Դևիդ Քեմերոն
Դևիդ Ուիլյամ Դոնալդ Քեմերոն (անգլ.՝ David William Donald Cameron, հոկտեմբերի 9, 1966[5][6][7][…], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[8][9]), բրիտանացի քաղաքական գործիչ, պահպանողական կուսակցության առաջնորդ, Մեծ Բրիտանիայի վարչապետ 2010 թվականի մայիսի 11-ից (ղեկավարում է պահպանողականների և լիբերալ-դեմոկրատների կոալիցիոն կառավարությունը)։ Միացյալ Թագավորության վերջին 200 տարիների ամենաերիտասարդ և թվով 75-րդ վարչապետն է։
Դևիդ Քեմերոն David Cameron | ||
![]() | ||
| ||
---|---|---|
11 Մայիսի 2010 | ||
Նախորդող | Գորդոն Բրաուն | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն | |
Կրթություն՝ | Հեզերդաունի նախապատրաստական դպրոց, Իթըն քոլեջ և Բրեյսնոուզ քոլեջ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Դավանանք | անգլիկանություն | |
Ծննդյան օր | հոկտեմբերի 9, 1966 (54 տարեկան) | |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | |
Քաղաքացիություն | ![]() | |
Ի ծնե անուն | բրիտանական անգլերեն՝ David William Donald Cameron | |
Հայր | Ian Donald Cameron?[3][4] | |
Մայր | Mary Fleur Mount?[3][4] | |
Ամուսին | Սամանթա Քեմերոն[4] | |
Զավակներ | Ivan Reginald Ian Cameron?[3][4], Nancy Gwen Beatrice Cameron?[3][4], Arthur Elwen Cameron?[3][4] և Florence Rose Endellion Cameron?[3][4] | |
Կայք՝ | davidcameronmp.com | |
Ինքնագիր | ![]() | |
Պարգևներ |
Պատվավոր Լեգեոնի շքանշան, Աբդուլազիզ ալ-Սաուդի շքանշան և Բարեկամության շքանշան | |
Ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 9-ին Լոնդոնում։ Ավարտել է Իթըն քոլեջը, ապա Օքսֆորդի համալսարանը՝ ուսումնասիրելով քաղաքագիտություն, փիլիսոփայություն և տնտեսագիտություն։ Աշխատել է Պահպանողական կուսակցության հետազոտական բաժնում՝ միաժամանակ զբաղվելով 1990-1997 թվականների Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոն Մեյջորի ելույթների պատրաստմամբ և տնտեսական հարցերով։ 1993 թվականից աշխատել է ներքին գործերի նախարարությունում։ 1997 թվականին մասնակցել է Մեծ Բրիտանիայի պառլամենտական ընտրություններին՝ չհասնելով հաջողության։ 2001 թվականին ընտրվել է Համայնքների պալատի անդամ, 2005 թվականին՝ Պահպանողական կուսակցության առաջնորդ։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.nytimes.com/2010/05/14/world/europe/14britain.html
- ↑ http://www.nytimes.com/travel/guides/europe/britain/england/liverpool/hotels.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Kindred Britain
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.nytimes.com/2010/05/12/world/europe/12cameron.html
- ↑ Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 8,0 8,1 https://www.biographyonline.net/politicians/uk/david-cameron.html
- ↑ 9,0 9,1 https://ethnicelebs.com/david-cameron
ԱղբյուրներԽմբագրել
Դևիդ Ուիլյամ Դոնալդ Քեմերոն Վիքիպահեստում |