Նանտեր
Նանտեր (ֆր.՝ Nanterre [nɑ̃.ˈt̪ɛʁ ]), քաղաք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս մարզում, երկրի մայրաքաղաք Փարիզի կենտրոնից մոտավորապես տասը կիլոմետր հեռավորության վրա[4]։ Օ դը Սեն դեպարտամենտի վարչական կենտրոնն է, Փարիզի խոշորագույն արվարձաններից մեկը։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 89.476[5], 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 94 258[6]: Զբաղեցնում է 12,19 քառակուսի կիլոմետր տարածք։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Նանտեր | |||
ֆր.՝ Nanterre[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | arrondissement of Nanterre? | ||
Մակերես | 12,19 կմ² | ||
ԲԾՄ | 30 մետր, 22 մետր, 127 մետր | ||
Բնակչություն | ▲97 351 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92000[3] | ||
Պաշտոնական կայք | nanterre.fr(ֆր.) | ||
| |||
Նանտերում են տեղավորված տարածաշրջանային, մայրաքաղաքային, համապետական և միջազգային նշանակության մի շարք հիմնարկ-ձեռնակություններ ու կազմակերպություններ. Օ դը Սեն դեպարտամենտի պրեֆեկտուրան, Փարիզի առևտրա-արդյունաբերական պալատը, Փարիզի ազգային օպերայի պարի դպրոցը, «Փարիզ X - Նանտեր» համալսարանը (ունի շուրջ 33 000 ուսանող), ճարտարապետական դպրոցը, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի հյուպատոսարանները, մի շարք խոշորագույն ընկերությունների ու ֆիրմաների գլխավոր գրասենյակները։ Վերջիններիս թվում են Société Générale-ը[7], Faurecia-ն, Groupe du Louvre-ն ու նրա դուստր ձեռնարկություն Louvre Hôtels-ը[8][9][10]։
Քաղաքում զարգացած են արդյունաբերության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են էլեկտրոնիկան, էլեկտրատեխնիկան, մետաղամշակումը, ավտոմատիկան։
Պատմություն
խմբագրելՀնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված առարկաները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախահռոմեական ժամանակներում[11][12]։
Փարիզի հովանավորը հանդիսացող Սուրբ Ժենևիևը ծնունդով Նանտերից է (ծնվել է 419–422 թվականների միջակայքում)[13]։
Պատկերասրահ
խմբագրել-
Նանտերը Իլ դը Ֆրանս մարզի քարտեզին
-
Տախտակ՝ Նանտերի քույր քաղաքների հիշատակումով
-
Դոկտոր Պիեռի դեղատունը (համարվում է պատմական հուշարձան)
-
Քաղաքի պատմական կենտրոնը
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
- ↑ «Кількість населення у 2011 році». INSEE. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
- ↑ икона|en икона|de Nanterre, www.citypopulation.de
- ↑ «Société Générale: deux tours à la Défense». Lejournaldunet.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին. ()
- ↑ "Contact Արխիվացված 11 Սեպտեմբեր 2010 Wayback Machine." Groupe du Louvre. Retrieved on 27 June 2010.
- ↑ "Plan interactif Արխիվացված 30 Օգոստոս 2009 Wayback Machine." Nanterre. Retrieved on 27 June 2010.
- ↑ "Legal notice Արխիվացված 13 Օգոստոս 2010 Wayback Machine." Louvre Hôtels. Retrieved on 27 June 2010.
- ↑ Histoire et Histoires: Du 5ème Volume 1 Editions Depeyrot Paris 2014
- ↑ Ancient and Medieval Paris: A Background to the Gothic era. Athena Review Vol.4 No.2 pages 22-26 [1] Արխիվացված 9 Հոկտեմբեր 2015 Wayback Machine
- ↑ Catholic Encyclopedia St. Genevieve
- ↑ https://www.nanterre.fr/997-zilina-en-slovaquie.htm
- ↑ https://www.nanterre.fr/999-craiova-en-roumanie.htm
- ↑ https://www.nanterre.fr/996-veliky-novgorod-en-russie.htm
- ↑ https://www.nanterre.fr/986-watford-au-royaume-uni.htm
- ↑ https://www.nanterre.fr/985-pesaro-en-italie.htm
- ↑ https://www.nanterre.fr/998-tlemcen-en-algerie.htm
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքէջը
- Université Paris 10 Nanterre (in French)
- Nanterre students (in French)
- News coverage of March 2006 University occupation (in English)
- Pictures of Nanterre (in French)
- Nanterre Cathedral gallery of pictures
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանտեր» հոդվածին։ |