Վորոնեժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վորոնեժ (այլ կիրառումներ)
Վորոնեժ (ռուս.՝ Воро́неж), քաղաք Ռուսաստանում, Վորոնեժի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Վորոնեժ գետի Վորոնեժի ջրամբարի և Դոն գետի ձախ ափին։ Մոսկվայից հեռավորությունը կազմում է 534 կմ։ Վորոնեժ քաղաքի բնակչությունը կազմում է 1 023 570 մարդ[1] (2015 թվականի դրությամբ)։ Վորոնեժի շուրջը ագլոմերացիա է գոյացել՝ 1,3 միլիոն մարդ բնակչության թվով։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վորոնեժ | |||||
Воро́неж | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Leninsky District?, Zheleznodorozhny District (Voronezh)?, Kominternovsky District?, Q4256736?, Soviet District? և Central District? | ||||
Քաղաքապետ | Ալեքսանդր Գուսեև | ||||
Հիմնադրված է | 1586 թ. | ||||
Մակերես | 596,51 կմ² | ||||
ԲԾՄ | 154 մ | ||||
Բնակչություն | ▲ 1 003 638 մարդ (2013) | ||||
Խտություն | 1682,5 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 1 318 379 | ||||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | +7 473 | ||||
Փոստային դասիչ | 394000-394095 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 36, 136 | ||||
Պաշտոնական կայք | voronezh-city.ru | ||||
| |||||
Անվան ստուգաբանությունԽմբագրել
19-րդ դարի ռուսազգի լեզվաբան-սլավոնագետ Իզմայիլ Սրեզնևսկին համարում էր, որ «վորոնեժ» բառը ծագել է «ворон» («ագռավ») թռչունի անունից։ Գերմանացի լեզվաբան Մաքս Ֆասմերը, ով համարվում է ռուսերեն լեզվի ստուգաբանական չորս հատորներից բաղկացած բառարանի հեղինակ, ենթադրություն է արել, որ Վորոնեժ անվանումը կապ ունի «вороно́й» (սևաթույր) ածականի հետ[2][3]։ Իզմայիլ Սրեզնևսկու և Մաքս Ֆասմերի կարծիքները իր հոդվածում միավորել է Ն. Պ. Միլոնովը և հրապարակել այն Մ. Ն. Մելխեևի և Վ. Ա. Նիկոնովի տեղանունների բառարաններում[4]։ Նա ենթադրել է, որ Վորոնեժ գետի անվանումը և «Воро́на» բառը իրար հետ կապված են ջրի գույնով։ Ն. Պ. Միլոնովը ուշադրություն է դարձրել նաև բառի «եժ» կամ «նեժ» մասնիկի վրա, որը հաճախ հանդիպում է հնագույն այլ անվանումներում[4]։ Վորոնեժյան գավառագետ Վլադիմիր ԶագորովսկիՎլադիմիր Զագորովսկու վարկածով, Վորոնեժ անվանումը կարող էր ծագել «вороне́ж» ստացական ածականից, որը, հավանաբար, իր հերթին ծագել է հին սլավոնական Վորոնեգ անունից, ընդ որում Վորոնեժ տեղանունը եկել է Չերնիգովյան իշխանությունից, որտեղ այն առաջացել է 9-րդ դարում որպես ստացական ածական Վորոնեգ հատուկ անունից՝ քաղաք Վորոնեգ[3]։ Նրա կարծիքով՝ «Վորոնեժ» անվանումը հետագայում դադարել է կապ ունենալ անվան հետ, իսկ շեշտը տեղափոխվել է երկրորդ վանկի վրա։ Վորոնեժ սկսեցին անվանել տեղանքը, իսկ այնուհետև՝ գետը։ Նրա վրա կառուցված քաղաքը սկսեց կոչվել Վորոնեժ։
Բաժանված է վեց վարչական շրջանների։
ՊատմությունԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Численность постоянного населения Воронежской области в разрезе муниципальных образований на 1 января 2015 года
- ↑ Фасмер М. Этимологический словарь русского языка: Пер. с нем. - М.: Прогресс, 1964. - Т. 1. - 562 с. (с доп.)
- ↑ 3,0 3,1 Загоровский В. П. О древнем Воронеже и слове Воронеж, 2000
- ↑ 4,0 4,1 Загоровский В. П. О древнем Воронеже и слове Воронеж, 2000
Արտաքին հղումներԽմբագրել
- Voronezh State University - City page Archived 2009-12-09 at the Wayback Machine.
- Voronezh.Net City site Archived 2012-12-04 at Archive.is (ռուս.)