Ոչ բռնի դիմադրություն կամ խաղաղ գործողություն, հայտնի է նաև որպես քաղաքացիական դիմադրություն, խաղաղ, ոչ բռնի մեթոդներով սեփական կամ համընդհանուր նպատակներին հասնելուն ուղղված գործողություններ, որոնք կարող են հանգեցնել սոցիալական փոփոխությունների։ Այդպիսի գործողությունների թվում են բողոքի ցույցերը, քաղաքացիական անհնազանդությունը, տնտեսական կամ քաղաքական համագործակցությունից հրաժարվելը, սատյագրահան (Հնդկաստանում) և այլ մեթոդներ[1]։ Այս տեսակի գործողությունները արտահայտում են անհատի կամ խմբի ցանկությունները, որոնք կարծում են, որ ինչ-որ բան պետք է փոխվի՝ իրենց կամ իրենց համայնքի ներկայիս վիճակը բարելավելու համար։

Աղի երթը 1930 թվականի մարտի 12-ին։
1967 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում Ազգային մոբիլիզացիոն կոմիտեի կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ, որի մասնակիցները պահանջում էին վերջ դնել Վիետնամում պատերազմին, ցուցարարը ծաղիկ է պարզել ռազմական ոստիկանության ներկայացուցչին։

Մահաթմա Գանդին բողոքի արտահայտման այս մոտեցման ամենահայտնի ներկայացուցիչն է։ Միավորված ազգերի կազմակերպությունը հոկտեմբերի 2-ը՝ Գանդիի ծննդյան օրը, նշում է որպես ոչ բռնության միջազգային օր։ Ոչ բռնի դիմադրության շարժումների հայտնի ներկայացուցիչներ են նաև Աբդուլ Գաֆֆար Խանը, Հենրի Դեյվիդ Թորոն, Էթիեն դը լա Բոեսին, Չարլզ Ստյուարտ Պարնելը, Տե Ուիտի օ Ռոնգոմային, Տոհու Կակահին, Լև Տոլստոյը, Էլիս Փոլը, Մարտին Լյութեր Քինգը, Դենիել Բերիգանը, Ֆիլիպ Բերիգանը, Ջեյմս Բևելը, Վացլավ Հավելը, Անդրեյ Սախարովը, Լեխ Վալեսան, Ջին Շարփը, Նելսոն Մանդելան, Խոսե Ռիզալը և շատ ուրիշներ։ 1966-1999 թվականներին ոչ բռնի քաղաքացիական դիմադրությունը վճռորոշ դեր է ունեցել ավտորիտարիզմից ժողովրդավարություն վաթսունյոթ անցումներից հիսունում[2]։

Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում 1989-1991 թվականներին տեղի ունեցած «Երգող հեղափոխությունը» հանգեցրեց նրան, որ Բալթյան երեք երկրները 1991 թվականին վերականգնեցին իրենց անկախությունը և դուրս եկան Խորհրդային Միության կազմից։ Ոչ բռնի դիմադրության օրինակ էին նաև Վրաստանում Վարդերի հեղափոխությունը և Հայաստանում Թավշյա հեղափոխությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ոչ բռնի շարժումները տարածվում են աշխարհագրական տարբեր շրջաններում։ Մեկ երկրում ոչ բռնի դիմադրության մասին տեղեկատվությունը կարող է մեծապես ազդել մեկ այլ երկրում ոչ բռնի ակտիվիստական գործողությունների վրա[3][4]։

«Ոչ ՆԱՏՕ-ին» կարգախոսով ցուցարարը բողոքի ակցիա է իրականացնում Չիկագոյում՝ ոստիկանության դիմաց, 2012 թվական։

Ոչ բռնության կամ պացիֆիզմի փիլիսոփայությունը քարոզող շատ շարժումներ պրագմատիկ առումով որդեգրել են ոչ բռնի գործողությունների մեթոդները՝ որպես սոցիալական կամ քաղաքական նպատակներին հասնելու արդյունավետ միջոց[5]։ Նրանք օգտագործում են ոչ բռնի դիմադրության հետևյալ մարտավարությունները՝ տեղեկատվական պատերազմ, պիկետ, երթեր, ցույցեր, մոմավառություն, թռուցիկների բաժանում, սամիզդատ, մագնիտիզդատ, սատյագրահա, արվեստի միջոցով բողոքի արտահայտում, երաժշտության և պոեզիայի միջոցով բողոքի արտահայտում, կրթություն և իրազեկվածության բարձրացում, լոբբինգ, դիմադրություն հարկերին, քաղաքացիական անհնազանդություն, բոյկոտ կամ պատժամիջոցներ, իրավական և դիվանագիտական ​​պայքար, պարգևներից և մրցանակներից սկզբունքային հրաժարում և համընդհանուր գործադուլներ[6]։ Վերջին տասնամյակներին ոչ բռնի դիմադրության շարժումների թվում են եղել նաև Բելառուսում Ջինսերի հեղափոխությունը, կուբացի այլախոհների պայքարը և միջազգային այնպիսի շարժումներ, ինչպիսիք են Բնաջնջման դեմ ապստամբությունը և Հանուն կլիմայի դպրոցական դասադուլները։

Չնայած ոչ բռնի, խաղաղ շարժումները կարող են պահպանել առավել լայն հանրային լեգիտիմություն՝ զերծ մնալով բռնությունից, հասարակության որոշ հատվածներ կարող են բողոքի շարժումներն ընկալել որպես առավել բռնի, քան իրականում դրանք կան, հատկապես եթե դեմ են շարժման սոցիալական նպատակներին[7]։ Շատ հետազոտություններ կենտրոնացել են այն գործոնների վրա, որոնք նպաստում են բռնի մոբիլիզացիային, սակայն ավելի քիչ ուշադրություն է դարձվել հասկանալու, թե ինչու են վեճերը դառնում բռնի կամ մնում ոչ բռնի, և ինչպես են այդ որոշումները համեմատվում ավանդական քաղաքական մեթոդների կիրառման հետ[8]։

Պատմություն

խմբագրել
Ամսաթվեր Տարածաշրջան Հիմնական հոդված Նկարագրություն Հղում
մ.թ.ա. 470-391 թվականներ Չինաստան Մոհիզմ Մոհիստական ​​փիլիսոփայական դպրոցը հավանություն չէր տալիս պատերազմներին։ Այնուամենայնիվ, քանի որ նրանք ապրում էին պատերազմող պետությունների ժամանակներում, փիլիսոփայական այս ուղղության ներկայացուցիչները զարգացրին ֆորտիֆիկացիայի (պարսպապատում) գիտությունը։
26-36 թվականներ Հուդեա Պիղատոս Պոնտացի Կեսարիայում հրեաները բողոքի ցույց կազմակերպեցին Պիղատոս Պոնտացու ծրագրի դեմ, որով Երուսաղեմում պետք է տեղադրվեին հռոմեական խորհրդանիշներ, այդ թվում՝ Հռոմի կայսեր և Յուպիտեր աստծո արծվի պատկերները (երկու պատկերներն էլ հրեաների կարծիքով կռապաշտական էին)։ Երբ Պիղատոսի հրամանով զինվորները շրջապատեցին բողոքի դուրս եկած հրեաներին, Հուդեայի կառավարիչը նրանց սպառնաց մահով։ Հրեաները պատասխանեցին, որ պատրաստ են մեռնել, քան տեսնել Թորայի օրենքների խախտումը։
1500-1835 թվականներ Չաթեմ կղզիներ, Նոր Զելանդիա Մորիորի Մորիորիները՝ նորզելանդական մաորիների ճյուղերից մեկը, գաղութացրին Չաթեմ կղզիները և այնտեղ ձևավորեցին որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվողների հասարակություն։ Սահմանափակ ռեսուրսների և բնակչության փոքր թվաքանակի պայմաններում ավանդական պատերազմն անիրագործելի էր, ինչը հանգեցրեց հակամարտությունները ոչ բռնի կամ ծիսական միջոցներով լուծելու պրակտիկային։ Այնուամենայնիվ, բոլոր հարցերին ոչ բռնի մեթոդներով մոտենալու այս ավանդույթը մահացու եղավ, երբ 1835 թվականին 900 մաորի ներխուժեց կղզի, ինչի հետևանքով կղզիների 2000 հոգուց բաղկացած ողջ բնակչությունը ստրկացվեց, սպանվեց կամ մարդակերության ենթարկվեց։ [9][10][11]
1819 թվական Անգլիա Փիթերլոյի կոտորած Հյուսիսային Անգլիայում սովը, խրոնիկական գործազրկությունը և ընտրական իրավունքի բացակայությունը հանգեցրին խաղաղ ցույցի, որին մասնակցում էր 60,000-ից 80,000 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Ցույցը կազմակերպվել և իրականացվում էր հետևյալ կոչերով․ «հարձակման կամ պաշտպանության համար բոլոր զենքերն արգելվում են» և «բացի խղճից չզինվել ոչ մի զենքով»։

Չնայած ցույցի խաղաղ բնույթին՝ հեծելազորը մերկացրած սրերով ներխուժեց ամբոխի մեջ։ Խառնաշփոթի հետևանքով 15 մարդ սպանվեց, իսկ 400-ից մինչև 700-ը վիրավորվեցին։

Թերթերը ցնցված էին բռնության այդ դրսևորումից, իսկ Փերսի Շելլին իր «Անարխիայի դիմակը» բանաստեղծության մեջ փառաբանեց ոչ բռնի այդ դիմադրությունը։

Այդուհանդերձ, բրիտանական կառավարությունը կտրականապես դեմ էր բարեփոխումներին՝ ընդունելով օրենքներ, որոնք հայտնի են որպես «Վեց ակտեր»։

1823-1829 թվականներ Իռլանդիա Կաթոլիկ ասոցիացիա Եվրոպայի առաջին զանգվածային քաղաքական շարժումներից մեկը՝ Կաթոլիկ ասոցիացիան, հիմնադրվել է Դանիել Օ'Քոնելի կողմից՝ օգտագործելու ոչ բռնի միջոցներ, որոնք բրիտանական կառավարությանը կդրդեին ընդունել օրենքներ՝ կաթոլիկների իրավունքների ընդլայնման վերաբերյալ։ Այս շարժումն ավարտվեց Արթուր Ուելսլի Վելինգթոնի կառավարության կողմից Հռոմի կաթոլիկ եկեղեցուն օգնության ակտի ընդունմամբ։
1834-1838 թվականներ Տրինիդադ Տրինիդադում ստրկության ավարտ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, որն այն ժամանակ Տրինիդադի գաղութատեր տերությունն էր, առաջին անգամ՝ 1833 թվականին հայտարարեց մինչև 1840 թվականն ստրուկների ամբողջական ազատության մասին։

1834 թվականին Կառավարության տանը նոր օրենքների վերաբերյալ նահանգապետի ելույթի ժամանակ, աֆրիկյան ծագմամբ անզեն տարեց մարդկանց մի խումբ, սկսեց վանկարկել. «Pas de six ans. Point de six ans» («Ոչ մի վեց տարի։ Ամենևին ոչ մի վեց տարի»)՝ խլացնելով նահանգապետի ձայնը։ Բողոքի խաղաղ ցույցերը շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև ընդունվեց աշկերտության համակարգի վերացման մասին բանաձև, ինչը փաստացի ազատություն շնորհեց ժողովրդին։

[12][13]
1838 թվական ԱՄՆ Չերոկիների տեղահանումներ Չերոկիների մեծամասնությունը մերժեց Նոր Էխոտայի պայմանագիրը, որն առաջ էր քաշվել փոքրամասնության կողմից։ Չերոկիները չվաճառեցին իրենց ընտանի կենդաներին կամ ապրանքները, ոչ էլ նախապատրաստվեցին դեպի արևմուտք տեղափոխվել, ինչպես նախատեսված էր պայմանագրով։ Փոխարենը նրանք մնացին իրենց տներում։ Այնուամենայնիվ, զինվորները ժամանեցին և բռնի կերպով հեռացրին նրանց իրենց հողերից Այս ամենն ավարտվեց «Չերոկիների արցունքների արահետ» ողբերգական իրադարձությամբ։
1848-1920 թվականներ ԱՄՆ Կանանց ընտրական իրավունքը Միացյալ Նահանգներում Ավելի քան մեկ դար տևած քաղաքական շարժում, որտեղ կանայք բողոքի ակցիաներ էին կազմակերպում Միացյալ Նահանգներում ընտրական իրավունք ստանալու համար։
1849-1867 թվականներ Ավստրիական կայսրություն Պասիվ դիմադրություն (Հունգարիա) 1848 թվականի հունգարական ձախողված հեղափոխության ժամանակ հունգարացիները փորձեցին վերականգնել իրենց անկախությունը, բայց ի վերջո Ռուսական կայսրության օգնությամբ Ավստրիական կայսրությունը կարողացավ հնազանդեցնել նրանց։ Հեղափոխությունից հետո Ավստրիական կայսրությունը սահմանադրական մի քանի բարեփոխումներ իրականացրեց՝ փորձելով լուծել խնդիրները, սակայն այդ ջանքերը չհաջողեցին։

Դիմադրությունը կարևոր դեր խաղաց Հունգարիայում հույսի և ոգու պահպանման գործում, քանի որ վերջինս լիովին ավստրիական վերահսկողության տակ էր և բնութագրվում էր քաղաքական այլախոհների դեմ բռնաճնշումներով, դավաճանության համար հազարավոր դատավարություններով, ռազմական կառավարմամբ, կենտրոնացմամբ, բացարձակությամբ, գրաքննությամբ և հասարակական կյանքի բոլոր ասպեկտների վրա Վիեննայի անմիջական վերահսկողությամբ։

Հունգարական անկախության կողմնակիցները ձեռնպահ մնացին քաղաքական քարոզչությունից կամ ավստրիական իշխանություններին ուղղակիորեն քննադատելուց։ Փոխարենը, նրանք կենտրոնացան ոչ քաղաքական բնույթի ազգային հարցերի վրա, ինչպիսիք են հունգարերենի կիրառումը, հունգարական տնտեսության զարգացումը և Հունգարիայի գիտությունների ակադեմիայի իրավական կարգավիճակի պահպանումը։

1867-1918 թվականներ Ավստրո-Հունգարական կայսրություն Հին չեխեր կուսակցություն Հին չեխեր կուսակցության պասիվ դիմադրությունը սկսվեց Հունգարիայի թագավորության ինքնավարության ձեռքբերմամբ, որը սակայն չտարածվեց Ավստրիական կայսրության կազմում գտնվող Բոհեմական թագի հողերի վրա։ 1874 թվականից հետո կուսակցության թևերից մեկը, չհամաձայնելով պասիվ դիմադրության մոտեցման հետ, բաժանվեց մայր կուսակցությունից՝ ստեղծելով նոր Երիտասարդ չեխեր կուսակցությունը։ Չնայած Հին չեխերը պահպանեցին իրենց քաղաքական դիրքորոշումը՝ նրանք աստիճանաբար կորցրին վճռորոշ ազդեցությունը Բոհեմիայի թագավորության քաղաքականության վրա։
1860-1894, 1915-1918 թվականներ Նոր Զելանդիա Տաինուի-Ուաիկատո 1881 թվականին Մաորի թագավոր Տաֆիաոն արգելեց Ուիակատոյի մաորիներին բռնության դիմել՝ ի պատասխան բրիտանական գաղութացման։

Նա հայտարարեց․ «Մարդկանց սպանությունը պետք է դադարեցվի։ Երկրի կործանումը պետք է դադարեցվի։ Ես իմ պատուն (պոլինեզական գուրզ) կթաղեմ հողի մեջ ու այն այլևս վեր չի բարձրանա....Վայկատո, հանդարտվի՛ր։ Թույլ մի՛ տուր, որ այս պահից սկսած արյուն հոսի»։

Սա ոգեշնչեց Ուաիկատոյի մաորիներին, որոնք հրաժարվեցին կռվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ի պատասխան՝ կառավարությունը զինվորական ծառայություն սահմանեց Տաինուի-Ուաիկատո ժողովրդի համար (մաորիների մյուս իվիները (համայնք) ազատված էին զինծառայությունից), բայց նրանք շարունակեցին դիմադրել, ընդ որում զինակոչիկների մեծամասնությունը նախընտրեց ենթարկվել խիստ ռազմական պատիժների, քան զինվորագրվել։ Պատերազմի ողջ ընթացքում Տաինուիի ոչ մի զինվոր չուղարկվեց կղզու սահմաններից դուրս։

[14]
1879-1881 թվականներ Նոր Զելանդիա Պարիհակա Մաորիների Պարիհակա գյուղը դարձավ եվրոպացիների դեմ պասիվ դիմադրության շարժումների կենտրոն, որոնք այդ շրջանում բռնազավթում էին բռնագրավված հողերը։ Հոգևոր առաջնորդ Տե Ուիտի օ Ռոնգոմայի ավելի քան 400 հետևորդներ ձերբակալվեցին և բանտարկվեցին, որոնց մեծ մասն առանց դատարանի որոշման։ Հողերը հերկելու և դրանց տարածքում ցանկապատեր կառուցելու համար նրանք դատապարտվեցին մինչև 16 ամիս ազատազրկման։ Ավելի քան 2000 բնակիչ մնաց իր տեղում, երբ 1600 զինված զինվորական ներխուժեց և ավերեց գյուղը։ [15][16]
1879 թվական Իռլանդիա Բոյկոտ Իռլանդական ազգայնական առաջնորդ Չարլզ Ստյուարտ Պարնելն Էննիսում ունեցած իր ելույթի ժամանակ ոչ բռնի մոտեցում առաջարկեց այն վարձակալների նկատմամբ, որոնք տիրացել էին վտարված վարձակալների ֆերմերային տնտեսություններին։ Բռնության դիմելու փոխարեն Պարնելն առաջարկեց, որ համայնքն ուղղակի խուսափի այդ մարդկանց հետ շփվելուց։

Դրանից հետո կապիտան Չարլզ Բոյկոտը, որը հողային գործակալ էր աշխատում այն հողատերերի մոտ, որոնք չէին բնակվում Իռլանդիայի Մայո կոմսությունում, ենթարկվեց սոցիալական օստրակիզմի, որը կազմակերպվել էր 1880 թվականին Իռլանդիայի հողային լիգայի կողմից։ Բոյկոտն իր հողից փորձեց էր վտարել տասնմեկ վարձակալների։

Թեև Պարնելի ելույթը հատուկ ուղղված չէր հողային գործակալներին կամ հողատերերին, սոցիալական օստրակիզմի մարտավարությունը կիրառվեց նաև Բոյկոտի դեմ, երբ վտարումների վերաբերյալ մտահոգություններ առաջացան։ Չնայած կարճաժամկետ տնտեսական դժվարություններին՝ Բոյկոտը շուտով հայտնվեց մեկուսացման մեջ, քանի որ նրա աշխատողները դադարեցին աշխատել դաշտերում, ախոռներում ու նրա տանը։ Տեղական բիզնեսները հրաժարվեցին առևտուր անել նրա հետ, և նույնիսկ փոստատարը հրաժարվեց առաքել նրա փոստը։ Այս մարտավարության հաջողությունը ողջ Իռլանդիայում հանգեցրեց պայքարի մի նոր ձևի, որն այդ իռլանդացու անունով ստացավ «բոյկոտ» անվանումը։ Դա խթանեց իրավական բարեփոխումները և մեծացրեց Իռլանդիայի անկախությանն աջակցությունը[17]։

1903-1906 թվականներ Միացյալ Թագավորություն Բողոքի ցույց ընդդեմ 1902 թվականին ընդունված «Կրթության մասին» օրենքի Քաղաքացիական անհնազանդության այս շարժումն առաջացավ ի հեճուկս 1902 թվականին ընդունված «Կրթության մասին» օրենքի։ Շարժման նպատակն էր պաշտպանել ոչ կոնֆորմիստական (տվյալ պարագայում՝ ոչ Անգլիկան եկեղեցու հետևորդ) դավանանքների իրավունքներն ու ազդեցությունը բրիտանական դպրոցների խորհուրդներում։ Ոչ կոնֆորմիստները կարծում էին, որ այս օրենքը կոչված էր աջակցելու դպրոցներում դավանաբանական (հիմնականում՝ անգլիկան և կաթոլիկ) կրոնական ուսուցմանը։ Բապտիստ նախարար Ջոն Քլիֆորդի գլխավորությամբ շարժումը հրաժարվում էր վճարել սահմանված հարկերը, որոնք սահմանվել էին 1902 թվականին ընդունված «Կրթության մասին» օրենքով։

1906 թվականին օրենքին չենթարկվելու համար ավելի քան 170 մարդ բանտարկվեց, բայց օրենքում որևէ փոփոխություն չեղավ[18]։ Շարժումը մեծ դեր խաղաց 1906 թվականի հունվարին յունիոնիստական ​​կառավարության պարտության մեջ, սակայն չկարողացավ հասնել իր վերջնական նպատակին, ինչը հանդիսանում էր ոչ դավանաբանական օրենսդրության ընդունումը։

1905 թվական Ռուսական կայսրություն Արյունոտ կիրակի (1905) Անզեն ցուցարարները հայր Գեորգի Գապոնի գլխավորությամբ շարժվեցին դեպի Ձմեռային պալատ՝ ցարին խնդրագիր ներկայացնելու համար։ Ցարական գվարդիայի զինվորները կրակ բացեցին նրանց ուղղությամբ։ [19]
1908-1962 թվականներ Սամոա Մաու շարժում 20-րդ դարի սկզբին գաղութատիրությունից Սամոայի անկախության համար ոչ բռնի շարժում[20]։ [21][22]
1919 թվական Կորեա Մարտի 1-ի շարժում Այս շարժումը դարձավ Մահաթմա Գանդիի Սատյագրահա շարժման և Ասիայում մի շարք այլ ոչ բռնի շարժումների ոգեշնչումը։ [23]
1919-1922 թվականներ Եգիպտոս Եգիպտոսի հեղափոխություն (1919) 1919 թվականին Եգիպտոսում համաժողովրդական հեղափոխություն ծավալվեց բրիտանական օկուպացիայի դեմ։ Այն իրագործվեց հասարակության տարբեր շերտերը ներկայացնող եգիպտացիների կողմից՝ այն բանից հետո, երբ բրիտանական կառավարությունը 1919 թվականին աքսորեց հեղափոխական առաջնորդ Սաադ Զաղլուլին և Վաֆդ կուսակցության այլ անդամների։ Սա հանգեցրեց 1922 թվականին Եգիպտոսի անկախությանը և 1923 թվականին նոր սահմանադրության ընդունմանը։
1919-1921 թվականներ Իռլանդիա Իռլանդական ոչ համագործակցության շարժում Իռլանդիայի անկախության պատերազմի ժամանակ իռլանդացի ազգայնականները բրիտանական տիրապետության դեմ կիրառեցին դիմադրության ոչ բռնի բազմաթիվ մեթոդներ։ Դրանք ներառում էին բրիտանական պառլամենտում մանդատների ցած դնելը, հարկերը բոյկոտելը և այլընտրանքային տեղական կառավարության, Դեյլի դատարանների և ոստիկանության ստեղծումը։ [24]
1919 թվականից մինչ օրս Իսրայել/Պաղեստին Պաղեստինի ոչ բռնի դիմադրություն Իսրայելա-պաղեստինյան շարունակվող հակամարտության ընթացքում պաղեստինցիները որդեգրել են խաղաղության վրանների տեղակայման և ռազմավարական ոչ բռնի դիմադրության մարտավարություն՝ հակադրվելու Իսրայելի կողմից հրեական բնակավայրերի և Հորդանան գետի Արևմտյան ափի արգելապատի կառուցմանը։ Օրինակ՝ Առաջին ինթիֆադայի ժամանակ պաղեստինյան Բեյթ Սահուր գյուղի բնակիչները նախաձեռնեցին հարկային գործադուլ։

2010 թվականին «Սպիտակ ինթիֆադա» կոչվող շարժումը մեծ թափ ստացավ Հորդանան գետի Արևմտյան ափում՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմում։ Սա ներառում էր ամենշաբաթյա խաղաղ ցույցեր, որոնք ղեկավարում էին պաղեստինցի ակտիվիստները, իսկ հաճախ դրանց մասնակցում էին նաև իսրայելական «B'Tselem» իրավապաշտպան կազմակերպությունը, ինչպես նաև իսրայելցի այն գիտնականները և ուսանողները, որոնք դեմ էին վերաբնակիչներին ու անվտանգության ուժերի գործողություններին։ Եվրամիությունը՝ ի դեմս իր արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Քեթրին Էշթոնի, քննադատեց Իսրայելին այս խաղաղ շարժման կազմակերպիչներից մեկին դատապարտելու համար և խորը մտահոգություն հայտնեց Աբդուլլահ Աբու Ռահմեի ձերբակալության կապակցությամբ։

Չնայած այս բողոքի ցույցերի ոչ բռնի բնույթին՝ գրանցվել են նաև բռնության դեպքեր։ Բախումների ժամանակ զոհվել է երկու ցուցարար, իսկ ամերիկացի ակտիվիստներից մեկը, որը հանդես էր գալիս խաղաղության օգտին, արցունքաբեր գազի տարայի հարվածի հետևանքով ուղեղի վնասվածք էր ստացել։  

[25][26][27][28][29][30]
1920-1922 թվականներ Հնդկաստան Ոչ համագործակցության շարժում Մոհանդաս Քարամչանդ Գանդին, որը հայտնի է որպես Մահաթմա Գանդի, Հնդկաստանի ազգային կոնգրեսի հետ համագործակցելով, ղեկավարել է մի շարք համազգային ժողովրդական շարժումներ, որոնք աչքի են ընկել ոչ բռնի դիմադրությամբ և քաղաքացիական անհնազանդությամբ։ Բացի Հնդկաստանի անկախության հռչակումից, Գանդիի ոչ բռնության քարոզչությունը նաև օգնեց բարելավելու անձեռնմխելիների կարգավիճակը հնդկական հասարակության մեջ։
1929-1946 թվականներ Պակիստան Խուդայ Խիդմաթգար (Աստծո ծառաներ) Աբդուլ Ղաֆար խանն իր աջակիցների հետ միասին Խայբեր-Պախտունխվա նահանգում բնակվող փուշթունների շրջանում ստեղծեցին մի կազմակերպություն և այն անվանեցին Խուդայ Խիդմաթգար (Աստծո ծառաներ)։ Կազմակերպությանն անդամակցում էր ավելի քան 250,000 անզեն անդամ։ Նրանք ամեն օր երկու ժամ հասարակական աշխատանք էին կատարում և ոչ բռնի դիմադրություն ցույց տալիս Բրիտանական Հնդկաստանի կողմից բռնազավթմանը։
1920-1925 թվականներ Փենջաբ նահանգ Ակալի շարժում Խաղաղ շարժում՝ Գուրդվարան Մահանթից ազատելու համար։
1923 թվական Գերմանիա Ռուրի ճգնաժամ Ֆրանսիան ներխուժեց Գերմանիա՝ նպատակ ունենալով տիրանալ Ռուրի հովտին, որը քարածխի, երկաթի և պողպատի արտադրության կարևորագույն կենտրոնն էր։ Այս գործողությունները պայմանավորված էին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի կողմից իր որոշ ռազմատուգանքները չվճարելու հետ։ Ի պատասխան Ռուրի ֆրանսիական բռնազավթման՝տեղի բնակչությունը պասիվ դիմադրության արշավ սկսեց։
1930-1934 թվական Հնդկաստան Աղի երթ Մոհանդաս Քարամչանդ Գանդին, որը նաև հայտնի է որպես Մահաթմա Գանդի, Հնդկական ազգային կոնգրեսի հետ միասին գլխավորել է ոչ բռնի դիմադրության շարժում, որն ուղեկցվում էր բրիտանական հարկերի մերժմամբ, բրիտանական արտադրանքի բոյկոտով և զանգվածային գործադուլներով։
1933-1945 թվականներ Գերմանիա Գերմանական դիմադրություն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կային փոքր և սովորաբար մեկուսացված մի շարք խմբեր, որոնք նացիստների դեմ օգտագործում էին ոչ բռնի մեթոդներ։ Այդ խմբերից էին Սպիտակ վարդը և Դավանաբանական եկեղեցին։
1940-1943 թվականներ Դանիա Դանիայի դիմադրության շարժում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Վերմախտի ներխուժումից հետո, Դանիայի կառավարությունը պաշտոնապես վարում էր համագործակցության քաղաքականություն (սակայն իրականում խոչընդոտման քաղաքականություն), որը նրանք անվանում էին «բողոքի պայմաններում բանակցություններ»։ Շատ դանիացիների կողմից ընդունված այս մոտեցումը ներառում էր դիմադրության ոչ պաշտոնական մարտավարություն, ինչպիսիք են արտադրության միտումնավոր դանդաղեցումը, դանիական մշակույթի ու պատմության ջերմեռանդորեն տոնումը և օկուպացիոն ուժերի համար բյուրոկրատական խոչընդոտների ստեղծումը։
1940-1944 թվականներ Ֆրանսիա Հրեաների ապաստան Շամբոն-սյուր-Լինյոնում  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկու պացիֆիստ տեղացի նախարարների՝ Անդրե Տրոկմեի և Էդուար Տեիսի ղեկավարությամբ, Շամբոն-սյուր-Լինյոն գյուղի բնակիչները, հարևան շրջաններում ապրող մարդկանց հետ միասին, վտանգի ենթարկեցին իրենց կյանքը՝ հրեաներին ապաստան տալու համար, որոնց հետապնդում էր նացիստների և Վիշիի կոլաբորացիոնիստական ռեժիմը՝ մահվան ճամբարներ ուղարկելու համար։ Այս անհնազանդության գործողությունը բացահայտ կերպով խախտում էր Վիշիի կառավարության հրամանները։ Ենթադրվում է, որ Շամբոն-սյուր-Լինյոն գյուղի բնակիչները մահից փրկել են 3000-5000 հրեաների։ Ի նշան նրանց հերոսության՝ Իսրայելում Հոլոքոստի Յադ Վաշեմ հուշահամալիրի տարածքում գտնվող փոքրիկ այգին և հուշատախտակը նվիրվել են Շամբոն-սյուր-Լինյոնի բնակիչներին։
1940-1945 թվականներ Նորվեգիա Նորվեգական դիմադրության շարժում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորվեգիայում քաղաքացիական անհնազանդությունը ներառում էր նորվեգական կրթական համակարգի նացիֆիկացմանը դիմակայելու ջանքերը, նացիստների կողմից անօրինական հայտարարված թերթերի գաղտնի տարածումը և գերմանացի զինվորներից սոցիալական հեռավորություն պահպանելու պրակտիկան, որը հաճախ կոչվում էր «սառցե ճակատ»։
1942 թվական Հնդկաստան Օգոստոսյան շարժում Օգոստոսյան շարժումը, որը հայտնի է նաև «Բհարատ Չոդո Անդոլան» անվամբ, քաղաքացիական անհնազանդության շարժում էր, որը նախաձեռնվել էր 1942 թվականի օգոստոսին Հնդկաստանում՝ ի պատասխան Մահաթմա Գանդիի անկախության վերաբերյալ անհապաղ կոչին։
1945-1971 թվականներ Հարավաֆրիկյան Հանրապետություն Անհնազանդության արշավ

Ներքին դիմադրություն հարավաֆրիկյան ապարտեիդին

Աֆրիկյան ազգային կոնգրեսը (ANC) և ապարտեիդի դեմ դաշնակից խմբերը սկզբում ոչ բռնի դիմադրության մարտավարություն կիրառեցին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ռասայական սեգրեգացիայի և ապարտեիդի դեմ։
1946-1958 թվականներ Հավայան կղզիներ Հավայան կղզիների դեմոկրատական հեղափոխություն (1954) Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հավայան կղզիներում աշխատող աղքատ բնակչության կողմից կազմակերպվել են համընդհանուր գործադուլներ՝ ուղղված նահանգի պլանտացիոն տնտեսության ներսում ռասայական և տնտեսական անհավասարության դեմ։ 1954 թվականին շարժման անդամները կառավարության կազմում ստանձնեցին մի շարք պաշտոններ՝ հանգեցնելով զգալի փոփոխությունների։ Ի վերջո, 1959 թվականին պաշտոնապես հիմնադրվեց Հավայի նահանգը։
1955-1968 թվականներ ԱՄՆ Սևամորթների իրավունքների համար պայքար

Չիկանո շարժում

Հակապատերազմական զանգվածային ցույցեր ԱՄՆ-ում

Քաղաքացիական իրավունքների շարժման ընթացքում լայնորեն կիրառվեցին ոչ բռնի դիմադրության այնպիսի մարտավարություններ, ինչպիսիք են ավտոբուսների բոյկոտը, հանուն ազատության երթերը, նստացույցերը և զանգվածային ցույցերը։

Այս շարժմանը հաջողվեց հասնել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, ինչպիսիք են առանձնացված նստատեղերի, ցայտաղբյուրների, սեգրեգացված դպրոցների ապօրինի հայտարարումը, ինչպես նաև ընտրական իրավունքի լիարժեք ապահովումը և բնակարաններին համահավասար հասանելիությունը։

Շարժման նշանավոր առաջնորդների թվում էին Մարտին Լյութեր Քինգը և Ջեյմս Բևելը, որոնք ոգեշնչված էին Գանդիի ոչ բռնի դիմադրությունից։

Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ այս դարաշրջանում մեդիան ի նպաստ այդ շարժումների էր լուսաբանում էր բռնի դիմադրությունները, ինչը դրականորեն էր ազդում հանրային կարծիքի վրա՝ կենտրոնանալով այն խնդիրների վրա, որոնք բարձրաձայնում էին կազմակերպիչները։ Փոխարենը, բռնի բողոքի ցույցերը հաճախ բացասաբար էին լուսաբանվում լրատվամիջոցների կողմից, ինչը դրդում էր հասարակությանը առաջնահերթություն տալ օրենքի և կարգուկանոնի վերականգնմանը[31]։

[32][33]
1957 թվականից մինչ օրս ԱՄՆ Ոչ բռնի գործողությունների կոմիտե Խոփի շարժումը, որը հիմնականում կազմված էր կաթոլիկ քահանաներից, այդ թվում՝ Դեն Բերիգանից և միանձնուհիներից, այն հայտնի խմբերից մեկն էր, որն աջակցում էր ամերիկյան միջուկային զինանոցի դեմ ոչ բռնի դիմադրությանը։ Շարժումն սկսվեց 1980 թվականի աշնանը Փենսիլվանիայի Քինգ օֆ Փրաշա բնակավայրում  տեղի ունեցած հանրահավաքով։ Այդ ժամանակվանից ի վեր եղել են ավելի քան 70 նմանատիպ գործողություններ։ [34][35][36]
1959 թվականից մինչ օրս Կուբա Կուբացի այլախոհների շարժում Կուբայի պատմության ընթացքում եղել են ոչ բռնի բողոքի գործողություններ իրականացրած բազմաթիվ ակտիվիստներ, որոնք ընդդիմացել են Կուբայի ավտորիտար ռեժիմին։ Նրանց թվում են Պեդրո Լուիս Բոյտելը (1931-1972 թվականներ), Գիլերմո Ֆարինյաս Էռնանդեսը («Էլ Կոկո») և Խորխե Լուիս Գարսիա Պերեսը (հայտնի է Անտունես անվամբ)։ Այս անձինք, իրենց բողոքն արտահայտելով կուբայական իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների և քաղաքականության դեմ, հացադուլ էին իրականացնում։ [37][38][39]
1965-1972 թվականներ ԱՄՆ Զինվորական ծառայությունից խուսափելու շարժում Վիետնամի պատերազմի ժամանակ բազմաթիվ երիտասարդ ամերիկացիներ նախընտրեցին դիմակայություն ցույց տալ իրականացվող զորակոչին՝ հրաժարվելով համագործակցել զորակոչն իրականացնող ծառայության հետ։ Դիմադրության մեթոդները ներառում էին զորակոչի կազմին սեփական ֆիզիկական կամ հոգեկան վիճակի մասին կեղծ տեղեկություններ տրամադրելը, զորակոչային մարմնի գործողություններին խաթարելը, «ընդհատակ» անցնելը, միտումնավոր թեթև հանցագործություններ կատարելը, երկիրը լքելը և նման գործողություններին հրապարակայնորեն խթանելը։ [40][41][42]
1967 թվականի փետրվարի 11 ԱՄՆ Բողոքի ակցիա Լոս Անջելեսի «Սև կատու» պանդոկում Լոս Անջելեսի ոստիկանության հատուկ սպառազինությամբ զինված հարյուրավոր ոստիկանների և ավելի քան չորս հարյուր նույնասեռականների բազմության միջև լարված առճակատումն ու հնարավոր բախումը կանխվեցին այն բանից հետո, երբ վերջին րոպեին նրանց կոչով դիմեց այն ժամանակվա նահանգապետ Ռոնալդ Ռեյգանը, որը նոր էր զբաղեցրել այդ պաշտոնը։ Դրան հաջորդած հրամանով ոստիկաններին կարգադրվում էր դադարեցնել և հրաժարվել Լոս Անջելեսում նույնասեռականների նկատմամբ անհիմն հետապնդումներից։ Արդյունքում, Լոս Անջելեսի ոստիկանությունը տասնամյակներ շարունակ դադարեցրեց իր գործողությունների իրականացումը Լոս Անջելեսի այն հաստատություններում կամ հասարակական հավաքույթներում, որտեղ հավաքվում էին նույնասեռականները։ [43][44][45]
1967-1972 թվականներ Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացիական իրավունքների շարժում Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացիական իրավունքների ասոցիացիայի գլխավորած շարժումը ձգտում էր վերջ տալ կաթոլիկների նկատմամբ խտրականությանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ընտրությունները (որոնք ենթակա էին ջերիմենդերինգի և սեփականության պահանջների), աշխատավայրերում, բնակարանային սեփականության հարցերում, ոստիկանության գործողություններում առկա խտրականությունը և «Հատուկ լիազորությունների մասին» օրենքի չարաշահումը։ Շարժման մասնակիցները կիրառում էին այնպիսի մարտավարություններ, ինչպիսիք են երթերը, պիկետները, նստացույցերը և բողոքի ակցիաները։ Այնուամենայնիվ, երբ բռնությունն աճեց, հատկապես այնպիսի իրադարձություններից հետո, ինչպիսիք են Բոգսայդի բախումները, 1969 թվականին Հյուսիսային Իռլանդիայում տեղի ունեցած խռովությունները և 1972 թվականի Արյունոտ կիրակին, շարժումը դադարեցրեց իր գործունեությունը։ Դրա հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում հակամարտությունը վերաճեց բռնության ժամանակաշրջանի, որը հայտնի է «Troubles» անվամբ։ Այն շարունակվեց մինչև 1998 թվականը, երբ ստորագրվեց Ավագ ուրբաթի համաձայնագիրը։
1968 թվական Ամբողջ աշխարհում 1968 թվականի բողոքի ցույցեր 1968 թվականին ողջ աշխարհում ծավալված բողոքի ցույցերը հիմնականում առաջնորդվում ու համակարգվում էին ուսանողների կողմից։ Ամբողջ աշխարհում համալսարանները և համալսարանական կամպուսները դարձան սոցիալական փոփոխությունների առաջնային թատերաբեմ։

Մինչ Վիետնամի պատերազմի դեմ հանրային տրամադրությունները գերակշռում էին բողոքի ցույցերի ժամանակ, ուսանողները պահանջում էին նաև քաղաքացիական ազատություններ, դեմ էին հանդես գալիս ռասիզմին, աջակցում էին ֆեմինիզմին, իսկ էկոլոգիական շարժման ակունքները դրվեցին այդ տարի միջուկային և կենսաբանական զենքի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո։

[46]
1968 թվական Չեխոսլովակիա Պրահայի գարուն Երբ 1968 թվականին Վարշավայի պայմանագրի անդամ երկրները ներխուժեցին Չեխոսլովակիա, այդ երկրի քաղաքացիները պասիվ դիմադրությամբ պատասխանեցին իրենց ինքնիշխանության վրա հարձակմանը։ Խորհրդային զորքերը բախվեցին ոչ բռնի դիմադրության այնպիսի գործողությունների, ինչպիսիք են փողոցային ցուցանակների ներկումը, զորքերի ջրամատակարարման առեղծվածային անջատումը և ծաղիկներով, դրոշներով ու «Փիղը չի կարող ոզնի կուլ տալ» կարգախոսներով զարդարված շենքերը։
1970-1981 թվականներ Ֆրանսիա Լարզակ Ի պատասխան ռազմաբազաներից մեկի տարածքի ընդլայնմանը՝ ֆրանսիացի ֆերմերները՝ ներառյալ Խոսե Բովեն, Լանցա դել Վաստոն և մյուսները, ոչ բռնի դիմադրության գործողություններ իրականացրին։ Ռազմաբազայի ընդլայնումը չեղարկվեց՝ շուրջ 10 տարի տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո։
1979 թվական Իրան Իրանի իսլամական հեղափոխություն 1979 թվականին տեղի ունեցած Իրանական հեղափոխության հետևանքով, որը հաճախ հայտնի է նաև որպես Իսլամական հեղափոխություն, տապալեց շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի իշխանությունը և այդ երկրում վերացավ միապետական կառավարման համակարգը։ [47]
1980-1981 թվականների շարժում Լեհաստան Համերաշխություն արհմիություն

Մարտնչող համերաշխություն

Նարնջագույն այլընտրանք

Համերաշխություն արհմիությունը, որը  հակակոմունիստական, սոցիալական բավականին հայտնի շարժում էր Լեհաստանում և ներառում էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ առնչվող բանվորներին և մտավորականներին, ինչպես նաև հակակոմունիստական հայացքներ ունեցող ​​ձախերի (հասարակության մեջ փոքրամասնություն էին կազմում)  ներկայացուցիչներին, քարոզում էր ոչ բռնի գործողություններ իրականացնել։ Բացի այդ, Նարնջագույն այլընտրանքը բնակչության ավելի լայն հատվածին տրամադրեց ավտորիտար ռեժիմին հակազդելու այլընտրանքային մեթոդ՝ խաղաղ ցույցերի միջոցով, որն իր մեջ ներառում էր  անհեթեթ և անիմաստ տարրեր։ [48][49][50]
1986 թվական Ֆիլիպիններ Ժողովրդական իշխանության հեղափոխություն 1986 թվականին Ֆիլիպիններում տեղի ունեցան մի շարք ոչ բռնի զանգվածային փողոցային ցույցեր, որոնք առանցքային դեր խաղացին Ֆերդինանդ Մարկոսին տապալելու և Կորասոն Ակինոյին իշխանության բերելու գործում։ Բողոքի այդ ակցիաների ժամանակ ցուցարարները հաճախ կազմակերպում էին աղոթքի զանգվածային գործողություններ։ Ֆիլիպինների կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի կողմից դատապարտված ընտրություններից հետո ավելի քան երկու միլիոն ֆիլիպինցիներ բողոքի դուրս եկան մարդու իրավունքների խախտումների, ընտրակեղծիքների, քաղաքական կոռուպցիայի և Մարկոսի ռեժիմի այլ չարաշահումների դեմ։ Դեղին գույնը, որը կապված էր Կորասոն Ակինոյի և նրա հանգուցյալ ամուսնու՝ Բենիգնո Ս. Ակինո կրտսերի հետ, որը սպանվել էր դեպքերից երեք տարի առաջ, դարձավ այս բողոքի ցույցերի հիմնական խորհրդանիշը։
1988-2016 թվականներ Բիրմա Ազատության և ժողովրդավարության ոչ բռնի շարժում 1988 թվականից Մյանմարում մեկնարկած խաղաղ ցույցերի մասնակիցները, որոնք գլխավորում էր Աուն Սան Սու Չժին,  պայքարում էին այդ երկրում գործող ռազմական վարչակարգի դեմ։ Շուրջ երկու տասնամյակ ձգված պայքարն ավարտվեց հաջողությամբ։ Բողոքի ցույցերի ժամանակ Աուն Սան Սու Չժին դատապարտվեց տնային կալանքի, զինվորականների գործողությունների հետևանքով հազարավոր մարդիկ  ազատազրկվեցին, խոշտանգումների ենթարկվեցին կամ էլ սպանվեցին։ 2015 թվականին կայացած Ընտրությունների ժամանակ ընդդիմությունը հաղթեց, իսկ Աուն Սան Սու Չժին ընտրվեց Մյանմարի առաջնորդ (առաջին պետական ​​խորհրդական)[51]։
1987-1989/1991 թվականներ Բալթյան երկրներ (Լիտվա, Լատվիա, Էստոնիա) Երգող հեղափոխություն Բալթյան երեք երկրներում բռնկվեց զանգվածային ցույցերի ցիկլ, որն ուղեկցվում էր երգելու ինքնաբուխ ակցիաներով։ Շարժման ակցիաներին մասնակցում էր շուրջ 4,000,000 մարդ։ Նրանք երգում էին ազգային երգեր և օրհներգեր, որոնք Բալթյան այս երկրներում խստիվ արգելված էին խորհրդային կառավարման տարիներին։ Տեղի ռոք երաժիշտների մասնակցությամբ այս հավաքները դարձան ազգային ինքնության և դիմադրության հզոր խորհրդանիշ։

Հետագա տարիներին մարդիկ կենդանի վահանի նման խորհրդային տանկերից պաշտպանում էին ռադիոյի և հեռուստատեսության կայանները, ինչի արդյունքում առանց արյան որևէ կաթիլի Լիտվան, Լատվիան և Էստոնիան կարողացան վերականգնել իրենց անկախությունը։

[52]
1989 թվական Չինաստան Տյանանմեն հրապարակի բողոքի ցույցեր (1989) Ոչ բռնի դիմադրության գործողություններ 1989 թվականին Պեկինի Տյանանմեն հրապարակում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ։
1989 թվական Լիտվա, Լատվիա և Էստոնիա Բալթյան ուղի 1989 թվականի օգոստոսի 23-ին մոտ երկու միլիոն մարդ՝ միմյանց ձեռք բռնած, կազմեցին մարդկային շղթա, որը ձգվում էր 675,5 կիլոմետր։ Ակցիան իրականացվեց բալթյան երեք երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի տարածքներում, որոնք  այդ ժամանակ գտնվում էին խորհրդային իշխանության կազմում։ Մարդկանց շղթան բալթյան ժողովուրդների միասնության և համերաշխության ուշագրավ դրսևորում էր՝ խորհրդանշելով նրանց անկախության ձգտումը և ոգեկոչելով Խորհրդային Միության և Նացիստական Գերմանիայի միջև Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի 50-ամյակը։
1989 թվական Չեխոսլովակիա Թավշյա հեղափոխություն Ցուցարարները խաղաղ բողոքի ակցիաներ էին իրականացնում միակուսակցական կառավարման համակարգի դեմ։
1989-1990 թվականներ Արևելյան Գերմանիա Երկուշաբթի օրվա  ցույցեր Արևելյան Գերմանիայում 1989 և 1990 թվականներին Արևելյան Գերմանիայում տեղի ունեցած երկուշաբթի օրվա ցույցերը, որոնք գերմաներենում հայտնի են որպես «Montagsdemonstrationen», խաղաղ քաղաքական բողոքի ցույցերի շարք էին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) կամ Արևելյան Գերմանիայի ավտորիտար կառավարության դեմ։

Այս ցույցերը տեղի էին ունենում ամեն երկուշաբթի երեկոյան[53]։

1990-91 թվականներ Ադրբեջանական ԽՍՀ Սև հունվար Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում Կարմիր բանակի կողմից ադրբեջանական բողոքի ցույցերի ցրումը։ Ցուցարարները բողոքում էին էթնիկ բռնությունների դեմ, պահանջում հեռացնել կոմունիստ պաշտոնյաներին և կոչ էին անում անկախանալ Խորհրդային Միությունից։ Որոշ պատմաբաններ պնդում են, որ Կարմիր բանակի գործողությունները պայմանավորված էին Բաքվում ադրբեջանցիների կողմից հայերի ջարդերով։
1996-97 թվականներ Սերբիա Սերբիայում 1996-1997 թվականների բողոքի ցույցեր Բողոքի ցույցերը սկսվել էին 1996 թվականի նոյեմբերի 17-ին Նիշում, որտեղ ընդդիմության հազարավոր կողմնակիցներ հավաքվել էին՝ բողոքելու ընտրակեղծիքների դեմ։ 1996 թվականի նոյեմբերի 19-ին Բելգրադի համալսարանի ուսանողները միացան բողոքի ցույցերին։ Դրանք շարունակվեցին նույնիսկ 1997 թվականի փետրվարի 11-ից հետո, երբ Սլոբոդան Միլոշևիչը ստորագրեց «Lex Specialis Derogat Legi GeneralI»-ը («հատուկ օրենքը վերացնում է (փոխարինում է) ընդհանուր օրենքը»)։ Սրանով Միլոշևիչն  ընդունեց ընդդիմության հաղթանակը և մի քանի քաղաքներում ստեղծեց տեղական ինքնակառավարման մարմիններ։ Այդուհանդերձ, նա չընդունեց ընտրակեղծիքներում իր մեղքը։ Բողոքի ցույցերը հատկապես ինտենսիվ էին մայրաքաղաք Բելգրադում, որտեղ հավաքել էր մինչև 200,000 մարդ։ Դրանից հետո արդեն բողոքի ակցիաները տարածվեցին նաև Սերբիայի քաղաքների և բնակավայրերի մեծ մասում։
2000 թվական Սերբիա Դիմադրություն (սերբական բողոքի շարժում) «Դիմադրություն»-ը (սերբերեն՝ Otpor) քաղաքացիական երիտասարդական շարժում էր Սերբիայում, որն ակտիվ էր 1998-2003 թվականներին՝ այն ժամանակաշրջանում, երբ Սերբիան Հարավսլավիայի դաշնային հանրապետության կազմում էր։ Շարժումը կիրառեց ոչ բռնի մարտավարություն Սլոբոդան Միլոշևիչի վարչակարգի դեմ իր պայքարում։ Միլոշևիչի դեմ երկամյա ոչ բռնի պայքարի ընթացքում շարժումն ընդլայնվեց Սերբիայում և ունեցավ ավելի քան 70,000 աջակից։ Շարժումը մեծ հեղինակություն ձեռք բերեց 2000 թվականի հոկտեմբերի 5-ին Սլոբոդան Միլոշևիչի հրաժարականի  գործում իր առանցքային դերակատարման համար։
2003 թվական Լիբերիա Լիբերիայի կանանց զանգվածային ակցիան հանուն խաղաղության Ոչ բռնի այս շարժումը, որն սկսվեց ձկան շուկայում կանանց կողմից աղոթքներով և երգերով, 2003 թվականին հանգեցրեց Լիբերիայի երկրորդ քաղաքացիական պատերազմի ավարտին[54]։
2003 Վրաստան Վարդերի հեղափոխություն 2003 թվականի նոյեմբերին Վրաստանում տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն, որը հայտնի է որպես «Վարդերի հեղափոխություն»։ Իշխանության ղեկին եկավ արևմամետ հայացքներ ունեցող Միխեիլ Սաակաշվիլին։ Հեղափոխությունը բռնկվեց խորհրդարանական վիճելի ընտրությունների դեմ բողոքի լայնածավալ ցույցերի հետևանքով և ի վերջո հանգեցրեց նախագահ Էդուարդ Շևարդնաձեի պաշտոնանկությանը։ Այս իրադարձությունը նշանավորեց այդ երկրում խորհրդային բնույթի ղեկավարման դարաշրջանի ավարտը։ Հեղափոխությունն իր անունը ստացել է ի պատիվ այն շրջադարձային պահի, երբ ցուցարարները՝ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ, կարմիր վարդերը ձեռքներին ներխուժեցին խորհրդարանի նիստերի դահլիճ։
2004-2005 թվականներ Իսրայել Միակողմանի սահմանազատման պլան (2004) Ցուցարարները, որոնք դեմ էին Իսրայելի 2004 թվականին ընդունած միակողմանի սահմանազատման պլանին, ոչ բռնի գործողություններ իրականացրին Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին հրեական բնակավայրերի մոտալուտ ապամոնտաժման դեմ։ Նրանք արգելափակեցին երթևեկության մի քանի խաչմերուկներ՝ ամբողջ Իսրայելում հանգեցնելով զանգվածային արգելափակումների և ուշացումների։ Չնայած Իսրայելի ոստիկանությունը նախապես տեղեկացվել էր այս ակցիայի մասին՝ տրանսպորտային խաչմերուկների բացումը չափազանց դժվար եղավ։ Ի վերջո, ավելի քան 400 ցուցարարներ, այդ թվում՝ բազմաթիվ անչափահասներ, ձերբակալվեցին։ Ցուցարարները նախատեսում էին կազմակերպել այլ ցույցեր ևս, սակայն իսրայելական իշխանությունները, պատրաստվելով սահմանազատման գործընթացին, փակեցին մուտքը Գազայի հատված։ Թեև առճակատման ժամանակ Իսրայելում զանգվածային քաղաքացիական անհնազանդություն տեղի չունեցավ, որոշ վերաբնակիչներ և նրանց աջակիցները տեղահանմանը դիմադրեցին առանց բռնության։
2004-2005 թվական Ուկրաինա Նարնջագույն հեղափոխություն Բողոքի ակցիաների և քաղաքական իրադարձությունների շարք, որը ծավալվեց Ուկրաինայում 2004 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից անմիջապես հետո։ Վերջինս նշանավորվել էր համատարած կոռուպցիայով, ընտրողների ահաբեկմամբ և ուղղակի ընտրակեղծիքներով։ Հեղափոխական շարժումը ծավալվեց ողջ երկրով մեկ։ Այն բնութագրվում էր քաղաքացիական անհնազանդության ակցիաներով, նստացույցերով և ընդդիմության կողմից կազմակերպված համընդհանուր գործադուլներով։ Համազգային այս ցույցերը ժողովրդի դժգոհության և արդար ու թափանցիկ ընտրությունների պահանջի հզոր արտահայտությունն էին։
2005 թվական Լիբանան Մայրիների հեղափոխություն Լիբանանում (հատկապես մայրաքաղաք Բեյրութում) ցույցերի շղթա, որն սկիզբ առավ 2005 թվականի փետրվարի 14-ին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո։
2005-2006, 2009 թվականներ Ուկրաինա Հիշեք գազի մասին. մի՛ գնեք ռուսական ապրանքներ Ռուսական ապրանքները բոյկոտելու արշավ՝ ի պատասխան  2005–2006 և 2008–2009 թվականներին գազի հետ կապված խնդիրների ժամանակ Ուկրաինայի վրա Ռուսաստանի Դաշնության քաղաքական ճնշմանը։
2009 թվականից մինչ օրս Գվատեմալա Էսկոբալում հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաներ Բողոքի ցույցեր Սան Ռաֆայել Լաս Ֆլորեսում Էսկոբալի հանքավայրի կառուցման դեմ, որի մասնակիցներն ահազանգում էին էկոլոգիական խնդիրների և բնիկ Քսինկա ժողովրդի հողային իրավունքների վերաբերյալ։ Բողոքի ակցիայի մասնակիցները կիրառեցին ոչ բռնի մարտավարություն, ինչպիսիք են հանքավայրերի մուտքի արգելափակումը և համայնքային հանրաքվեների կազմակերպումը։ Այնուամենայնիվ, նրանք բախվեցին ծայրահեղ բռնությունների, ինչպես հանքավայրի անվտանգության մասնավոր ծառայության, այնպես էլ՝ Գվատեմալայի իշխանությունների կողմից։ [55][56][57]
2010-2011 թվականներ Թունիս Թունիսի հեղափոխություն Թունիսի կառավարության դեմ գործազրկության և կոռուպցիայի վերաբերյալ բողոքի ցույցերի շղթան սկսվեց 2010 թվականի դեկտեմբերին։

Բողոքի այս ցույցերն սկսվեցին բանջարեղեն վաճառող Մուհամեդ Բուազիզիի ինքնահրկիզման հետևանքով և ի վերջո հանգեցրին նախագահ Զին ալ-Աբիդին Բեն Ալիի պաշտոնանկությանը 2011 թվականի հունվարի 14-ին, որը Թունիսում կառավարում էր արդեն 24 տարի։

2011 թվական Եգիպտոս Եգիպտական հեղափոխություն (2011) Միլիոնավոր եգիպտացիների բողոքի ցույցերի, նստացույցերի և գործադուլների շղթա, որը սկսվեց 2011 թվականի հունվարի 25-ին և ի վերջո նույն տարվա փետրվարի 11-ին հանգեցրեց նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին։
2011 թվական Լիբիա Լիբիայի քաղաքացիական պատերազմ (2011) Գնդապետ Մուամմար ալ-Քադաֆիի վարչակարգի դեմ բողոքի ցույցերը սկսվեցին 2011 թվականի հունվարի 13-ին։ Հունվարի վերջին գրող, քաղաքական մեկնաբան և հաշվապահ Ջամալ ալ-Հաջին, ոգեշնչվելով Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխություններից, «համացանցում կոչ արեց ցույցեր անցկացնել՝ ի պաշտպանություն Լիբիայում առավել լայն ազատությունների»։

Փետրվարի 1-ին նա ձերբակալվեց քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից, իսկ փետրվարի 3-ին նրան մեղադրանք  առաջադրվեց՝ իր մեքենայով ինչ-որ մեկին մարմնական վնասվածքներ պատճառելու համար։ «Amnesty International»-ը հայտարարեց, որ քանի որ ալ-Հաջին նախկինում բանտարկվել էր իր քաղաքական հայացքների համար, ներկայիս ձերբակալության իրական պատճառը, ըստ երևույթին, եղել է ցույցերի կոչը[58]։

Փետրվարի սկզբին Քադաֆին Ջամահիրիայի (հայերենում այս բառը համարժեք չունի, բայց կարող է թարգմանվել որպես «զանգվածների պետություն») անունից հանդիպեց քաղաքական ակտիվիստների, լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ու զգուշացրեց, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն, եթե խաթարեն խաղաղությունը կամ քաոս ստեղծեն Լիբիայում[59]։ Ցուցարարները, դուրս գալով փողոցներ, ևս ոգեշնչված էին Թունիսի և Եգիպտոսի հեղափոխություններից[59]։

2011 թվական Սիրիա Քաղաքացիական ցույցերը Սիրիայում Նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ բողոքի ցույցերը սկսվեցին 2011 թվականի մարտի 15-ին։ Անվտանգության ուժերը դրանց պատասխանեցին կոշտ ճնշմամբ՝ ձերբակալելով հազարավոր այլախոհների և սպանելով հարյուրավոր ցուցարարների։ Խաղաղ ցույցերը հիմնականում ճնշվեցին բանակի կողմից կամ աստիճանաբար մարվեցին, երբ ապստամբներն ու իսլամիստ մարտիկները զենք վերցրին կառավարության դեմ, ինչը հանգեցրեց Ասադի վարչակարգի դեմ լիակատար ապստամբության։
2011 թվական Հնդկաստան Հնդկաստանի հակակոռուպցիոն շարժում Շարժումը մեծ թափ հավաքեց 2011 թվականի ապրիլի 5-ից, երբ հակակոռուպցիոն ակտիվիստ Աննա Հազարեն հացադուլ սկսեց Նյու Դելիի Ջանթար Մանթարում։ Շարժման հիմնական օրենսդրական նպատակը Հնդկաստանի կառավարությունում կոռուպցիայի նվազեցումն էր Յան Լոկպալ օրինագծի միջոցով (հայտնի է նաև «Քաղաքացիների օմբուդսմենի նախագիծ» անվամբ)։ Շարժման ներկայացուցիչներից Ռամդևի առաջ քաշած նպատակներից մեկն էլ շվեյցարական և արտասահմանյան այլ բանկերից սև փողերի «հայրենադարձումն» էր։
2011-2014 թվականներ Բահրեյն Ապստամբություն Բահրեյնում Տարածաշրջանում «Արաբական գարնանից» ոգեշնչված՝ Բահրեյնում 2011 թվականի փետրվարի 14-ին բողոքի ցույցեր սկսվեցին։ Կառավարությունը դրանց արձագանքեց խիստ միջոցներով, ինչի հետևանքով չորս ցուցարարներ զոհվեցին Մարգարտի հրապարակում։ Ավելի ուշ, ցուցարարներին թույլատրվեց նորից զբաղեցնել շրջանաձև խաչմերուկը, որտեղ նրանք կազմակերպեցին մեծ երթեր՝ ներգրավելով մոտ 150,000 մարդու։

Մարտի 14-ին, Բահրեյնի կառավարության խնդրանքով, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀՀ) ուժերը, որոնք գլխավորում էր Սաուդյան Արաբիան, մտան Բահրեյնի տարածք, ինչն ընդդիմությունն անվանեց «բռնազավթում»։ Հաջորդ օրը հայտարարվեց արտակարգ դրություն, և բողոքի ցույցերը ժամանակավորապես դադարեցվեցին ցուցարարների, այդ թվում՝ բժիշկների և բլոգերների նկատմամբ դաժան բռնաճնշումներից հետո։ Շուրջ 3000 մարդ ձերբակալվեց, և առնվազն հինգ մարդ մահացավ խոշտանգումների հետևանքով, երբ վերջիններս գտնվում էին ոստիկանության բաժանմունքներում։

Բողոքի ցույցերը վերսկսվեցին այն բանից հետո, երբ հունիսի 1-ին չեղարկվեց արտակարգ դրության ռեժիմը։ Ընդդիմադիր կուսակցությունները մի քանի խոշոր հանրահավաքներ անցկացրին, այդ թվում՝ 2012 թվականի մարտի 9-ի երթը, որին մասնակցեց ավելի քան 100,000 մարդ։ Մայրաքաղաքից դուրս գրեթե ամեն օր շարունակվում էին ավելի փոքր մասշտաբով բողոքի ցույցերը և բախումները։ Ապստամբության սկսվելուց մինչև դրա ավարտը զոհվեց ավելի քան 80 մարդ։

[60]
1979 թվականից մինչ օրս Սաուդյան Արաբիա Ապստամբություն Սաուդյան Արաբիայում (1979- մինչև օրս)

Քաթիֆի ապստամբություն (1979)

Բողոքի ցույցեր Սաուդյան Արաբիայում (2011-2012)

Շիա իսլամը Սաուդյան Արաբիայում

Նիմր ալ-Նիմրի մահապատիժ

Քաթիֆի շիա համայնքի առաջնորդները հայտարարեցին, որ հրապարակայնորեն նշելու են ՝ չնայած այն հանգամանքին, որ շիական տոներն այդ երկրում արգելված են։ Չնայած բողոքի ցույցերը ճնշելու կառավարության սպառնալիքներին՝ 1979 թվականի նոյեմբերի 25-ին Սաֆվայում 4000 շիաներ դուրս եկան փողոց՝ հրապարակայնորեն նշելու Աշուրայի օրը։

Սաուդյան Արաբիայում շիաները բախվում են տարբեր տեսակի խտրականության։ Նրանց արգելվում է դասավանդել կրոնական առարկաներ, որոնք կազմում են միջնակարգ կրթության դասընթացների մոտ կեսը։ Բացի այդ, նրանք չեն կարող դառնալ նաև դպրոցի տնօրեն։ Չնայած որոշ շիաներ դարձել են համալսարանական դասախոսներ, նրանք հաճախ բախվում են ուսանողների և մյուս դասախոսների կողմից հետապնդումների։ Ավելին, շիաները դատարանում չեն կարող հանդես գալ որպես վկաներ, քանի որ սուննի աղբյուրները վկայակոչում են Թակիյայի շիական պրակտիկան, որտեղ ստելը թույլատրելի է, երբ մարդը վախենում է կամ գտնվում է լուրջ հետապնդման մեջ։ Շիաները չեն կարող նաև առաջին ատյանի դատարաններում աշխատել որպես դատավորներ, նրանց արգելվում է ընդունվել ռազմական ակադեմիաներ կամ զբաղեցնել պետական ​​կամ անվտանգության բարձրաստիճան պաշտոններ, այդ թվում՝ դառնալ սաուդական ավիաուղիների օդաչու։

Ամիր Թահերին մեջբերում է Դահրանից մի շիա գործարարի, որը մտահոգություն էր հայտնել Թագավորության առանցքային պաշտոններում շիաների ներկայացվածության բացակայության վերաբերյալ, այդ թվում՝ բանակի սպաների, նախարարների, նահանգապետների, քաղաքապետների և դեսպանների։ Նա ներկայացվածության այս բացակայությունը համեմատել էր կրոնական ապարտեիդի հետ և ընդգծել, որ դա նույնքան անտանելի է, որքան ռասայական հիմքով ապարտեիդը։

2011-2012 թվականներին Սաուդյան Արաբիայում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ Շեյխ ալ-Նիմրը հայտարարեց, որ երիտասարդ ցուցարարներին, որոնք արձագանքել էին ալ-Ավամիայից 70-ն անց երկու անձանց ձերբակալություններին, հրահրել են ոստիկանները՝ կրակելով նրանց ուղղությամբ։

Հոկտեմբերի 4-ին նա հանդարտության կոչ արեց՝ ընդգծելով, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հենվում են բռնության, փամփուշտների և բանտարկության վրա՝ միաժամանակ ընդգծելով խաղաղ մեթոդների և խոսքի ու արդարության ուժի կարևորությունը։ Նա շեշտեց, որ իրենք հրաժարվում են հրազենից՝ հայտարարելով, որ դա հակասում է իրենց սկզբունքներին և խարխլում է նրանց գործը։ Թեև նրանք խրախուսում են ուրիշներին որդեգրել իրենց խաղաղ մոտեցումը, նրանք ընդունում են, որ չեն կարող իրենց մեթոդաբանությունը պարտադրել նրանց, ովքեր տարբեր ճանապարհներ են հետապնդում։ Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ խոսքի ուժը, ի վերջո, ավելի ուժեղ է, քան փամփուշտների օգտագործումը։

2012-2013 թվականներ Մեքսիկա Ես 132-րդն եմ Մեքսիկայի պատմության ամենախոշոր ուսանողական շարժումներից մեկը, որը հանդես էր գալիս խոսքի և տեղեկատվության ազատության օգտին։
2013 թվական Թուրքիա Գեզի զբոսագու ցույցեր Ստամբուլի խորհրդանշական Թաքսիմ հրապարակում գտնվող Գեզի զբոսայգու պահպանմանն ուղղված խաղաղ ցույցերը արագ վերաճեցին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ուղղված լայնածավալ բողոքի ակցիաների։ Չնայած ոստիկանության կոշտ մարտավարությանը՝ ներառյալ արցունքաբեր գազի ու ռետինե փամփուշտների կիրառումը, ամբողջ Թուրքիայում ավելի քան մեկ միլիոն մարդ  մասնակցեց ոչ բռնի դիմադրության այդ գործողություններին։ Այն, ինչ սկսվեց Ստամբուլից, 10 օրվա ընթացքում արագորեն տարածվեց Թուրքիայի 82 քաղաքներում։ Ոստիկանության արձագանքը ներառում էր բազմաթիվ ձերբակալություններ, այդ թվում՝ այն անձանց, որոնք պարզապես ներկա էին հրապարակի տարածքում։
2013 թվականից մինչ օրս Ուկրաինա Մի՛ գնիր ռուսականը Ռուսական ապրանքները բոյկոտելու արշավն առաջացել է ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ առևտրային էմբարգոների և ուկրաինական տարածք Ռուսաստանի ռազմական ներխուժման:
2014 թվական Թայվան Արևածաղկի ուսանողական շարժում 2014 թվականի մարտի 18-ից մինչև ապրիլի 10-ը թայվանցի ակտիվիստներն իրականացնում էին բողոքի ակցիա, որի ընթացքում գրավեցին Թայվանի օրենսդիր մարմնի՝ Օրենսդրական Յուանի շենքը։ Պատճառը Նեղուցով ծառայությունների առևտրային համաձայնագրի (CSSTA) ընդունումն էր։
2014 թվականից մինչ օրս Հոնգ Կոնգ Հովանոցային հեղափոխություն Ուսանողական բոյկոտներն ու հանրային ցույցերը հանգեցրին քաղաքացիական անհնազանդության ինքնաբուխ բռնկման և փողոցների «գրավման», որոնք տևեցին 79 օր[61]։
2016 թվականից մինչ օրս Զիմբաբվե «#ThisFlag» շարժում Mass Stay Away («Զանգված, հեռու մնա՛») շարժումը, որի նպատակն էր Զիմբաբվեում սոցիալական և քաղաքական փոփոխություններ իրականացնելը, ուղեկցվում էր սոցիալական լրատվամիջոցների հզոր արշավով։
2017 թվական Թամիլ Նադու, Հնդկաստան Ջալիկաթուի արգելքի դեմ բողոքի ցույցեր (2017) Խաղաղ ցույցեր, որոնք կազմակերպվել են հիմնականում քաղաքացիական անձանց կողմից՝ առանց որևէ կոնկրետ առաջնորդների, որին հաջորդել է քաղաքացիական անհնազանդության բռնկումը, իսկ մարդիկ  Չեննայում (Մարինա լողափում) և նահանգի այլ նշանավոր վայրերում գրավել էին ծովափերը՝ պահանջելով վերջնական դրական ​​լուծում Ջալիկաթուի համար։ Նրանք պահանջում էին օրենսդրական կարգով թույլատրել Ջալիկաթուն։ Ցուցարարները կոչ էին անում բոյկոտել արտասահմանյան ընկերությունների արտադրանքը, այդ թվում՝ «Pepsi»-ի և «Coca-Cola»-ի՝ պատճառաբանելով նրանց կողմից ջրի սպառման ազդեցությունը տեղի ֆերմերների վրա։
2016-2017 թվականներ Հարավային Կորեա Փակ Կըն Հյեի իմպիչմենտ Նախագահ Փակ Կըն Հյեի դեմ խաղաղ ցույցերը հանգեցրին Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենթի։
2017 թվական Կատալոնիա, Իսպանիա Կատալոնիայի անկախության հանրաքվե 2017 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Կատալոնիայի անկախության անօրինական հանրաքվե։ Դրան մասնակցեց ընդհանուր առմամբ 2,286,217 մարդ։ Սակայն հանրաքվեի ժամանակ ոստիկանությունը կոշտ ուժ կիրառեց ընտրողների նկատմամբ։
2018 թվականից մինչ օրս Իրան Սպիտակ չորեքշաբթիներ

Էնղելաբ փողոցի աղջիկը

Խաղաղ ցույցեր հիջաբի պարտադիր կրման և սեռական խտրականության դեմ։
2018 թվական Թամիլ Նադու, Հնդկաստան Ստերլայթի դեմ բողոքի ակցիա 100 օր շարունակ Թամիլնադ նահանգի Տուտիկորին քաղաքի բնակիչները խաղաղ ցույցեր են անցկացրել «Sterlite Copper Corporation»-ի գործունեության դեմ։ Չնայած աղտոտման վերահսկման կարգավորող մարմինների, շրջակա միջավայրի հետազոտության ինստիտուտների հաղորդումներին և դատարանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պատճառով արդյունաբերական այս գործունեությունը դադարեցնելու որոշումներին՝ ձուլման աշխատանքները շարունակվեցին։ Հասարակությունը նահանգային կառավարությունից պահանջում էր, որպես իրենց արձագանքի շարունակություն, դադարեցնել ձուլարանի հետագա ընդլայնման ծրագրերը՝ շրջակա միջավայրին հասցված վնասի պատճառով։
2018-2019 թվականներ Սուդան Բողոքի ցույցեր Սուդանում (2018-2019)

Կոտորած Խարթումում

Խաղաղ ցույցեր և նստացույցեր ընդդեմ Օմար ալ-Բաշիրի վարչակարգի և դրան հաջորդած ռազմական խունտայի դեմ։
2019-2020 թվականներ Ալժիր Բողոքի ակցիաներ Ալժիրում (2019) Խաղաղ ցույցեր և նստացույցեր Ալժիրում Աբդել Ազիզ Բութեֆլիկայի վարչակարգի դեմ։
2019-2020 թվականներ Հնդկաստան Շահին Բաղի բողոքի ցույց Մուսուլման կանանց կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ցույցեր «Քաղաքացիության փոփոխության մասին» օրենքի (CAA) և այլ հիմնախնդիրների վերաբերյալ։
2020-2021 թվականներ Հնդկաստան Հնդկաստանում ֆերմերների բողոքի ցույց (2020-2021) Խաղաղ բողոքի ցույց Հնդկաստանի խորհրդարանի կողմից ընդունված ֆերմերային երեք օրինագծերի դեմ։
2020-2021 թվականներ Թաիլանդ Բողոքի ցույցեր Թաիլանդում (2020) 2020-2021 թվականներին Թաիլանդում տեղի ունեցած խաղաղ բողոքի ցույցեր՝ ուղղված Թաիլանդում միապետության և հեղաշրջման արդյունքում հաստատված կառավարության բարեփոխմանը։
2021 թվականից մինչ օրս Թուրքիա Բողազիչի համալսարանի բողոքի ցույցեր (2021) Առանց ընտրությունների՝ ռեկտորի նշանակման դեմ խաղաղ բողոքի ակցիաներ Ստամբուլի Բողազիչի համալսարանում։
2022- 2023 Պակիստան Քաղաքական անկարգություններ Պակիստանում (2022-2023)[62] 2022-2023 թվականներին խաղաղ բողոքի ցույցեր Պակիստանում և ամբողջ աշխարհում՝ հատկապես Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի ոչ ռեզիդենտ պակիստանցիների շրջանում՝ ընդդեմ ենթադրյալ օտարերկրյա դավադրության և ռազմական աջակցություն ունեցող կառավարության։ Ցուցարարները պահանջում էին նոր ընտրությունների անցկացում։
2022 թվական Չինաստան Սպիտակ թղթի բողոքի ցույցեր 2022 թվականի նոյեմբերին Covid-19-ով պայմանավորված սահմանափակումների դեմ բողոքի մի շարք ցույցեր սկսվեցին մայրցամաքային Չինաստանում։ Ընդ որում, ցուցարարները սովորաբար որպես խորհրդանիշ պարզում էին դատարկ թղթեր։

 

Համեմատություն քաղաքացիական անհնազանդության հետ

խմբագրել
 
Խաղաղ ցուցարարները գլոբալիզացիայի դեմ բողոքի ցույցի ժամանակ:

Ոչ բռնի դիմադրությունը հաճախ սխալմամբ ընկալվում է որպես «քաղաքացիական անհնազանդություն» երևույթի հոմանիշ։ Բայց տերմիններից յուրաքանչյուրը՝ «ոչ բռնի դիմադրությունը» և «քաղաքացիական անհնազանդությունը», ունեն տարբեր իմաստներ և նշանակություններ։ Բերել Լանգը նշում է, որ այս տերմինների նույնականացումը սխալ է։

Ըստ նրա՝ որպեսզի գործողությունը համարվի քաղաքացիական անհնազանդության դրսևորում,պետք է բավարարի

 
2017 թվականին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մուսուլմանական համայնքի ներկայացուցիչները խաղաղության ակցիա են իրականացնում Լոնդոնի կամրջի վրա։

հետևյալ պայմաններին (1) այն պետք է խախտի օրենքը, (2) լինի միտումնավոր և (3) սուբյեկտը պետք է կանխատեսի և պատրաստակամորեն ընդունի իր դեմ պետության կողմից ձեռնարկված պատժիչ միջոցները՝ ի պատասխան այդ գործողության։ Մյուս կողմից, ոչ բռնի քաղաքական դիմադրությունը պարտադիր չէ, որ համապատասխանի այս չափանիշներին։ Ուստի, Լանգը պնդում է, որ դրանք պետք չէ նույնականացնել։ Լանգը շեշտում է, որ քաղաքացիական անհնազանդությունը քաղաքական գործողության ձև է, որը միանշանակ ուղղված է բարեփոխումներին, այլ ոչ թե հեղափոխությունների իրականացմանը[63]։ Ըստ նրա՝ երբեմն ոչ բռնի քաղաքական գործողությունները կարող են ունենալ նաև հեղափոխական նպատակներ[63]։ Նա առաջարկում է, որ բռնի դիմադրությունը, եթե չկիրառի մահաբեր ուժ պետության դեմ, կարող է համարվել քաղաքացիական անհնազանդություն, բայց ոչ՝ ոչ բռնի դիմադրություն[63]։ Ըստ Լանգի՝ քաղաքացիական անհնազանդությունը պարտադիր չէ, որ լինի ոչ բռնի, չնայած բռնության մասշտաբներն ու ինտենսիվությունը սահմանափակվում են քաղաքացիական անհնազանդության գործողություններին մասնակցող անձանց ոչ հեղափոխական մտադրություններով[63]։ Լանգը պնդում է, որ կալանավայրեր բռնի կերպով տեղափոխվող քաղաքացիների բռնի դիմադրությունը, բացառությամբ պետության ներկայացուցիչների նկատմամբ մահվան ելքով բռնությունների կիրառմանը, կարող է որակվել որպես քաղաքացիական անհնազանդություն, բայց չի կարող համարվել ոչ բռնի դիմադրություն[63]։

Տես նաև

խմբագրել

Վավերագրություն

խմբագրել

Կազմակերպություններ և անձինք

խմբագրել

Հայեցակարգեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Communications, Michelle Nicholasen Weatherhead Center (2019 թ․ փետրվարի 4). «Why nonviolent resistance beats violent force in effecting social, political change». Harvard Gazette (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. Ackerman, Peter; Duvall, Jack (2001). A Force More Powerful: A Century of Non-violent Conflict. Palgrave.
  3. Gleditsch, Kristian (2017). «The Diffusion of Nonviolent Campaigns». Journal of Conflict Resolution. 61 (5): 1120–1145. doi:10.1177/0022002715603101. S2CID 142158335.
  4. RezaeeDaryakenari, Babak; Asadzadehmamaghani, Peyman (2020). «Learning about principles or prospects for success? An experimental analysis of information support for nonviolent resistance». Research & Politics. 7 (2). doi:10.1177/2053168020931693. hdl:1887/136463. S2CID 220323282.
  5. Merriman, Hardy (2023 թ․ մայիսի 3). «The Trifecta of Civil Resistance: Unity, Planning, Discipline». The Commons Social Change Library (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
  6. International Center on Nonviolent Conflict; Beer, Michael (2021 թ․ ապրիլի 16). «Civil Resistance Tactics in the 21st Century: Report and Webinar». The Commons Social Change Library (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
  7. Hsiao, Yuan; Radnitz, Scott (2020 թ․ օգոստոսի 18). «Allies or Agitators? How Partisan Identity Shapes Public Opinion about Violent or Nonviolent Protests». Political Communication. 38 (4): 479–497. doi:10.1080/10584609.2020.1793848. S2CID 225354058.
  8. Cunningham, K. G. (2013). «Understanding strategic choice: The determinants of civil war and nonviolent campaign in self-determination disputes». Journal of Peace Research. doi:10.1177/0022343313475467.
  9. Diamond, Jared (1997). Guns, germs, and steel: the fates of human societies (book). W. W. Norton & Company. էջ 53. ISBN 978-0-393-03891-0. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  10. Transactions and Proceedings of the New Zealand Institute (book). New Zealand Institute. 1902. էջ 124. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  11. Rawlings-Way, Charles (2008). New Zealand (book). Lonely Planet. էջ 686. ISBN 978-1-74104-816-2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  12. Rawlings-Way, Charles (2008). New Zealand (book). Lonely Planet. էջ 686. ISBN 978-1-74104-816-2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  13. Capadose, Henry (1845). Sixteen Years in the West Indies. T.C. Newby. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  14. «Resistance to conscription – Maori and the First World War | NZHistory.net.nz, New Zealand history online». Nzhistory.net.nz. 2007 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  15. «James Cowan, The New Zealand Wars: A History of the Maori Campaigns and the Pioneering Period: Volume II, 1922, page 478». Արխիվացված օրիգինալից 2009-12-11-ին. Վերցված է 2009-05-15-ին.
  16. «The Legacy of Parihaka». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.
  17. Marlow, Joyce (1973). Captain Boycott and the Irish. André Deutsch. էջեր 133–142. ISBN 978-0-233-96430-0.
  18. Searle, G.R. (1971). The Quest for National Efficiency: a Study in British Politics and Political Thought, 1899–1914. University of California Press. էջեր 207–16. ISBN 9780520017948. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  19. A History of Modern Europe 1789–1968 by Herbert L. Peacock m.a.
  20. Murray, Iain (2019 թ․ մարտի 29). «The Mau Movement for Samoan Independence». The Commons Social Change Library (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 20-ին.
  21. McCarthy, Ronald; Sharp, Gene; Bennett, Brad (1997). Nonviolent action: a research guide (book). Taylor & Francis. էջ 342. ISBN 978-0-8153-1577-3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  22. Powers, Roger; Vogele, William; Kruegler, Christopher (1997). Protest, Power, and Change (book). Taylor & Francis. էջ 314. ISBN 978-0-8153-0913-0. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  23. «Why Did Mao, Nehru and Tagore Applaud the March First Movement?». Korea Focus. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  24. Hopkinson, Michael (2004). The Irish War of Independence (book). McGill-Queen's Press – MQUP. էջ 13. ISBN 978-0-7735-2840-6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  25. «EU rebukes Israel for convicting Palestinian protester». BBC News. 2010 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  26. Dajani, Jamal (2010 թ․ ապրիլի 21). «Deporting Gandhi from Palestine». Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  27. «Palestinians test out Gandhi-style protest». BBC News. 2010 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  28. Dana, Joseph (2010 թ․ հոկտեմբերի 25). «Criminalizing Peaceful Protest: Israel Jails Another Palestinian Gandhi». Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  29. «West Bank Arrest Violated International Law, Palestinian Claims». Haaretz. 2011 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  30. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  31. Dignam, Joel (2019 թ․ մարտի 15). «Lessons from the Greensboro Student Sit-ins». The Commons Social Change Library (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 20-ին.
  32. Dignam, Joel (2019 թ․ մարտի 15). «Lessons from the Greensboro Student Sit-ins». The Commons Social Change Library (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 20-ին.
  33. Arsenault, Raymond (2006). Freedom Riders (book). Oxford University Press. ISBN 978-0-19-513674-6. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին. «Freedom Riders: 1961 and the Struggle for Racial Justice.»
  34. Knopf, Jeffrey W. (1998). Domestic society and international cooperation (book). Cambridge University Press. էջեր 122–123. ISBN 978-0-521-62691-0. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  35. Knopf, Jeffrey W. (1998). Domestic society and international cooperation (book). Cambridge University Press. էջեր 122–123. ISBN 978-0-521-62691-0. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  36. Bennett, Scott (2003). Radical pacifism (book). Syracuse University Press. էջեր 235–236. ISBN 978-0-8156-3003-6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  37. Bennett, Scott (2003). Radical pacifism (book). Syracuse University Press. էջեր 235–236. ISBN 978-0-8156-3003-6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  38. «Amnesty International USA's Medical Action». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
  39. Pérez, José Luis García (2005). Boitel vive: Testimonio desde el actual presidio político cubano (book). Konrad-Adenauer-Stiftung. էջ 7. ISBN 978-987-21129-3-6. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  40. Gottlieb, Sherry Gershon (1991). Hell No, We Won't Go!: Resisting the Draft During the Vietnam War. Viking Press. 978-0-670-83935-3.
  41. Gottlieb, Sherry Gershon (1991). Hell No, We Won't Go!: Resisting the Draft During the Vietnam War. Viking Press. 978-0-670-83935-3.
  42. Williams, Roger Neville (1971). The New Exiles: American War Resisters in Canada Արխիվացված 2016-01-25 Wayback Machine. Liveright Publishers. 978-0-87140-533-3.
  43. Black Cat Protest (Now LeBar), City of Los Angeles, Historic Cultural Monument Resistance to LAPD Raids Against Homosexuals| year = 2009
  44. Adair, Bill; Kenny, Moira; and Samudio, Jeffrey B., 2000, Los Angeles Gay and Lesbian History Tour (single folded sheet with text). Center for Preservation Education and Planning. 0-9648304-7-7
  45. Faderman, Lillian and Timmons, Stuart (2006). Gay L.A.: a History of Sexual Outlaws, Power Politics, and Lipstick Lesbians. New York: Basic Books. 978-0-465-02288-5
  46. Rootes, Christopher. "1968 and the Environmental Movement in Europe." Retrieved 02-2008.
  47. Rootes, Christopher. "1968 and the Environmental Movement in Europe." Retrieved 02-2008.
  48. Rootes, Christopher. "1968 and the Environmental Movement in Europe." Retrieved 02-2008.
  49. Wehr, Paul; Burgess, Guy; Burgess, Heidi, eds. (1993 թ․ փետրվար). Justice Without Violence (ebook). Lynne Rienner Publishers. էջ 28. ISBN 978-1-55587-491-9. Վերցված է 2006 թ․ հուլիսի 6-ին.
  50. Cavanaugh-O'Keefe, John (2001 թ․ հունվար). Emmanuel, Solidarity: God's Act, Our Response. Xlibris Corporation. էջեր 68. ISBN 978-0-7388-3864-9.
  51. Tattersall, Amanda; Changemakers; Myint Cho (2021 թ․ նոյեմբերի 16). «ChangeMaker Chat with Myint Cho: Burmese Pro-Democracy Activist». The Commons Social Change Library (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
  52. «Summary/Observations – The 2006 State of World Liberty Index: Free People, Free Markets, Free Thought, Free Planet». Stateofworldliberty.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  53. Engler, Mark; Engler, Paul (2023 թ․ դեկտեմբերի 3). «From the Berlin Wall to Today — Lessons for Harnessing the Moment of the Whirlwind». The Commons Social Change Library (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
  54. Engler, Mark; Engler, Paul (2023 թ․ դեկտեմբերի 3). «From the Berlin Wall to Today — Lessons for Harnessing the Moment of the Whirlwind». The Commons Social Change Library (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
  55. Engler, Mark; Engler, Paul (2023 թ․ դեկտեմբերի 3). «From the Berlin Wall to Today — Lessons for Harnessing the Moment of the Whirlwind». The Commons Social Change Library (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
  56. Dominant elites in Latin America : from neoliberalism to the 'pink tide'. Liisa North, Timothy David Clark. Cham. 2017. ISBN 978-3-319-53255-4. OCLC 1001792913.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link)
  57. Weisbart, Caren (2018 թ․ հոկտեմբերի 9). «Diplomacy at a Canadian Mine Site in Guatemala». Critical Criminology. 26 (4): 473–489. doi:10.1007/s10612-018-9422-y. ISSN 1205-8629. S2CID 149560410.
  58. Weisbart, Caren (2018 թ․ հոկտեմբերի 9). «Diplomacy at a Canadian Mine Site in Guatemala». Critical Criminology. 26 (4): 473–489. doi:10.1007/s10612-018-9422-y. ISSN 1205-8629. S2CID 149560410.
  59. 59,0 59,1 Mahmoud, Khaled (2011 թ․ փետրվարի 9). «Gaddafi Ready for Libya's 'Day of Rage'». Asharq Al-Awsat. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 10-ին.
  60. Due to nature of this table, inline citations weren't used. All references can be found at Bahrain
  61. Lau, Emily (2019 թ․ մարտի 23). «Umbrella Movement Reflections». The Commons Social Change Library (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 20-ին.
  62. «US backed regime change as it 'wants bases in Pakistan'». The Express Tribune (անգլերեն). 2022 թ․ հուլիսի 2. Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.
  63. 63,0 63,1 63,2 63,3 63,4 Lang, Berel (1970). «Civil Disobedience and Nonviolence: A Distinction with a Difference». Ethics. 80 (2): 157. doi:10.1086/291763. JSTOR 2379879. S2CID 154512316.

Գրականություն

խմբագրել

20-րդ դարից սկսած

խմբագրել
  • Peter Ackerman and Jack DuVall, A Force More Powerful: A Century of Nonviolent Conflict. New York: Palgrave, 2000. 978-0-312-24050-9.
  • Clayborne Carson, In Struggle: SNCC and the Black Awakening of the 1960s. (SNCC is the acronym for Student Nonviolent Coordinating Committee.) Cambridge, MA: Harvard University Press, 1981. 978-0674447257.
  • M K Gandhi, Non-Violent Resistance (Satyagraha). Mineola, NY: Dover Publications, 2001, orig. 1961. 978-0-486-41606-9.
  • Gene Sharp, Making Europe Unconquerable: The Potential of Civilian-Based Deterrence and Defence. United Kingdom: Taylor & Francis, 1985. 978-0-85066-336-5/
  • Gene Sharp, The Politics of Nonviolent Action. Boston: Porter Sargent, 1973. 978-0-87558-068-5.

21-րդ դարից սկսած

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել