Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարան, համայնքային ծառայություն իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։
Երևանի քաղաքապետարան | |
---|---|
![]() Երևանի քաղաքապետարանի շենքը yerevan.am | |
Դիրք | Երևան, ![]() |
Կոորդինատներ DMS | 40°10′29″ հս․ լ. 44°30′15″ ավ. ե.HGЯO |
Տարածք | 13,5 հազար քառակուսի մետր |
Ճարտարապետ | Ջիմ Թորոսյան |
ԿանոնադրությունԽմբագրել
Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով Երևանում իրականացնում են օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունները, համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։ Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ[1][2]։
Երևանի քաղաքապետարանի շենքըԽմբագրել
Երևանի քաղաքապետարանի ներկայիս շենքը գործարկվել է 2004 թվականից։ Շենքն ունի 5 հարկ, ընդհանուր մակերեսը կազմում է 13,5 հազար քառակուսի մետր։ Այն զարդարում է 47 մետր բարձրություն ունեցող աշտարակը։ Շենքը կառուցված է երևանյան ճարտարապետության ավանդույթներով՝ հաշվի առնելով նորը։ Հիմքում՝ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագիծն է։ Քաղաքապետարանի նոր շենքում է տեղակայված Երևան քաղաքի պատմության թանգարանը[3]։ Երևանի քաղաքապետարանի շենքի ճակատը զարդարված է բազմաթիվ ռելիեֆային զարդանախշերով, Կենաց Ծառի պատկերով։ Շենքի խոյակների վրա փորագրված են Հայաստանի մայրաքաղաքների անունները[4]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 3-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
- ↑ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԳՏԱՎ ԻՐ ՀԱՆԳՐՎԱԱՆԸ
- ↑ «Բացառության կարգով»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-05-ին։ Վերցված է 2015-02-11
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևանի քաղաքապետարան կատեգորիայում։ |