Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ
«Ռեստարտ» Քաղաքացիական-Երիտասարդական հիմնադրամ, ոչ կառավարական կազմակերպություն, որն ստեղծվել է 2019 թվականի հուլիսի 6-ին։ Հիմնադիրները նույնանուն երիտասարդական շարժման անդամներն են։ Այն առաջին հիմնադրամն է Հայաստանում, որի հիմնադիրներն ուսանողներ են[1]։
Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ | |
---|---|
Երկիր | ![]() |
Նախորդող | «Ռեստարտ» ուսանողական շարժում |
Հիմնադրված | 2019 |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Տեղագրություն | Մոսկովյան 33, ք. Երևան |
Ծրագրերի ղեկավար | Յուրի Ավագյան |
Պատմություն
խմբագրել2018 թվականին Երևանի պետական համալսարանի տասնյակ ուսանողներ հիմնադրեցին «Ռեստարտ» շարժումը։ Մինչ այդ՝ դեռ 2017 թվականին, շարժման անդամները բողոքի ակցիաներով և այլ միջոցներով բարձրաձայնում էին ոչ միայն համալսարանի խնդիրները, այլև հանդես էին գալիս տարբեր նախաձեռնություններով, որոնց թվում էր «Տարկետում լինելուԱ»-ն[2]։ «Տարկետում լինելուԱ» նախաձեռնության առիթն Ազգային ժողովում այդ ժամանակ քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր, որի ընդունման դեպքում ամբողջությամբ վերացվելու էր ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տրվող տարկետման իրավունքը։ Նախաձեռնության որոշ անդամներ նույնիսկ հացադուլ էին հայտարարել[3]։
«Ռեստարտ» շարժման անդամներն ակտիվորեն մասնակցել են նաև 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը[4]։ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը, կարևոր դեր խաղաց այս վերափոխման գործում՝ կազմակերպելով զանգվածային ցույցեր, պահանջելով քաղաքական գործիչների հաշվետվողականությունը, ինչպես նաև մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ավելի ուժեղ քաղաքականություն[5]։ Այժմ շարժումը, բացի Երևանի պետական համալսարանից, գործում է նաև Հայաստանի այլ բուհերում։
Գործունեություն
խմբագրել2019 թվականից ի վեր հիմնադրամը մեծացրել է իր ցանցը։ Այժմ այն ներկայացուցչություններ ունի Հայաստանի Հանրապետության 5 մարզերում` Լոռիում, Վայոց ձորում, Շիրակում, Տավուշում և Գեղարքունիքում[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Ռեստարտ» նախաձեռնությունն արդեն նաեւ հիմնադրամ ունի. աջակցելու են ուսանողներին». armtimes.com. 08/07/2019.
- ↑ ««Տարկետում լինելու ա». Կառավարության որոշմամբ իջեցվում են կրթական ծրագրի շրջանակում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները». factor.am. 01.06.2018.
- ↑ Ղալեչյան, Նարինե (2017 թ․ դեկտեմբերի 18). «Դավիթ Պետրոսյան․ Հացադուլը շարունակվելու է այնքան, մինչև հստակ առաջարկ չլինի». azatutyun.am.
- ↑ Սարիբեկյան, Գայանե (2019 թ․ ապրիլի 13). «Շարժումն առաջինը ԵՊՀ հասավ, բայց այստեղ հեղափոխություն տեղի չունեցավ․ ԵՊՀ-ականներ». azatutyun.am.
- ↑ «Քաղաքացիական մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին». Council of Europe. Զեկույց, հունիս 2020.
- ↑ «ARMENIAN YOUTH NETWORK GIVES STUDENTS A VOICE IN DEMOCRACY». ned.org. 2022 թ․ օգոստոսի 18.