Հովարդի համալսարան
Հովարդի համալսարան, ամերիկյան մասնավոր պատմական սև համալսարան։ Գտնվում է Վաշինգտոն քաղաքում, Կոլումբիա շրջան։
Հովարդի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | մասնավոր համալսարան, historically black colleges and universities? և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Հիմնադրված է | մարտի 2, 1867[1][2][3] |
Հիմնադրիր | Oliver Otis Howard?[4] |
Անվանված է | Oliver Otis Howard?[5][4] |
Ընդհանուր անձնակազմ | 2776 մարդ (սեպտեմբեր 2020)[6] |
Անդամակցություն | Օուկ Ռիջի համալսարանների միություն, ORCID[7][8], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[9] և American Association of State Colleges and Universities?[10] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[12][2][5] |
Հասցե | 2400 6th St NW, Washington, DC 20059-0001[13][2][14] |
![]() ![]() Հովարդի համալսարան, ԱՄՆ | |
![]() |
Պատմություն խմբագրել
Քաղաքացիական պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ Վաշինգտոնի հասարակության առաջին համագումարի անդամները որոշեցին ստեղծել աստվածաբանական սեմինարիա
Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, Առաջին միաբանական հասարակության անդամները Վաշինգտոնում որոշեցին ստեղծել հոգևոր ճեմարան՝ աֆրոամերիկացի հոգևորականների ուսման համար։ Երկու շաբաթվա ընթացքում նախագիծը ընդլայնվեց։ Երկու տարվա ընթացքում համալսարանը արդեն բաղկացած էր ազատ արվեստի և բժշկության քոլեջներից։ Նոր հաստատությունը կոչվել է ի պատիվ գեներալ Օլիվեր Օտիս Հովարդի` քաղաքացիական պատերազմի հերոսի, ով համալսարանի հիմնադիրն էր, այդ ժամանակ աշխատում էր Բյուրո Ֆրիդմանի տեսուչ։ Ավելի ուշ Հովարդը ստանձնեց համալսարանի նախագհահի պաշտոնը (1869 թվականին մինչև 1874 թվականը)[15]։
Կազմ խմբագրել
- Արվեստի և գիտության քոլեջ
- Բիզնեսի դպրոց
- Կապերի դպրոց
- Ատամնաբուժության քոլեջ
- Աստվածաբանության դպրոց
- Ինժեներական, ճարտարապետության և համակարգչային գիտությունների քոլեջ
- Ավագ դպրոց
- Բժշկական քոլեջ
- Բուժքույրերի և հարակից բժշկական գիտությունների քոլեջ
- Դեղագործական քոլեջ
- Սոցիալական աշխատանքի դպրոց
- Մաթեմատիկայի և գիտության միջնակարգ դպրոց
- Իրավունքի դպրոց
Հետազոտություն խմբագրել
Մուրլենդ Շպինգարն գիտահետազոտական կենտրոնը ճանաչվել է ամենամեծ և ամենահարուստ պահեստներից մեկը` Աֆրիկայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների և աշխարհի այլ անկյունների պատմական ու մշակութային փաստաթղթերի համար։ MSRC-ը հավաքում, պահպանում և հետազոտություների համար մատչելի է դարձնում ռեսուրսների լայն սպեկտր[16]։
Շրջանավարտներ խմբագրել
Համալսարանի հայտնի շրջանավարտներից է իրեն աֆրոամերիկացի համարող Ռեյչլ Դոլեզարը, ով մեծացել էր ծնողների կողմից որդեգրված 4 աֆրոամերիկացիների հետ, այնուհետև երկար ժամանակ մարդկանց շփոթմունքի էր մատնում՝ մաշկը ներկելով սև գույնի և գանգրացնելով մազերը, նույնիսկ հրաժարվել էր իր ծնողներից և պնդում էր, որ իր կենսաբանական ծնողները աֆրոամերիկացիներ են։ Դոլեզարը փորձում է համեմատություն անցկացնել իր և տրանսգենդերների վարքագծի միջև։ Նրա սևամորթ եղբայրներից մեկը ենթադրել էր, որ նրա մոտ բացասական վերաբերմունք էր ձևավորվել սպիտակների նկատմամբ՝ Հարվորդի համալսարանում սովորելու ժամանակ, որտեղ պատմականորեն գերակշռում էին աֆրոամերիկացիները[17]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Thomson Reuters Open Perm ID — Thomson Reuters.
- ↑ OpenCorporates — 2010.
- ↑ 4,0 4,1 http://www.americaslibrary.gov/jb/recon/jb_recon_howard_1.html — Library of Congress.
- ↑ 5,0 5,1 5,2 BlackPast.org — 2004.
- ↑ IPEDS — 1992.
- ↑ https://orcid.org/members/001G000001y7DfvIAE-howard-university
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ http://old.arl.org/arl/membership/members.shtml
- ↑ https://aascu.org/our-members/
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ Nonprofit Explorer: Research Tax-Exempt Organizations
- ↑ https://home.howard.edu/
- ↑ Google Maps — 2005.
- ↑ "Brief History of Howard University" Archived 2015-10-05 at the Wayback Machine.. Howard.edu.
- ↑ "Howard History" Archived 2007-11-06 at the Wayback Machine.
- ↑ В США разоблачили выдававшую себя за афроамериканку белую правозащитницу / Slon.ru