Ռուսաստանի Դաշնության կառավարության շենք

Ռուսաստանի Դաշնության կառավարության շենք (ռուս.՝ Дом Правительства Российской Федерации, 1994 թվականից մինչ 1984—1992 թվականները պաշտոնական անվանումը՝ ՌԽՖՍՀ Խորհրդարանի շենք[1][2], 1992-1993՝ Ռուսաստանի խորհրդարանական շենք, ինչպես նաև Ռուսաստանի Սպիտակ տուն[2]), Ռուսաստանի Դաշնության կառավարության շենքը Մոսկվայում։

Ռուսաստանի Դաշնության կառավարության շենք
Տեսակկառավարական կառույց և տեսարժան վայր
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
ՏեղագրությունՄոսկվա
ՓողոցKrasnopresnenskaya Embankment?
Ճարտարապետական ոճSoviet Modernist architecture?
Բարձրություն119 մետր
Անվանված էՍպիտակ տուն
Օգտագործվում էպաշտոնական նստավայր
Կառուցման սկիզբ1965
Հիմնադրված է1981
ՃարտարապետԴմիտրի Չեչուլին և Պավել Շտելեր
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Գտնվում է Մոսկվա գետի ափին, մյուս կողմից դուրս է գալիս Ազատ Ռուսաստանի հարապարակ։ Շենքը գտնվում է Կրասնոպրեսնենսկայա 2 հասցեում։

Կառույցի պատմություն խմբագրել

Կառուցվել է 1965 թվականից մինչև 1979 թվականը ճարտարապետներ Դմիտրի Չեչուլինի, Պավել Շտելերի կողմից և ՌՍՖՍՀ Խորհրդարանի տան հեղինակների կողմից։ Խորհրդարանի տան նախագծման համար օգտագործվել են Դմիտրի Չեչուլինի ավելի վաղ մշակումները ( Աէրոֆլոտի տան նախագիծ)[3], շենքը դարձել է սովետական ճարտարապետության վերջին ծրագիրը։

1981-1993 թվականներին խորհրդարանական տանը տեղակայված է Ժողովրդական վերահսկողության կոմիտեն և ՌՍՖՍՀ Գերագույն Խորհուրդը (հետագայում վերանվանվեց Ռուսաստանի Դաշնության Գերագույն Խորհուրդ[4][5]), 1994 թվականից՝  Ռուսաստանի Դաշնության կառավարության շենք։

1993 թվականի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 4-ը Խորհրդարանական տանը տեղի է ունեցել X (արտակարգ)  ժողովրդական պատգամավորների Ռուսաստանի Դաշնության համագումարը, քանի որ  Ռուսաստանի ժողովրդական պատգամավորների համագումարների նիստերի դահլիճը՝ Կրեմլյան մեծ պալատը փակվել էր վերանորոգման համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. См. например Закон РСФСР Об обеспечении экономической основы суверенитета РСФСР
  2. 2,0 2,1 Постановление Верховного Совета РСФСР от 20 сентября 1991 года № 1663-I «О местопребывании Верховного Совета РСФСР»
  3. Ольга Кабанова. Заказное величие // Ведомости, 12.01.2011, № 2 (2768)   Ստուգված է
  4. Закон РСФСР от 25 декабря 1991 года № 2094-I "Об изменении наименования государства «Российская Советская Федеративная Социалистическая Республика»
  5. Закон Российской Федерации от 21 апреля 1992 года № 2708-I «Об изменениях и дополнениях Конституции (Основного Закона) Российской Советской Федеративной Социалистической Республики» // Ведомости Съезда народных депутатов РСФСР и Верховного Совета РСФСР. — 1992. — № 20. — ст. 1084. Данный закон вступил в силу с момента опубликования в «Российской газете» 16 мая 1992 года.
  6. Воронин Ю. М. Стреноженная Россия