Հեղափոխություն
Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Արիստոտելը բնութագրում է քաղաքական հեղափոխության երկու ձև․
1․ Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2․ Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում[1]
Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում և տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ և առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում և սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։
Վաճառականները վիճարկում են հեղփոխություն եզրույթի ներառունության սահմանները՝ դասակարգելով, թե ինչն է հեղափոխություն, և ինչը՝ ոչ։ Հեղափոխությունների վաղ ուսումնասիրությունները դիտարկում էին Եվրոպայի պատմությունը հոգեբանության տեսանկյունից, սակայն առավել նորարար մոտեցումները ներառում են մի շարք հասարակական գիտություններ, ինչպիսիք են սոցիոլոգիան և քաղաքագիտությունը։ Գիտնականների մի քանի սերունդներ բերել են հեղափոխության տարբեր բացատրություններ և ուսումնասիրել են այն տարբեր տեսանկյուններից, որի վրա էլ մեծ մասամբ հիմնված է հասկացության ամբողջական ընկալումը։
Ծագումնաբանություն
խմբագրելԱրդի հայերենը հեղափոխություն բառը ժառանգել է գրաբարից (յեղափոխութիւն)։ Հրաչյա Աճառյանի Հայերեն արմատական բառարանում «յեղափոխութեան» արմատ է մատնանշվում «յեղ» արմատը, որը նշանակում է փոխել, մի վիճակից մեկ ուրիշին դարձնել[2]։ Եվրոպական այլ լեզուներում հանդիպող revolution, revolucion ձևերը ծագում են լատիներեն revolutio բառից, որ նշանակում է շրջադարձ[3]։
Տեսակներ
խմբագրելԳոյություն ունեն հեղափոխությունների տարբեր դասակարգումներ հասարակական գիտություններում և գրականության մեջ։ Այսպես, դասական սքոլաստ Ալեքսիս դը Տոքվիլլը տարբերակում է քաղաքական հեղափոխությունները, բիրտ և ինքնաբուխ հեղափոխություններ, որոնք փոխում են քաղաքական վիճակը, սակայն չեն փոխակերպում մի ամբողջ հասարակություն և դանդաղ և տևական հեղափոխությունները, որոնք կերպափոխում են մի ամբողջ հասարակությունը, սակայն որոնք տևում են մի քանի սերունդ (օրինակ՝ կրոնական հեղափոխությունները)։ Մարքսիստական դասակարգումներից մեկի համաձայն՝ հեղափոխությունները լինում են նախակապիտալիստական, վաղ բուժուական, բուրժուական, բուրժուա-դեմոկրատական, վաղ պրոլետարական և սոցիալիստական[4]։
Կաճառական և հեղափոխությունների ժամանակակից ուսումնասիրող Չարլզ Թիլլին տարբերակում է հեղաշրջումը, ուժի վերից վար տեղափոխումը, քաղաքացիական պատերազմը, հեղափոխությունը և մեծ հեղափոխությունը (հեղափոխություն, որը փոփոխում է ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական կարգը և քաղաքակրթական կացութաձևը, ինչպես 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը կամ Իրանի Իսլամական հեղափոխությունը)[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Aristotle, The Politics V,http://classics.mit.edu/Aristotle/politics.5.five.html accessed 2013/4/24
- ↑ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=7&pageNumber=1786
- ↑ onlineetymology.com
- ↑ (Polish) J. Topolski, "Rewolucje w dziejach nowożytnych i najnowszych (xvii-xx wiek)," Kwartalnik Historyczny, LXXXIII, 1976, 251-67
- ↑ Bernard Lewis, "Iran in History", Moshe Dayan Center, Tel Aviv University
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 346)։ |