Պրոլետարիատ
Պրոլետարիատ (լատին․՝ proletarius - «սերունդ տվող»[1]), վարձու աշխատողների սոցիալական խավ, հասարակության այն անդամները, որոնց միակ նշանակալի տնտեսական արժեքը համարվում է իրենց աշխատուժը (աշխատունակությունը)[2]։ Պրոլետարիատի մաս կազմող անձը կոչվում է պրոլետար։ Մարքսիստական փիլիսոփայության մեջ պրոլետարիատը դիտվում էր որպես բանվորների դասակարգ, որոնք զրկված լինելով արտադրության իրենց սեփական միջոցներից՝ ապրելու համար հարկադրված էին վաճառել իրենց աշխատանքային ուժը։

Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ proletarian vocabulary.com
- ↑ «proletariat»։ Վերցված է մարտի 25, 2022 – via The Free Dictionary
Արտաքին հղումներ խմբագրել
- «Դասակարգային պայքար» միություն – Ընդդեմ պետության, ազգի և կապիտալի