Ջակարտա
Ջակարտա[1] (ինդոն.՝ Jakarta; մինչև 1527 թ.՝ Սունդա Կելապա, մինչև 1619 թ.՝ Ջայկարտա, մինչև 1942 թ.՝ Բատավիա), Ինդոնեզիայի մայրաքաղաքն է, նաև երկրի ամենամեծ քաղաքը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ջակարտա | |||||
Jakarta | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Ներքին բաժանում | 5 շրջաններ | ||||
Քաղաքապետ | Ջոկո Վիդոդո | ||||
Հիմնադրված է | 1527 թ. | ||||
Այլ անվանումներ | մինչ 1527 — Սունդա Կելապա մինչ 1619 — Ջայակարտա մինչ 1942 — Բատավիա | ||||
Տվյալ կարգավիճակում | 1580 թվականից | ||||
Մակերես | 664 կմ² | ||||
ԲԾՄ | 8 մ | ||||
Բնակչություն | ▲ 9 607 787 մարդ (2010) | ||||
Խտություն | 14469,56 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 25 267 156 | ||||
Ժամային գոտի | UTC+7 | ||||
Հեռախոսային կոդ | +62 21 | ||||
Փոստային դասիչ | 10110–14540 և 19110–19130 | ||||
Ավտոմոբիլային կոդ | B | ||||
Պաշտոնական կայք | jakarta.go.id | ||||
| |||||


Գտնվում է Ճավա կղզու հյուսիս արևմտյան մասում, բաժանված է 5 շրջանների։
Հիմնադրվել է 1527 թվականին, 1580 թ. ստացել է քաղաքի կարգավիճակ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 664 կմ², բնակչությունը ըստ 2010 թ. մարդահամարի տվյալների 9 607 787 մարդ[2]։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է ընդամենը 8 մ։
Հակիրճ տեղեկատվություն Խմբագրել
Գտնվելով աշխարհի ամենախիտ բնակեցված կղզու՝ Ճավայի հյուսիս-արևմուտքում՝ Ջակարտան ժամանակի ընթացքում դարձել է Ինդոնեզիայի տնտեսական, մշակութային, քաղաքական կենտրոնը, որը 2014 թվականի տվյալներով ուներ 10 միլիոնից ավելի բնակիչ[3]։ Մեծ Ջակարտա մետրոպոլիան, որն զբաղեցնում է 6,392 քառակուսի կիլոմետր տարածություն, հայտնի է նաև Ջաբոդետաբեկ անվանումով. դա հապավում է, որ կազմվել է Ջակարտա, Բոգոր, Դեպոք, Տանգերանգ և Բեկաս բնակավայրերի անուններից։ Համարվում է մեծությամբ աշխարհի երկրորդ քաղաքային ագլոմերացիան (Տոկիոից հետո)՝ 30.214.303 բնակչությամբas of 2010[update][4]: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին Ջակարտան կունենա 35.6 միլիոն բնակիչ՝ դառնալով աշխարհի ամենամեծ քաղաքը[5]։ Նրա ընձեռած բարենպաստ բիզնես հնարավորությունները, ինչպես նաև՝ առաջարկած ապրուստի բարձր չափանիշների ներուժը շատ-շատերին են գրավում, հրապուրում Ինդոնեզական կղզեխմբում, որի արդյունքում քաղաքում խմբվել են բազմաթիվ հանրույթներ ու մշակույթներ[6]։ Բնակիչների 85,5 տոկոսը մուսուլմաններ են, 5,2 տոկոսը՝ բողոքականներ, 4,8 տոկոսը՝ կաթոլիկներ, 3,5 տոկոսը՝ բուդդայականներ, 1 տոկոսը՝ հնդուիզմ դավանողներ։
Հիմնադրված լինելով 4-րդ դարում Սունդա Կելապա անվանումով՝ քաղաքը կարճ ժամանակամիջոցում դարձել է Սունդա թագավորության առևտրական կարևոր նավահանգիստը։ Հետագայում, արդեն Բաթավիա անունով, եղել է Հոլանդական Հնդկաստանի փաստացի մայրաքաղաքը։ Ինչպես հայտնի է, Նյու Յորքին տրվել է Մեծ խնձոր մականունը։ Դրա նմանությամբ՝ Ջակարտային տրվել է Մեծ դուրիան մականունը՝ Ճավա կղզում լայնորեն տարածված փշոտ, խիստ տհաճ հոտով, բայց անուշահամ յուրօրինակ մրգի անունով[7]։
Ջակարտան աշխարհի առաջնակարգ քաղաքներից մեկն է համարվում[8] և լինելով ԱՍԵԱՆ-ի (Association of Southeast Asian Nations|ASEAN) ղեկավար մարմնի՝ քարտուղարության նստավայրը՝ դարձել է նաև միջազգային դիվանագիտության տեսանկյունից կարևորագույն քաղաք[9]։ Այստեղ են գտնվում նաև համաինդոնեզական և միջազգային նշանակության ֆինանսատնտեսական հաստատություններ՝ Bank of Indonesia-ն, Ինդոնեզիայի ֆոնդային բորսան Indonesia Stock Exchange-ը, ինդոնեզական ու միջազգային բազմաթիվ կորպորացիաների գլխավոր գրասենյակներ։ 2017 թվականի դրությամբ Ջակարտայում իրենց կեցավայրն ունեին Forbes Global 2000-ի վեց, Fortune 500-ի երկու և Unicorn-ի ֆինանսական չորս ընկերություններ[10][11][12]։ 2014 թվականին քաղաքում ստեղծված համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն գնահատվել է 321.3 միլիարդ ամերիկյան դոլար[13] և տնտեսական աճի տեմպերով աշխարհի 200 խոշորագույն քաղաքների շարքում զբաղեցրել է 34-րդ տեղը[14]։ Ջակարտան ֆինանսատնտեսական ավելի արագ աճ է ապահովել, քան մալայզիական Կուալա Լումպուրը, թայլանդական Բանգկոկը և չինական Պեկինը[15]։
Ներկայումս քաղաքին նետված գլխավոր մարտահրավերներն են բնակչության չափազանց արագ աճը, դրա հետ կապված բնապահպանական ու տրանսպորտային լուրջ հիմնախնդիրները, բնակչության մի ստվար զանգվածի աղքատությունը, անհավասարությունը, ինչպես նաև՝ ջրհեղեղի վտանգը [16]։ Բանն այն է, որ Ջակարտան ամեն տարի «նստում» է, ընկղմվում մոտավորապես 17 սանտիմետր, որով էլ ավելի ու ավելի խոցելի է դառնում ծովային տարերքի առաջ[17]։
Գրականություն Խմբագրել
- Fauzi Bowo: Grundlagen und Leitlinien für die Entwicklung des Metropolraumes Jakarta. Indonesien. Universität Kaiserslautern, Dissertation im Fachbereich Architektur/Raum- und Umweltplanung/Bauingenieurwesen. 1999.
- Bernd Brunnengräber: Stadtverkehr in Jakarta: Eine Untersuchung von Akteuren und Entscheidungsbedingungen, Verlag für Entwicklungspolitik, Saarbrücken, 2001, ISBN 3-88156-749-6.
- Martin Heintel, Heinz Nissel, Christof Parnreiter, Günter Spreitzhofer, Karl Husa (Herausgeber), Helmut Wohlschlägl (Hrsg.): Megastädte der Dritten Welt im Globalisierungsprozess. Mexico City, Jakarta, Bombay — Vergleichende Fallstudien in ausgewählten Kulturkreisen. Universität Wien, 2000, ISBN 3-900830-40-1.
- Jacqueline Knörr: Kreolität und postkoloniale Gesellschaft. Integration und Differenzierung in Jakarta. Campus Verlag, Frankfurt am Main & New York 2007, ISBN 978-3-593-38344-6.
- Marion Markham: Höflichkeit und Hierarchie bei den in Jakarta lebenden Javanern. Peter-Lang-Verlag, Frankfurt am Main, 1995, ISBN 3-631-47744-9.
- Bodo Schulze: Nicht-staatliche Akteure und territoriale Kontrolle. Zur Produktion von (Un-)Sicherheit in Jakarta Archived 2016-03-05 at the Wayback Machine. (PDF) Universität Hamburg, Forschungsstelle Kriege, Rüstung und Entwicklung, 2009.
- Günter Spreitzhofer, Martin Heintel: Metro-Jakarta: Zwischen Nasi und Nike. Peter Lang, Europäischer Verlag der Wissenschaften, 2000, ISBN 3-631-35992-6.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք
- Jakarta Official Travel Website
- Regional/Asia/Indonesia/Provinces/Jakarta/|Jakarta
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ «Ինդոնեզիա կենտրոնական վիճակագրական ծառայության կայք»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 22
- ↑ «Jumlah Penduduk Provinsi DKI Jakarta»։ Dinas Kependudukan dan Catatan Sipil։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 27
- ↑ Indonesia: Java։ «Regencies, Cities and Districts - Population Statistics, Charts and Map»։ www.citypopulation.de (անգլերեն)
- ↑ «These are the megacities of the future»։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին։ Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11
- ↑ Markus Taylor, Tales from the Big Durian, 2009
- ↑ «Sojourn in the Big Durian»։ ThingsAsian։ Վերցված է 2011 թ․ մարտի 14
- ↑ «The World According to GaWC 2016»։ GaWC։ ապրիլի 24, 2017։ Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1
- ↑ «ASEAN, an important regional and global partner»։ VOV - VOV Online Newspaper։ օգոստոսի 5, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-07-ին։ Վերցված է 2018-12-06
- ↑ «Six Indonesian Companies Make Forbes Global 2000 List»
- ↑ «Fortune 500»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-10-ին։ Վերցված է 2018-12-06
- ↑ «Indonesia expects to have more than 5 unicorns by 2019: minister»։ Reuters։ Վերցված է 2018 թ․ հունիսի 22
- ↑ «Global city GDP 2014»։ Brookings Institution։ Վերցված է 2015 թ․ մայիսի 8
- ↑ «Global Metro Monitor» (en-US)։ Brookings Institution։ հունվարի 22, 2015։ Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8
- ↑ «Foke lebih yakin lembaga survei asing»։ Waspada Online (ինդոնեզերեն)։ ապրիլի 24, 2012։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 31, 2013-ին
- ↑ «Jakarta – Urban Challenges Overview – Human Cities Coalition»։ www.humancities.co (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին։ Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3
- ↑ Ruggeri Amanda (դեկտեմբերի 1, 2017)։ «The ambitious plan to stop the ground from sinking»։ BBC։ Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3