Հրաձգություն Մարջորի Սթոունման Դուգլաս ավագ դպրոցում

Հրաձգություն Մարջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոցում (անգլ.՝ Marjory Stoneman Douglas High School shooting), զանգվածային սպանություն ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, որը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 14-ին տեղի ժամանակով ժամը 14:40 Մարջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոցում։ Ամենաքիչը 17 մարդ է մահացել հրաձգության ժամանակ, ևս 14-ը՝ հոսպիտալացվել։ Հարձակումը ԱՄՆ նորագույն պատմության դպրոցների վրա հարձակման երկրորդ խոշոր դեպքն է[7]։

Հրաձգություն Մարջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոցում
Marjory Stoneman Douglas High School shooting
Դպրոցի գլխավոր մասնաշենքը 2008 թվականի հունիսին
Տեսակզինված հարձակում
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՏեղադրանքՄարջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոց[1][2]
Գրոհի նպատակավագ դպրոցի աշակերտ և դպրոցի դասատու
Տարեթիվ2018 թվականի փետրվարի 14
Գրոհի միջոցհարձակում
ԶենքAR-15 կիսավտոմատ հրացան
Զոհվածներ17[3]
Վիրավորներ14[4]
Ահաբեկիչների քանակ1
Ահաբեկիչներ1
ԿասկածյալՆիկոլաս Կրուզ[4][5][6]
 Stoneman Douglas High School shooting Վիքիպահեստում

Սկզբում ահաբեկիչը փախել է, խառնվելով դպրոցականներին, ովքեր փորձում էին փախչել դպրոցից[8]։ Ձերբակալությունից հետո ենթադրյալ մարդասպանը տարվել է Բրովարդ շրջանի շերիֆի (ոստիկանապետի) գրասենյակ։ Այնուհետև նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նահանգապետ Ռիք Սքոթը տեղեկացվել են հարձակման մասին։ Դոնալդ Թրամփը գրել է. «Ոչ մի երեխա, ուսուցիչ կամ մեկ այլ անձ ամերիկյան դպրոցներում չպետք է իրեն զգա չպաշտպանված»[9][10]։

Հրաձգություն խմբագրել

ԱՄՆ պատմության մեջ դպրոցական ամենախոշոր հարձակումը[11] տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 14-ին Մերջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոցում տեղի ժամանակով ժամը 14:40, որը գտնվում է Ֆլորիդա նահանգում։ Ժամը 14:40-ին դպրոցի աշխատակիցները և դպրոցականները լսել են հրաձգության ձայներ և «տագնապի» ազդանշան տվել[12]։ Հրաձիգը, ով օգտագործել է ժամանակակից կիսավտոմատ սպորտային հրացան, հրաձգությունից առաջ ակտիվացրել է հրդեհային ազդանշանը։ Սենատոր Բիլ Նելսոնը ասել է, որ կասկածյալը հարձակման ժամանակ կրել է հակագազ և ունեցել ծխե նռնակներ[13]։ Ամենաքիչը 17 աշակերտներ և ուսուցիչներ են մահացել, շատերը վիրավորվել են, որոնցից 14-ին հոսպիտալացրել են[14]։ Սպանվածներից 12-ը մահացել են դպրոցում, երկուսը՝ բակում, մեկը՝ փողոցում և երկուսը՝ հիվանդանոցում[14]։

Մինչ ձերբակալությունը հրաձիգը խառնվել է ուսանողների հետ, ովքեր փախչում էին դպրոցի մասնաշենքից[15]։ 2018 թվականին ԱՄՆ-ի դպրոցական կամպուսներում հրաձգությունը դարձել է զենքի օգտագործմամբ բռնության 18-րդ դեպքը[16][17][18]։

Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչը նշել է, որ հրացանը, որն օգտագործվել է հրաձգության ժամանակ, ձեռք է բերվել օրինական ճանապարհով՝ բոլոր անհրաժեշտ քայլերն անցնելուց հետո[19]։

Հրաձգությունն ունեցել է ավելի բարձր մահացելիություն, քան 1999 թվականի Կոլումբայնի միջնակարգ դպրոցի հրաձգությունը[20]։

Զոհեր խմբագրել

Ընդհանուր առմամբ զոհվել է 17 մարդ[11]։ Զոհերի շրջանում կան և ուսուցիչներ, և դպրոցականներ։ Ընդորում, զոհվել է երկու ուսուցիչ[11]։ Զոհված ուսուցիչներից մեկը դպրոցի ֆուտբոլի մարզիչն էր, ով մահվանից առաջ փորձել է իր մարմնով ծածկել մի քանի դպրոցականների[11]։ 12 մարդ սպանվել է դպրոցի ներսում, իսկ երեքը՝ դպրոցի շենքից դուրս։ Հոսպիտալացված դպրոցականներից երկուսը մահացել են հիվանդանոցում։ Փետրվարի 15-ի դրությամբ հիվանդանոցում գտնվում է 15 մարդ[11]։

Կասկածյալ խմբագրել

Ամերիկյան իշխանությունները հայտարարել են կասկածյալի անունը՝ Նիկոլաս[5] Կրուզ։ Վերջինս 19 տարեկան է և եղել է դպրոցի նախկին աշակերտ։ Ջիմ Հարդի խոսքերով, ով եղել է Կրուզի մաթեմատիկայի ուսուցիչը, նախորդ տարի կասկածյալը սպառնացել է դպրոցի մյուս աշակերտներին։ Արդյունքում, Կրուզին արգելել են մտնել դպրոցի տարածք, եթե իր ձեռքին ունեցել է պայուսակ։ Ավելի ուշ, Կրուզը կարգապահության պատճառով հեռացվել է դպրոցից[6][21]։

Կրուզը եղել է կրտսեր սպաների ռեզերվի ուսումնական կորպուսի անդամ։ Կրուզի դասընկերուհի Ջիլիան Դեյվիսը նշել է, որ Կրուզը հաճախ չի կարողացել զսպել ցասումը և հաճախ կատակել է զենքերի և բռնության մասին։ Նա հաճախ խոսել է հրաձգությունների մասին։

Բրովարդի շրջանի շերիֆ Սքոթ Իսրայելը սոցիալական ցանցերում կասկածյալի հաշիվը բնորոշել է որպես «շատ, շատ մտահոգիչ»։ Իր պրոֆիլում կասկածյալը ունեցել է բազմաթիվ լուսանկարներ և հաղորդագրություններ զենքերի վերաբերյալ, ներառյալ երկար դանակների, ատրճանակների և ատրճանակ-գնդացիրների մասին։ Հոլովակներում կասկածյալը բռնության կոչեր է անում՝ ասելով, որ ցանկանում է մեռնել կռվելով և սպանել ուրիշներին[19][22]։

Նիկոլասին փոքր տարիքում որդեգրվել է Լինդա Քրուզի և նրա ամուսնու կողմից։ Վերջինս վաղ տարիքում մահացել է սրտի կաթվածից։ Նրա մայրը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին գրիպից և թոքաբորբից։ Մոր մահից հետո բնակվել է բարեկամների և ընկերների հետ։ Նախկինում անցել է հոգեբուժական կուրս, սակայն ինքնակամ դադարել է այցելել կուրսերի[19][23]։

Կրուսը մեղադրվել է մտադրված սպանության բոլոր 17 կետերով[24]։

Սկզբնական շրջանում կասկածյալին անունը նշվել է, որպես «Նիկոլաս դե Խեսուս Կրուզ», սակայն պաշտոնական դեմքերը հայտարարել են, որ այն կասկածյալի իրական անունը չէ՝ նշելով, որ կասկածյալի ծնվել է 1998 թվականի սեպտեմբերին, իսկ մյուս անձը ծնվել է 1998 թվականի մայիսին[22]։

Հետևանքներ խմբագրել

Արագ արձագանքման ծառայությունները վրան են տեղադրել դպրոցի շենքի մոտակայքում[3]։

Նախագահ Դոնալդ Թրամփը և նահանգապետ Ռիք Սքոթը ինֆորմացվել են հարձակման մասին։ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է. «Ոչ մի երեխա, ուսուցիչ կամ մեկ այլ անձ ամերիկյան դպրոցներում չպետք է իրեն զգա չպաշտպանված»[10][25]։ Ռիք Սքոթը հրաման տվեց կիսով չափով իջեցնել դրոշները՝ որպես սգո նշան[14]։

Քանի որ դպրոցի աշակերտների, ամենաքիչը, 40 %-ը եղել են հրեաներ, Հաբադի ռաբբիները կազմակերպել են աղոթքի, հանգստության և հիշատակի աղոթք[26]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Florida shooting: Firms abandon NRA amid consumer boycott // BBC News Online — 2018.
  2. NRA Boycott: Full List of Companies That Cut Ties With Gun Lobby Over Florida Shooting // NewsweekNYC: 2018. — ISSN 0028-9604; 2572-5343
  3. 3,0 3,1 «17 killed in shooting at Marjory Stoneman Douglas High School». WPLG. 2018 թ․ փետրվարի 14. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  4. 4,0 4,1 Число жертв стрельбы в школе Флориды возросло до 16
  5. 5,0 5,1 Broward County Sherrif [@browardsheriff] (February 15, 2018). «Correction: suspect's name is spelled Nikolas Cruz #StonemanShooting» (Թվիթ). Վերցված է February 14, 2018-ին – via Թվիթթեր.
  6. 6,0 6,1 Gurney, Kyra; Smiley, David; Ogle, Connie (2018 թ․ փետրվարի 14). «17 dead, former student in custody after school shooting at Stoneman Douglas High in Broward». Miami Herald (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  7. В результате стрельбы в школе во Флориде погибли 17 человек
  8. «Doctor: Hospitals treating 16 shooting victims; 17 fatalities also confirmed». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  9. Schwartz, Rafi (2018 թ․ փետրվարի 14). «At Least One Dead, Dozens Injured In Florida High School Shooting (DEVELOPING)». Splinter News. Splinter. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  10. 10,0 10,1 Trump, Donald J. (2018 թ․ փետրվարի 14). «My prayers and condolences to the families of the victims of the terrible Florida shooting. No child, teacher or anyone else should ever feel unsafe in an American school». @realDonaldTrump (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Во Флориде подросток застрелил 17 человек в школе. Главное
  12. Fleshler, David; Chokey, Aric; Huriash, Lisa J.; Trischitta, Linda (2018 թ․ փետրվարի 14). «Multiple deaths in South Florida high school shooting». Sun Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  13. «Suspect, Nikolaus Cruz, in custody in Marjory Stoneman Douglas High School shooting in Florida today». CBS News. 2018 թ․ փետրվարի 14. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  14. 14,0 14,1 14,2 Grinberg, Emanuella; Levenson, Eric (2018 թ․ փետրվարի 14). «At least 16 dead in Florida school shooting; suspect in custody, officials say». CNN. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  15. Ashley M. Slayton (2018 թ․ փետրվարի 14). «REPORT: 15 dead in FL school shooting, suspect escaped by blending in with students». KLTV. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  16. Ducharme, Jamie (2018 թ․ փետրվարի 14). «The Florida School Shooting Was the 18th School Shooting of the Year. And It's Only February». Time (ամերիկյան անգլերեն). Meredith Corporation. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  17. Hill, Crystal (2018 թ․ փետրվարի 14). «Deadly Florida high school shooting is the 18th in the U.S. this year». Miami Herald (ամերիկյան անգլերեն). The McClatchy Company. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  18. Everytown for Gun Safety staff (2018 թ․ փետրվարի 8). «290 School Shootings In America Since 2013». Everytown for Gun Safety. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  19. 19,0 19,1 19,2 Park, Madison. «Florida suspect's digital profile 'very, very disturbing'». CNN. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  20. Hanks, Douglas; Alex Harris (2018 թ․ փետրվարի 14). «Worse than Columbine: This is one of the deadliest school shootings in U.S. history». Miami Herald. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  21. Moraes, Lisa de (2018 թ․ փետրվարի 14). «Police: At Least 17 Dead In Florida High School Shooting; Ex-Student In Custody, ID'd – Update». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  22. 22,0 22,1 McBride, Jessica (2018 թ․ փետրվարի 14). «Nikolas Cruz' Social Media Posts About Guns on Instagram». Heavy.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  23. «Nikolas Cruz: Troubled suspect had been expelled from Marjory Stoneman Douglas High School». sun-sentinel.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին. «Adopted at birth by a loving older couple, Nikolas Cruz seemed to struggle in recent years. His dad died when he was much younger and the 19-year-old's mom died just 3 ½ months ago, neighbors, friends and family members said.»
  24. «Florida Shooting: Nikolas Cruz Is Charged With 17 Counts of Murder». The New York Times. 2018 թ․ փետրվարի 15. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  25. Schwartz, Rafi (2018 թ․ փետրվարի 14). «At Least One Dead, Dozens Injured In Florida High School Shooting (DEVELOPING)». Splinter News. Splinter. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  26. BDE: First Jewish Victim Identified In Florida School Massacre February 14, 2018, 10:06 pm, Yeshiva World