Մեդան (Ինդոնեզիա)

քաղաք Ինդոնեզիայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեդան (այլ կիրառումներ)

Մեդան (ինդոն.՝ Medan), Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգի վարչական կենտրոնը, Սումատրայի ամենամեծ քաղաքը և բնակչությամբ չորրորդը Ինդոնեզիայում՝ Ջակարտայից, Սուրաբայայից և Բանդունգից հետո։ Գտնվում է նահանգի հյուսիսում։ Քաղաքի կենտրոնում է գտնվում Պոլոնիա միջազգային օդանավակայանը, արևմուտքում՝ Կուալանամու միջազգային օդանավակայանը, հյուսիսում՝ Բելավան խոշոր նավահանգիստը։

Բնակավայր
ինդոն.՝ Kota Medan
ինդոն.՝ Kota Besar Medan
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
Ներքին բաժանումMedan Kota?[1], Medan Helvetia?[1], Medan Denai?[1], Medan Barat?[1], Medan Tuntungan?[1], Medan Amplas?[1], Medan Sunggal?[1], Medan Tembung?[1], Medan Marelan?[1], Medan Labuhan?[1], Medan Perjuangan?[1], Medan Timur?[1], Medan Selayang?[1], Medan Johor?[1], Medan Polonia?[1], Medan Baru?[1], Medan Area?[1], Medan Maimun?[1], Medan Deli?[1], Medan Petisah?[1] և Medan Belawan?[1]
Հիմնադրված էհուլիսի 1, 1590[2] թ.
Մակերես265 100 000 քառակուսի մետր
ԲԾՄ26 մետր
Բնակչություն2 109 330 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+7
Փոստային դասիչ44332
Պաշտոնական կայքpemkomedan.go.id
Մեդան (Ինդոնեզիա) (Ինդոնեզիա)##
Մեդան (Ինդոնեզիա) (Ինդոնեզիա)

Մեդանի հիմնադրման պաշտոնական ամսաթիվը 1590 թվականի հուլիսի 1-ն է։

Պատմություն խմբագրել

 

Մեդանը սկսել է զարգանալ դեռևս Կամպունգ Մեդան (Մեդան գյուղ) կոչվող գյուղում։ Քաղաքը հիմնադրվել է 1590 թվականին ռաջա Գուրու Պատիմպուսի կողմից։ Մեդանի առաջին վերաբնակիչները բաթաքներն էին՝ պրոտոմալայացիների հետնորդները, Հյուսիսային Սումատրայի բնիկ բնակչությունը։ Մինչև 1860-ականները Մեդանը դանդաղ է զարգացել, այնուհետև հոլանդացի գաղութարարները, ովքեր 1872 թվականին Դելիի սուլթանությունից նվաճել են Մեդանը, սկսել են հողերը մաքրել ծխախոտի տնկարկների համար։ Մեդանը շատ արագ դարձել է վարչական և առևտրային կենտրոն, որն էլ խթանել է արևմտյան Ինդոնեզիայի զարգացմանը։

1915 թվականին Մեդանը պաշտոնապես դարձել է Հյուսիսային Սումատրա նահանգի մայրաքաղաքը, իսկ քաղաքի պաշտոնական կարգավիճակ է ստացել 1918 թվականին։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Երկաթուղի քաղաքում
  • Մասջիդ Ռայա (Մեծ մզկիթ)
  • Իստանա Մայմուն (Սուլթանի պալատ)
  • Էմանուել Փրկչի բողոքական եկեղեցի (1921)
  • Մարիամ Աստվածածնի կաթոլիկ եկեղեցի
  • Ռադոնեժի Սուրբ Սերգիուս Ուղղափառ եկեղեցի
  • Բուկիտ Կուբու (Գավառագիտական թանգարան)
  • Վիհարա Գունունգ Թիմուր (չինական տաճար)

Բնակչություն խմբագրել

Մեդանի կրոնական կազմը (2010)[3]
Իսլամ
  
67.80 %
Քրիստոնեություն
  
22.06 %
Բուդդայականություն
  
8.81 %
Հինդուիզմ
  
0.44 %
Կոնֆուցիականություն
  
0.02 %
Այլ
  
0.86 %

Ինդոնեզերեն և մալայերեն Մեդան նշանակում է դաշտ, սակայն այս բառը ծագում է կարո լեզվից և նշանակում է լավ, առողջ։

Մեդանում ապրում է ավելի քան 2 միլիոն մարդ։

Մեդանի բնակչությունը խառը էթնիկ և կրոնական կազմ ունի։ Ինդոնեզիայում այն ​​հայտնի է որպես բաթակների ծննդավայր, չնայած այս ժողովրդի հուշարձանները ցրված են հյուսիսային Սումատրայում։ Բացի այդ քաղաքում ապրում է ճավայական մեծ էթնիկ խումբ, ովքեր այստեղ են գաղթել 20-րդ դարում, որպես կառավարության ներքին միգրացիոն քաղաքականության՝ ուղղված գերբնակեցված Ճավա կղզու վերաբնակեցմանը։

Մեդանում բնակվող չինացիները վերահսկում են քաղաքում բիզնեսի մեծ մասը։ Նրանցից բացի զգացվում է թամիլացիների ազդեցությունը։

Ինդոնեզերենից բացի Մեդանում խոսում են ճավայերեն, թամիլերեն, մանդարին և անգլերեն։

Կլիմա խմբագրել

Մեդանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 35
(95)
36.1
(97)
36.1
(97)
37.2
(99)
36.1
(97)
37.2
(99)
37.2
(99)
37.2
(99)
36.1
(97)
35
(95)
35
(95)
34.4
(93.9)
37.2
(99)
Միջին բարձր °C (°F) 31.6
(88.9)
32
(90)
32.7
(90.9)
32.9
(91.2)
33.4
(92.1)
33.3
(91.9)
32.9
(91.2)
33.3
(91.9)
31.9
(89.4)
31.7
(89.1)
31
(88)
30.9
(87.6)
32.3
(90.1)
Միջին օրական °C (°F) 25.5
(77.9)
26.12
(79.02)
26.6
(79.9)
27.2
(81)
27.2
(81)
26.9
(80.4)
26.9
(80.4)
26.9
(80.4)
26.6
(79.9)
26.1
(79)
26.1
(79)
25.8
(78.4)
26.493
(79.693)
Միջին ցածր °C (°F) 22.2
(72)
22.6
(72.7)
23.2
(73.8)
23.5
(74.3)
23.3
(73.9)
23.6
(74.5)
23.5
(74.3)
22.8
(73)
22.2
(72)
22.6
(72.7)
23
(73)
22.5
(72.5)
22.9
(73.2)
Ռեկորդային ցածր °C (°F) 18.3
(64.9)
18.3
(64.9)
18.3
(64.9)
19.4
(66.9)
18.3
(64.9)
17.2
(63)
16.1
(61)
18.3
(64.9)
18.8
(65.8)
17.7
(63.9)
15.5
(59.9)
18.3
(64.9)
15.5
(59.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 92
(3.62)
115
(4.53)
97
(3.82)
157
(6.18)
178
(7.01)
141
(5.55)
167
(6.57)
185
(7.28)
263
(10.35)
387
(15.24)
253
(9.96)
228
(8.98)
2263
(89,09)
Միջ. անձրևոտ օրեր 14 19 13 18 22 15 13 17 24 22 20 19 216
Միջին ամսական արևային ժամ 129.6 141.0 153.1 131.2 134.8 157.9 153.9 143.9 123.1 116.3 104.8 98.1 1587,7
Աղբյուր #1: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն[4], Համաշխարհային կենսակլիմայական դասակարգման համակարգ (միջին օրական և ռեկորդային ջերմաստիճան)[5]
Աղբյուր #2: WeatherOnline (2010–2019)[6]

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Indonesian Minister of Home Affairs Decree Number 050-145 of 2022
  2. http://www.pemkomedan.go.id/hal-hari-jadi-kota-medan-.html
  3. «Sensus Penduduk 2010: Penduduk Menurut Wilayah dan Agama yang Dianut – Kota Medan»։ Badan Pusat Statistik (ինդոնեզերեն)։ Badan Pusat Statistik։ 2010։ Վերցված է 5 May 2019 
  4. «World Weather Information Service–Medan»։ World Meteorological Organization։ Արխիվացված է օրիգինալից 19 June 2015-ին։ Վերցված է 18 June 2015 
  5. Worldwide Bioclimatic Classification System։ «INDONESIA – POLONIA»։ www.globalbioclimatics.org։ Արխիվացված է օրիգինալից 15 January 2019-ին։ Վերցված է 20 February 2019 
  6. «Total Hours of Sunshine – Medan – Climate Robot Indonesia»։ www.weatheronline.co.uk։ Վերցված է 2020-04-15 
  7. 7,0 7,1 7,2 «Medan Menjalin Hubungan Kota Kembar Keempat»։ Արխիվացված է օրիգինալից 23 April 2007-ին։ Վերցված է 10 September 2013 
  8. «Sister Cities – General Information – Gwangju Info :: Welcome to Gwangju Metropolitan City»։ Արխիվացված է օրիգինալից 4 July 2014-ին։ Վերցված է 4 July 2015 

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Medanին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Տես՝ Medan Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս