Սերգեյ Ժադան
Սերգեյ Վիկտորովիչ Ժադան (ուկրաիներեն՝ Сергі́й Ві́кторович Жада́н, օգոստոսի 23, 1974[1], Ստարոբելսկ, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ և թարգմանիչ։
Սերգեյ Ժադան ուկրաիներեն՝ Сергій Вікторович Жадан | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1974[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Ստարոբելսկ, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, ակնարկագիր, գիտաֆանտաստիկ գրող, performance artist և երգիչ |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Խարկովի Գ. Սկովորոդայի անվան ազգային մանկավարժական համալսարան (1996) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Պարգևներ | |
Serhiy Zhadan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԺադանը ծնվել է Ուկրաինայի Լուգանսկի մարզի Ստարոբելսկ քաղաքում։ Նա ավարտել է Խարովի Գ․ Սկովորոդայի անվան ազգային մանկավարժական համալսարանը 1996 թվականին. ավարտական աշխատանքը նվիրված է եղել Միխայիլ Սեմենկոյին և 1920-ական թվականների ուկրաինացի ֆուտուրիստ գրողներին։ Հետո երեք տարի եղել է բանասիրական ֆակուլտետի ասպիրանստ և 2000-2004 թվականներին դասավանդել ուկրաինական և համաշխարհային գրականություն։ Դրանից հետո նա աշխատել է որպես արտահաստիքային գրող։
Ժադանը միջազգային ճանաչում ունեցող ուկրաինացի գրող է, բանաստեղծություների 12 գրքերի և 7 վեպերի հեղինակ և մեկ տասնյակից ավելի գրական մրցանակների դափնեկիր։ 2008 թվականի մարտին նրա «Անարխիա ՈՒԿՐ-ում» վեպի ռուսերեն թարգմանությունն ընդգրկվել է Ազգային բեսթսելլեր մրցանակի կարճ ցանկում։ 2008 թվականին Մոսկվայի միջազգային գրքի ցուցահանդեսում եղել է «Տարվա գիրք» մրցանակի հավակնորդ։ 2009 թվականին նա արժանացել է Ժոզեֆ Կոնրադ-Կորզենիովսկու անվան գրական մրցանակի։ 2012 թվականին «Հրազեններ և դանակներ» գիրքն հաղթել է Ուկրաինայի «Տարվա գիրքը» մրցույթի արձակի բաժնում։ 2010 թվականին Շվեյցարիայում Ժադանի «Վորոշիլովգրադը» արժանացել է Յան Միխալսկու մրցանակի, BBC Ուկրաինայի «Տասնամյակի գիրք» և Brücke Բեռլին մրցանակների։ Նրա ընտրյալ բանաստեղծությունների «Դինամո Խարկով» ժողովածուն հաղթել են ուկրաինական «Տարվա գիրք» մրացանակաշխությունում (2014)։ 2015 թվականինի Ժադանի «Մեսոպոտամի» գիրքը հաղթել է Անգելուս գրականության մրցանակը, իսկ 2016 թվականին արժանացել է Ուկրաինայի նախագահի կողմից տրվող «Ուկրաինական տարվա գիրքը» մրցանակին։
Ժադանը թարգմանել է բանաստեղծություններ գերմաներենից, անգլերենից, բելառուսերենից և ռուսերենից, թարգմանել է Պաուլ Ցելանի և Չարլզ Բուկովսկու բանաստեղծներից։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են գերմաներեն, անգլերեն, էստոներեն, ֆրանսերեն, իտալերեն, շվեդերեն, նորվեգերեն, լեհերեն, սերբերեն, խորվաթերեն, լիտվերեն, լատիշերեն, բելառուսերեն, ռուսերեն[5], հունգարերեն, հայերեն և չեխերեն։
Թատրոն և մուլտիմեդիա նախագծեր
խմբագրելՍերգեյ Ժադանի «Դմոկրատ երիտասարդության հիմն վեպը բեմադրվել է Կիևի Իվան Ֆրանկոյի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնում։ 2004 թվականից սկսած նա աշխատել է Նյու Յորքի La MaMa փորձարարական թատրոնի Յարա արվեստի խմբում՝ մասնակցելով հետևյալ շոուներին` «Կոլիադա. Տասներկու ուտեստներ» (2005), «Ստորերկրյա երազներ» (2013-2014 թթ.), «Hitting Bedrock» (2015) և «1917-2017 թթ. Տիչինան, Ժադանը և շները» (2016-2017)։ Նրա «Լրտես», «Չապլին» և «Ասեղ» բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն և դարձել «Կույր բիծ» բեմադրության մաս, որ ներկայացվել է 2015 թվականի մայիս-հուլիսին Վենետիկի փառատոնի ուկրաինական տաղավարում։
Երաժշտական նախագծեր
խմբագրելԺադան համագործակցում էր Խարկովի «Լուկ» երաժշտական խմբի հետ։ «Լուկի» ուիկրաիներեն երգերի մեծ մասի տեքստերը հիմնված են Ժադանի ստեղծագործությունների վրա (մասնավորապես Tourist zone առաջին ալբոմը հիմնված է «Merry Christmas, Jesus Christ» ստեղծագործության վրա)։
2008 թվականին թողարկվել է Khor monholskykh militsioneriv ալբոմը, որի երգերի տեքստերը գրվել են Ժադանի կողմից և կատարվում են Խարկովի տարբեր երաժիշտների կողմից։ Սկսած 2007 թվականից Ժադանը համագործակցել է Խարկովի մեկ այլ՝ Собаки в космосі երաժշտական խմբի հետ, որը ներկայումս հայտնի է որպես Ժադանը և շները։ Նրանք թողարկել են հետևյալ ալբոմները՝ «Спортивний клуб армії» (2008), «Зброя пролетаріату» (2012), «Бийся за неї» (2012) և «Пси» (2016)։
Քաղաքական ակտիվություն
խմբագրելՄասնակցել է ուկրաինական անկախության շարժմանը սկսած ուսանողական տարիներից և շարունակել ակտիվությունը Ուկրաինայում քաղաքական տարբեր ճգնաժամների ընթացքում։ Նա մասնակցել է 2004 թվականի Նարնջագույն հեղափոխության ցույցերին ընդդեմ կաշառակերության և նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողներին վախեցնելու։ Բողոքի ցույցերի արդյունքում վերանայվել է Ուկրաինայի գերագույն դատարանի որոշումը։ 2013 թվականին նա եղել է Խարկովի Եվրոմայդանի համակարգման խորհրդի անդամ, որը մաս է կազմել համազգային ցույցերի և ոստիկանության հետ դաժան բախումների[6][7]։ Մայդանի 5-օրյա հեղափոխության արդյունքում հրաժարական է տվել Ռուսաստանի հովանու ներքո գործող նախագահ Յանուկովիչը։ 2014 թվականին Ժադանը հարձակման է ենթարկվել Խարկովի քաղաքապետարանի շենքի մոտ[8]։
2014 թվականից Ժադանը մի շարք այցելություններ է կատարել Դոնբասի ռազմաճակատի տարբեր կետեր, որտեղ ընթացել են ռազմական բախումներ ռուսների հետ։ 2017 թվականին դարձել է Սերգեյ Ժադանի բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, որը մարդասիրական օգնություն է ուղարկում ռազմաճակատի գծին մոտ գտնվող քաղաքներ։
Քննադատություն
խմբագրելՍերգեյ Ժադանը համարվել է նախկին ԽՍՀՄ երկրների լավագույն գրական գործիչներից մեկը[9][10], ընդգծվել է նրա ունակությունը լինել յուրային ինչպես հասարակ, այնպես էլ կրթված ընթերցողների շրջանում[11]։ Հատուկ գովաբանության է արժանացել նրա «Վորոշիլովգրադ» վեպը[12][13][14], որը կոչվել է մի ամբողջ սերնդի մանիֆեստճանաչվել է[15][16][17]։
Աշխատանքներ
խմբագրելԲանաստեղծություններ
խմբագրել- Քաղվածքներ (Цитатник), 1995
- Գեներալ Հուդա (Генерал Юда), 1995
- Պեպսի (Пепсі), (1998)
- Ընտրյալ քնարերգություն (Вибрані поезії), 2000
- Բալլադներ պատերազմի և վերակառուցման մասին (Балади про війну і відбудову), 2001
- Մշակույթի պատմությունը մեր դարի սկզբին (Історія культури початку століття), (2003)
- Ու.Խ.Ս.Հ. (У.Р.С.Р.), 2004
- Մարադոնա (Марадона), 2007
- Եթովպիա (Ефіопія), 2009
- Լիլի Մարլեն (Лілі Марлен), 2009
- Հրազեններ և դանակներ (Вогнепальні й ножові), 2012
- Մարիայի կյանքը (Життя Марії), 2015
- Տաճարականներ (Тамплієри), 2016
Արձակ
խմբագրել- Big Mac (Біґ Мак, կարճ պատմվածքների ժողովածու), 2003
- Դեպեշ Մոդ (Депеш Мод), 2004; Glagoslav Publications Limited, 2013, 9781909156845
- Անիշխանությունում ՈՒԿՐ-ում, 2005
- Դեմոկրատ երիտասարդության հիմն (Гімн демократичної молоді), 2006
- Big Mac² (Біґ Мак², կարճ պատմվածքների ժողովածու), 2007
- Վորոշիլովգրադ (Ворошиловград), 2010; Deep Vellum Publishing, 2016, 9781941920305
- Բիգ Մակ և այլ պատմություններ (Біґ Мак та інші історії), 2011
- Մեսոպոտամիա (Месопотамія, ինը պատմվածք և երեսուն բանաստեղծություն), 2014
Բանաքաղումներ
խմբագրել- Կապիտալ (Капітал), 2006
Բանաստեղծությունների ժողովածուներ
խմբագրել- Ստանիսլավ+2 (Станислав+2), 2001
- Ժամանակ «Չ» - Բանաստեղծություններ Չեչնիայի մասին և ոչ միայն (Время `Ч`. Стихи о Чечне и не только), 2001
- Մենք չենք մեռնի Փարիզում (Мы умрем не в Париже), 2002
- Մշակույթի պատմություն (История культуры), 2004
- Անհայտ Ուկրաինա (НеИзвестная Украина), 2005
Մրցանակներ
խմբագրել- Յան Միխալսկու անվան մրցանակ գրականության համար, ստացել է 2014 թվականին Վորոշիլովգրադ ստեղծագործության համար[18],
- BBC ուկրաինական ծառայության կողմից ստացել է Տասնամյակի գիրք մրցանակ 2014 թվականի դեկտեմբերին Վորոշիլովգրադ ստեղծագործության համար[19],
- Անգելուս մրցանակ (2015), Մեսոպոտամիա գրքի համար, որ թարգմանվել է լեհերեն Միխալ Պետրիկի և Ադամ Պոմորսկու կողմից[20][21][22]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/2020-2029/serhij-zhadan
- ↑ 3,0 3,1 https://www.suhrkamp.de/person/serhij-zhadan-p-5533
- ↑ https://www.suhrkamp.de/rights/nachricht/serhiy-zhadan-receives-hannah-arendt-prize-for-political-thought-2022-b-3707
- ↑ Balla, Olga (2016 թ․ նոյեմբերի 1). «Тяжелые соты письма» (Russian). Colta. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ McGrane, Sally (2014 թ․ մարտի 8). «The Abuse of Ukraine's Best-Known Poet». The New Yorker. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Ukraine activists swap Lenin for Lennon». BBC. 2013 թ․ դեկտեմբերի 23.
- ↑ Maksymiuk, Jan; Bigg, Claire (2014 թ․ մարտի 11). «Ukraine's Rock Star Poet Who Chose To Fight Back». Radio Free Europe. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
- ↑ Виктор Топоров. Итоги 2009. Литература как литература Արխիվացված 2017-07-07 Wayback Machine // Частный Корреспондент. — 2009. — 21 декабря
- ↑ Юрий Володарский. Красный на оранжевом Արխիվացված 2017-06-01 Wayback Machine // Частный Корреспондент. — 2009. — 11 декабря
- ↑ Лиза Новикова. Сергей Жадан обороняет Ворошиловград // Известия. — 2012. — 14 августа
- ↑ Михаил Трофименков. Кто на Харків? Роман украинского автора — предмет зависти российских коллег Жадана. Արխիվացված 2010-02-05 Wayback Machine // GQ. — 2010. — № 2 (февраль)
- ↑ Лиза Биргер. Пограничник миров // Газета.ru. — 2012. — 10 июля
- ↑ Дмитрий Мадьяр. Донецкий спиричуэлс Жадана Արխիվացված 2013-05-13 Wayback Machine // Контрабанда — 2013. — 21 апреля
- ↑ Екатерина Дайс. Демиург и бензоколонка // Русский журнал. — 2012 — Декабрь
- ↑ Владимир Цыбульский. На свободу с чистым Элвисом // Газета.ru. — 2009. — 24 декабря
- ↑ Майя Кучерская. Клуб авиаторов. // Ведомости. — 2012. — № 138 (3152)
- ↑ Brack, Joëlle (2014 թ․ նոյեմբերի 28). «Prix Jan Michalski 2014». Payot Libraire. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «BBC Ukrainian Book of the Year 2014 and Book of the Decade winners named». The Financial. 2014 թ․ դեկտեմբերի 13.
- ↑ «Serhij Żadan!!! -». angelus.com.pl. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Булкина, Инна. «Кроме Нобеля: Ангелус и другие» (Russian). Gefter. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ukrainian writer won prestigious Polish award Angelus». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Жадан читает на OPENSPACE.RU два стихотворения: своё и Дмитрия Пригова
- Поэзия Сергея Жадана
- Стихи в переводах А.Пустогарова
- Страница в журнале Text Only
- Страница в Лавке языков
- Блог Сергея Жадана на сайте «Корреспондент»
- Блог Сергея Жадана на сайте ТСН
- «Жить значит умереть». «Оркестр Че» + Сергей Жадан
- Жадан читает «Грибы Донбасса» на презентации в Донецке
- Жадан читает «Лукойл» на концерте «Собак в космосе» в Польше
- Жадан читает стихи на фестивале «Киевские лавры-2008» Արխիվացված 2011-04-21 Wayback Machine
- Сергей Жадан в переводах Елены Фанайловой
- Стихи Жадана в переводе Евгении Чуприной Արխիվացված 2021-04-14 Wayback Machine
- Сергей Жадан вместе со ска-группой «Собаки в космосе» выступает на фестивале «День Независимости с Махно»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ժադան» հոդվածին։ |