Վասեդայի համալսարան
Վասեդայի համալսարան (ճապ.՝ 早稲田大学 Վասեդա Դայգակու կամ կարճ 早大)՝ առավել հայտնի է որպես Ճապոնիայի երկու ամենահեղինակավոր մասնավոր համալսարաններից մեկը (մյուսը Կեյոյի համալսարանն է )։ Տարածքային առումով տեղակայված է Տոկիոյի Սինձյուկու շրջանի հյուսիսային մասում։
Վասեդայի Համալսարան Waseda University | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | մասնավոր համալսարան և ակադեմիական հրատարակիչ |
Կարգախոս | Կրթության անկախություն |
Հիմնադրված է | 1882 |
Հիմնադրիր | Օկումա Սիգենիբու |
Անվանված է | Waseda? |
Տիպ | Մասնավոր |
Անդամակցություն | OpenPOWER Foundation[1], ArXiv[2], Association of Pacific Rim Universities?[3] և Open Education Global?[4] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տոկիո |
Հասցե | 東京都新宿区戸塚町1丁目104 |
Կայք | Վասեդայի համալսարան |
![]() |
Պատմություն
խմբագրելՎասեդայի համալսարանը հիմնադրվել է 1882 թվականին Մեյձի ժամանակաշրջանի գիտնական և քաղաքագետ Օկումա Սիգենոբուի կողմից։ 1902 թվականին նրան համալսարանի կարգավիճակ է շնորհվել։ Շինության մեծագույն մասը ավերվել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Տոկիոյի ռմբակոծության ժամանակ, բայց համալսարանը վերականգնվել և կրկին բացվել է 1949 թվականին։
Վասեդայի համալսարանի ֆակուլտետներից առավել նշանավորը փիլիսոփայականն է։ Դրա շրջանավարտների թվում են հայտնի հեղինակներ Հարուկի Մուրակամին և Մաթի Տավարան։ Համալսարանի գրադարանը, ի տարբերություն շատ այլ գրադարանների, ռմբակոծություններից փրկված և պատերազմի ժամանակաշրջանն ապրած բացառիկ հավաքածու ունի։ Այս գրադարանի ուժեղ կողմը նախապատերազմական շրջանի Ճապոնիայի պատմության, մշակույթի և գրականագիտության զարգացումներն ուսումնասիրողների համար արժեքավոր ռեսուրսներ տիրապետելն է։
Վասեդայի համալսարանը Ճապոնիայում համալսարանական տիպի առաջին ուսումնական հաստատությունն է, ուր սկսվել է ռուսաց գրականության կանոնավոր ուսումնառությունը։ Դրան մեծապես նպաստել է ռուս գրականության և գրականագիտության թարգմանիչ Նոբորի Սյոմուն։ Փիլիսոփակության ֆակուլտետում բացված ռուսաց լեզվի և գրականության բաժնի առաջին ղեկավարը եղել է Կատագամի Նոբուրուն[5]։
Վասեդայի համալսարանը հայտն է նաև որպես իր տեսակի մեջ «մեկնարկային հրապարակ» ճապոնացի քաղաքական գործիչների համար, իր կարգավիճակով այս ուսումնական հաստատությունը պայմանականորեն հիշեցնում է խորհրդային շրջանի ռուսական ՄՀՄՊԻ-ն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը։ Հետպատերազմյան Ճապոնիայի յոթ վարչապետեր հենց Վասեդայի համալսարանի շրջանավարտներ են՝ Տանձան Իսիբասին (1956-1957), Նոբորու Տակեսիտան(1987—1989), Տոսիկի Կայֆուն (1989—1991), Կեյձո Օբուտին (1998—2000), Յոշիրո Մորին (2000—2001), Յասուո Ֆուկուդան (2007—2008) և Յոշիհիքո Նոդան (2011-2012)։ Վերջին տասը վարչապետերից հինգը ավարտել են Վասեդայի համալսարանը և միայն մեկը՝ Տոկիոյի համալսարանը։ Ճապոնական սոցիալիստական կուսակցության ղեկավար Սոձուկի Մոսաբուրոն ևս Վասեդայի համալսարանի շրջանավարտ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://openpowerfoundation.org/membership/current-members/
- ↑ Our Members / Tier 5
- ↑ https://web.archive.org/web/20240124080102/https://www.apru.org/members/
- ↑ https://web.archive.org/web/20230322221352/https://www.oeglobal.org/about-us/members-list/
- ↑ Конрад, Николай Иосифович Нобори Сёму // Запад и восток. Статьи. — Москва: Наука, 1966. — С. 421. — 520 с. — 3400 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վասեդայի Համալսարանի կայքը (ճապոներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասեդայի համալսարան» հոդվածին։ |