապօրինի գումար վաստակելու համար նրանք անօրինական կերպով շահում են տենդերներ,  գումար են վերցնում դիմորդներից, իսկ հետո ճնշում գործադրում դասախոսների վրա՝ հաստատություն նրանց ընդունելությունը ապահովելու համար։ Այս խմբերի ներկայացուցիչները նաև գումար են վերցնում աշխատանք փնտրողներից և ճնշում գործադրում բուհերի ղեկավարության վրա՝ տվյալ անձանց աշխատանքի տեղավորելու համար[11]։

Բրազիլիա

խմբագրել

1937 թվականի օգոստոսի 11-ին ստեղծվեց Ուսանողների ազգային միությունը։ Վերջինիս նպատակը Բրազիլիայի ուսանողներին փոփոխություններ իրականացնելու համար հարթակ տրամադրելն էր։ Կազմակերպությունը փորձում էր Բրազիլիայի ողջ տարածքում համախմբել ուսանողներին։ Այնուամենայնիվ, 1940-ականներին կազմակերպությունն ավելի շատ հարում էր սոցիալիստական գաղափարախոսություններին։ 1950-ականներին այն կրկին փոխեց իր համոզմունքները և որդեգրեց պահպանողական արժեքներ։ Դրանից հետո արդեն երբեմնի սոցիալիստական հայացքներ ունեցող այս կազմակերպությանը փոխարինելու եկավ Ուսանողների մետրոպոլիտենական միությունը։ Սակայն շուտով Ուսանողների ազգային միությունը կրկին սկսեց հարել սոցիալիստական գաղափարներին ՝ ուժերը համախմբելով Ուսանողների մետրոպոլիտենական միության հետ[12]։

Ուսանողների ազգային միությունը կարևոր դեր է խաղացել Բրազիլիայում բարձրագույն կրթության ժողովրդավարացման գործում։ Առաջին խոշոր ձեռքբերումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակցային ուժերին միանալու համար Բրազիլիայի նախագահ Ժետուլիու Վարգասի վրա ճնշում գործադրելն էր[13]։

1964 թվականին Ուսանողների ազգային միության գործունեությունն արգելվեց այն բանից հետո, երբ Բրազիլիայի նախագահ  Ժուան Գուլարտը ռազմական հեղաշրջման հետևանքով հեռացվեց իշխանությունից[12]։ Ռազմական վարչակարգն ահաբեկում էր ուսանողներին՝ փորձելով հնազանդեցնել նրանց։ Չնայած ահաբեկման շարունակական սպառնալիքին՝ ուսանողները, այնուամենայնիվ, 1966 թվականին բողոքի ցույցեր նախաձեռնեցին։

Բոլոր ցույցերը գագաթնակետին հասան 1968 թվականի հունիսին, երբ տեղի ունեցավ «Հարյուր հազարանոց երթ»-ը։ Ուսանողների ազգային միության կողմից կազմակերպված բողոքի այս ցույցը մինչ այդ կազմակերպված ամենամեծ ցույցն էր[14]։ Մի քանի ամիս անց կառավարությունն ընդունեց «Թիվ հինգ ինստիտուցիոնալ ակտը», որն ուսանողներին պաշտոնապես արգելում էր մասնակցել ցանկացած բողոքի ցույցի[14]։

Կանադա

խմբագրել
 
Ուսանողները ցույց են կազմակերպել 78-րդ օրինագծի դեմ, Մոնրեալ, 2012 թվական։

Կանադայում 1950-ականների վերջին և 1960-ական թվականներին «Նոր ձախեր» անունը կրող ուսանողական շարժումների կազմում հիմնական երկու ուսանողական միություններ էին՝ «Ուսանողական միություն՝ հանուն խաղաղ ակցիաների»-ն և «Երիտասարդ կանադացիների միություն»-ը։ «Ուսանողական միություն՝ հանուն խաղաղ ակցիաների» շարժումն ստեղծվեց «Միացյալ համալսարանների արշավ` հանուն միջուկային զինաթափման» շարժման հիման վրա` 1964 թվականի դեկտեմբերին Սասկաչևանի համալսարանում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ[15]։ Մինչ «Միացյալ համալսարանների արշավ` հանուն միջուկային զինաթափման» շարժումը կենտրոնացած էր բողոքի երթեր կազմակերպելու վրա, «Ուսանողական միություն` հանուն խաղաղ ակցիաների» շարժումը նպատակ ուներ ավելի լայն հասարակական փոփոխություններ իրականացնել Կանադայում[16]։ Շարժումն ընդլայնեց իր շրջանակը՝ ավելի ուղիղ ներգրավվելով սոցիալական և տնտեսական մարտահրավերների առջև ծառացած մարգինալացված համայնքներում։ Բացի այդ, միությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց նաև կանադացի երիտասարդների «գիտակցության բարձրացման» վրա, որն ուղղված էր քննադատական մտածողության խրախուսմանը և սերունդների միջև արժեքների և փորձի տարբերությունների մասին նրանց իրազեկվածության բարձրացմանը։  «Ուսանողական միություն՝ հանուն խաղաղ ակցիաների» շարժումը ապակենտրոնացված էր և հիմնված էր տեղի համալսարանական կամպուսների վրա։ Այնուամենայնիվ, շարժումը կազմալուծվեց 1967 թվականի վերջին բանվոր դասակարգի և «Հին ձախերի» դերերի շուրջ տարաձայնությունների պատճառով։ [17]Անդամները կա՛մ միացան «Երիտասարդ կանադացիների միությանը», կա՛մ ղեկավար դերեր ստանձնեցին «Կանադայի ուսանողների միություն»-ում, որի արդյունքում վերջինս դարձավ ուսանողների շրջանում «Նոր ձախերի» շարժման հիմնական ուժը։

1968 թվականին ՄաքԳիլի և Սայմոն Ֆրեյզերի համալսարաններում ձևավորվեց «Ուսանողներ՝ հանուն ժողովրդավարական համալսարանի» շարժումը։ Այս շարժմանը, որը ստեղծվել էր նախկին «Ուսանողական միություն՝ հանուն խաղաղ ակցիաների» և «Նոր դեմոկրատական երիտասարդություն» շարժումների հիման վրա, անդամակցում էին նաև «Լիբերալ ակումբ» կամպուսը և «Երիտասարդ սոցիալիստները»։ 1968 թվականին շարժումն ակտիվորեն ներգրավված էր համալսարանի վարչական շենքը գրավելու գործընթացին, իսկ 1969 թվականին նրանք մասնակցեցին ուսանողների դասադուլին[18]։ Դասադուլի ձախողումից հետո շարժումը մարեց։ Որոշ անդամներ միացան «Աշխարհի արդյունաբերական աշխատողներ» արհմիությանը և Երիտասարդական միջազգային կուսակցությանը, մյուսներն էլ աջակցեցին «Վանկուվերի ազատագրական ճակատ» կազմակերպության ձևավորմանը։ Վերջինս ստեղծվեց 1970 թվականի գարնանը։ «Քվեբեկի ազատագրական ճակատ»-ը համարվում էր  ահաբեկչական խմբավորում և ի պատասխան Հոկտեմբերյան ճգնաժամի ժամանակ տեղի ունեցած 95 պայթյունների, որոնք վերագրվում էին այս խմբավորմանը, կառավարությունը գործի դրեց «Պատերազմական միջոցառումների մասին» օրենքի դրույթները։ Սա խաղաղ ժամանակ տվյալ օրենքի գործնական կիրառման միակ դեպքն էր[19]։

1970-ական թվականներից ի վեր, Կանադայի տարբեր նահանգներում «Ուսանողական միության» կողմից անցկացված հանրաքվեներից հետո ստեղծվեցին Հանրային շահերի հետազոտական խմբեր։ Իրենց ամերիկյան գործընկերների նման, Կանադայի Հանրային շահերի հետազոտական խմբերը ղեկավարվում, գործարկվում և ֆինանսավորվում են ուսանողների կողմից[20]։ Դրանց մեծամասնությունը որոշումների կայացման այնպիսի մոտեցում ունի, որտեղ որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնության կամ ներգրավված անդամների միջև կոնսենսուսի միջոցով։ Չնայած համագործակցությանը՝  նշված կազմակերպությունները Կանադայում գործում են միմյանցից անկախ։

Բերվիք քաղաքից ավագ դպրոցի աշակերտներ Դևիդ Շեփերդը և Թրևիս Փրայսը սահմանեցին Բուլինգի դեմ պայքարի օր (կամ «Վարդագույն շապիկի օր»)[21], որն այժմ ամեն տարի նշվում է Կանադայի ողջ տարածքում։

2012 թվականին ձևավորվեց Քվեբեկի ուսանողական շարժումը՝ ի պատասխան ուսման վարձի 75%-ով բարձրացման, ինչը ուսանողներին դրդեց դուրս գալ լսարաններից և բողոքի ցույցեր անել փողոցներում։ Ուսման վարձի աճի պատճառով ուսանողները վախենում էին պարտքեր կուտակել կամ մտահոգված էին, որ բավարար միջոցներ չունենալու պատճառով չեն կարողանա շարունակել ուսումը։ Բողոքի ակցիաներն այնքան լայնամասշտաբ էին, որ այդ տարվա ընտրություններից հետո վարչապետ Ժան Շարեն խոստացավ չեղարկել հավաքները սահմանափակող օրենքները և չեղյալ համարել ուսման վարձի բարձրացումը[22]։

 
Չիլիացի ուսանողները բողոքի ցույց են անում՝ պահանջելով կրթության ոլորտում հանրային մասնակցության մեծացում:

2011-2013 թվականներին Չիլիում տեղի ունեցան համազգային ուսանողական բողոքի ակցիաներ՝ կրթական համակարգում բարեփոխումներ անելու պահանջով, որոնց թվում էին՝ մեծացնել պետության անմիջական ներգրավվածությունը միջնակարգ կրթության մեջ և վերջ տալ բարձրագույն կրթությունը միայն բիզնես նպատակներով օգտագործման մոտեցումը։ Ներկայումս Չիլիում ավագ դպրոցի աշակերտների միայն 45%-ն է հաճախում պետական դպրոցներ, իսկ համալսարանների մեծ մասը մասնավոր է։ 1990 թվականից հետո, երբ Չիլին անցավ ժողովրդավարական կառավարման համակարգի, պետության ենթակայության տակ գործող նոր համալսարաններ չեն կառուցվել՝ չնայած ուսանողների թվի զգալի աճին։ Բացի կրթության հետ կապված կոնկրետ պահանջներից, բողոքի ցույցերն արտահայտում էին հասարակության որոշ հատվածների «խորը դժգոհությունը» Չիլիում անհավասարության բարձր մակարդակից[23]։ Բողոքի ցույցերն ընթանում էին զանգվածային ոչ բռնի երթերի տեսքով, բայց երբեմն նաև բռնության դեպքեր էին արձանագրվում, ինչպես որոշ ցուցարարների, այնպես էլ իրավապահ մարմինների կողմից։

Բողոքի ակցիաներին կառավարության առաջին հստակ արձագանքը կրթական նոր հիմնադրամի ստեղծումն էր[24] և կառավարության կազմում վերադասավորումները, որի արդյունքում պաշտոնից ազատվեց կրթության նախարար Խոակին Լավինը։ Այդուհանդերձ, ուսանողական շարժման ներկայացուցիչները համարում էին, որ այս փոփոխություններն իրենց կողմից բարձրացված մտահոգությունները չեն լուծում։ Ցուցարարները մերժեցին նաև կառավարության մյուս առաջարկները[25]։

Չինաստան

խմբագրել
 
Պեկինի համալսարանի ուսանողները բողոքի ցույց են իրականացնում Տյանանմեն հրապարակում, 1919 թվական։

Ուսանողական ակտիվիզմը զգալի նշանակություն է ունեցել Չինաստանի ժամանակակից պատմության մեջ, Ցին դինաստիայի անկումից ի վեր, Առաջին (1839–1842) և Երկրորդ ափիոնային պատերազմներից (1856–1860) հետո։

Չինաստանում ուսանողական ակտիվիզմը հիմնականում ուղեկցվում էր չինական ազգայնականությամբ։ Չինական հասարակության մոտ այն մոտեցումն է, որ երիտասարդությունը պատասխանատվություն է կրում Չինաստանի ապագայի համար։ Ազգայնական բնույթի այս համոզմունքը դրսևորվել է տարբեր ձևերով՝ ներառյալ չինական պատկերացմամբ ժողովրդավարությանն աջակցելը, ամերիկյան ազդեցությանը դեմ լինելը և կոմունիզմի ջատագովությունը[26]։

1919 թվականին «Մայիսի 4» անունը կրող  շարժման ժամանակ Պեկինի համալսարանի և ուսումնական մյուս հաստատությունների ավելի քան 3000 ուսանողներ հավաքվեցին Տյանանմեն հրապարակի դիմաց՝ բողոքի ցույց իրականացնելու համար։ Այն առանցքային պահ է համարվում Չինաստանի ժողովրդավարացման գործընթացում, ինչպես նաև կարևոր դեր է խաղացել չինական կոմունիզմի առաջացման գործում։

1927-1937 թվականներին, որը Չինաստանում անվանում են նաև Նանկինի տասնամյակ՝ ուսանողական ակտիվիզմն զգալի ազդեցություն ունեցավ երկրում ընթացող գործընթացների վրա[27]։

Չինաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ որոշ ուսանողների և մտավորականների գլխավորությամբ հակաամերիկյան ազգայնական շարժումներն առանցքային նշանակություն ունեցան, որպեսզի Չինաստանի կոմունիստական կուսակցությունը քաղաքային բնակավայրերում բավարար աջակցություն ստանա։ Այդուհանդերձ, 1940-ականների վերջերին համալսարաններում տարբեր խմբերի միջև զգալի բևեռացում կար։  Հետպատերազմյան Չինաստանում խորհրդային ազդեցությանը հակազդելու Միացյալ Նահանգների ջանքերը, կարծես թե, անցանկալի հետևանքներ ունեցան, քանի որ ճապոնական բռնազավթման տարիներից հետո չինացի որոշ ուսանողներ զգուշանում էին որևէ նկատելի արտաքին ազդեցությունից[28]։

1989 թվականին Տյանանմեն հրապարակի բողոքի ցույցերը, որոնք գլխավորում էին ուսանողները, ավարտվեցին կառավարության բռնի ճնշմամբ, ինչի հետևանքով հազարավոր զոհեր եղան։ Այս իրադարձությունները բացասաբար անդրադարձան Չինաստանի կոմունիստական կուսակցության հեղինակության վրա, քանի որ վերջինս ավելի ռեպրեսիվ դիրքորոշում որդեգրեց խոսքի ազատության և այլախոհության նկատմամբ։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

խմբագրել

Ուսանողական ակտիվիզմը զգալի ազդեցություն ունեցավ Կոնգոյի ապագաղութացումից հետո սկսված ճգնաժամի վրա, սակայն այն շարունակում է մնալ չուսումնասիրված։ 1960-ականներին ուսանողները քննադատում էին բարձրագույն կրթության ոլորտի ապագաղութացման թերի գործընթացը և ազգային անկախություն ձեռքբերելու անկատար խոստումները։ Այս երկու դժգոհությունները հանգեցրին 1969 թվականի հունիսի 4-ի ցույցին։ Ներկայումս աֆրիկյան այս երկրում ուսանողական ակտիվիզմը շարունակվում է, իսկ «BBC»-ի «100 կին» մրցանակի դափնեկիր Ալին Մուկովի Նիմանի նման կանայք[29], շարունակում են ակտիվորեն պայքարել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում քաղաքական բարեփոխումների համար։

Արևելյան Եվրոպա և հետխորհրդային պետություններ

խմբագրել
 
MJAFT! (ԲԱՎԱԿԱՆ Է) բողոքի ակցիան Ալբանիայում։

Կոմունիստական կառավարման ժամանակաշրջանում Արևելյան Եվրոպայի երկրներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ուսանողները առանցքային դեր են ունեցել։ 1956 թվականի Հունգարական հեղափոխությունը սկսվեց Բուդապեշտի փողոցներում ուսանողների կողմից կազմակերպված խաղաղ ցույցերով, որը հետագայում ընդլայնվեց՝ ներգրավելով Հունգարիայի բանվորներին և այլ քաղաքացիների, ինչը ի վերջո հանգեցրեց կոմունիստական ռեժիմի դեմ լայնածավալ հեղափոխության։ Չեխոսլովակիայում ուսանող Յան Պալախը մեծ ճանաչում ձեռք բերեց խորհրդային ներխուժումից հետո սկսված բողոքի ցույցերի ժամանակ, որոնք վերջ դրեցին «Պրահայի գարնանը»՝ ազատականացման և քաղաքական բարեփոխումների ժամանակաշրջանին։ 1969 թվականի հունվարի 16-ին Պալախը, ի նշան բողոքի, ինքնահրկիզվեց, ինչը խորհրդային օկուպացիայի դեմ էլ ավելի մեծ բողոքի ակցիա հրահրեց[30]։

Ուսանողների կողմից ղեկավարվող երիտասարդական շարժումներն առանցքային են եղել նաև վերջին ժամանակներում հետկոմունիստական հասարակություններում նկատվող «գունավոր հեղափոխությունների» մեջ։

Գունավոր հեղափոխություններից մեկը 1989 թվականին Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն էր։ Թեև Թավշյա հեղափոխությունը սկսվեց Ուսանողների միջազգային օրվա տոնակատարությունից, այն արագորեն վերածվեց համազգային շարժման, որի նպատակն էր վերջ դնել կոմունիզմին[31]։ Ոստիկանության միջամտությունից հետո ցույցը դարձավ բռնի[32]։ Այդուհանդերձ, ոստիկանական բռնի գործողությունները համազգային համակրանք առաջացրին ուսանող ցուցարարների նկատմամբ։ Շուտով բողոքի մի քանի այլ ցույցեր ևս սկսվեցին, որոնք ևս նպատակ ունեին  տապալել Չեխոսլովակիայի միակուսակցական կառավարման համակարգը։ Բողոքի ցույցերը հաջողության հասան՝ տապալելով կոմունիստական ռեժիմը և 1990 թվականին՝ առաջին բողոքի ցույցից ընդամենը մի քանի ամիս անց տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ[31]։

Ուսանողական ակտիվիզմի մեկ այլ օրինակ է «Otpor!» կոչվող սերբական շարժումը (սերբերենից թարգմանաբար՝ «Դիմադրություն»), որը սկսվեց 1998 թվականի հոկտեմբերին՝ ի պատասխան համալսարանների և ԶԼՄ-ների դեմ այդ տարվա ընթացքում ընդունված ռեպրեսիվ օրենքների։ 2000 թվականի սեպտեմբերին նախագահական քարոզարշավի ժամանակ «Otpor!» շարժումը կազմակերպեց «Gotov je» («Նրա վերջը եկել է») արշավը, որը մոբիլիզացրեց գործող նախագահ Սլոբոդան Միլոշևիչից դժգոհ քաղաքացիներին, ինչի հետևանքով Միլոշևիչը պարտվեց ընտրությունների ժամանակ[33]։

Արևելյան Եվրոպայում «Otpor»-ից ոգեշնչվել են նաև երիտասարդական այլ շարժումներ, ինչպիսիք են «Kmara»-ն (թարգմանաբար՝ «Բավական է») Վրաստանում, որը կարևոր դեր խաղաց Վարդերի հեղափոխության ժամանակ և «Пора!»-ն (թարգմանաբար՝ «Ժամանակն է») Ուկրաինայում, որն էլ կարևոր դեր ունեցավ Նարնջագույն հեղափոխությանը հանգեցրած ցույցերի կազմակերպման գործում[34]։ «Otpor»-ի նման, այս շարժումները կիրառում էին ոչ բռնի մարտավարություն և օգտագործում էին երգիծական հումոր՝ ավտորիտար առաջնորդներին քննադատելու համար։ Նմանատիպ շարժումներից են նաև «KelKel»-ը՝ Ղրղզստանում, «Zubr»-ը՝ Բելառուսում և «MJAFT»-ը՝ Ալբանիայում։

Եթովպիա

խմբագրել

1960-ական թվականների վերջին Եթովպիայում կայսր Հայլե Սելասիեի կառավարման օրոք ուսանողական շարժումները խթանեցին հասարակական գիտությունների և սոցիալական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները՝ զգալիորեն նպաստելով Հայլե Սելասիեի դեմ քաղաքական ընդդիմության ձևավորմանը, որն ի վերջո հանգեցրեց 1974 թվականի Եթովպական հեղափոխությանը։ Ուսանողները, օգտագործելով հասարակական գիտությունների բնագավառում ունեցած իրենց գիտելիքները, 1991 թվականին նպաստեցին Սելասիեին հաջորդած Ժամանակավոր ռազմական վարչական խորհրդի (Դերգ) տապալմանը և հետագա երեք տասնամյակներում Եթովպիայի ժողովրդական հեղափոխական դեմոկրատական ճակատի (EPRDF) իշխանության հաստատմանը[35]։

Ֆրանսիա

խմբագրել
 
Լիոնի համալսարանի իրավաբանական դպրոցի «գրավումը» ցուցարարների կողմից, 1968 թվական։

Ֆրանսիայում ուսանողական ակտիվիզմի ներկայացուցիչները կարևոր դեր են խաղացել հանրային քննարկումների ձևավորման գործում։ 1968 թվականի մայիսին Նանտեր քաղաքում գտնվող Փարիզի համալսարանը փակվեց ուսանողների և վարչակազմի միջև ծագած խնդիրների պատճառով[36]։ Մայրաքաղաք Փարիզի Սորբոնի համալսարանի ուսանողները ցույց նախաձեռնեցին՝ ի պատասխան Նանտերի Փարիզի համալսարանի փակմանը և ուսանողների հեռացմանը։ Ցույցերը վերածվեցին համազգային խռովության[37]։

Փարիզի իրադարձություններից հետո բողոքի ցույցեր սկսվեցին աշխարհի մի շարք երկրներում։ Արևմտագերմանական ուսանողական շարժումը 1968 թվականին ակտիվորեն միացավ լայնածավալ բողոքի ակցիաներին, որոնք ուղղված էին առաջարկվող արտակարգ դրության մասին օրենքի դեմ։ Աշխարհի մի շարք երկրներում իշխանությունները բռնի ձևով արձագանքեցին ուսանողական ցույցերին։ Իսպանիայում ընդդեմ Ֆրանկոյի բռնապետության ուսանողական ցույցերը հանգեցրին ոստիկանության հետ բախումների։ Մեխիկոյում ուսանողական բողոքի ցույցը 1968 թվականի հոկտեմբերի 2-ի երեկոյան ավարտվեց կրակոցների տարափով, որը հայտնի է «Տլատելոլկոյի կոտորած» անվամբ։ Նույնիսկ Պակիստանում, երբ ուսանողները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքն արտահայտելու կրթական քաղաքականության մեջ կատարված փոփոխությունների դեմ, նոյեմբերի 7-ին ցուցարաների ուղղությամբ ոստիկանության արձակած կրակոցներից սպանվեց քոլեջի երկու ուսանող[38]։ 1968 թվականի ֆրանսիական խռովության հետևանքները զգացվեցին ամբողջ աշխարհում՝ շարունակվելով նաև 1969 թվականին և նույնիսկ 1970-ականներին[39]։

Գերմանիա

խմբագրել
 
Ուսանողների երթ Վարթբուրգի փառատոնի ժամանակ։

1815 թվականին Գերմանիայի Ենա քաղաքում հիմնադրվեց «Urburschenschaft» ուսանողական ասոցիացիան։ Վերջինս ուսանողական միավորում էր, որը  կենտրոնացած էր ազգային և ժողովրդավարական գաղափարների վրա։ 1817 թվականին, ոգեշնչված միացյալ Գերմանիայի ազատական և հայրենասիրական գաղափարներով, ուսանողական կազմակերպությունները հավաքվեցին Թյուրինգիայի Այզենախ քաղաքի Վարթբուրգ դղյակում կայանալիք փառատոնին մասնակցելու համար, որը կազմակերպվել էր Մարտին Լյութերի 95 թեզերի (կաթոլիկ աստվածաբանության քննադատության փաստաթուղթ) 300-ամյակի պատվին։

1832 թվականի մայիսին Նոյշտադտ-ան-դեր-Վայնշտրասե քաղաքի մոտ գտնվող Համբախ դղյակում տեղի ունեցավ փառատոն, որին մասնակցում էր շուրջ 30000 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ ուսանողներ։

1848 թվականին գերմանական նահանգներում հեղափոխությունների հանգեցրած իրադարձություններից էին Գեորգ Բյուխների «Der Hessische Landbote» հեղափոխական գրքույկի հրատարակումը և 1833 թվականի Ֆրանկֆուրտյան հարձակումը, որի մասնակիցները ցանկանում էին ազատագրել բանտարկված ուսանողներին։

1942-1943 թվականներին Նացիստական Գերմանիայում գործում էր «Սպիտակ վարդ» ընդհատակյա խումբը։ Այդ տարիներին ուսանողները հականացիստական թռուցիկներ էին բաժանում ամբողջ երկրով մեկ, մինչև նրանց առաջնորդները ձերբակալվեցին և մահապատժի ենթարկվեցին[40]։

1960-ականների ընթացքում ամբողջ աշխարհում նկատվեց ուսանողական և երիտասարդական արմատականության աճ, որը դրսևորվում էր Գերմանիայի ուսանողական շարժման և Գերմանիայի սոցիալիստական ուսանողական միության միջոցով։ Գերմանիայում շարժումը կիսում էր աշխարհի նմանատիպ խմբերի նույն մտահոգությունները, այդ թվում՝ հասարակության ժողովրդավարացման պակասը և Վիետնամի պատերազմի դեմ բողոքելը։ Բացի այդ, այն կենտրոնանում էր նաև ներազգային խնդիրների վրա, ինչպիսիք են նացիստական ռեժիմի գործողությունների պատմական ազդեցության ու հետևանքների հետ բախվելը և «Արտակարգ դրության մասին» օրենքին հակադրվելը։

Հունաստան

խմբագրել

Հունաստանում ուսանողական ակտիվիզմը երկար և հարուստ պատմություն ունի և հատկապես1960-ականների ընթացքում այն մեծ ազդեցություն ուներ այդ երկրում։ Ուսանողների կողմից առաջնորդվող բողոքի ակցիաների և քաղաքական աժիոտաժի աճն իշխանությունների կողմից դիտվեց որպես ապակայունացնող գործոն։ Հետևաբար, երբ 1967 թվականին Հունաստանում հաստատվեցին բռնապետական կարգեր, որպես դրա հիմնական պատճառ նշվում էր ուսանողական ակտիվիզմը։ Բռնապետության հաստատումից հետո 1973 թվականին Աթենքի պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցած ապստամբությունը պատճառ դարձավ Սպիրոս Մարկեզինիսի օրոք «ազատականացման» միջոցներ մտցնելու ռեժիմի ջանքերի կտրուկ դադարեցմանը, իսկ հետագայում այն Մետապոլիտեֆսիի ժամանակ նպաստեց հունական խունտայի վերջնական փլուզմանը՝ նշանավորելով Հունաստանում ժողովրդավարության վերադարձը։ Կոստաս Գեորգակիսը հույն ուսանող էր, որն Իտալիայում երկրաբանություն էր սովորում։ 1970 թվականի սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան նա ինքնահրկիզվեց Ջենովայի Մատեոտտիի հրապարակում՝ ի նշան Գեորգիոս Պապադոպուլոսի գլխավորած բռնապետական ռեժիմի դեմ բողոքի[41][42][43][44][45][46]։ Նրա ինքնասպանությունը խորապես շփոթեցրեց խունտային և մեծ աղմուկ բարձրացրեց ինչպես Հունաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում, քանի որ դա ռեժիմին ընդդիմանալու առաջին ակնհայտ և ազդեցիկ ցուցադրությունն էր։ Խունտան չորս ամսով հետաձգեց Գեորգակիսի աճյունի տեղափոխումը Կորֆու՝ որպես պատճառ բերելով անվտանգության նկատառումները և վախենալով հնարավոր բողոքի ցույցերից։ Նրանք նաև բյուրոկրատական խոչընդոտներ ստեղծեցին Հունաստանի հյուպատոսության և հունական կառավարության միջոցով[47]։

Հոնկոնգ

խմբագրել

2012 թվականի օգոստոսի 30-ին Հոնկոնգի «Scholarism» ուսանողական ակտիվիստական խումբը նախաձեռնեց Հոնկոնգի կառավարական շենքերի գրավումը։ Բողոքի ակցիան բացահայտորեն նպատակ ուներ ստիպել կառավարությանը հրաժարվել դպրոցներում «Բարոյական և ազգային կրթություն» առարկան որպես պարտադիր առարկա մտցնելու իր ծրագրից[48]։ Սեպտեմբերի 1-ին բողոքի ակցիայի շրջանակներում բացօթյա համերգ տեղի ունեցավ, որին մասնակցեց 40000 մարդ[49]։ Ի վերջո, կառավարությունը հրաժարվեց իր մտադրությունից։

Ուսանողական կազմակերպությունները կարևոր դերակատարում ունեցան Հովանոցների շարժման ժամանակ։ 2014 թվականի օգոստոսի 31-ին Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովը Հոնկոնգում քաղաքական բարեփոխումների մասին որոշում կայացրեց։ Այս բարեփոխումները թույլ տվեցին Առաջադրող հանձնաժողովին խիստ վերահսկողություն սահմանել գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում թեկնածուների առաջադրման գործընթացի վրա՝ փաստացիորեն բացառելով պեկինամետ ճամբարին չհարող թեկնածուների առաջադրումը։ 2014 թվականի սեպտեմբերի 22-ին Հոնկոնգի ուսանողների ֆեդերացիան և «Scholarism» ակտիվիստական խումբը Մշտական հանձնաժողովի որոշման դեմ գործադուլ նախաձեռնեցին, իսկ սեպտեմբերի 26-ից սկսեցին բողոքի ցույցեր կազմակերպել կառավարական շենքերի մոտ[50]։ Սեպտեմբերի 28-ին «Գրավի՛ր կենտրոնը սիրով և խաղաղությամբ» շարժումը հայտարարեց քաղաքացիական անհնազանդության իրենց նախաձեռնության մեկնարկի մասին[51]։ Ուսանողները և այլ անձինք բողոքի ցույց անցկացրին կառավարական շենքերի մոտ, իսկ ոմանք սկսեցին փակել քաղաքի մի քանի կարևոր խաչմերուկներ[52]։

Հնդկաստան

խմբագրել
 
Ասսամի շարժման ժամանակ հանրահավաքին մասնակից ուսանողները։

Ասսամի շարժումը 1979-1985 թվականներին հայտնի շարժում էր Հնդկաստանի Ասսամ նահանգի անօրինական ներգաղթյալների դեմ։ Շարժումը, որը գլխավորում էր Ասսամի ուսանողական միությունը և Ասսամի ժողովրդական պայքարի ասոցիացիան, մի շարք բողոքի ակցիաներ և ցույցեր կազմակերպեց, որոնց նպատակն էր ճնշում գործադրել Հնդկաստանի կառավարության վրա՝ հայտնաբերելու և արտաքսելու անօրինական ներգաղթյալներին (հիմնականում Բանգլադեշից) և պաշտպանել բնիկ ասսամցիների իրավունքները՝ սահմանադրական, օրենսդրական և վարչական երաշխիքների միջոցով[53][54][55][56][57]։

 
Ավելի քան 2 միլիոն ուսանող Ջալիկատուի արգելման դեմ բողոքի ցույց է անում Հնդկաստանի Չեննայ քաղաքի Մարինա լողափում:

Կալկաթայում գտնվող Ջադավպուրի համալսարանը[58]զգալիորեն նպաստել է Հնդկաստանում ուսանողական ակտիվիզմին։ 2014 թվականին Ջադավպուրի համալսարանի «Հոկ կոլորոբ» շարժումը գրավեց ամբողջ աշխարհի մարդկանց ուշադրությունը։ Շարժումն սկսվեց այն բանից հետո, երբ ոստիկանները համալսարանում ենթադրաբար հարձակվել էին անզեն ուսանողների վրա, երբ վերջիններս արդարադատություն էին պահանջում այնտեղ բռնության ենթարկված ուսանողի համար։ Շարժումը, ի վերջո, հանգեցրեց համալսարանի պրոռեկտոր Աբհիջիտ Չակրաբորտիի պաշտոնանկությանը[59], որը ոստիկաններին հրահանգել էր ծեծել ուսանողներին։ Քրեական անցյալ ունեցող որոշ անձինք ևս ներգրավված են եղել ուսանողների նկատմամբ բռնություններին[60]։

Ինդոնեզիա

խմբագրել

Ինդոնեզիան հայտնի է որպես երկիր, որտեղ համաշխարհային պատմության մեջ տեղի են ունեցել ուսանողների դիմադրության ամենակարևոր դեպքերը[61]։ Համալսարանական ուսանողական կազմակերպությունները երկրի պատմության բեկումնային պահերին հաճախ են նախաձեռնել փողոցային բողոքի ցույցեր՝ պահանջելով քաղաքական փոփոխություններ, իսկ քաղաքական տարբեր գաղափարախոսություններ ներկայացնող մի շարք խմբեր էլ փորձել են համագործակցել ուսանողական այդ կազմակերպությունների հետ։ 1928 թվականին «Երիտասարդական խոստում»-ը (ինդոնեզերեն՝ «Sumpah Pemuda») նպաստեց հակագաղութային տրամադրությունների արտահայտմանը։

1960-ականների քաղաքական թոհուբոհի ժամանակ աջակողմյան ուսանողական խմբերը ցույցեր կազմակերպեցին՝ կոչ անելով այն ժամանակվա նախագահ Սուկառնոյին իր կառավարությունից հեռացնել ենթադրյալ կոմունիստներին, իսկ ավելի ուշ՝ պահանջեցին նաև, որ նա հրաժարական տա[62]։ Սուկառնոն հրաժարական տվեց 1967 թվականին, իսկ նրան հաջորդեց բանակի գեներալ Սուհարտոն[63]։

Ուսանողական խմբերը զգալի դեր խաղացին նաև 1998 թվականին Սուհարտոյի կառավարության տապալման գործում՝ կազմակերպելով բողոքի լայնածավալ ցույցեր, որոնք արտացոլում էին 1998 թվականի մայիսյան անկարգություններից հետո նախագահի նկատմամբ համատարած դժգոհությունը[64]։ Ջակարտայի, Ջոկյակարտայի, Մեդանի և այլ բնակավայրերի դպրոցականներն ու ուսանողները առաջիններից էին, որոնք բացահայտորեն քննադատում էին ռազմական կառավարությանը։ Ուսանողական խմբերը զգալի դեր էին խաղում այն ժամանակվա քաղաքական դաշտում։ Սուհարտոյի հրաժարականից հետո պաշտոնն ստանձնած Յուսուֆ Բուխարուդին Հաբիբին մի քանի փորձ արեց, հիմնականում՝ անհաջող, պարպելու ուսանողական խմբերին, որոնք հասել էին  իր նախորդի պաշտոնանկությանը։ Երբ այդ ջանքերը ձախողվեցին, նա ոստիկանների և գանգստերների միացյալ խումբ ուղարկեց՝ բռնի ուժով հեռացնելու կառավարության շենքը գրաված ցուցարարներին[65]։ Դրա հետևանքով զոհվեց երկու ուսանող, իսկ 181-ը ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ[65]։

 
Շարիֆի անվան տեխնոլոգիական համալսարանի ուսանողները բողոքի ցույց են անում 2009 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Մինչև 1979 թվականն ուսանողներն Իրանում առաջատար դեր էին խաղում աշխարհիկ միապետության դեմ բողոքի ցույցերում։ Նրանք շարունակեցին իրենց ակտիվությունը նաև 2000-ական և 2010-ական թվականներին՝ բողոքելով Իսլամական այս հանրապետության աստվածապետական  կարգերի դեմ։ Տարբեր գաղափարախոսական ծագում ունեցող ուսանողները՝ թե՛ հավատացյալները, թե՛ նրանք, ովքեր չափավոր կրոնական հայացքներ ունեին, միավորվել էին շահի՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի ռեժիմին ընդդիմանալու հարցում՝ զգալիորեն աջակցելով Ռուհոլլահ Խոմեյնիի գլխավորած ընդդիմադիր շարժմանը[65]։ 1978 թվականի հունվարին բանակը ցրեց ուսանողների և կրոնական առաջնորդների ցույցերը, ինչի հետևանքով մի քանի ուսանող մահացավ։ Այս իրադարձությունը հիմք հանդիսացավ համատարած մի շարք բողոքի ցույցերի իրականացման համար, որոնք 1979 թվականին ի վերջո հանգեցրին Իսլամական հեղափոխությանը։ 1979 թվականի նոյեմբերի 4-ին մի խումբ իրանցի զինյալ ուսանողներ, որոնք իրենց անվանում էին Իմամի գծին հետևող մուսուլման ուսանողներ, գրավեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը` 444 օր պատանդ պահելով դեսպանատան 52 աշխատակիցների։

1999 թվականի հուլիսին ուսանողական անկարգությունների ժամանակ լիբերալ հայացքներ ունեցող ուսանողներն առճակատման մեջ մտան Իրանի կառավարության հետ։ Ոստիկանության կողմից Թեհրանի համալսարանի հանրակացարան ներխուժելու հետևանքով սկսված մեկշաբաթյա դաժան բախումների ընթացքում մի քանի մարդ զոհվեց։ Ոստիկանական գործողությունները պայմանավորված էին համալսարանի մի խումբ ուսանողների բողոքի ցույցերով, որոնք դեմ էին ռեֆորմիստական թերթերից մեկի փակմանը։ Ուսանողներից Ակբար Մոհամադին, ցույցերին մասնակցելու համար, սկզբում մահապատժի դատապարտվեց, սակայն հետագայում նրա պատիժը կրճատվեց մինչև 15 տարի ազատազրկում։ 2006 թվականին նա մահացավ Էվին բանտում՝ հացադուլի հետևանքով, որին դիմել էր՝ ի նշան բողոքի՝ խոշտանգումների ժամանակ հասցված վնասվածքների համար բուժօգնություն ստանալու իր խնդրանքի մերժմանը[66]։

2002 թվականի վերջին ուսանողները զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպեցին ռեֆորմիստ դասախոս Հաշեմ Աղաջարիի մահապատժի դեմ, որը մեղադրվում էր սրբապղծության մեջ։

2003 թվականի հունիսին հազարավոր ուսանողներ ցույցեր կազմակերպեցին Թեհրանի փողոցներում՝ ընդդեմ որոշ համալսարաններ սեփականաշնորհելու կառավարության ծրագրի[67]։

2005 թվականի մայիսին Իրանի նախագահական ընտրությունների ժամանակ Իրանի ամենամեծ ուսանողական կազմակերպությունը` «Միասնության համախմբման գրասենյակը», կոչ արեց բոյկոտել քվեարկությունը[68]։ Մահմուդ Ահմադինեժադի նախագահ ընտրվելուց հետո կառավարության դեմ ուսանողների բողոքի ակցիաները շարունակվեցին։ 2006 թվականի մայիսին Թեհրանում ցուցարար ուսանողների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մոտ 40 ոստիկան վիրավորվեց[69]։ Միևնույն ժամանակ, Իրանի կառավարությունն ուսանողներին խրախուսեց ձեռնարկել գործողություններ, որոնք համապատասխանում են իր քաղաքական օրակարգին։ 2006 թվականին նախագահ Ահմադինեժադը ուսանողներին հորդորեց արշավներ կազմակերպել՝ պահանջելով հեռացնել համալսարանների լիբերալ և աշխարհիկ դասախոսներին[70]։

2009 թվականին՝ Իրանում վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, ուսանողական մի շարք ցույցեր սկսվեցին, որոնք հայտնի դարձան որպես Կանաչ շարժում։ Բողոքի այս ակցիաները ճնշելու համար Իրանի կառավարության կիրառած կոշտ միջոցները քննադատության արժանացան միջազգային լայն հանրության կողմից[71]։ Դաժան բռնաճնշումների պատճառով «ուսանողական շարժումը հիմնականում պասիվ էր Ահմադինեժադի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում (2009–2013 թվականներ)»[72]։

Հասան Ռոհանիի նախագահության առաջին ժամկետի ընթացքում (2013-2017 թվականներ) բազմաթիվ խմբեր ջանքեր գործադրեցին ուսանողական շարժումը վերակենդանացնելու համար՝ վերակազմավորելով ուսանողական կազմակերպությունները[72]։

2022 թվականի սեպտեմբերի 16-ին Մահսա Ամինիի մահվանից հետո լայնածավալ բողոքի ցույցեր սկսվեցին ողջ Իրանում, որտեղ դպրոցական աղջիկներն ու ուսանողուհիները նշանակալի դեր խաղացին[73]։ Նրանք ցուցադրաբար հանում էին իրենց գլխաշորը՝ դրանով իրենց բողոքն արտահայտելով Իրանում մարդու իրավունքների ոտնահարումների ու իսլամական կարգերի դեմ։

Իսրայել

խմբագրել

Իսրայելում ուսանողները կարևոր դեր խաղացին 2011 թվականի սոցիալական արդարության համար իրականացվող բողոքի ցույցերում, որոնք սկսվել էին «Տնուվա» ընկերության դեմ բողոքի ակցիայից[74]։

Ճապոնիա

խմբագրել
 
Վասեդայի համալսարանի ուսանողների երթը՝ ի պաշտպանություն Տիբեթի, 2008 թվական

Ճապոնիայում ուսանողական շարժումը ծագել է Տայսյոյի դեմոկրատիայի ժամանակաշրջանում և մեծ թափ հավաքել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հատկանշական իրադարձություններից մեկը 1960 թվականի Անպոյի բողոքի ցույցերն էին, որոնք դեմ էին Անպոյի պայմանագրին[75]։ 1968 թվականի ուսանողական ապստամբության ժամանակ ձախ ակտիվիստները բարիկադավորվեցին համալսարաններում, ինչը հանգեցրեց ոստիկանության հետ զինված բախման:[76] Ճապոնիայի վրա անմիջականորեն ազդող կոնկրետ խնդիրների համար պայքարելուց բացի, ուսանողական շարժումը պայքարում էր նաև գլոբալ այլ երևույթների համար, որոնց թվում էին Վիետնամի պատերազմին դեմ լինելը, Հարավային Աֆրիկայում ապարտեիդին վերջ դնելու քարոզչությունը և հիպի շարժման հետ կապված հակամշակութային ապրելակերպի ընդունումը։

Մալայզիա

խմբագրել

1975 թվականին «Համալսարանների և քոլեջների մասին» օրենքի 15-րդ բաժնի փոփոխությունից հետո Մալայզիայում ուսանողներին արգելվում էր անդամակցել կուսակցություններին, աջակցություն հայտնել կամ դեմ արտահայտվել որևէ խմբի կամ կազմակերպության, որոնց կրթության նախարարը, համալսարանի խորհրդի հետ քննարկման արդյունքում պրոռեկտորին ուղղված գրավոր փաստաթղթով, սահմանում է որպես համալսարանի շահերի և բարեկեցության համար վնասակար։ Չնայած այս օրենքին՝ մալայացի ուսանողները մշտապես կոչ էին անում վերացնել այս սահմանափակումը՝ պաշտպանելով քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրենց ազատությունը։ 2011 թվականի հոկտեմբերին Հարավարևելյան Ասիայի այս երկրի վերաքննիչ դատարանը հայտարարեց, որ օրենքի այդ բաժնի համապատասխան դրույթը հակասահմանադրական է` վկայակոչելով դաշնային սահմանադրության 10-րդ հոդվածը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը[77]։

Մալայզիայում ուսանողների մեծ մասը քաղաքականությամբ չի հետաքրքրվում, քանի որ վախենում է, որ բուհերն իրենց դեմ քայլեր կձեռնարկեն։ Այնուամենայնիվ, այս օրենքի միջոցով իշխանություններին չհաջողվեց ամբողջությամբ վերացնել ուսանողական ակտիվիզմը և ուսանողների քաղաքական ներգրավվածությունը[78]։

2012 թվականի ապրիլի 14-ին ուսանող ակտիվիստները վրանային ցույց կազմակերպեցին Կուալա Լումպուրի Անկախության հրապարակում՝ բողոքելով կառավարության վարկային ծրագրի դեմ։ Նրանք պնդում էին, որ այն բարձր տոկոսադրույքներ է սահմանում ուսանողների համար, ինչը հանգեցնում է ծանր պարտքերի[79]։

Մալայզիայում ամենամեծ ուսանողական շարժումը «Մալայզիայի ուսանողական համերաշխություն»-ն է։ Սա կոալիցիոն խումբ է, որին անդամակցում են ուսանողական բազմաթիվ կազմակերպություններ[80]։ Ներկայումս շարժումն ակտիվորեն պայքարում է «Համալսարանների և քոլեջների մասին օրենքի» դեմ և պահանջում, որ Մալայզիայում կրթությունն ամբողջությամբ անվճար լինի։

Մեքսիկա

խմբագրել
 
«Ես 132-րդն եմ» («Yo Soy 132») երթը, 2012 թվական։

1968 թվականի բողոքի ցույցերի ժամանակ մեքսիկացի զինվորականներն ու ոստիկանները սպանել են մոտ 30-300 ուսանողների և քաղաքացիական ցուցարարների։ «Տլատելոլկոյի կոտորած» անվամբ հայտնի այս միջադեպը տեղի է ունեցել 1968 թվականի հոկտեմբերի 2-ին Մեխիկոյի Տլատելոլկո թաղամասում գտնվող Երեք մշակույթների հրապարակում։ Այս իրադարձությունները համարվում են մեքսիկական «Կեղտոտ պատերազմի» մաս, որի ընթացքում կառավարությունը գործի դրեց իր ենթակայության տակ գտնվող ուժերը՝ քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար։ Կոտորածը տեղի ունեցավ 1968 թվականին՝ Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերի բացումից 10 օր առաջ[81]։

Մեքսիկայում ուսանողական հայտնի շարժումներից է 2012 թվականին սկիզբ առած «Ես 132-րդն եմ» շարժումը։ Վերջինս հիմնականում կազմված էր պետական և մասնավոր համալսարանների ուսանողներից, ինչպես նաև Մեքսիկայի այլ բնակիչներից։ Շարժմանն իրենց  աջակցությունն էին հայտնել աշխարհի մոտ 50 քաղաքներից[82]։ Շարժումն սկսվեց որպես բողոք Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության թեկնածու Էնրիկե Պենյա Նյետոյի և 2012 թվականի համընդհանուր ընտրությունների ժամանակ մեքսիկական լրատվամիջոցների կողմից ենթադրյալ կանխակալ լուսաբանման դեմ[83]։ Շարժման «Ես 132-րդն եմ» անվանումը (իսպաներեն՝ «Yo Soy 132») առաջացել է սկզբնական շրջանում բողոքի ցույցերի կազմակերպիչներին իրենց առաջակցությունը հայտնելու նպատակով։ Շարժման անվանումը մտածելիս նախաձեռնողները ոգեշնչվել են «Գրավի՛ր» և իսպանական 15-M շարժումներից[84][85][86]։ Դրա կազմակերպիչները շարժումն անվանեցին «Մեքսիկական գարուն» (հղում անելով «Արաբական գարնանը»[87]), իսկ միջազգային լրատվամիջոցներում այն հայտնի է որպես «Մեքսիկական օկուպացիոն շարժում»[88]:

2014 թվականին Իգուալա քաղաքում տեղի ունեցած մի խումբ ուսանողների զանգվածային առևանգումից հետո մնացած ուսանողներն իրենց վրդովմունքն արտահայտեցին բողոքի տարբեր ձևերով՝ սկսած կազմակերպված երթերից մինչև գույքի ոչնչացմանն ուղղված գործողություններ։ Սոցիալական մեդիա հարթակներում սկսեցին տարածվել #TodosSomosAyotzinapa-ի նման հեշթեգեր, որն իր հերթին արձագանք գտավ աշխարհի տարբեր երկրների ուսանողների շրջանում[89]։

Նորվեգիա

խմբագրել

Նորվեգիայում բազմաթիվ ուսանող ակտիվիստներ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում կլիմայի փոփոխության դեմ։ Թեև Նորվեգիան հաճախ դիտարկվում է որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարում օրինակելի մոդել, այդ երկրի ուսանողները պնդում են, որ դեռ շատ անելիք կա։ Թեև պետությունը բազմաթիվ նախաձեռնություններ է իրականացնում կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում, ուսանողները մտահոգված են Նորվեգիայից նավթի և գազի արտահանմամ ծավալներով[90]։

Պակիստան

խմբագրել

Պակիստանի պատմության ընթացքում ուսանողները հաճախ են գլխավորել բռնապետությունների և ռազմական վարչակարգերի դեմ բողոքի ցույցերը։ 1960-ական թվականներին Ուսանողների ազգային և Ուսանողների ժողովրդական ֆեդերացիաները ձեռքբերեցին համագործակցության պայմանավորվածություն՝ բողոքի ակցիաների միջոցով գործող վարչակարգին ընդդիմանալու համար[91]։ Այդ ժամանակ երկիրը ղեկավարում էր Պակիստանի երկրորդ նախագահ գեներալ Այուբ Խանը։

2012 թվականին Մալալա Յուսուֆզայը հրազենային վիրավորում ստացավ՝ Պակիստանում աղջիկների կրթության իրավունքը պաշտպանելու համար[92]։ Այս հարձակումը չկանգնեցրեց նրան շարունակել զբաղվել կանանց կրթության պաշտպանությամբ։ Մալալա Յուսուֆզայը մի քանի աշխատությունների հեղինակ է, որոնք ընդգծում են աղջիկների կրթության նշանակությունը ոչ միայն Պակիստանում, այլև ամբողջ աշխարհում։ Առաջին գիրքը՝ «Ես Մալալան եմ», պատմում է նրա անձնական փորձառությունների մասին, իսկ  «Մենք տեղահանված ենք» գիրքն ուսումնասիրում է այն աղջիկների կյանքը, որոնց նա հանդիպել է փախստականների ճամբարներում[92]։ 2014 թվականին Յուսուֆզայը դարձավ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած ամենաերիտասարդ մարդը. մրցանակը ստանալիս նա 17 տարեկան էր։

Ֆիլիպիններ

խմբագրել

1960-ական թվականների վերջին և 1970-ականների սկզբին  Ֆերդինանդ Մարկոսի վարչակարգի պայմաններում Ֆիլիպիններում ուսանողական ակտիվիզմը նկատելի աճ ունեցավ՝ հատկապես «Առաջին քառորդի փոթորկի» ժամանակ (Ֆիլիպիններում սոցիալական բնույթի խռովությունների ժամանակաշրջան)։ Այդ ամենը տեղի էր ունենում նախքան Ֆիլիպիններում ռազմական դրություն հայտարարելը։ Ուսանողների ակտիվիզմը շարունակվում է նաև այսօր. նրանք մասնակցում են տարբեր խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների կամ արշավների, այդ թվում՝ անվճար կրթության թեմայով արշավներին, կառավարության անդամների շրջանում կոռուպցիոն դեպքերի դեմ բողոքելուն և արտադատական սպանությունների դատապարտմանը։ Ցույցերը գլխավորող կազմակերպություններից են Ֆիլիպինցի ուսանողների լիգան, Ֆիլիպինների ուսանողների ազգային միությունը, Անակբայանը և Կաբատաանը։

Հարավային Աֆրիկա

խմբագրել

1970-ականներին հարավաֆրիկացի ուսանողները մեծ դեր խաղացին ապարտեիդի դեմ շարժման մեջ։ 1976 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցավ ուսանողների մեծ հավաք, որը հետագայում հայտնի դարձավ որպես Սոուետոյի ապստամբություն։ Դա խաղաղ ցույց էր՝ ի պատասխան 1953 թվականին ընդունված  «Բանտու ժողովրդի կրթության մասին» օրենքին[93]։ Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բռնություն և ուժ կիրառեց ուսանողների նկատմամբ՝ փորձելով ցրել նրանց։ Ապստամբության ընթացքում տեղի ունեցած բռնությունները ստիպեցին շատերին կարեկցել ցուցարար ուսանողներին։ Ապարտեիդի համակարգի անարդարությունների և խտրական գործելաոճի համատարած բացահայտումը նողկանք առաջացրեց միջազգային հանրության շրջանում, որն իր հերթին էական դեր խաղաց համակարգի կազմաքանդման և դրա վերջնական վերացման գործում[94]։

Հարավային Կորեա

խմբագրել

Առաջին կորեական ուսանողական շարժումն սկսվեց 1919 թվականին, երբ ուսանողները մարտի 1-ին մասնակցեցին Սամիլ շարժմանը` կոչ անելով դադարեցնել ճապոնական գաղութացումը։ Այդ ժամանակից ի վեր ուսանողական շարժումն էական դեր է խաղացել Կորեայի քաղաքական մի քանի մեծ փոփոխությունների մեջ։ Մինչ 1945 թվականին ճապոնական տիրապետությունից Կորեայի ազատագրումը, ուսանողական շարժման հիմնական շեշտը դրված էր ճապոնական տիրապետության դեմ հանդես գալու և Կորեայի անկախության քարոզչության վրա։ 1945 թվականից հետո ուսանողական շարժումները հիմնականում կենտրոնացած էին Կորեայի կառավարության անարդարությունների դեմ պայքարի վրա։ 1960 թվականի մարտին ենթադրյալ կեղծված ընտրություններից հետո ուսանողները բողոքի ցույց անցկացրին Լի Սին Մանի կառավարության դեմ։ 1980 թվականը շրջադարձային է համարվում Հարավային Կորեայի ուսանողական շարժման մեջ։ 1980 թվականի մայիսին Կվանգջուի կոտորածից հետո ուսանողական շարժումը որդեգրեց հստակ մարքսիստական դիրքորոշում։ 21-րդ դարում ուսանողական ակտիվիզմը շարունակում է գերակշռել և ազդեցիկ գործոն է համարվում Հարավային Կորեայի քաղաքական դաշտում։

Շվեդիա

խմբագրել

2018 թվականին Գրետա Թունբերգը գրավեց միջազգային հանրության ուշադրությունը, երբ սկսեց չգնալ դպրոց՝ ի նշան կլիմայի փոփոխության դեմ բողոքի։ Աղջնակը բողոքի ակցիա էր իրականացնում Շվեդիայի խորհրդարանի մոտ, բաժանում թռուցիկներ։ Նրա այս ակցիան արագորեն վերածվեց ուսանողական համաշխարհային շարժման։ 2019 թվականի մարտի 15-ին ավելի քան 130 երկրների աշակերտներ բաց թողեցին այդ օրվա դասերը՝ հայտարարելով գլոբալ կլիմայական դասադուլ[95]։

Թայվան

խմբագրել

2014 թվականին «Արևածաղիկ» ուսանողական շարժումը Չինաստանից անկախանալու համար արշավ սկսեց, իսկ ավելի ուշ՝ 2015 թվականին, դրա մի քանի առաջնորդներ ստեղծեցին ժողովրդավարամետ «Նոր ուժ» կուսակցությունը:

2015 թվականին «Հակասև արկղերի շարժում»-ը դեմ էր կրթական բարեփոխումներին և դրանց նախաձեռնողներին՝ այդ գործընթացի ոչ թափանցիկ լինելու պատճառով։

Թաիլանդ

խմբագրել

Ուսանողները մեծ դեր խաղացին Թաիլանդի առաջնորդ ֆելդմարշալ Թանոմ Կիտիկաչորնի պաշտոնանկության գործում։ 1973 թվականի հոկտեմբերի 14-ի ապստամբության ժամանակ ուսանողներին հաջողվեց տապալել նրա ռազմական բռնապետությունը և վերականգնել ժողովրդավարությունը[96]։ Թանոմից բացի, նրանք պաշտոնանկ արեցին նաև փոխվարչապետ, ֆելդմարշալ Պրաֆաս Չարուսաթիենին։ Իշխանությունից հեռացվելուց հետո Թանոմն աքսորվեց, սակայն վանական դառնալու նպատակով 1976 թվականին վերադարձավ Թաիլանդ։ Չնայած նա խոստացել էր հեռու մնալ քաղաքականությունից, նրա ներկայությունը հրահրեց ուսանողների բողոքի ակցիաների վերսկսմանը։ 1976 թվականի հոկտեմբերի 6-ին բազմաթիվ ցուցարարներ զոհվեցին, երբ աջ հայացքներ ունեցող զինյալները ներխուժեցին Թամասաթ համալսարան[97]։

Ուսանողները վճռորոշ դեր են խաղացել նաև 2020 թվականին Թաիլանդում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ։ Թաիլանդի տարբեր շրջաններից ուսանողները մասնակցել են վարչապետ Պրայութ Չան-Օչայի կառավարության դեմ ուղղված դեմոկրատական շարժումներին[98]։ Դրա օրինակ է ուսանողների և կրթության նախկին նախարար Նաթաֆոլ Թիփսուվանի բանավեճերը[99], որը նախկինում կապված էր հակադեմոկրատական հայացքներ ունեցող Ժողովրդադեմոկրատական բարեփոխումների կոմիտեի հետ։ Վերջինս վարչապետ Պրայութին  2014 թվականին կոչ էր անում Թաիլանդում պետական հեղաշրջում կազմակերպել[100]։

Ուգանդա

խմբագրել

Ուգանդան ունի աշխարհի երկրորդ ամենաերիտասարդ բնակչությունը, և աճում է համալսարանական այն ուսանողների թիվը, որոնք փնտրում են ավելի լավ աշխատանքի հեռանկարներ[101]։ Ուգանդայի առաջին համալսարանի հիմնադրումից ի վեր վերջին հարյուրամյակում ուսանողները նկատելիորեն ակտիվ են եղել քաղաքականության մեջ։ Համալսարանի կառավարման կառուցվածքը դրդում է ուսանողներին զբաղվել քաղաքական գործունեությամբ[102]։ Թե՛ բրիտանական գաղութատիրության, թե՛ անկախությունից հետո ընկած ժամանակահատվածում ուսանողներն առանցքային դեր են խաղացել կառավարության դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու գործում՝ գրանցելով և՛ հաջողություններ և՛ ձախողումներ։

Միացյալ Թագավորություն

խմբագրել
 
Ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում Քեմբրիջի համալսարանում, 2010 թվական։

Ուսանողների քաղաքական ակտիվիզմի պատմությունը Միացյալ Թագավորությունում սկսվում է 1880-ական թվականներից, երբ ստեղծվեցին ուսանողների ներկայացուցչական խորհուրդները, որոնք հետագայում վերածվեցին ուսանողների շահերը պաշտպանող արհմիութենական կազմակերպությունների։ Վերջիններս, ի վերջո, վերածվեցին միությունների, որոնց մի զգալի մասը միացավ 1921 թվականին ստեղծված Ուսանողների ազգային միությանը։ Ուսանողների ազգային միությունն այնպես էր ստեղծվել, որ չեզոքություն պահպանի «քաղաքական և կրոնական հարցերում», ինչը նվազեցրեց նրա՝ որպես ուսանողական ակտիվիզմի կենտրոն լինելու նշանակությունը։ 1930-ական թվականներին ուսանողները սկսեցին ավելի ու ավելի շատ զբաղվել քաղաքականությամբ՝ համալսարաններում ստեղծելով սոցիալիստական բազմաթիվ ընկերություններ՝ սոցիալ-դեմոկրատականից մինչև մարքսիստ-լենինիստական և տրոցկիստական։ Քաղաքական այս ակտիվությունը նույնիսկ հանգեցրեց նրան, որ կոմունիստ Բրայան Սայմոնը ստանձնեց Ուսանողների ազգային միության ղեկավարությունը[103]։

Այնուամենայնիվ, միայն 1960-ականներին ուսանողական ակտիվիզմը մեծ նշանակություն ձեռք բերեց բրիտանական համալսարաններում։ Վիետնամի պատերազմը և ռասիզմի հետ կապված մտահոգություններն ուշադրություն հրավիրեցին տեղական այլ խնդիրների վրա, ինչպիսիք են ուսման վարձերը և ուսանողների ներկայացվածությունը։ 1962 թվականին տեղի ունեցավ Վիետնամի պատերազմի դեմ ուսանողական առաջին բողոքի ակցիան , որը կազմակերպվել էր «Միջուկային զինաթափման քարոզարշավ» կազմակերպության հետ համատեղ։ Այնուամենայնիվ, ուսանողական լայնածավալ ակտիվիզմը սկսվեց միայն 1960-ականների կեսերից։ 1965 թվականին 250 ուսանող բողոքի ցույց անցկացրեց Էդինբուրգի ամերիկյան դեսպանատան մոտ՝ նշանավորելով Գրովենոր հրապարակում Վիետնամի պատերազմի դեմ բողոքի ցույցերի սկիզբը։ 1965 թվականին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ առաջին խոշոր միջոցառումը, որի ընթացքում ուսանողները Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում ներգրավվեցին լայնածավալ քննարկումների և բանավեճերի մեջ, որոնք կենտրոնացած էին Վիետնամի պատերազմի շուրջ՝ քննարկելով դրա հետևանքները և ուսումնասիրելով բողոքի այլընտրանքային ոչ բռնի մեթոդներ։ Միջոցառումը հովանավորում էր Օքսֆորդի միությունը[104]։

1966 թվականին ձևավորվեց Արմատական ուսանողական դաշինքը և Վիետնամի համերաշխության արշավը, որոնք դարձան բողոքի ցույցերի շարժիչ ուժը։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Ուսանողների միությունը 1967 թվականին կազմակերպեց առաջին ուսանողական նստացույցը՝ ի պատասխան դպրոցից երկու ուսանողների հեռացման։ Նստացույցի ունեցած հաջողությունը, ինչպես նաև նույն տարում կազմակերպված 100000-անոց ուսանողական հանրահավաքը համարվում են Մեծ Բրիտանիայում ուսանողական շարժման սկիզբը։ Մինչև 1970-ականների կեսերն ուսանողները մասնակցում էին ակտիվիստական տարբեր միջոցառումների, այդ թվում՝ Գրովենորի հրապարակում կայացած բողոքի ցույցը, որին մասնակցում էր 80000 մարդ, ռասիզմի դեմ ցույցերը և Նյուքասլում շենքերի «գրավումը», ապստամբությունը զսպելու համար դրված արգելապատնեշների կոտրումը, որի հետևանքով, ելնելով անվտանգության նկատառումներից, ժամանակավորապես փակվեց Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը և այլն[105]։ Այնուամենայնիվ, մի շարք բողոքի ցույցեր կապված էին տեղական բնույթի խնդիրների հետ, ինչպիսիք են քոլեջի կառավարման մեջ ուսանողների ներկայացվածությունը, հանրակացարանների պայմանների բարելավումը, ուսման վճարների և նույնիսկ ճաշարանի գների իջեցումը։

Ուսանողների բողոքները վերսկսվեցին 2010 թվականին Դևիդ Քեմերոնի վարչապետության ժամանակ՝ ուսման վարձերի, բարձրագույն կրթության ֆինանսավորման կրճատման և «Կրթությունը շարունակելու համար» անունը կրող ուսանողական նպաստի դադարեցման պատճառով[106]։

2019 թվականին դպրոցներում հանուն կլիմայի կազմակերպված դասադուլների ընթացքում Մեծ Բրիտանիայում մոտ 300000 դպրոցական դուրս եկավ փողոց՝ մասնակցելու բողոքի ցույցերին, որոնք կազմակերպվել էին կլիմայական փոփոխության դեմ պայքարող երիտասարդ ակտիվիստների տեղական խմբերի կողմից։ Բողոքի այս ցույցերից հետո Հյուսիսային Իռլանդիայի երիտասարդական կլիմայական ասոցիացիան, Անգլիայում և Ուելսում գործող Մեծ Բրիտանիայի ուսանողական կլիմայական ցանցն իրենց կառավարություններին և տեղական իշխանություններին պահանջներ ներկայացրին՝ հասնելով որոշակի հաջողությունների։ Նրանք շարունակում են ակտիվորեն քարոզչություն իրականացնել կլիմայական արդարության համար։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

խմբագրել
 
Վիետնամի պատերազմի դեմ բողոքի ակցիա ԱՄՆ-ում, 1967 թվական։

Ուսանողական ակտիվիզմը Միացյալ Նահանգներում հաճախ դիտվում է որպես երիտասարդական ակտիվիզմի տեսակ, որը հատկապես հայտնի է քաղաքացիական իրավունքների պաշտպանության խաղաղ ցույցերին իր նշանակալի մասնակցությամբ։

1920-ականներին ամենահայտնի և նպատակամիտված ակտիվիստական միջոցառումները տեղի են ունեցել սևամորթների համար նախատեսված կրթական հաստատությունների կամպուսներում, ինչպիսիք են Ֆիսքի համալսարանի և Հովարդի համալսարանի կամպուսները։ Ֆիսքի համալսարանում ուսանողները բողոքի ցույց անցկացրին կարգապահական կանոնների դեմ, որոնք նպատակ ունեին ճնշել սևամորթների ինքնությունը՝ պահանջելով նախագահ Ֆայեթ Էյվերի ՄակՔենզիի հրաժարականը։ 1924 թվականին ոգեշնչվելով շրջանավարտ Ուիլյամ Էդուարդ Բերգհարթ Դյուբուայի  ավարտական ելույթից՝ ուսանողները խախտեցին ժամը 22:00-ի պարետային ժամը (այն ժամանակատվածը, որի ընթացքում ուսանողներին թույլ չի տրվում դուրս գալ կամպուսի տարածքից) և դուրս եկան բողոքի ցույցի։ Հանձնաժողովի այն եզրակացությունից հետո, որ ՄակՔենզին բավարար ունակություններ չունի անկարգությունները կառավարելու համար, 1925 թվականի ապրիլի 16-ին նա հրաժարական տվեց։ Ֆիսքի համալսարանում տեղի ունեցած դեպքերը զգալի ազդեցություն ունեցան՝ ստիպելով ուսումնական հաստատությունների մյուս սևամորթ ուսանողներին վիճարկել հետպատերազմական համալսարաններում սևամորթների նկատմամբ կիրառվող  ճնշող նորմերը[107]։

1930-ական թվականների ընթացքում Ամերիկայի երիտասարդական կոնգրեսը համոզում էր ԱՄՆ օրենսդիր իշխանությանը՝ հանդես գալ պատերազմի և ռասայական խտրականության դեմ։ Միաժամանակ կոնգրեսը խթանում էր նաև երիտասարդական նախաձեռնությունները։ Այդ ժամանակ Կոնգրեսին մեծ աջակցություն է ցուցաբերել առաջին տիկին Էլեոնորա Ռուզվելտը[108]։

ԱՄՆ պատմության մեջ առանձնապես նշանակալից և հաջողակ ուսանողական կազմակերպություններն էին Ուսանողական ոչ բռնի համակարգող կոմիտեն և Ատլանտայի ուսանողական շարժումը։ Այս կազմակերպությունները, որոնք հիմնականում բաղկացած էին աֆրոամերիկացի անդամներից, 1965 թվականին մեծապես իրենց աջակցությունը հայտնեցին  «Քվեարկության իրավունքի մասին» օրենքի ընդունմանը։

1964-1965 թվականներին Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում «Ազատ խոսքի շարժումը» քաղաքացիական անհնազանդության գործողությունների միջոցով պայքարում էր համալսարանում քաղաքական գործունեության սահմանափակումները վերացնելու համար։ «Ազատ խոսքի շարժումը» Միացյալ Նահանգներում առաջին ուսանողական շարժումն էր, որը գիտնականների ուշադրությունը հրավիրեց ուսանողական ակտիվիզմի վրա[109]։

Ամերիկյան պատմության մեջ ամենամեծ ուսանողական դասադուլը տեղի է ունեցել 1970 թվականի մայիս-հունիս ամիսներին, որը պայմանավորված էր Քենթի համալսարանում տեղի ունեցած հրաձգությամբ և ԱՄՆ-ի ներխուժմամբ Կամբոջա։ Ակցիային մասնակցել է ավելի քան չորս միլիոն ուսանող[110]։

«Հարավային Աֆրիկայից ներդրումները հանելու» շարժումն ընդգրկեց բազմաթիվ համալսարաններ՝ սկսած Բերքլիի համալսարանից։ Այստեղ ուսանողական ակտիվիզմն առանցքային դեր խաղաց՝ այն դարձնելով առաջին հաստատությունը, որն ամբողջությամբ հրաժարվեց ապարտեիդում ներգրավված և դրանից շահույթ ստացող ընկերությունների ներդրումներից։

1990-ականների ընթացքում կրթական բարեփոխումների լայնածավալ շարժումը առաջ բերեց ուսանողական ակտիվիզմի նոր ալիք՝ թեստավորման ստանդարտացված մեթոդների և դասավանդման ավանդական մոտեցումների[111], ինչպես նաև ավելի խորը խնդիրների դեմ, ինչպիսիք են ռազմական, արդյունաբերական և բանտային համակարգերի փոխկապակցվածությունը և բանակի ու կորպորացիաների ազդեցությունը կրթության վրա[112]։

Ներկայումս գործող խոշոր նախաձեռնություններից են հանրային դպրոցների համար ֆինանսավորում ապահովելուն միտված ջանքերը, քոլեջներում ուսման վարձի բարձրացման դեմ պայքարը, դպրոցական հագուստի արտադրության մեջ քրտնաքամ աշխատուժի օգտագործման դեմ պայքարը (օրինակ՝ «Միավորված ուսանողներն ընդդեմ քրտնաքամ աշխատանքի»), կրթական ծրագրերի պլանավորման, կրթության մատուցման մեթոդների և քաղաքականության մշակման մեջ ուսանողների ավելի մեծ մասնակցության խթանումը (օրինակ՝ Ռուզվելտի ինստիտուտ) և ազգային ու տեղական մակարդակներում Դարֆուրի հակամարտության հումանիտար ազդեցության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը[113]։ Աճող հակապատերազմական ակտիվիզմը հանգեցրեց «Կամպուսների հակապատերազմական ցանց» շարժման ձևավորմանը և 2006 թվականին «Ուսանողները հանուն ժողովրդավարական հասարակության» կազմակերպության վերստեղծմանը։

2018 թվականի փետրվարին Մարջորի Սթոունման Դուգլաս ավագ դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո բազմաթիվ աշակերտներ և ուսանողներ բողոքի ցույցեր կազմակերպեցին՝ ընդդեմ զենքի գործադրմամբ բռնությունների։ Բողոքի զգալի ալիք սկսվեց, որոնցից էր «Հանուն մեր կյանքի երթ»[114]։ Դրանք ներգրավում էին միլիոնավոր ցուցարարների և հատկապես թիրախավորում ԱՄՆ Ազգային հրաձգային ասոցիացիան և սպառազինության մասին օրենքները[115]։ Ցույցերը ղեկավարող մի քանի ուսանող ակտիվիստներ, ինչպես օրինակ՝ Էմմա Գոնսալեսը, արագորեն հայտնվեցին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Հետագայում այս ուսանողները ստեղծեցին նույնանուն՝ «Հանուն մեր կյանքի երթ» շահույթ չհետապնդող կազմակերպությունը[116]։ Մի շարք ուսանողներ, ոգեշնչվելով այս ակտիվիստներից, ստեղծեցին երիտասարդական այլ կազմակերպություններ, օրինակ՝ «Team Enough»-ը, որը վերահսկվում էր «Brady Campaign»-ի կողմից և «Ուսանողները գործողություն են պահանջում» կազմակերպությունը, որն էլ վերահսկվում էր «Everytown for Gun Safety»-ի կողմից[117]։

Հայաստան

խմբագրել

Արցախյան շարժման ժամանակ Երևանում ընթացող հանրահավաքներին մեծապես մասնակցում էին ուսանողներ, որոնց ակտիվությունը հետագայում նվազեց և կրկին աճեց 2013 թվականին, երբ Երևանի քաղաքային իշխանությունները հայտարարեցին քաղաքային տրանսպորտի՝ 50%-ով թանկացման մտադրության մասին (գինը 100 դրամից դառնալու էր 150 դրամ)։ Սա հանգեցրեց բողոքի ակցիաների, արդյունքում քաղաքային իշխանությունները հրաժարվեցին այդ մտքից։

Հաջորդ այդպիսի շարժումը դարձավ «Էլեկտրիկ Երևան»-ը։ Մի խումբ ակտիվ ուսանողներ բողոքի ակցիաներ սկսեցին իրականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17-ի էլեկտրաէներգիայի գնի բարձրացման որոշման դեմ։ Այս ակցիաները ճնշվեցին իշխանությունների կողմից։ Կիրառվեցին ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ` ակցիաները ցրելու համար[118]։

Ուսանողների հաջորդ շարժումը սկսվեց 2017 թվականին։ Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ իրենց անհամաձայնությունն էին արտահայտում Կառավարության որոշման դեմ, որով տարկետումը վերացվում էր[119]։ Այս շարժման ընթացքում ձևավորվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, որը հետագայում վերածվեց «Ռեստարտ» գիտակրթական շարժման[120]։ Այս շարժման հետևանքով հրաժարական տվեց նաև ԵՊՀ այն ժամանակվա ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Ուսանողները լուրջ ազդեցություն են ունեցել նաև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության վրա, որոնք հանգեցրին նույն տարվա ապրիլի 17-ին վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հրաժարականին[121]։

2018 թվականի իրադարձություններից հետո ուսանողական շարժումների ծավալը և մասշտաբայնությունը որոշակիորեն նվազեց։ Բողոքի և անհնազանդության ակցիաներ տեղի ունեցան նաև 44-օրյա պատերազմից հետո` 2020-2024 թվականներին՝ իշխանության հրաժարականի և արցախցիների իրավունքների պաշտպանության պահանջով, որոնք սակայն մասշտաբային չէին ու որևէ արդյունքի չհանգեցրին[122]։

ԽՍՀՄ-ում խորհրդային ուսանողությունը նպաստեց բարձրագույն կրթության «պրոլետարացմանը»։ Կոմունիստ ուսանողները մասնակցում էին բանվորական ֆակուլտետների ստեղծմանը։ 1930-ական թվականներին փոխվեց ուսանողների սոցիալական կազմը, և նրանց մեջ ավելացավ կոմերիտականների թիվը։

Նախապատերազմյան հնգամյա պլանների տարիներին (1929-1940 թվականներ) խորհրդային ​​ուսանողներն օգնեցին երկրի ինդուստրալացման իրականացմանը, գյուղատնտեսության կոլեկտիվացմանը, մշակութային հեղափոխությանը (համընդհանուր յոթնամյա կրթության ներդրում, անգրագիտության վերացում և այլն), ինչպես նաև աջակցություն ցուցաբերեցին ձեռնարկություններին և շինարարությանը, կոլտնտեսություններին և սովխոզներին։ Համալսարանների կոմերիտական կազմակերպությունները կենտրոնացել էին կրթական գործընթացի բարելավման և քաղաքական դաստիարակության վրա, տեսական ուսուցումը արտադրական պրակտիկայի հետ համատեղելու և գիտահետազոտական ​​աշխատանքների զարգացման վրա։ 1930-ական թվականներին խորհրդային ​​ուսանողները ստեղծեցին ինքնազբաղ ուսանողական «իրական ծրագրավորման բրիգադաներ», իսկ ամբիոններում՝ գիտական ​​խմբակներ։ 1940-ական թվականներին էլ գիտական ​​խմբակները, բրիգադները և այլ ստորաբաժանումները միավորվեցին ​​ուսանողական գիտական ընկերությունների և ուսանողական կոնստրուկտորական բյուրոների մեջ։

1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կարմիր բանակի շարքերը համալրել է շուրջ 240 հազար ուսանող։ Երկրի 460 բուհերում ուսանողները սովորում էին «Ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար» կարգախոսով։ Նրանցից 150 հազարն ուսումը համատեղում էր արտադրական ոլորտում աշխատանքի հետ։ 1941 թվականին Մոսկվայում ստեղծվեց Խորհրդային երիտասարդության հակաֆաշիստական ​​կոմիտեի ուսանողական բաժինը։ Պատերազմի ավարտից հետո խորհրդային համալսարաններ ընդունվեցին պատերազմին մասնակցած շուրջ 30 հազար զինծառայող։

1950-ական թվականների վերջին վերստեղծվեցին ուսանողական շինարարական ջոկատները, որոնց անդամներն ամառային արձակուրդների ընթացքում աշխատում էին երկրի արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտներում, անցկացնում էին էլեկտրահաղորդման գծեր, երկաթուղիներ և մայրուղիներ, կառուցում բնակելի շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ և ակումբներ, ամռանն աշխատում առեւտրի, սպասարկման ոլորտում, տրանսպորտում։ 1974 թվականին այդ ջոկատների կազմում կար ավելի քան 600 հազար ուսանող։

Կոմերիտական կազմակերպությունները խորհրդային ուսանողների կյանքում մեծ դեր էին խաղում։ 1974 թվականին դրանք ընդգրկում էին համալսարանականների ավելի քան 95%-ը (1928 թվականին՝ 19,2%, 1935 թվականին՝ 32,5%)։

Խորհրդային ​​ուսանողները մասնակցել են Առաջադեմ ուսանողության միջազգային շարժմանը։ 1919-1943 թվականներին նրանք անդամակցել են Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալին, իսկ 1939-1945 թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ​​Երիտասարդական հակաֆաշիստական ճակատի ստեղծմանը։ ԽՍՀՄ ուսանողական խորհուրդը համագործակցել է ավելի քան 100 երկրների ուսանողական կազմակերպությունների հետ։ Խորհրդային ուսանողության ներկայացուցիչները մասնակցել են Ուսանողների միջազգային միության աշխատանքներին և Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի հետ համատեղ անցկացվող միջոցառումներին։

1989 թվականի գարնանից Խորհրդային միության բուհերում սկսեցին տեղի ունենալ, այսպես կոչված, «ռազմական ամբիոնների բոյկոտներ». սրանք բարձրագույն ուսումնական հաստատություններում ռազմական կրթության ձևերի և մեթոդների դեմ ուսանողական բողոքի ցույցեր էին, որոնք կապված էին զորակոչից տարկետումների վերացման հետ, բուհերում պարտադիր զինվորական պատրաստության հետ։ Բացի այդ, ուսանողները բողոքում էին, որ համալսարաններում առաջնահերթություն էր տրվում ռազմական ամբիոն հաճախելուն, ոչ թե ուսանողների հիմնական մասնագիտացմանն ու դասապրոցեսին։ 1989 թվականի նոյեմբերին Ուսանողական համամիութենական ֆորումի պատվիրակները երկրի կառավարության առջև բարձրացրին համալսարանների ռազմական ամբիոնների գործունեության հետ կապված հարցեր։ Ընդունվեց «Երկրի բարձրագույն և միջին մասնագիտական ​​քաղաքացիական ուսումնական հաստատությունների ուսանողների ռազմական պատրաստության վերակառուցման մասին» հռչակագիրը։ Դրանով առաջարկվում էր կազմակերպել ուսանողների՝ կամավոր զինվորական պատրաստություն անցնելը, վերապատրաստել պահեստազորի սպաներին՝ հաշվի առնելով նրանց քաղաքացիական մասնագիտությունները, արմատապես բարելավել ռազմական ամբիոնները, կրթական գործընթացն ապահովել ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով, ուսանողների համար սահմանել նյութական խթաններ, վերացնել քաղաքական պարապմունքները, ուսուցիչների կազմը ձևավորել մրցութային հիմունքներով և այլն[123][124]։

Ուսանողների գրեթե բոլոր պահանջները բավարարվեցին։

Ռուսաստանի Դաշնություն

խմբագրել

1994 թվականի ապրիլի 12-ին Մոսկվայում մոտ 3 հազար ուսանող մասնակցեց «դեպի Կրեմլ երթ»-ին, որը կազմակերպել էին ձախ արմատական ​​տարբեր ակտիվիստներ։ Ուսանողները պահանջում էին կրթաթոշակների ավելացում և դրանց ժամանակին վճարում։ Նոր Արբատում կարողանալով ճեղքել ոստիկանական մի քանի շարքերը՝ ուսանողները հասան Մանեժնայա հրապարակ, որտեղ երթը կանգնեցվեց ՕՄՕՆ-ի կողմից։ Ծեծված ու զայրացած ուսանողները հակակառավարական կարգախոսներ էին վանկարկել։ Մոտ 600 ուսանող Ալեքսանդրովյան այգով հասավ մինչև ԳՈՒՄ, սակայն Կարմիր հրապարակում ՕՄՕՆ-ը ցրեց նրանց բողոքի ակցիան։ Ծեծի հետևանքով մոտ 80 ուսանող ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 9 մարդ էլ քրեական պատասխանատվության էր ենթարկվել։ Բողոքի ակցիաների մասնակիցները ստեղծեցին ձախ արմատական «Ուսանողական պաշտպանություն» արհմիությունը։ Ուշացված կրթաթոշակներն էլ վճարվեցին մեկ ամսվա ընթացքում[125]։

1994 թվականի ապրիլի 19-20-ը Տվերի պետական ​​համալսարանի ուսանողական ավանում տեղի ունեցավ չարտոնված հանրահավաք, որը նվիրված էր պիոներական կազմակերպության ծննդյան տարելիցին։ Հանրահավաքը ցրվեց ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից այն բանից հետո, երբ ուսանողները սկսեցին երգել «Ինտերնացիոնալը»։ Մոտ 200 ուսանող ծեծի ենթարկվեց, 1 մարդ էլ՝ հոսպիտալացվեց։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց «Ուսանողների պաշտպանություն» արհմիության տեղական մասնաճյուղը[125]։

1995 թվականի ապրիլի 12-ին Մոսկվայում, «Սպիտակ տան» առջև կայացած հանրահավաքի ժամանակ, «Ուսանողների պաշտպանություն» արհմիությունը պահանջեց չեղյալ համարել Վիկտոր Չեռնոմիրդինի այն հրամանագիրը, որը բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին զրկում էր կրթաթոշակի իրավունքից։ Ցուցարարները պահանջում էին հրաժարվել բուհերի ուսանողներին և շրջանավարտներին 2 տարի ժամկետով որպես շարքային զինվորական ծառայության զորակոչելու մասին օրենքի ընդունումից, պահանջում էին բուհերում ընդլայնել ուսանողական ինքնակառավարումը, ապահովել ուսանողների մասնակցությունը բուհերի ֆինանսական գործունեության վերահսկողությանը, դադարեցնել ուսումնական անվճար տեղերի կրճատման և հանրակացարանները կոմերցիոն կառույցներին վարձակալության տալու պրակտիկան։ Հանրահավաքի ժամանակ իշխանությունները բերման ենթարկեցին «Ուսանողական պաշտպանության» առաջնորդներին, ինչի հետևանքով ակցիային մասնակից 3 հազար ուսանող «դեպի Կրեմլ նոր երթ» նախաձեռնեց։ Սադավոյե կոլցոյի խաչմերուկում բախումներ սկսվեցին ցուցարարների և ոստիկանության հատուկ ստորաբաժանումների միջև, մոտ 1,5 հազար ուսանող մտավ Հին Արբատ և այնտեղով շարժվեց դեպի Արբատ հրապարակ։ Ցուցարարներն այնտեղ ինքնաշեն միջոցներ նետեցին Ռուսաստանի պաշտպանության նախարարության շենքի վրա և հակապատերազմական կարգախոսներ գրեցին նախարարության շենքի դիմացի ասֆալտի վրա։ Դրանից հետո ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, ոստիկանները և ներքին զորքերի զինծառայողները ցրեցին այն ուսանողներին, որոնք կրկին եկել էին Նոր Արբատ և հասել Մանեժնայա հրապարակ։ Ավելի քան 400 մարդ բերման ենթարկվեց, նրանցից 30-ը քրեական պատասխանատվության ենթարկվեց, 200-ից ավել ուսանողներ էլ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Չեռնոմիրդինը բողոքի այս ցույցերին արձագանքեց հետևյալ կերպ. «Հեղափոխությունները սկսվում են ոչ թե հանքափորների գործադուլներով, այլ` ուսանողական խռովություններով»։ Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին կրթաթոշակից զրկելու որոշումը և ուսանողներին բանակ զորակոչելու մասին օրինագիծը չեղարկվեց[125]։

1995 թվականի ապրիլի 12-ին Իրկուտսկում տեղի ունեցան ուսանողական տարերային անկարգություններ։ Ուսանողների արհմիութենական կազմակերպությունների պաշտոնական ասոցիացիայի (Ուսանողների արհմիութենական կազմակերպությունների ասոցիացիա` Ռուսաստանի անկախ արհմիությունների դաշնության ստորաբաժանումներից մեկը) հանրահավաքը վերածվեց երկու հազար ուսանողների՝ դեպի նահանգապետարանի շենք չարտոնված բողոքի երթի։ Իրկուտսկի նահանգապետ Յու. Նոժիկովը դիմավորեց ցուցարարներին։ Նրանք Նոժիկովին փոխանցեցին համալսարանների ղեկավարության գործողությունների վերաբերյալ իրենց բողոքները։ Ուսանողները ստեղծեցին նահանգապետի հետ բանակցությունների համար նախաձեռնող խումբ և ցրվեցին, սակայն վարչակազմի և նախաձեռնող խմբի միջև բանակցությունները մնացին անարդյունք[125]։

1997 թվականի մարտի 5-ին Կրասնոդարում քաղաքային իշխանությունների՝ ուսանողների համար արտոնյալ ճամփորդական քարտերը չեղարկելու որոշումից հետո քաղաքապետարանի շենքի դիմաց ուսանողական պիկետը վերածվեց չարտոնված հանրահավաքի, որի մասնակիցները փորձում էին ներխուժել քաղաքապետարանի շենք, արգելափակել փողոցները և կանգնեցնել տրամվայների աշխատանքը։ Ոստիկանությունն ուսանողներին համոզեց ցրվել Ռուսաստանի Կոմունիստական ​​երիտասարդական միության տեղական կոմսոմոլների օգնությամբ, որոնք համարվում էին պիկետի պաշտոնական կազմակերպիչները։ Արտոնյալ ճամփորդական կտրոնների չեղարկման որոշումը կասեցվեց մինչև հաջորդ ուսումնական տարի[125]։

1997 թվականի մարտի 27-ին Մուրմանսկում արհմիութենական երթի ժամանակ «Ուսանողական պաշտպանություն» արհմիության տեղական մասնաճյուղի և ձախամետ «Սպարտակի կարմիր գվարդիա» կազմակերպության անդամները քաղաքի կենտրոնում մի քանի ժամով արգելափակեցին երթևեկությունը և փորձեցին կառուցել բարիկադ։ Նրանք պահանջում էին անհապաղ վճարել չվճարված կրթաթոշակները։ Այն բանից հետո, երբ իշխանությունները խոստացան կատարել իրենց պարտավորությունները, բողոքի այս ակցիան ավարտվեց[125]։

1997 թվականի աշնանից մինչև 1998 թվականի գարուն Ռուսաստանում ծավալվում էին ուսանողական բողոքի ցույցեր, որոնք հրահրվել էին կրթական բարեփոխումներ իրականացնելու պատճառով, ինչն առավել հայտնի է «Ասմոլով-Տիխոնովի բարեփոխում» անվամբ։ Վերջիններս առաջարկում էին կրթության առևտրայնացում՝ ներառյալ ընթերցասրահների և մարզադահլիճների, համակարգչային լսարանների և գրադարանների օգտագործումը, բուհերի փոխակերպում ինքնաֆինանսավորման մոդելի, դրանց թվի և դասախոսական կազմի կտրուկ կրճատում, ուսանողների կրթաթոշակների և սոցիալական բոլոր վճարների վերացում[125]։

Առաջին զանգվածային բողոքի ցույցերը, որոնք պայմանավորված էին համակարգչային լսարանների, ընթերցասրահների և մարզադահլիճների օգտագործման համար վճարների ներդրմամբ, տեղի ունեցան 1997 թվականի նոյեմբերի սկզբին Նովոսիբիրսկի տեխնիկական համալսարանի ուսանողների կողմից։ Բողոքի ակցիաները տևեցին մի քանի օր և նույնիսկ տեղի ունեցան Նովոսիբիրսկի ակադեմիական քաղաքում։ Հոկտեմբերի 22-ին Վորոնեժում տեղի ունեցավ ուսանողական չարտոնված հանրահավաք, որին մասնակցում էր մոտ 10 000 մարդ։ Դրա մասնակիցները պահանջում էին վերացնել այս փոփոխությունները։ 1997 թվականի աշնանն ուսանողական բողոքի ցույցեր տեղի ունեցան Արխանգելսկում, Չեբոկսարիում և Օմսկում, իսկ 1998 թվականի ապրիլին Եկատերինբուրգում սկսվեցին անկարգություններ[125]։

1998 թվականի մայիսի 6-ին «Ուսանողական պաշտպանություն» արհմիությունը, բողոքելով բարձրագույն կրթության բարեփոխումների դեմ, չարտոնված բողոքի ակցիա անցկացրեց Ուլյանովսկում։ Մայիսի 8-ին համանման ուսանողական փողոցային ակցիա տեղի ունեցավ Չելյաբինսկում։ Ուսանողական խռովություններն այնտեղ տևեցին մինչև մայիսի 21-ը, երբ իշխանությունները ստիպված եղան գնալ զիջումների և վերականգնել Պետության և իրավունքի ինստիտուտում բարեփոխումների հետևանքով լուծարված ֆակուլտետները։ Մայիսի 22-ին Օրենբուրգում ուսանողների բողոքի ցույցերը հանգեցրին քաղաքի կենտրոնական պողոտայի արգելափակմանը։ Մայիսի 26-ին Իրկուտսկի ուսանողները, իրականացնելով թատերականացված բողոքի ակցիա, Անգարա գետում հրապարակայնորեն ջրասույզ արեցին «բարձրագույն կրթություն» մակագրությամբ դագաղը։ Ի վերջո, ուսանողական բողոքի ցույցերի արդյունքում բարեփոխումներն առաջարկող Տիխոնովն ու Ասմոլովը հեռացվեցին իրենց պաշտոններից, իսկ 1998 թվականի սեպտեմբերին կառավարությունն ուսանողներին շտապ կարգով 450 միլիոն ռուբլի վճարեց[125]։

Նոր ուսանողական կազմակերպությունները սկսեցին ի հայտ գալ հիմնականում մարզերում։ Օրինակ՝ 2004 թվականին Պերմի պետական ​​համալսարանում ստեղծվեց «Ուսանողական համերաշխություն» ազատ արհմիությունը[126], իսկ Ուդմուրտիայի պետական ​​համալսարանում՝ «Ուսանողական պաշտպանություն» արհմիությունը[127] (լինելով քաղաքականացված՝ դրանք չեն ճանաչվել բուհերի ղեկավարության կողմից)։ Ուսանողների ինքնակազմակերպման և արմատականացման խթան հանդիսացան 2005 թվականի սկզբին նպաստների դրամայնացման դեմ բողոքի համառուսական ցույցերը։ 2005 թվականի ամռանը Մոսկվայում նմանատիպ խմբերը և ակտիվիստներն ստեղծեցին «Ուսանողական բողոքի շարժում» ցանցը՝ Ռուսաստանում կրթական բարեփոխումների դեմ գործողությունները համակարգելու համար։ Անցկացվեցին նաև միջտարածաշրջանային բողոքի ցույցեր, սակայն 2007-2008 թվականներին ցանցը դադարեց գործել։ Անկախ արհմիություններ ստեղծելու փորձեր արվեցին նաև այլ բուհերում, սակայն դրանցից և որևէ մեկը չշարունակեց գործել իր սկզբնական առաջնորդների հեռանալուց հետո։

Ուսանողական ակտիվիզմի դրսևորման նոր ձևեր դարձան կրթության որակի և ձևի հետ կապված նախաձեռնող խմբերը։ Դրանցից ամենաակտիվը Մոսկվայի պետական ​​համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի «OD-Group»-ն էր և Սանկտ Պետերբուրգի «Փողոցային համալսարան»-ը։ Սակայն դրանք ևս չկարողացան դառնալ կայուն կառույցներ։

2010-ական թվականների սկզբին ռուսական ուսանողության շրջանում ակտիվիզմի դրսևորումները գրեթե ամբողջությամբ վերացել էին։ Չնայած ուսանողները կազմում են ընդդիմության բողոքի ակցիաների հիմնական մասը, նրանք գրեթե չեն էլ փորձում ինքնակազմակերպվել՝ «ուսանողություն» կատեգորիային պատկանելու պատճառով։

Ուկրաինա

խմբագրել

Ուկրաինայի անկախացմանը հանգեցրած ուսանողական շարժումը սկիզբ առավ 1990 թվականին «Հեղափոխություն գրանիտի վրա» անունն ստացած բողոքի գործողությունների ժամանակ, որը դարձավ առաջին խոշոր գործողությունը, որին մասնակցեցին ինչպես բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, այնպես էլ տեխնիկումների և արհեստագործական ուսումնարանների ուսանողները։ Հոկտեմբերյան հեղափոխության հրապարակում (այժմ՝ Անկախության հրապարակ) վրանային քաղաք հիմնելով և հացադուլ հայտարարելով՝ ցուցարարներն առաջ քաշեցին քաղաքական մի շարք պահանջներ, օրինակ՝ Ուկրաինայի կոմունիստական ​​կուսակցության և Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միության ունեցվածքի ազգայնացում, Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի վերընտրություն բազմակուսակցական համակարգի հիման վրա և այլն։ Իշխանությունը ստիպված եղավ բավարարել ցուցարարների պահանջները։

1990-ականների կեսերին Կիևում ստեղծվեց «Ուղիղ գործողություն» անունը կրող ուսանողական արհմիությունը։ Իր գոյության ողջ ընթացքում արհմիությունն իրականացրեց մի քանի հաջող ակցիաներ[128], որոնք ուղղված էին ուսանողների իրավունքների պաշտպանությանը։ Սրանք Ուկրաինայում ինքնուրույն և անկախ ուսանողական շարժում ստեղծելու և զարգացնելու առաջին փորձերն էին։ Արհմիությունը գործեց մինչև 1998 թվականը։

2004 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Սումի քաղաքի ուսանողներն ու դասախոսները դեմ էին Սումիի պետական համալսարանի և քաղաքային երեք համալսարանների միաձուլմանը։ Ի նշան բողոքի՝ ուսանողները քայլերթով շարժվեցին դեպի Կիև։ Ցուցարարներին դիմադրեց մոտ 150 ոստիկան, որոնք բերման էին ենթարկում երթի մասնակիցներին։ Զանգվածային ակցիաների արդյունքում Ուկրաինայի կառավարությունը չեղյալ հայտարարեց կարգադրությունը, իսկ նախագահը չեղարկեց երեք համալսարանների հիման վրա Սումիի ազգային համալսարանի ստեղծման մասին հրամանը։ 2006 թվականի նոյեմբերին Սումիի ուսանողները բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ Սումիի մարզի նախկին նահանգապետ Վլադիմիր Շչերբանի՝ Ուկրաինա վերադարձին, որը նախկինում ուկրաինական արդարադատությունից խուսափելու նպատակով թաքնվում էր ԱՄՆ-ում։

2008 թվականին Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ որոշվեց ստեղծել նոր անկախ արհմիություն, որը դարձյալ վերցրեց «Ուղիղ գործողություն» անվանումը՝ ի նշան երիտասարդական դիմադրության ավանդույթների շարունակման։ Այսպիսով, 1990-ականների «Ուղիղ գործողություն»-ը կոչվում էր նաև «առաջին սերունդ»։ Առաջին սերնդի որոշ ակտիվիստներ այժմ օգնում են արհմիության գործունեությանը։

Ըստ այս արհմիության հռչակագրի՝ արհմիության նպատակն է ստեղծել ուսանողական կազմակերպություն, որը կհիմնվեր համակարգման հորիզոնական սկզբունքների վրա։ Այդ կազմակերպությունը պետք է աստիճանաբար փոխարիներ վարչակազմի բյուրոկրատական ​​ապարատին և կրթության ոլորտում հարաբերություններ ձևավորեր հավասարության, ուղիղ ժողովրդավարության և համագործակցության հիման վրա։

Հիմնադրման օրվանից արհմիությունը դարձավ ուսանողների և աշխատավորների իրավունքների պաշտպանությանն ուղղված մեծաթիվ արշավների մասնակից և նախաձեռնող։ Դրանցից ամենահաջողների թվում են հետևյալները.

  • 2009 թվականի հունիսի 4-ին արհմիությունը բողոքի ցույց իրականացրեց Ուկրաինայի կառավարության մոտ։ «Ուղիղ գործողությանը» հաջողվեց պիկետի բերել ավելի քան 150 ուսանողի։ Բողոքի ակցիայի ժամանակ դրա մասնակիցները ցուցադրաբար «ֆայերներ» և ուսանողական մի քանի գրքույկներ այրեցին։ Սրա արդյունքն այն էր, որ Ուկրաինայի կառավարությունն իր արտահերթ նիստի ժամանակ չեղյալ հայտարարեց վճարովի ծառայությունների ներդրման մասին որոշումը[129][130]։
  • 2009 թվականի հոկտեմբերին «Ուղիղ գործողություն» արհմիությունը մասնակցեց Բոյչուկի անվան ինստիտուտի ուսանողների և դասախոսների դասադուլին[131]։ Բացի այդ, բողոքի ցույցեր եղան նաև Ուկրաինայի կրթության նախարարության մոտ։ Դասադուլն ավարտվեց հոկտեմբերի վերջին՝ ռեկտորի հրաժարականից հետո[132]։
  • 2010 թվականի հունիսին ոստիկանական բաժանմունքում ուսանող Իգոր Ինդիլոյի սպանությունը հանրային մեծ ռեզոնանս առաջացրեց։ Բողոքի ակցիաներ սկսվեցին ոստիկանական կամայականությունների դեմ։ Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ Ուկրաինան վեր է ածվել ոստիկանական պետության։ «Ուղիղ գործողությունը» ակտիվորեն ներգրավված էր բողոքի այդ ակցիաներին։ Այս ամենի հետևանքով ոստիկանության շարքերում զանգվածային ազատումներ եղան[133][134]։
  • 2010 թվականի հոկտեմբերի 12-ին «Ուղիղ գործողությունը» և Տարածաշրջանային նախաձեռնությունների հիմնադրամը հանդես եկան որպես կրթության առևտրայնացման դեմ համաուկրաինական բողոքի ակցիայի կազմակերպիչներ։ Մասնավորապես, նրանք պահանջում էին վերացնել «վճարովի ծառայությունների մասին» կառավարության N 796 որոշումը)։ Բողոքի ակցիաներ էին ընթանում Ուկրաինայի 14 քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, Լվովում, Ուժգորոդում, Սիմֆերոպոլում, Խարկովում, Ռովնոյում, Լուգանսկում, Ժիտոմիրում, Խմելնիցկիում, Կամենեց-Պոդոլսկում, Կիրովոգրադում, Իվանովո Ֆրանկովսկում, Սումիում և Լուցկում։ Բանաստեղծ և գրող Սերգեյ Ժադանն իր աջակցությունը հայտնեց ուսանողներին ու ակտիվորեն մասնակցեց բողոքի այդ ակցիաներին[135]։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում զանգվածային երթ սկսվեց դեպի կառավարություն և նախագահի աշխատակազմ[136]։ Չնայած համալսարանների ղեկավարության կողմից ուսանողների նկատմամբ ահաբեկումներին՝ բողոքի ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցեց մինչև 20 000 ուսանող[137], երեք քաղաքներում՝ Լվովում, Կիևում և Ուժգորոդում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գերազանցում էր մի քանի հազարը։ Ընդ որում, Լվովում մասնակիցների թիվը գերազանցում էր 7 հազարը[138]։ Ուկրաինայի ուսանողական բողոքի ցույցերը, որոնք ընթանում էին «Գլոբալ ալիք հանուն անվճար կրթության» միջազգային նախաձեռնության հետ[139], ունեցան միջազգային մեծ հնչեղություն[140]։ Բողոքի ակցիայի նախօրեին իշխանությունները տեղեկատվություն տարածեցին աղմկահարույց որոշման չեղարկման մասին, սակայն ավելի ուշ պարզվեց, որ չեղարկվել են դրա մի քանի առավել վիճահարույց դրույթները[141]։
  • 2011 թվականի հունվարի 31-ին արհմիությունը Տարածաշրջանային նախաձեռնությունների հիմնադրամի և «Վիդսիչ» հասարակական շարժման հետ համատեղ սկսեցին «Ընդդեմ կրթության դեգրադացիայի» համաուկրաինական արշավը։ Այն ուղղված էր «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծի, պետական ​​պատվերների 42%-ով կրճատման և կրթության առևտրայնացման դեմ։ Նույն օրը բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև Խմելնիցկիում[142], Դոնեցկում[143], Օդեսայում[144], Ժիտոմիրում, Զապորոժիեում, Խարկովում ու Կիևում[145]։ Բողոքի ցույցերի արդյունքում չեղարկվեց երկու օրինագիծ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Fletcher, A. (2005) Guide to Social Change Led By and With Young People Արխիվացված 2011-09-29 Wayback Machine Olympia, WA: CommonAction.
  2. Fletcher, A. (2006)Washington Youth Voice Handbook Արխիվացված 2006-12-31 Wayback Machine Olympia, WA: CommonAction.
  3. Boren, Mark Edelman (2013). Student Resistance: A History of the Unruly Subject. Routledge. էջ 261. ISBN 978-1135206451.
  4. Boren, 2013, էջեր 9–10
  5. 한국인물사연구원 (2011). 기묘사화 : 핏빛 조선 4대 사화 세 번째 [Gimyosahwa: pitbit joseon 4dae sahwa se beonjjae / The Kimyo purge: third of bloody Joseon's four great literati purges] (կորեերեն). 타오름. էջ 65. ISBN 978-8994125121.
  6. 6,0 6,1 Boren, 2013, էջ 71
  7. Boren, 2013, էջ 68
  8. «Book review: It Can't Happen Here». FlindersStudents. Վերցված է 2008 թ․ փետրվարի 27-ին.
  9. Barcan, Alan (2002). Radical Students: The Old Left at Sydney University. Melbourne University Publish. էջ 330. ISBN 9780522850178.
  10. 10,0 10,1 Barcan, 2002, էջ 330
  11. «Political Parties and Political Violence». www.refworld.org. Research Directorate, Immigration and Refugee Board, Canada. 1994 թ․ մայիսի 1. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  12. 12,0 12,1 «The Rise of Student Movements | Brazil: Five Centuries of Change». library.brown.edu. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  13. Snider, Colin M. (2017 թ․ օգոստոսի 16). «Student Mobilization, Higher Education, and the 2013 Protests in Brazil in Historical Perspective». Latin American Research Review. 52 (2): 253–268. doi:10.25222/larr.69. ISSN 1542-4278.
  14. 14,0 14,1 «The March of the One Hundred Thousand: The Brazilian Student Protest of 1968 – StMU History Media». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  15. Palaeologu, M. Athena (2009). The Sixties in Canada: A Turbulent and Creative Decade. Black Rose Books. էջ 59. ISBN 978-1551643311.
  16. Palaeologu, 2009, էջ 59
  17. Palaeologu, 2009, էջ 96
  18. Palaeologu, 2009, էջեր 228–220
  19. Clement, Dominique (2009). Canada's Rights Revolution: Social Movements and Social Change, 1937–82. UBC Press. էջ 105. ISBN 978-0774858434.
  20. Nader, Ralph (2000). «Introduction to More Action for a Change». The Ralph Nader Reader. Seven Stories Press. էջ 326. ISBN 9781583220573.
  21. «Bullied student tickled pink by schoolmates' T-shirt campaign». CBC News Nova Scotia. 2007 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  22. Bell, Zachary. «Did Quebec's Election End the Student Movement?». The Nation.
  23. Long, Gideon (2011 թ․ օգոստոսի 11). «Chile student protests point to deep discontent». BBC News. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
  24. Cadena Nacional de Radio y Televisión: Presidente Piñera anunció Gran Acuerdo Nacional por la Educación Government of Chile. July 5, 2011. Accessdate July 5, 2011
  25. http://www.latercera.com/noticia/politica/2011/07/674-380393-9-pinera-opta-por-mantener-a-hinzpeter-incorporar-a-longueira-y-cambiar-de.shtml Արխիվացված 2016-08-10 Wayback Machine Canales, Javier. La Tercera July 18, 2011. Access date July 18, 2011
  26. Zhang, Hong (2002). The making of urban Chinese images of the United States, 1945–1953. Westport, CT: Greenwood Press. ISBN 0-313-31001-7.
  27. Zhang, Hong (2002). America perceived : the making of Chinese images of the United States, 1945-1953. Westport, Conn.: Greenwood Press. էջեր 3–5. ISBN 0-313-31001-7. OCLC 47764296.
  28. Zhang, Hong (2002). America perceived : the making of Chinese images of the United States, 1945-1953. Westport, Conn.: Greenwood Press. էջ 176. ISBN 0-313-31001-7. OCLC 47764296.
  29. «Wajenzi – Interview with Aline Mukovi Neema». Youtube. 2015 թ․ հունիսի 25.
  30. «Czechs Remember Prague Spring Protestor's Suicide Burning». Deutsche Welle. 2009 թ․ հունվարի 16. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  31. 31,0 31,1 History.com Editors, ed. (2019 թ․ մայիսի 31). «History of Student Protests». history.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին. {{cite web}}: |editor= has generic name (օգնություն)
  32. «Velvet Revolution at 25». 2014 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  33. Rosenberg, Tina (2011). Join the Club: How Peer Pressure Can Transform the World. էջեր 270–271. ISBN 978-1848313378.
  34. Mitchell, Lincoln A. (2012). The Color Revolutions. University of Pennsylvania Press. էջ 69. ISBN 978-0812244175.
  35. Elleni Zeleke (2019). Ethiopia in Theory: Revolution and Knowledge Production, 1964–2016 (անգլերեն). Brill. ISBN 978-90-04-41475-4. Wikidata Q117768677.
  36. Boren, 2013, էջ 149-150
  37. Boren, 2013, էջ 151
  38. Khan, Lal (2009 թ․ մայիսի 22). «Pakistan's Other Story: 6. Witness to Revolution – Veterans of the 1968–69 upheaval». Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  39. Boren, 2013, էջ 149
  40. «History of Student Protests». 2019 թ․ մայիսի 31.
  41. «Story of Kostas in Corfu City Hall website». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին. «During the years of dictatorship in Greece (1967–1974) many Corfiots were enlisted in resistance groups, but the case of Kostas Georgakis is unique in the whole of Greece. The 22 year-old Corfiot student of geology with an act of self-sacrifice and a spirit of dynamic protest, which could not bear to see Greece under the military regime, set himself on fire the first morning hours of 19th September 1970 in the Matteoti Sq. in the Italian city of Genoa. For security reasons his body was buried in Corfu four months later, his self-sacrifice though, a rare event for that time, caused international sensation and was considered as one of the most important resistance acts of that period. Later the Hellenic State and his homeland Corfu honoured the man, who with his life became a symbol of resistance and patriotism, herald of the students' sacrifice in Polytechnion in 1973»{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  42. Annamaria Rivera (2012). Il fuoco della rivolta. Torce umane dal Maghreb all'Europa. EDIZIONI DEDALO. էջ 118. ISBN 978-88-220-6322-9. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին. «geologia Kostas Georgakis, op- positore greco di cultura laica, esasperato dalle minacce e dalle rappresaglie subite da agenti dei servizi segreti greci in Italia, s'im- molò in piazza Matteotti per protestare contro la giunta dei Co- lonnelli.»
  43. Helen Vlachos (1972). Griechenland, Dokumentation einer Diktatur. Jugend und Volk. ISBN 978-3-7141-7415-1. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին. «In memoriam Kostas Georgakis Er starb für die Freiheit Griechenlands so wie Jan Palach für die der Tschechoslowakei Lieber Vater, verzeih mir diese Tat und weine nicht. Dein Sohn ist kein Held, er ist ein Mann wie alle anderen, vielleicht ..»
  44. Giovanni Pattavina; Oriana Fallaci (1984). Alekos Panagulis, il rivoluzionario don Chisciotte di Oriana Fallaci: saggio politico-letterario. Edizioni italiane di letteratura e scienze. էջ 211. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին. «no di questi fu lo studente greco Kostas Georgakis, un ragazzo di 22 anni che il 29 settembre 1970 si bruciò vivo a Genova per protestare contro la soppressione della libertà in Grecia. La sera del suo sacrificio riaccompagnò a casa la ...»
  45. Rivisteria. 2000. էջ 119. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին. «Il caso Kostas Georgakis. Pag.250, L.25000. 88-8163-217-9. Erga, Genova. Il suicidio del giovane studente greco Kostas Georgakis in sacrificio alla propria patria nel nome di libertà e democrazia apre una finestra su trent'anni di storia ...»
  46. Kostis Kornetis (2013 թ․ նոյեմբերի 15). Children of the Dictatorship: Student Resistance, Cultural Politics and the "Long 1960s" in Greece. Berghahn Books. էջեր 66–67. ISBN 978-1-78238-001-6. «In 1971 at the Piazza Matteotti in Genova, the young student Kostas Georgakis set himself ablaze in protest against the ... a Panteios student and presentday political scientist, recalls how he suffered when Georgakis died, being inspired by his ...»
  47. «Story of Kostas in Corfu City Hall website». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  48. «70多名學民思潮成員政總外紮營請願». Yahoo! Hong Kong. 2012 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին.
  49. «日曬雨淋 撤科聲更響 主辦方:全日4萬人 警:高峰時8100». Yahoo! Hong Kong. 2012 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  50. «Thousands of Hong Kong students start week-long boycott». BBC News. 2014 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  51. «Hong Kong police clear pro-democracy protesters». BBC News. 2014 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  52. «Full text of NPC decision on universal suffrage for HKSAR chief selection». Xinhua News Agency. 2014 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  53. «Historical Background of Youth Activism in Assam» (PDF). Shodhganga: 60.
  54. «Role of the Student of Assam Since Independence» (PDF). Shodhganga.
  55. «Origin, Growth & Activities of AASU» (PDF). Shodhganga.
  56. «Origin, Growth & Activities of AASU» (PDF). Shodhganga.
  57. «Youth Activism and Democratic Politics in India's Northeast-2014 Election in Perspective». The Hindu Centre for Politics & Public Policy.
  58. «JU Rankings». 2021 թ․ օգոստոսի 11.
  59. «Abhijit Chakraborty orders police to molest the unarmed protesting students». The Times of India. 2014 թ․ սեպտեմբերի 18.
  60. «TMCP Goons attacks JU Students». 2022 թ․ փետրվարի 4.
  61. O'Rourke, Kevin (2002). Reformasi: the struggle for power in post-Soeharto Indonesia. Crows Nest, NSW: Allen & Unwin. էջ 85. ISBN 1-86508-754-8.
  62. Boren, 2013, էջեր 127–128
  63. Boren, 2013, էջ 128
  64. Langfitt, Frank (1998 թ․ մայիսի 23). «Indonesian students retreat peacefully: Protesters leave Parliament to avoid clash with troops». Baltimore Sun.
  65. 65,0 65,1 65,2 O'Rourke, 2002, էջ 13
  66. Tait, Robert (2006 թ․ հուլիսի 31). «Outcry after dissident dies in Iranian jail». The Guardian.
  67. «Iranians protest against clerics». BBC. 2003 թ․ հունիսի 11. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.
  68. Wright, Robin (2004 թ․ նոյեմբերի 19). «In Iran, Students Urge Citizens Not to Vote». The Washington Post. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.
  69. «Protests at Tehran universities». BBC. 2006 թ․ մայիսի 24. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.
  70. «Iran's liberal lecturers targeted». BBC. 2006 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.
  71. Wilson, Scott (2009 թ․ հունիսի 23). «Obama in Farsi, on Twitter and WhiteHouse.gov». Washington Post. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
  72. 72,0 72,1 Honari, Ali (2018), «Struggles for Revival: The Iranian Student Movement under the 'Moderate' Government, 2013–2017», Human Rights and Agents of Change in Iran, Studies in Iranian Politics, Springer Singapore, էջեր 127–141, doi:10.1007/978-981-10-8824-7_7, ISBN 9789811088230
  73. «Iran: A really simple guide to the protests». BBC News (բրիտանական անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2023 թ․ փետրվարի 1-ին.
  74. Sadiki, Larbi, ed. (2014). Routledge Handbook of the Arab Spring: Rethinking Democratization. Routledge. ISBN 978-1317650027.
  75. Ando, Takemasa (2013). Japan's New Left Movements: Legacies for Civil Society. Routledge. էջ 30. ISBN 978-1135087388.
  76. Ando, 2013, էջ 60
  77. «Malaysia Rules Against Ban on Student Politics». Jakarta Globe. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
  78. Mueller, Dominik M. (2014). Islam, Politics and Youth in Malaysia. Routledge. էջ 98. ISBN 978-1317912989.
  79. Lee, Temme (2012 թ․ ապրիլի 19). «Malaysia: Kuala Lumpur Occupy camp ambushed by thugs». Green Left Weekly.
  80. Mueller, 2014, էջ 98
  81. Boren, 2013, էջեր 170–171
  82. «#YoSoy132 presume contar con 52 asambleas internacionales». 2012 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  83. Quesada, Juan Diego (2012 թ․ մայիսի 27). «Que nadie cierre las libretas: Del 15-M a Yo Soy 132 solo hay nueve mil kilómetros». Animal Político. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  84. Quesada, Juan Diego (2012 թ․ մայիսի 27). «Que nadie cierre las libretas: Del 15-M a Yo Soy 132 solo hay nueve mil kilómetros». Animal Político. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  85. Sotillos, Alberto (2012 թ․ հունիսի 13). «#YoSoy132: el 15M llega a México» (իսպաներեն). Diario Progresista. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  86. «#YoSoy132: Mexican Elections, Media, and Immigration». The Huffington Post. AOL. 2012 թ․ հունիսի 7. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  87. «Social media fuel Mexican youth protests – CNN». CNN. Turner Broadcasting System. 2012 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  88. Hernandez, Rigoberto (2012 թ․ հունիսի 7). «"Mexican Spring" Comes to San Francisco». San Francisco Chronicle. Hearst Corporation. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  89. «It's been two years since 43 Mexican students disappeared, and we still don't know exactly what happened to them». Los Angeles Times. 2016 թ․ սեպտեմբերի 26. ISSN 0458-3035. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  90. «Environment activists block entrance to Norwegian central bank». Reuters. 2019 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  91. Mullick, Haider A.H. (2008). «Towards a Civic Culture: Student Activism and Political Dissent in Pakistan». Georgetown Journal of International Affairs. 9 (2): 5–12. ISSN 1526-0054. JSTOR 43133773.
  92. 92,0 92,1 Topping, Alexandra (2014 թ․ դեկտեմբերի 10). «Malala Yousafzai accepts Nobel peace prize with attack on arms spending». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  93. Leander (2013 թ․ մայիսի 21). «The June 16 Soweto Youth Uprising». South African History Online. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  94. Astor, Maggie (2018 թ․ մարտի 5). «7 Times in History When Students Turned to Activism». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  95. Irfan, Umair (2019 թ․ մայիսի 24). «One of the largest environmental protests ever is underway. It's led by children». Vox. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  96. Sinsawasdi, Narong; Prizzia, Ross (1974 թ․ հունիս). Thailand: Student Activism and Political Change. D. K. Book House.
  97. Andelman, David A. (1976 թ․ սեպտեմբերի 20). «Thai Leader Overthrown in 1973 Returns From Exile». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  98. Harmer, Jerry (2020 թ․ օգոստոսի 18). «Thailand's Student-led Anti-government Protests Grow». The Diplomat.
  99. Vejpongsa, Tassanee (2020 թ․ սեպտեմբերի 5). «Thai students seeking reforms debate education minister». Washington Post.
  100. Post reporters (2019 թ․ փետրվարի 8). «Nataphol top of list 'due to trust'». Bangkok Post.
  101. «30 Countries with the Youngest Populations in the World». WorldAtlas. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  102. The role of African student movements in the political and social evolution of Africa from 1900 to 1975. Paris: Unesco Pub. 1994. ISBN 9231028049. OCLC 30947882.
  103. Wooldridge, Adrian (2006 թ․ ապրիլի 27). Measuring the Mind: Education and Psychology in England c.1860-c.1990. Cambridge University Press. էջ 296. ISBN 0521026180.
  104. Ellis, Sylvia (2004). Britain, America, and the Vietnam War. Bloomsbury Academic. էջ 98. ISBN 9780275973810.
  105. Smith, P. H. J. (2007)Student revolution in 1960s Britain: Myth or reality? Արխիվացված 2009-01-14 Wayback Machine
  106. «Student tuition fee protest ends with 153 arrests». BBC News. 2010 թ․ դեկտեմբերի 1.
  107. Wolters, Raymond (1975). The New Negro on Campus: Black College Rebellions of the 1920s. Princeton University Press. էջեր 29–69. ISBN 069104628X.
  108. Boren, 2013, էջ 96
  109. Clarke, James W.; Egan, Joseph (1972 թ․ մայիսի 1). «Social and Political Dimensions of Campus Protest Activity». The Journal of Politics. 34 (2): 500–523. doi:10.2307/2129365. ISSN 0022-3816. JSTOR 2129365. S2CID 153787448.
  110. Morgan, Edward P. (1992). The '60s Experience: Hard Lessons about Modern America. Temple University Press. էջ 164. ISBN 1566390141.
  111. HoSang, D. (2003). Youth and Community Organizing Today Արխիվացված 2009-09-17 Wayback Machine New York: Funders Collaborative on Youth Organizing.
  112. Weiss, M. (2004) Youth Rising.
  113. Rebecca Hamilton (2011) Fighting for Darfur: Public Action and the Struggle to Stop Genocide, Palgrave Macmillan (2011).
  114. «Teens 'Lie In' at White House to Push for Stronger Gun Control». NPR. 2018 թ․ փետրվարի 19. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  115. «More than 2 million joined March for Our Lives protests in 90 percent of U.S. voting districts». Newsweek. 2018 թ․ մարտի 26. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  116. «United Against Gun Violence». Brady (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  117. «Everytown for Gun Safety». Everytown for Gun Safety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  118. Պապյան, Արթուր (2015 թ․ հունիսի 23). «Ոստիկանները ուժ գործադրեցին ցուցարարների, լրագրողների նկատմամբ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին.
  119. News, Shant. «Տարկետման իրավունքի փոփոխման դեմ բողոքող ուսանողական ակցիան շարունակվում է». www.shantnews.am (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  120. «Ռեստարտ». infocom.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին.
  121. ««Սա քաղաքակրթությունների պայքար է, ուսանողությունը դուրս է եկել Սերժ Սարգսյանի փտած համակարգի դեմ». հանրահավաք Հանրապետության...». Hetq.am. 2018 թ․ ապրիլի 22. Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին.
  122. Մկրտչյան, Անուշ (2023 թ․ հուլիսի 24). «Բողոքի ակցիա Երևանում՝ հանուն Արցախի ապաշրջափակման, փակվել էին մի քանի կենտրոնական փողոցներ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին.
  123. «В. А. Змеев «Зачем студенту Военная кафедра?» 1992 г.» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 3 (օգնություն)
  124. Вместо студенческой фуражки — офицерская. Становление и развитие системы дополнительного военного образования в гражданских вузах России(չաշխատող հղում)
  125. 125,0 125,1 125,2 125,3 125,4 125,5 125,6 125,7 125,8 Тарасов А. Н.: Затмение. Не по Антониони Արխիվացված է Մարտ 7, 2014 Wayback Machine-ի միջոցով:; Тщательно скрываемые бунты Արխիվացված է Հունվար 15, 2013 Wayback Machine-ի միջոցով:
  126. «Орган студенческой самозащиты». газета "Личное дело". 2005-02. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  127. «О "Студенческой защите" в Ижевске». Коллективное действие. 2006 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  128. «Прямое действие» — это звучит предостерегающе. Студенческий профсоюз крайне левых настроен крайне агрессивно(չաշխատող հղում) «Зеркало недели» № 8 (8) 26 ноября — 2 декабря 1994(ռուս.)
  129. Луцькі студенти передали Юлії Тимошенко вазелінове мило. ФОТО Արխիվացված 2009-06-06 Wayback Machine — Волинські новини 4.06.2009(ուկր.)
  130. Студенти приготували мотузку для Тимошенко(չաշխատող հղում) — Обозреватель 02.06.2009(ուկր.)
  131. Студенти київського вузу почали страйк проти керівництва Արխիվացված է Հոկտեմբեր 23, 2009 Wayback Machine-ի միջոցով: — ТСН 22.10.2009(ուկր.)
  132. У Києві студенти, що страйкують, заблокували інститут Արխիվացված 2011-07-26 Wayback Machine — Новинар 29.10.2009(ուկր.)
  133. Луцькі студенти передали Юлії Тимошенко вазелінове мило. ФОТО Արխիվացված 2009-06-06 Wayback Machine — Волинські новини 4.06.2009(ուկր.)
  134. Студенти приготували мотузку для Тимошенко(չաշխատող հղում) — Обозреватель 02.06.2009(ուկր.)
  135. Сергій Жадан підтримав студентський протест Արխիվացված 2013-06-19 Wayback Machine — Прямое действие 11.10.2010 (ուկր.)
  136. У Києві пройшла акція проти комерціалізації освіти Արխիվացված է Սեպտեմբեր 13, 2017 Wayback Machine-ի միջոցով: (Підбірка фото та посилань у ЗМІ) — Хроніка самозахисту 12.10.2010 (ուկր.)
  137. День рождения внепарламентской оппозиции Արխիվացված է Դեկտեմբեր 15, 2010 Wayback Machine-ի միջոցով: — Ліва справа 14.10.2010 (ռուս.)
  138. Львів: на студентський протест вийшло 7 тисяч осіб Արխիվացված է Սեպտեմբեր 13, 2017 Wayback Machine-ի միջոցով: — Хроніка самозахисту 12.10.2010 (ուկր.)
  139. Report: Day of Action in the Ukraine (October 12th) Արխիվացված է Հոկտեմբեր 21, 2010 Wayback Machine-ի միջոցով: — International Student Movement 14.10.2010 (անգլ.)
  140. Ukraine: Students march against introduction of Education fees Արխիվացված է Հոկտեմբեր 22, 2010 Wayback Machine-ի միջոցով: — In Defence of Marxism 19.10.2010 (անգլ.)
  141. Уряд збрехав студентам щодо постанови 796? Արխիվացված է Հոկտեմբեր 18, 2010 Wayback Machine-ի միջոցով: — Фундація регіональних ініціатив 15.10.2010 (ուկր.)
  142. У Хмельницькому «захопили» Будинок освіти Արխիվացված է Մարտ 12, 2011 Wayback Machine-ի միջոցով: — Всім 31.01.2011 (ուկր.)
  143. В Донецке студенты протестовали против реформ Табачника, устроив театрализованную акцию Արխիվացված է Փետրվար 3, 2011 Wayback Machine-ի միջոցով: — Все новости 31.01.2011 (ռուս.)
  144. Акция «Образование — не привилегия» в Одессе Արխիվացված է Հունիս 19, 2013 Wayback Machine-ի միջոցով: — Прямое действие 01.02.2011 (ռուս.)
  145. Студенти перешкодили прийняттю законопроекту «Про вищу освіту» Արխիվացված է Նոյեմբեր 4, 2011 Wayback Machine-ի միջոցով: — Прямое действие 01.02.2011 (ուկր.)

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել