Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Չեբոքսարի (ռուս.՝ Чебоксары, չուվ․՝ Шупашкар), Ռուսաստանի Դաշնության Չուվաշիայի Հանրապետության մայրաքաղաքը (1925 թվականից)։ Գտնվում է Վոլգայի աջ ափին։ Գետային նավահանգիստ է, ավտոճանապարհների հանգույց։ Կա երկաթուղային կայարան, օդանավակայան։ 460 հազար բնակչությանբ (2010)։
Հայտնի է 1469 թվականից, 1555 թվականից Մոսկովյան պետության ամրոցն էր։ Քաղաք է 1781 թվականից։ 1611-1612 թվականներին բնակիչները մասնակցել են Մինինի և Պոժարսկու ղեկավարած ժողովրդական աշխարհազորին։ 1920-1925-ը Չուվաշական Ինքնավար Մարզի վարչական կենտրոնն էր։ Չեբոքսարի արդյունաբերականա և մշակութային խոշոր կենտրոն է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, թեթև, սննդի և փայտամշակման արդյունաբերությունը։ Կաշինանյութերի արտադրություն, 2 ՋԷԿ։ Վոլգայի վրա է Չեբոքսարիի ՀԷԿ-ը։ Չեբոքսարիում է Չուվաշական համալսարանը, ունի մանկավարժական և գյուղատնտեսական ինստիտուտներ, Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտի ֆակուլտետ, տեխնիկումներ, ուսումնարաններ, ԳՀԻ-ներ, թանգարաններ, 5 թատրոն։