Քեմբրիջի համալսարան
Քեմբրիջի համալսարանը (անգլ.՝ University of Cambridge, լատին․՝ Universitas Cantabrigiensis կամ պարզապես «Քեմբրիջ»-ը) հետազոտական համալսարան է Անգլիայում՝ Քեմբրիջում։ Քեմբրիջն ակադեմիական համալսարան է. նրա գլխավոր ու հիմնական գործառույթները բաժանված են համալսարանի կենտրոնական ֆակուլտետների և 31 քոլեջների միջև։ Ընդհանրապես ֆակուլտետները հիմնականում կատարում են հատուկ հետազոտություններ և ուսանողներին հատկացնում կենտրոնացված դասախոսություններ այդ հետազոտությունների վերաբերյալ, իսկ քոլեջները պատասխանատու են ներքին կարգի պահպանման, ուսանողների և ասպիրանտների ուսուցման համար։
![]() | |
![]() | |
Տեսակ | կոլեգիալ համալսարան, հանրային հետազոտությունների համալսարան և կրթական կազմակերպություն |
Կարգախոս | լատին․՝ Hinc lucem et pocula sacra, «Այստեղից է ծագում լույսն ու սրբությունը»[2] |
Հիմնադրված է | 1209 |
Ուսանողներ | 19,396[3] |
Անդամակցություն | «Ռասսել» խումբ, ORCID[4], Jisc[5], IIIF Consortium, Հետազոտական համալսարանների միջազգային միություն, ArXiv[6] և League of European Research Universities? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Քեմբրիջ, Քեմբրիջի դքսություն, ![]() ![]() |
Հասցե | University of Cambridge, The Old Schools, Trinity Lane, Cambridge CB2 1TN, UK |
Կայք | cam.ac.uk(անգլ.) |
![]() ![]() Քեմբրիջի համալսարան, Միացյալ Թագավորություն | |
![]() |
Պատմություն Խմբագրել
Հիմնադրվել է 1209 թվականին և համարվում է ներկայումս գործող աշխարհի երրորդ ամենահին համալսարանը, և անգլալեզու երկրորդ ամենահին համալսարանը՝ Օքսֆորդի համալսարանից հետո։ Որոշ փաստեր վկայում են, որ համալսարանը հիմնադրվել է մի խումբ գիտնականների կողմից, ովքեր հեռացել են Օքսֆորդի համալսարանից մի վիճաբանության դեպքից հետո։ Երկու հնամենի համալսարանները շատ ընդհանրություններ ունեն և երբեմն միասին անվանվում են ՕքսԲրիջ։ Թեև Քեմբրիջի համալսարանը հիմնադրվել է 1209 թվականին[7], սակայն նրա համալսարանական տիտղոսը հաստատվել է շատ ավելի ուշ։ 1231 թվականին Բրիտանիայի արքա Հենրի III-ը պաշտոնապես հաստատեց համալսարանի գործունեությունը, իսկ երկու տարի անց Գրեգորիս IX Հռոմի պապը համալսարանի վերաբերյալ ընդունեց հատուկ դեկրետ[8]։
Ջոն (Իոանն) XXII Հռոմի պապը միայն 1318 թվականին պաշտոնապես ընդունեց համալսարանի գործունեությունը, բայց այդ ժամանակ կրթահամալիրն արդեն լիովին ձևավորված ուսումնական հաստատություն Էր[9]։
Այդ ժամանակաշրջանում Քեմբրիջում ուսուցումը տարիներ էր տևում, իսկ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո շրջանավարտից պահանջվում էր, որ արդեն դասախոսի կարգավիճակով նվազագույնը ևս 2 տարի անցկացնի այնտեղ։ Բրիտանական տարեգրություններում հիշատակվում է, որ հաստատությունը հիմնադրելու որոշումը կայացվել է Օքսֆորդի համալսարանից Քեմբրիջ ժամանած ուսանողների և գիտնականների կողմից անցկացված քաղաքային ժողովներից մեկի ժամանակ, որը, ըստ տարեգրության, տեղի է ունեցել հենց 1209 թվականին[10]։
Ըստ բրիտանացի պատմիչների՝ 13-րդ դարի սկզբում Օքսֆորդ քաղաքում իրականացված ուսանողական սպանությունից ու դրա արդյունքում առաջացած խռովություններից հետո այդ քաղաքի համանուն կրթօջախի ուսանողների մեծամասնությունը ցրվում է ողջ երկրով մեկ[11]։ Մի մասն էլ հաստատվում է հենց Քեմբրիջում[12]։ Մտածելով իրենց հետագա ուսման մասին՝ ուսանողները նախաձեռնում են Օքսֆորդի համալսարանի օրինակով ստեղծել նոր կրթօջախ։ Դա է պատճառը, որը Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարանները միասին հաճախ անվանում են «ՕքսԲրիջ»։ Բրիտանիայի հասարակության պատմության մեջ հաստատուն տեղ ունեցող այս երկու համալսարանները մինչ այսօր էլ միմյանց հետ գտնվում են անհաշտ մրցակցության մեջ[13]։
Ներկայիս Քեմբրիջ Խմբագրել
Ներկա պահին Քեմբրիջի համալսարանի կազմում գործում է 31 հետազոտական քոլեջ և ակադեմիական բաժանմունքներ, որոնցից երեքում ընդունում են միմիայն կանանց («Նյու Հոլ», «Նյուհեմ» և «Լյուսի Քավենդիշ» քոլեջները)։ Մյուս 28 քոլեջներում ուսուցումը երկսեռ է։ Քոլեջներն ուսանողներին միասին աշխատելու և մեկ հարկի ներքո ապրելու հնարավորություն են տալիս՝ չկտրելով նրանց հիմնական նպատակից՝ ուսում ստանալուց։ Քեմբրիջ քաղաքում համալսարանը ունի մի շարք պատմական նշանակության շինություններ և կառույցներ[14]։
Ուսանողական կյանքն ընդգրկում է բազմազան սպորտային և արվեստի ակումբներ և խմբեր։ Քեմբրիջը սնուցել է բազում նշանավոր գիտնականների, արվեստագետների և հասարակական գործիչների, այդ թվում՝ 90 Նոբելյան Մրցանակի դափնեկիրների։ Քեմբրիջի համալսարանը կազմում է Անգլիական համալսարանների «ոսկե եռանկյունու» մի մասը և բազում վարկանիշային աղյուսակներում համարվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը[15]։ Այսօր Քեմբրիջում սովորում են 18 հազարից ավելի ուսանողներ, որոնցից 17%-ը արտասահմանցիներ են։ Հաստատությունում սովորելու հնարավորություն ստանալու համար պետք է նախնական հարցազրույց անցնել ընդունող հանձնաժողովի կողմից և տրամադրել անգլերեն լեզվի իմացության մասին սերտիֆիկատ (GCSE-C, IELTS 6-7, TOEFL 600/250)։
Ուսման վճարը մեկ տարվա համար տատանվում է 9 հազար ֆունտ ստեռլինգից (տեսական նյութի համար) մինչև 22 հազար (պրակտիկայով հագեցած մեկ կուրսի համար) ֆունտ ստեռլինգի սահմաններում։ Ուսանողները նաև լրացուցիչ վճարումներ են անում քոլեջի ֆինանսական աջակցության համար, որը կազմում է 3-ից 4 հազար ֆունտ ստեռլինգ։ Ապրուստի համար ծախսերն էլ տարեկան կազմում են մոտ 7 հազար ֆունտ ստեռլինգ։ Համալսարանից դրամաշնորհ ստանալու հնարավորություն էլ կա, բայց դրանց քանակը շատ սահմանափակ է։
Դպրոցներ և բաժանմունքներ Խմբագրել
Քեմբրիջը բաղկացած է 6 դպրոցներից, որոնք հետևյալն են.
- Արվեստ և հումանիտար գիտություններ
- Կենսաբանական գիտություններ
- Կլինիկական բժշկություն
- Հումանիտար և Հասարակական գիտություններ
- Ֆիզիկական գիտություններ
- Տեխնոլոգիա
Համալսարանը լավագույնների շարքում Խմբագրել
Քեմբրիջի համալսարանը ներկայումս աշխարհի առավել ճանաչված և ուսանողության շրջանում ամենահարգված համալսարաններից մեկն է, ինչպես նաև բրիտանական «Russell Group» էլիտար համալսարանների խմբի անդամ է։ Տարբեր վարկանիշներով այն մշտապես գտնվում է աշխարհի հինգ լավագույն բարձրագույն կրթօջախների ցանկում[8]։ Քեմբրիջի համալսարանն արդեն 5 տարի շարունակ համարվում է Եվրոպայի լավագույն կրթական հաստատությունը։ Համաձայն «QS World University Rankings»-ի 2011 թվականի արդյունքների՝ այն գլխավորում է աշխարհի 200 առաջատար համալսարանների վարկանիշը՝ երկրորդ տեղ մղելով յոթ տարի շարունակ առաջին հորիզոնականը զբաղեցրած ամերիկյան Հարվարդի համալսարանին[16]։
Քեմբրիջի Հրատարակչությունը համարվում է աշխարհի ամենահին հրատարակչատունը և աշխարհում երկրորդ ամենամեծ համալսարանական հրատարակչատունը։ Քեմբրիջի գրադարանները միասին պարունակում են ավելի քան 15 միլիոն ծավալի գրքեր[10]։
Ուսանողներ Խմբագրել
- Ղեկավարության հետ սեղանակիցներ, այսինքն՝ ուսանողներ, ովքեր, մուծելով ավելի բարձր վճար, ուսանողական ճաշի ժամանակ նստում են հենց պրոֆեսորական սեղանի շուրջ,
- Պենսիոներներ, (համալսարանական որևէ արտոնությունից չօգտվողներ), ովքեր կազմում են ուսանողների մեծամասնությունը,
- Կրթաթոշակակիրներ, ովքեր մրցութային քննությամբ ստանում են մասնավոր անձանց կողմից հիմնադրված բազմաթիվ կրթաթոշակներից մեկը,
- Սաիզարներ, այսինքն՝ քոլեջում անվճար բնակությունից օգտվող անապահով ուսանողներ[17]։
Կրթություն Խմբագրել
Գիտագործնական հետաքրքրությունների ոլորտում են՝ քիմիական ճարտարագիտությունը, համակարգչային գիտությունները, ճարտարագիտությունը, արդյունաբերական ճարտարագիտությունը, մաթեմատիկան, բժշկությունը, բնական գիտությունները, անասնաբուժությունը և այլն։ Հումանիտար մասնագիտությունների շրջանակում ուսուցանվում են անգլո-սաքսոնական, սկանդինավյան և կելտական մշակույթ, հնագիտություն և մարդաբանություն, անտիկ դասական արվեստ, անգլերեն, աշխարհագրություն, պատմություն, արվեստի պատմություն, երկրագիտություն, իրավունք, լեզվաբանություն, մենեջմենթ, ժամանակակից և միջնադարյան լեզուներ, երաժշտություն, արևելյան մշակույթ, փիլիսոփայություն, սոցիալական և քաղաքական գիտություններ, կրոն և աստվածաբանություն առարկաները։ Ուսանողների կեսից ավելին նախընտրում է հումանիտար մասնագիտությամբ կրթությունը։
- Arts and Humanities (հումանիտար առարկաներ)
- Faculty of Architecture and History of Art (ճարտարապետություն և արվեստի պատմություն)
- Faculty of Asian and Middle Eastern Studies (Ասիայի և Միջին Արևելքի գիտություններ)
- Faculty of Classics (լատիներեն, հունարեն)
- Faculty of Divinity (աստվածաբանություն)
- Faculty of English (անգլերեն)
- Faculty of Modern and Medieval Languages (ժամանակակից և միջնադարյան լեզուներ)
- Faculty of Music (երաժշտություն)
- Faculty of Philosophy (փիլիսոփայություն)
- The Language Centre (լեզվաբանություն)
- Centre for Research in the Arts, Social Sciences and Humanities (արվեստների, հասարակական գիտությունների և հումանիտար գիտությունների հետազոտության կենտրոն)
- Humanities and Social Sciences (հասարակագիտության)
- Faculty of Human, Social and Political Science (սոցոլոգիա, քաղաքական գիտություն)
- Faculty of Economics (տնտեսագիտություն)
- Faculty of Education (մանկավարժություն)
- Faculty of History (պատմություն)
- Department of History and Philosophy of Science (պատմության և փիլիսոփայության բաժանմունք)
- Faculty of Law (իրավագիտություն)
- Institute of Criminology (քրեագիտության գիտահետազոտական ինստիտուտ)
- Department of Land Economy (ժողովրդական տնտեսագիտության)
- Biological Sciences (կենսաբանական գիտություններ)
- Physical Sciences (ֆիզիկական պատմությունը)
- Clinical Medicine (կլինիկական բժշկություն)
- Technology (տեխնիկա և տեխնելոգիա)
Մաթեմատիկա և ֆիզիկա Խմբագրել
Սկզբում մաթեմատիկական անալիզը պարտադիր էր բակալավրի բոլոր ուսանողների համար։ Սկսած 17-րդ դարի վերջերից՝ Իսահակ Նյուտոնի ժամանակներից մինչև 19-րդ դարի կեսերը՝ համալսարանը պահպանում էր ուժեղ շեշտադրումը հատկապես կիրառական մաթեմատիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի վրա[18]։
Կառուցվածք Խմբագրել
Քոլեջներ Խմբագրել
Քեմբրիջը ունի 31 քոլլեջները ( ըստ իրենց «տարիքի», հնագույնից՝ նորագույն).
- Փիթերհաուս), 1284
- Կլեր քոլեջ (անգլ.՝ Clare College), 1326
- Փեբրոք քոլեջ, 1347
- Գոնվիլ և Կայուս քոլեջ, 1348
- Երրորդության սրահ, 1350
- Կորպուս Քրիսթի քոլեջ, 1352
- Մագդալեն քոլեջ, 1428
- Թագավորական քոլեջ (անգլ.՝ King’s College), 1441
- Քուինս քոլեջ, 1448
- Սբ. Կատարինայի քոլեջ, 1473
- Հիսուսի քոլեջ, 1496
- Քրիստոսի քոլեջ (անգլ.՝ Christ’s College), 1505
- Սբ. Հովհաննեսի քոլեջ, 1511
- Երրորդության քոլեջ (անգլ.՝ Trinity College), 1546
- Էմանուելի քոլեջ, 1584
- Սիդնեյ Սասեքս քոլեջ, 1596
- Դաունինգ քոլեջ, 1800
- Գիրթոն քոլեջ, 1869
- Ֆիտցուիլյամ քոլեջ Archived 2009-05-13 at the Wayback Machine., 1869
- Նյուհեմ քոլեջ, 1871
- Սելվին քոլեջ, 1882
- Հյուջս հոլ, 1885
- Սբ. Էդմունդի քոլեջ, 1896
- Մուրրեյ Էդուարդի քոլեջ Archived 2019-08-03 at the Wayback Machine. (Նոր Սրահ), 1954
- Չեչրչիլի քոլեջ, 1960
- Դարվինի քոլեջ, 1964
- Վոլֆսոնի քոլեջ, 1965
- Կլեր հոլ, 1965
- Լյուսի Քավենդիշի քոլեջ Archived 2008-03-25 at the Wayback Machine., 1965
- Հոմերթոն քոլեջ, 1976
- Ռոբինսոն քոլեջ, 1979
Կարգախոս և լոգո Խմբագրել
Համալսարանն ունի իր յուրահատուկ գույնը՝ «քեմբրիջյան» կապույտը, ինչպես նաև իր նշանաբանը՝ «Այստեղից է ծագում լույսն ու սրբությունը» (լատին․՝ «Hinc lucem et pocula sacra»)։
Հետաքրքիր փաստեր Խմբագրել
- 1904 թվականից սկսած Քեմբրիջի համալսարանի գիտնականները ստացել են ավելի քան 80 Նոբելյան մրցանակ։ Այս ցուցանիշով համալսարանն աշխարհում իրեն հավասարը չունի։ Հարկ է փաստել, որ Քեմբրիջում է գրվել համակարգչային առաջին խաղը[19]։
- Աշխարհի ամենակարևոր գիտական հայտնագործություններից և գիտական հեղափոխություններից շատերն արվել են հենց Քեմբրիջի շրջանավարտների կողմից։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://www.cam.ac.uk/about-the-university/how-the-university-and-colleges-work/the-university-as-a-charity
- ↑ Forsyth A. R. (1935)։ «Old Tripos days at Cambridge»։ The Mathematical Gazette (The Mathematical Association) 19 (234): 166։ JSTOR 3605871։ doi:10.2307/3605871
- ↑ «Table 0b - All students FTE by institution and level of study 2004/05» (Microsoft Excel spreadsheet)։ Higher Education Statistics Agency։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2008-06-01
- ↑ https://orcid.org/members/001G000001CAlw9IAD-university-of-cambridge
- ↑ https://www.jisc.ac.uk/membership
- ↑ Our Members / Platinum Members
- ↑ «A Brief History: Early records»։ University of Cambridge։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2008-08-17
- ↑ 8,0 8,1 «Middle Ages»։ British History Timeline։ BBC։ Վերցված է սեպտեմբերի 7, 2013
- ↑ «How the University works: The Senate»։ University of Cambridge։ հունիսի 20, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին։ Վերցված է մայիսի 9, 2015
- ↑ 10,0 10,1 Cooper Charles Henry (1860)։ Memorials of Cambridge 1։ W. Metcalfe։ էջ 32։ Վերցված է սեպտեմբերի 9, 2012
- ↑ Leedham-Green Elisabeth (1996)։ A Concise History of the University of Cambridge։ Cambridge University Press։ էջ 3։ ISBN 978-0-521-43978-7։ Վերցված է մայիսի 9, 2015
- ↑ de Ridder-Symoens Hilde (2003)։ Cambridge University Press, ed.։ A History of the University in Europe: Universities in the Middle Ages 1։ էջ 89։ ISBN 978-0-521-54113-8
- ↑ Hackett M.B. (1970)։ The original statutes of Cambridge University: The text and its history։ Cambridge University Press։ էջ 178։ ISBN 9780521070768։ Վերցված է սեպտեմբերի 2, 2012
- ↑ «University of Cambridge-Facts and Figures January 2013»
- ↑ Black Michael (1984)։ Cambridge University Press, 1583–1984։ էջեր 328–9։ ISBN 978-0-521-66497-4
- ↑ «Choir that sings to the world»։ BBC։ դեկտեմբերի 24, 2001։ Վերցված է սեպտեմբերի 8, 2008
- ↑ The National Archives (ed.)։ «Cambridge University Act 1856»։ Վերցված է մայիսի 2, 2012
- ↑ Taylor 1994, էջ. 22
- ↑ Bringham Allan (հոկտեմբերի 7, 2008)։ «Is Town v Gown a thing of the past?»։ Cambridge Evening News։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է մայիսի 9, 2015 – via Cambridge Online