Բացել գլխավոր ցանկը
Հնդկաստանի Ասսամ նահանգի ազգաբնակչության հիմնական կազմը

Ասսամցիներ (ասսամերենঅসমীয়া), Հնդկաստանի հյուսիսարևելյան մասում գտնվող Ասսամ նահանգի բնակիչներ, խոսում են ասսամերենով։ Ավելի քան 15 միլիոն ասամցի է ապրում Ասսամ նահանգում։ Ասսամերենը Ասսամ նահանգի պաշտոնական լեզուն է։ Ասսամցիների համայնքներ կան նաև հարևան պետություններում՝ Բանգլադեշում և Բութանում։ Ծագումով լինելով մոնղոլոիդ՝ ասսամցիները կարճահասակ են և մուգ դեղին մաշկ ունեն։

Բնակչության կազմԽմբագրել

Նահանգում ապրում են 115 տարբեր ավելի քան 45 լեզուներով խոսող էթնիկ խմբեր։ Ամենատարածվածը ասսամերենն է (57,81 %) և բենգալերենը (21,67 %), նաև բոդո տիբեթո-բիրմայական լեզուն (5,28 %), հինդի (4,62 %), ավելի փոքր էթնիկ խմբեր են կազմում ավստրո-ասիական լեզվաընտանիքները։ Հարավ-արևելյան մասում բենգալերենից բացի խոսում են սիլխեթի բարբառով։

ՀավատԽմբագրել

Ասսամական ցեղերի հիմնական կրոնը Հինդուիզմն է։ Որոշ ասսամցիներ Հինդուիզմի հետ համատեղում են անիմիզմը (համոզմունք, որ անկենդան մարմինները հոգի ունեն)։ Մյուսները մսակեր են, որը խստորեն արգելվում է Հինդուիզմում։ Կան մարդիկ, որոնք հրաժարվում են երկրպագել փղերին, ինչը սովորաբար ընդունված է հինդուիստների շրջանում։ Այնուամենայնիվ, բարեկիրթ ասսամցիներից շատերը («կաստաների համակարգում» բարձր դիրք ունեցող) բարեպաշտ են, ուղղափառ հինդուիստներ են։ Նրանք անշեղորեն հետևում են բոլոր ծիսակարգերին, ինչպես, օրինակ, յուրաքանչյուր անգամ սեղան նստելուց առաջ լողանում են և բրինձն ուտում են արույրե ամաններով։ Նրանք նաև իրենց երեխաներին անվանակոչում են Հինդուիզմի աստվածների և հերոսների անուններով։ Ասսամցիների մեծ մասը, առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ուղղորդվում է Հինդուիզմի կանոններով. ուտելը, կողակից ընտրելը, դաշտերի վար ու ցանքը, նշում են Հինդուիզմի բոլոր տոները։ Նրանք երկրպագում են բազմաթիվ աստվածների, որոնցից մի քանիսը կենդանիներ են։ Նրանք նաև վստահում են Աստղագուշակությանը իրենց ճակատագիրն իմանալու հարցում։ Այնպես, ինչպես հաճախ մեդիտացիան օգտագործում են «իրենց միտքը բացելու» համար[1]։

Ներկայումս ութ գործակալություն առաքելություն է իրականացնում Հնդկաստանի Ասսամ նահանգում։ Այդ թվում են Հիսուս ֆիլմը, Քրիստոնեական ռադիո հեռարձակումները և Աստվածաշունչը, որն արդեն հասանելի է ասսամերենով։ Սակայն, 1% -ից պակասն է ընդունել Հիսուսին՝ որպես իրենց Փրկիչ։

  • Հինդուիստներ 80%
  • Մուսուլմաններ 16,4%
  • Ոչ կրոնականներ 3,5%
  • Քրիստոնյաներին 1%-ից քիչ
  • Եկեղեցու անդամները 15.294[2]։

ԿենցաղԽմբագրել

Հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Բնակչությունը առավելապես տեղաբաշխված է գետի հովիտներում։ Վայրի փղերն ազատորեն թափառում են տարածքում, իսկ տնայնացված փղերը հաճախ օգտագործում են որպես տրանսպորտային միջոց։

Ասսամցիների գյուղերը սովորաբար շրջապատված են բամբուկի թփերով, բանանի և մանգոյի ծառերով։ Յուրաքանչյուր գյուղացի ունի տնամերձ հողատարածք, որտեղ աճեցնում է բրինձ կան այլ մշակաբույսեր։

Ասսամցիները բաժանվում են կաստաների, բայց Հնդկաստանի այլ շրջանների համեմատ, կաստային սահմանափակումներն այդքան էլ խիստ չեն։ Գյուղերում պահպանվում է գերդաստանը, որտեղ արդեն ամուսնացած որդիները համատեղ տնտեսություն են վարում ծնողների հետ[3]: Մինչև 11 կամ 12 տարեկան հասակը ասսամցի աղջիկները պետք է երկարացնեն իրենց մազերը։ Նրանց մազերը սև են, փայլուն և երկար։ 14 տարեկանից ամուսնանում են։ Ծնողները սովորաբար կարևորում են աստղագուշակությունը իրենց երեխաներին ամուսնացնելու համար[1]:

ԶբաղվածությունԽմբագրել

Բնակչության մեծ մասն ապրում է գյուղերում և միայն մի փոքր մասն է ապրում քաղաքներում։ Գյուղացիների կեսից ավելին ֆերմերներ են։ Հնդկաստանում արտադրվող թեյի կեսն աճում է Ասսամում։ Բրինձը թեյից հետո հիմնական մշակաբույսերից է, որից մանվածք են ստանում մանվածաթելային գործարանում, հետագայում գործվածքներ։ Աճեցնում են նաև մանանեխ, կարտոֆիլ և մրգեր։ Քանի որ տարածքը առատ է անձրևներով, ասամցիները տարին շուրջբոլոր կարողանում են բրինձ աճեցնել։

Ասսացիները մշակում են նաև կորեկ, եգիպտացորեն, լոբազգիներ և այլն։ Բնակչության մի մասն աշխատում է նավթահորերում։ Զարգացած են տարբեր արհեստները՝ ջուլհակագործությունը, խեցեգործությունը և այլն։

Ասսամցիների գրականությունԽմբագրել

Մինչև գրերի ստեղծումը ասսամցիների գրականությունը զարգացել է ժողովրդական բանահյուսության շնորհիվ (հեքիաթներ, բալլադներ, աշխատանքային, տոնական, օրորոցային երգեր)։ Գրավոր խոսքը սկիզբ է առել 13-րդ դարի վերջից մինչև 14-րդ դարի սկիզբը և ասսամերեն գրականության զարգացման սկզբում յուրացվել է բանահյուսության հարուստ ժառանգությունը։ Սանսկրիտերեն էպոսի թարգմանությանը բնորոշ է կենցաղային բովանդակության և ժողովրդական բանահյուսության տարրեր։ Հյուսիսային Հնդկաստանում 15-16-րդ դարերի բհակտի հակաֆեոդալական կրոնա-ռեֆորմատորական շարժումները արտացոլում են գտել տաղանդավոր բանաստեղծ, ասսամական դրամայի հիմնադիր Սանկարդևի ստեղծագործություններում։ Ասսամցիների գրականության այդ շրջանի Վիշնա աստծուն նվիրված պոեմներին, պիեսներին, հիմներին բնորոշ է աստծո առաջ մարդկանց հավասարության գաղափարը։ 17-18 դարերում ասսամցիների գրականության արձակ և չափածո ստեղծագործություններում նշանակալից տեղ են գրավում պալատական պատմական իրադարձությունները՝ բուրանջիԱսսամական ժամանակագրություն» 1681 թվական, «Կամարուպայի ժամանակագրություն» 1700 թվական և այլն), նաև կրոնական գործիչների կենսագրությունները՝ չարիտապուրխի, որոնք գրվել են վիշնուիստական տաճարների ժամանակ և գրելալեզուն նպատակամղված բարդացված է։ Ներֆեոդալական անհամաձայնությունները, բիրմացիների ներխուժումները և հարյուրամյա անգլիական գաղութարարությունը (18-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը) խոչընդոտել են ասսամական գրականության զարգացմանը։ 1836 թվականին չնայած դպրոցներում և պետական հիմնարկներում ասսամերենի արգելմանը, ամերիկյան բապտիստական առաքելությունն իր քարոզները վարում էր ասսամերեն։ Այդ ժամանակ ստեղծեց «Լուրնոդոյ» ամսագիրը («Արևածագ»)։ 19-րդ դարի առաջին կեսին ասսամերենով հիմնականում հրատարակվում էին դասագրքեր, կրոնական տեքստեր, արևմտաեվրոպական գրողների թարգմանություններ։ 19-րդ դարի երկրորդ կեսին վերածնվում է լուսավորությունը, ի հայտ են գալիս ազգային մամուլը, ստեղծվում են նոր գրական ժանրեր՝ պատմվածք, պատմական վեպ (Լ. Բեզբարուա, Ռ. Բարդոլոյ), սոցիալական վեպ։ Հիմնավորվում է աշխարհիկ ժանրը, հին էսթետիկական հայացքները կոտրվում են և շեղվում են սանսկրիտային պոետայնության չափանիշներից։ Ասսամերեն գրականությունը յուրացնում է արևմտաեվրոպական էսթետիկ հայացքները, անգլերենից և այլ եվրոպական լեզուներից բազմաթիվ թարգմանություններ են կատարվում։ 1889 թվականին Կալկաթայում ստեղծվում է «Ջոնակի» («Լուսատտիկ») ամսագիրը, որի շուրջ միավորվում են եվրոպական կրթություն ստացած երիտասարդ գրողները։ Բենգալյան գրականությունը նույնպես էական ազդեցություն է ունեցել ասսամցի գրողների ստեղծագործության վրա։ Միաժամանակ մեծանում է ուշադրությունը ազգային բանահյուսության նկատմամբ, ուսումնասիրվում է ասսամցի ժողովրդի գրական ժառանգությունը (Բ, Կակաթի, Բ. Կ. Բարուա)։ 20-րդ դարի 30 թվականներին ասսամական գրականությունում առանձնանում է երկու ուղղություն՝ առաջադիմական, որը մերկացնում էր կապիտալիստական շահագործումը, պահանջում էր բարեփոխումներ, և «արվեստը արվեստի համար» կարգախոսով առաջնորդվող ուղղությունը։ Անգլիական գաղութարարության շրջանի ասսամական գրականությանը հատուկ են հայրենասիրական մոտիվները («Կրակոտ երգեր» Պ. Չաուդխուրի)։

Ժամանակակից ասսամական գրականությանը հատուկ է սուր սոցիալական խնդրայնությունը, հասուն հոգեբանությունը, իրականության ռեալիստական արտապատկերումը. Ս. Ա. Մալիկա, Չ.Կ. Գոգոյա, Բ. Կ. Բհաթտաչարյի (վեպ), Դինանատխա Շարմի (պատմվածք), Պ. Պհուկանա (դրամա)[4]:

Լաքշմինաթխա ԲեզբարուաԽմբագրել

Լաքշինաթխա Բեզբարուան ասսամական արձակ ներմուծեց թարմություն։ Նա ճանաչված է իր էքսցենտրիկ բառերի նորամուծությամբ, որոնք նա ստեղծում էր, ոչ միայն ըստ անհրաժեշտության, այլ պարզապես անսովորության համար։ Բեզբարուայի էսսեների հրաշալի շարքը՝ «Կրիպաբար Բարբաուար կակատար տապոլա», «Կրիպաբար Բարբաուար օբհոթանի» «Բարբաուար բխաբար գուրբուրանի», լայն ճանաչում են վայելում։ Օրհասական թեմաներին անդրադառնալով, հեղինակը ծաղրում է փոքր մարդկանց, նրանց անմիտ սովորույթները։ Այս սրամիտ էսսեները գրավում են իրենց արտառոց դիտողականությամբ և ժամանակակից կյանքի բոլոր խնդիրների լուսաբանման ձգտմամաբ։

Բեզբարուայի տաղանդի մեծությունը կայանում է ազգային ինքնագիտակցությունը արթնացնելու կարողության մեջ, հասարակ ժողովրդի նկատմամբ նրա մեծ համակրանքի մեջ։ Հասարակ ժողովրդի կյանքի նկատմամբ սևեռուն ուշադրությունը նշանակալից ազդեցություն են ունեցել գրողի լեզվի և հումորի վրա։ Բեզբարուային ընդունակ են հասկանալ հասարակ մարդիկ, որովհետև նա ժողովրդական գրող է, նրա լեզուն ժողովրդի առօրեական խոսքն է, նրա հումորը՝ ժողովրդի հումորն է։ Նա ժողովրդին մոտ է և՛ բարոյախոսությամբ, և՛ սովորույթներով[5]:

Ռաջանիկանտ ԲարդոլոյԽմբագրել

Ռաջանիկանտ Բարդոլոյը վիպասան է։ Նա նորարարության ոգով ներշնչված գրող է՝ հիմք ընդունելով ասսամցիների պատմագրությունը։ Գրել է նաև սիրավեպեր։ Հետաքրքրությունը հետամնաց ցեղերի կյանքի ու կենցաղի նկատմամբ և բնության անհատականացումը բացառիկ երևույթ էր նոր հնդկական գրականության մեջ։ «Մանոտա-մի» և «Ռադհայ Լիգիրի» վեպերը սիրային պատմություններ են Ասսամի վրա բիրմայական ներխուժումների ժամանակներում։ «Դանդվա դրոհա» 18-րդ դ.-ի քաղաքական կյանքին է նվիրված։ Գրքի նախաբանում հեղինակը խոստովանում է, որ Վալտեր Սքոթի ստեղծագործություններին ծանոթանալուց հետո հարազատ երկրի բնության գեղեցկությունը, ասսամական պատմությանը անդրադառնալու ցանկություն է առաջացել։ Անցյալ դարերի մարդկանց հերոսություններով ոգևորված և Վիշնուի գաղափարներով տոգորված Բարդոլոյի ստեղծագործությունները կրոնական աշխատության տպավորություն են թողնում, սակայն հեղինակն իր գլխավոր խնդիրը համարում է վիպասանությունը։ Բարդոլոյի վեպերը ընթերցողի լայն ուշադրությանն են արժանացել[5]:

ՍանկարադևԽմբագրել

Սանկարադևն ուսումնասիրել է վիշնույի պուրանները։ Թարգմանել է «Բհագավաթա-պուրաններ»-ի մեծ մասը, ընդ որում դրանց տվել է թեթև և բանավոր արտասանության համար ավելի հարմար ձև։ Արդյունքում ստեղծել է «Կիրտանա» պոեմների առանձին ժողովածուն, որը ներկայացնում է 26 պոեմների ընտրանի։ Պոեմներից յուրաքանչյուրը սանսկրիտի օրիակով է կառուցված և նպատակամղված է վիշնուական ուսմունքի այս կամ այն տեսողական գաղափարը լուսաբանելուն։ Նույնիսկ «Կիրտանտա» անունը խոսում է այն մասին, որ պոեմները սովորաբար կարդացվել են կրոնական արարողությունների ժամանակ։ Պոետի գլուխգործոցներն են «Ռուկմինի խարան» և «Խարիշչանդրա ուպակխյանա»։ Առաջինն առանձնանում է բարձր բանաստեղծական ճաշակով, երաժշտական լեզվով և իր ժամանակի ասսամցիների կյանքի ընդարձակ արտացոլմամբ, երկրորդը՝ մարդու բնավորության բարդության հաջող մեկնաբանությամբ։ Ասում են, թե Սանկարդևի հետևորդները շռայլ ողորմություններ էին հավաքում, երբ նրա «Խարիշչանդրի ասածները» պոեմից հատվածներ էին կարդում[6][7]։

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  1. Prayer Profile The Assamese of India [6]
  2. Сухочев А. С., Краткий очерк истории ассамской литературы, в сборнике։ Поэзия народов Индии, М., 1962
  3. История индийской литературы, пер. с англ., М., 1964
  4. Баруа Б. К., Ассамская литература. Краткий очерк, М., 1968 (библ., с. 128—32)
  5. Вarua В. К., Assamese literature, Bombay, [1941]
  6. Вarua В. К., Modern Assamese literature, Gauhati, 1957
  7. Literatures in modern Indian languages, Delhi, 1957.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 [1]
  2. Statistics Latest estimates from the World Evangelization Research Center.[2]
  3. С. А. Маретина, Ассамцы [3] Словари и энциклопедии на Академике
  4. Большая советская энциклопедия. Ассамская литература [4] Ю. В. Цветков.
  5. 5,0 5,1 [5]
  6. Akinogal, Творческие запросы
  7. Ըստ ՀՍՀ-ի Սանկարդև
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։