Գրետա Թինթին Էլեոնորա Էրնման Թունբերգ (շվեդ.՝ Greta Tintin Eleonora Ernman Thunberg, հունվարի 3, 2003(2003-01-03)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4][5][6]), քաղաքական ակտիվիստ, կազմակերպում է ցույցեր, դասադուլներ կլիմայի փոփոխությունների դեմն առնելու համար[26]։ Իր առաջին դպրոցական դասադուլը կազմակերպել է 2018 թվականի օգոստոսին, Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ։ Գրետայի օրինակին սկսեցին հետևել բազմաթիվ դպրոցականներ՝ տարբեր երկրներից։ Այդ ժամանակից ի վեր նա ելույթեր ունեցավ TED համաժողովներում, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների համաժողովում և Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, ինչից հետո Շվեդիայի և Նորվեգիայի քաղաքական գործիչների մի խումբ շվեդուհի բնապահպանական ակտիվիստին ներկայացրեցին Խաղաղության Նոբելյան մրցանակի[27][28][29][30][31]։

Գրետա Թունբերգ
շվեդ.՝ Greta Tintin Eleonora Ernman Thunberg
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 2003(2003-01-03)[1][2][3][…] (21 տարեկան)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[4][5][6]
Քաղաքացիություն Շվեդիա
Մայրենի լեզուշվեդերեն
Ազդվել էIngmar Rentzhog?[7] և We Don't Have Time?
ԵրկերVi vet och vi kan göra något nu?, Scenes from the Heart? և No One Is Too Small to Make a Difference?
Մասնագիտությունբնապահպան
Ծնողներհայր՝ Svante Thunberg?[8][6], մայր՝ Malena Ernman?[9][10][6]
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Greta Thunberg Վիքիպահեստում

Ակտիվություն

խմբագրել

Մեծ ճանաչում է ստացել Շվեդիայում և այլ երկրներում իր կողմից կազմակերպված «դասադուլների» պատճառով, որոնց տրամաբանությունն այն է, որ ուրբաթ օրերին, դասերի փոխարեն, դպրոցականները դասադուլներ անեն՝ դրանով քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրելով եղանակի փոփոխության խնդրին։

2018 թվականի դեկտեմբերին Գրետան հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի հետ։ Իր ելույթում նա հարուստ երկրներին կոչ է արել ածխաթթու գազերի արտանետումները կրճատել նվազագույնը 15 տոկոսով, որպեսզի երկրագնդի ջերմաստիճանի միջին բարձրացումը պահպանվի 2 °C-ի սահմաններում։ Գրետան նշել է, որ հարուստ երկրները 6–12 տարվա ընթացքում պետք է հասնեն ածխաթթու գազի արտանետման զրոյական մակարդակի։ Այդ դեպքում մնացած երկրները կարող են բարձրացնել իրենց կենսամակարդակը՝ ինֆրակառուցվածք ստեղծելով արևմտյան պետությունների համար[32]։

2019 թվականի հունվարին Գրետան ներկա է եղել Դավոսյան ֆորումին, նա այնտեղ մեկնել է գնացքով՝ միակողմանի ճանապարհի վրա ծախսելով 32 ժամ, քանի որ գաղափարական մոտեցումներից ելնելով՝ ինքնաթիռ չի նստում[33]։ Գրետան քաղաքական գործիչներին և գործարարներին կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել. «Կա՛մ մենք կանխարգելում ենք ջերմաստիճանի բարձրացման 1,5 °C-ը, կա՛մ՝ ոչ։ Կա՛մ մենք խուսափում ենք մարդկային վերահսկողությունից դուրս գտնվող անխուսափելի շղթայական ռեակցիայի առաջացումից, կա՛մ մենք դա չենք անում... Ես ուզում եմ, որ դուք ձեզ այնպես պահեք, կարծես մեր տունը կրակի մեջ է։ Որովհետև դա այդպես էլ կա»[34]։

ԱՄՆ-ում բնակվող ռուս գրող, լրագրող Մաշա Գեսենը դեռևս 2018 թվականի հոկտեմբերին նշել է, որ Թունբերգն իրեն հիշեցնում է խորհրդային այլախոհի[35]։

«Ուրբաթները հանուն ապագայի» շարժում

խմբագրել
Գրետա Թունբերգի՝ 2019 թվականի մարտի 15-ի գործողությունները սատարելու վերաբերյալ տեսահոլովակ

Գրետա Թունբերգի նախաձեռնությամբ ստեղծվել է դպրոցականների համաշխարհային շարժում՝ եղանակի պաշտպանության համար՝ Fridays For Future («Ուրբաթները հանուն ապագայի»)։ Շարժման կայքում ասվում է, որ Գրետան սովորողներին խնդրում է մոտակա քաղաքապետարաններում եղանակի համար ուրբաթ օրերին դասադուլներ անել, դրանց լուսանկարները տեղադրել համացանցում հեշթեգներով՝ #Fridaysforfuture և #Climatestrike: Շարժման գաղափարախոսությունն այն է, որ, չնայած երեխաները պարտավոր են դպրոց հաճախել, սակայն եղանակի վատթարացման դեպքում գիտելիք ստանալն անիմաստ է դառնում. «Ինչու՞ սովորել առանց ապագայի, որը հնարավոր է՝ չլինի։ Ինչու՞ կրթված մարդ դառնալու համար շատ ջանք գործադրել, եթե մեր կառավարությունները կրթվածներին չեն լսում»։

2019 թվականի մարտի 15-ին ամբողջ աշխարհում աշակերտները եղանակի համար դասադուլներ են արել. բոլոր աշխարհամասերի 123 երկրներում պլանավորվել են 2 000 գործողություններ՝ ներառյալ Անտարկտիդայում[36]։ Ռուսաստանում գործողությունները նախատեսված են եղել Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Կիրովում, Յարոսլավում, Իժևսկում[37]։

Մարտի 15-ի գործողությանն ընդառաջ Դյուսելդորֆ քաղաքից նկարիչ Ժակ Տիլին շարժմանն է նվիրել պապիե-մաշեից պատրաստված Գրետայի տիկնիկը։ Քանդակն իրենից ներկայացնում է մռայլված Գրետային, որն օդում բռնել է երկու անձի՝ կնոջ և տղամարդու ականջներից, հետևյալ գրւթյամբ. «Սերնդեսերունդ»։ Տիկնիկի վրա գրված է. «Վերջապես ինչ-որ բան արեք եղանակային աղետի դեմ»[38][39]։

Քննադատություն

խմբագրել

Իր գործունեության համար ակտիվորեն քննադատվում է շատ մարդկանց կողմից։ Նրա ելույթները կտրուկ են և զգացմունքային (չհաշված բովանդակությունը), այսպես, հայտնել է, որ ցանկանում է, որպեսզի մարդիկ խուճապահար լինեն «եղանակային ճգնաժամի» պատճառով։ 2019 թվականին սկանդալային դեպք է տեղի ունեցել. կանաչների մեկ այլ խմբի կողմից՝ առանց Գրետային և ընտանիքին իրազեկելու, օգտագործել են Գրետայի պատկերը։

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, իրավաբան Դրիո Գոդեֆրիդին քննադատել է Գրետայի մտահղացումը՝ հանդիպել նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ, և նրանց մեղադրել մարդկության դեմ կատարող հանցագործությունների համար[40]։

Ընտանիք

խմբագրել

Մայրը օպերային երգչուհի Մալենա Էրնմանն է, հայրը՝ դերասան Սվանտե Թունբերգը, որն աղջկա ազդեցությամբ բուսակեր է դարձել։ Գրետան ունի նաև քույր՝ Բիատան։

Ընտանիքն ակտիվորեն օգտագործում է Գրետայի հայտնիությունը (համատեղ գրել են իրենց կյանքի մասին գիրք և այլն), Գրետան տառապում է Ասպերգերի համախտանիշով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Lobbe A. À 15 ans, elle remet les dirigeants mondiaux à leur place! (ֆր.) — 2018.
  2. 2,0 2,1 Den Store Danske Encyklopædi (դան.) — 1994.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Lobbe A. À 15 ans, elle remet les dirigeants mondiaux à leur place! — 2018.
  5. 5,0 5,1 5,2 Munzinger Personen (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  7. https://www.zdf.de/nachrichten/heute/interview-ingmar-rentzhog-glaube-dass-greta-deutlich-mehr-kritik-bekommt-100.html
  8. 8,0 8,1 Greta Thunberg
  9. 9,0 9,1 9,2 Gretas hälsa blev starten för Ernmans klimatkamp (շվեդերեն)Stockholm: 2018. — ed. size: 185600 — ISSN 1101-2412
  10. 10,0 10,1 10,2 Dagens Nyheter (շվեդերեն)Sverige: 2018. — ISSN 1101-2447
  11. Sonderpreis für Klimaaktivistin Greta Thunberg
  12. Greta Thunberg vil bruke prispenger til søksmål mot NorgeAftenposten.
  13. Greta Thunberg hedres med miljøprisNorwegian Broadcasting Corporation.
  14. Heidi schweigt – Greta bekommt den nächsten Preis
  15. Climate activists Greta Thunberg and the Fridays for Future movement honoured with top Amnesty International awardAmnesty International.
  16. Honorary FellowshipRoyal Scottish Geographical Society.
  17. 17,0 17,1 Greta wins prestigious Scottish award // The HeraldGlasgow: Newsquest, 2019. — ISSN 0965-9439
  18. Greta Thunberg wird Dr. h.c.Deutschlandfunk Nova.
  19. BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
  20. Greta Thunberg is Time's 2019 Person of the YearCBS News, 2019.
  21. (unspecified title)doi:10.1038/D41586-019-03749-0
  22. https://humanact.org/human-act-award/
  23. https://normandiepourlapaix.fr/editions-precedentes-du-prix-liberte
  24. https://globalnews.ca/news/7732631/bonnie-henry-greta-thunberg-ubc-honorary-degrees/
  25. https://www.helsinki.fi/en/news/science-policy/thirty-new-honorary-doctorates-be-conferred-conferment-jubilee
  26. Yle (Финляндия): 16-летняя шведская активистка по борьбе с изменением климата участвовала в крупных саммитах, но не видит перемен // Yle (Финляндия), перевод ИноСМИ 03.03.2019
  27. «Шведская школьница Грета Тунберг номинирована на Нобелевскую премию мира». www.spletnik.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  28. ru.euronews.com https://ru.euronews.com/2019/03/14/ru-nobel-prize-greta-thunberg-nominated. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  29. Welle (www.dw.com), Deutsche. «Шведская экоактивистка Грета Тунберг выдвинута на Нобелевскую премию мира | DW | 14.03.2019». DW.COM (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  30. Greta Thunberg om nomineringen till Nobels fredspris // Aftonbladet, 13.3.2019
  31. 16-летная шведская школьница Грета Тунберг выдвинута на Нобелевскую Премию мира // Эхо Москвы, 14.03.2019
  32. Речь Греты Тунберг Генеральному секретарю ООН Антониу Гутерреш // Medium.com, 21.12.2018
  33. 16-летняя девочка из Швеции выступила с научным докладом на Всемирном экономическом форуме в Давосе // Комсомольская правда, 28.01.2019(չաշխատող հղում)
  34. 'Our house is on fire': Greta Thunberg, 16, urges leaders to act on climate // The Guardian, 25.01.2019
  35. Masha Gessen. The Fifteen-Year-Old Climate Activist Who Is Demanding a New Kind of Politics // The New Yorker, 2 October 2018
  36. 123 countries now involved in the climate strike // CNN, 15.03.2019
  37. Школьники устроили всемирную забастовку против изменений климата // Радио Свобода, 15.03.2019
  38. Tilly verschenkt Karnevalswagen an "Fridays for Future" // WDR, 15.03.2019
  39. „Fridays for Future“ mit Rosenmontagswagen // Aachener-nachrichten.de, 15.03.2019
  40. https://www.eurotopics.net/ru/211145/протест-греты-тунберг-не-всё-так-просто

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրետա Թունբերգ» հոդվածին։