Թաֆթս համալսարան
Թաֆթս համալսարան (անգլ.՝ Tufts University), ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սոմերիվիլ և Մեդֆորդ քաղաքներում գտնվող մասնավոր գիտահետազոտական համալսարան։ Բաղկացած է Մասաչուսեթսում գտնվող չորս համալսարանական կառույցներից և Ֆրանասիական ալպերում տասը դպրոցներից[8], ներառյալ երկու բակալավր ծրագրեր և ութ ավարտական բաժիններ[9]։ Հայտնի է ինտերնացիոնալիզմ և արտերկրի ուսումնառության ծրագրերով[10]։ Թաֆթսի դպրոցների շարքում է ԱՄՆ ամենահին միջազգային իրավունքի դպրոցը՝ Ֆլեչեր իրավագիտության և դիվանագիտության դպրոցը։
Թաֆթս համալսարան անգլ.՝ Tufts University | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Միջազգային անվանում | Tufts University |
Նախկին անվանումներ | Թաֆթս քոլեջ (1852-1954) |
Հիմնադրված է | 1852 |
Տիպ | մասնավոր |
Նախագահ | Անտոնի Մոնակո |
Ուսանողներ | 10,685 |
Ընդհանուր անձնակազմ | 1233 մարդ |
Անդամակցություն | Թվային գրադարանի ֆեդերացիա[1], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[2][3], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[4][5], ArXiv[6] և ORCID[7] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մասաչուսեթս |
Կայք | tufts.edu(անգլ.) |
![]() ![]() Թաֆթս համալսարան, ԱՄՆ | |
![]() |
Պատմություն խմբագրել
Հիմնադրվել է 1852 թվականին՝ որպես Թաֆթսի տարածաշրջանային քոլեջ[11]։ Անվանվել է ի պատիվ ամերիկացի գործարար և բարերար Չարլզ Թաֆթսի, ով իր հողատարածքները նվիրաբերել էր Ուոլնաթ-հիլ բարձունքում ուսումնական հաստատություն կառուցելու համար։ Ներկայիս անվանումը համալսարանը կրում է 1954 թվականից[12]։
Համալսարանը մասնաճյուղ ունի Տալուարում, գտնվում է 11-րդ դարում կառուցված նախկին մենաստանում։ 1958 թվականին այն ձեռք են բերել Դոնալդ ՄաքՋանեթը կնոջ՝ Շառլոտի հետ։ Մինչև 1978 թվականն այն օգտագործվել է որպես ամառային ճամբար, այնուհետև տարածքը փոխանցվել է համալսարանին։ Ամռանն այստեղ կատարել են հետազոտություններ, ինչպես նաև կազմակերպվել են միջազգային համաժողովներ և գագաթնաժողովներ[13]։
Ակադեմիական կազմակերպություն խմբագրել
Թաֆթս համալսարանը բաղկացած է 10 դպրոցներից[8]։
Բակալավրիատ և մագիստրատուրայի կրթություն խմբագրել
- Արվեստի և գիտությունների դպրոց (1898 or 1903)
- Ինժեներական դպրոց (1898)
- Քաղաքացիության և հանրային ծառայության Ջոնաթան Մ. Թիշի քոլեջ (2000)
Բակալավրիատ կրթություն խմբագրել
- Հատուկ հետազոտությունների քոլեջ (1939), տրամադրում է գեղարվեստի բակալավրի աստիճան Գեղարվեստի դպրոցի թանգարանի հետ համատեղ
Մագիստրատուրայի կրթություն խմբագրել
- Ֆլեչեր իրավագիտության և դիվանագիտության դպրոց (1933), միջազգային իրավունքի և արտաքին հարաբերությունների ամերիկյան ամենահին դպրոցը
- Ատամնաբուժական դպրոց (1899)
- Բժշկագիտական դպրոց (1893), որի հիմնական փոխկապակցված հիվանդանոցներ են Թաֆթս և Բեյստեյթ բժշկական կենտրոնները
- Սաքլեր բիոբժշկագիտության մագիստրատուրայի դպրոց (1981)
- Ջերալդ Ջ. և Դորոթի Ռ. Ֆրեդմանի սննդագիտության քաղաքականության դպրոց (1981), միակ սննդագիտության դպրոցը Հյուսիսային Ամերիկայում
- Անասնաբուժության Կումինգս դպրոց (1978), միակ անասնաբուժական դպրոցը Նոր Անգլիայում
Հայտնի շրջանավարտներ խմբագրել
- Ակասի Յասուսի - ճապոնացի դիվանագետ, ՄԱԿ-ի ադմինիստրատոր
- Կապուտո Դանթե - արգենտինացի պետական գործիչ և դիվանագետ
- Խումայուն Չոուդխուրի - Բանգլադեշի արտաքին գործերի և տեղեկատվության նախարար (1985-1988)
- Րաֆֆի Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (1991-1992)
- Կոստաս Կարամանլիս - Հունաստանի վարչապետ (2004-2009)
- Խուան Ֆերնանդո Լոպես Ագիլար - իսպանացի քաղաքական գործիչ
- Սինտիյա Մակիննի - ամերիկացի քաղաքական գործիչ
- Վարդան Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)
- Ուիլյամ Բլեյն Ռիչարդսոն - ամերիկացի քաղաքական գործիչ, Նյու Յորք նահանգի նահանգապետ (2003-2011)
- Խուան Մանուել Սանտոս Կալդերոն - Կոլումբիայի նախագահը 2010 թվականի օգոստոսի 7-ից
- Կլաուս Շարիոթ - գերմանացի քաղաքական գործիչ
- Միշել Կվան - ամերիկացի գեղասահորդ
- Մեթյու Բրայզա- Ամերիկայի դեսպանը Ադրբեջանում (2011-2012)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20231015081945/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ Our Members / Tier 6
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ 8,0 8,1 «Bylaws of the Trustees of Tufts College, Article VI, sec. 6.1»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-14-ին։ Վերցված է 2015-10-16
- ↑ Bacow, Lawrence S. "How Universities Can Teach Public Service."(չաշխատող հղում) The Boston Globe. October 15, 2005.
- ↑ Kantrowitz, Barbara. "America's Hot 25 Schools." Newsweek Kaplan College Guide.
- ↑ «Concise Encyclopedia of Tufts History» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 2012-07-13
- ↑ Gittleman, Sol An Entrepreneurial University: The Transformation Of Tufts, 1976–2002. — Tufts University, 2004. — ISBN 1-58465-416-3
- ↑ «Director's Welcome» (անգլերեն)։ Tufts University European Cente։ Արխիվացված օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 2012-07-13
Արտաքին հղումներ խմբագրել
Թաֆթս համալսարան Վիքիպահեստում |