Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց
Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց (անգլ.՝ The London School of Economics and Political Science, LSE), Լոնդոնի համալսարանի մասնաճյուղ։ Հիմնադրվել է 1895 թվականին «հասարակության բարելավման» նպատակով[7]։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը մասնագիտացված է հասարակական գիտությունների ուսումնասիրման ոլորտում։
Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց անգլ.՝ The London School of Economics and Political Science | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն |
Կարգախոս | Rerum cognoscere causas |
Հիմնադրված է | 1895 |
Հիմնադրիր | Sidney Webb?, Graham Wallas?[1], Բեատրիս Ուեբ[1] և Ջորջ Բեռնարդ Շոու[1] |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն, «Ռասսել» խումբ[2], ORCID[3][4], Digital Preservation Coalition[5] և Բաց հասարակության համալսարանական ցանց[6] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Լոնդոն և Վեստմինստեր |
Հասցե | London School of Economics and Political Science, Houghton Street, London, WC2A 2AE |
Կայք | lse.ac.uk(անգլ.) |
London School of Economics Վիքիպահեստում |
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը՝ լինելով Միացյալ Թագավորության առաջատար գիտահետազոտական համալսարաններից մեկը, ընդգրկվել է լավագույն «Ռասսել» և Ոսկե եռանկյունի խմբերում[8][9][10]։
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը՝ հասարակական գիտությունների ոլորտում[11], աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում (Հարվարդի համալսարանից հետո), 20 դիսցիպլիներից 15-ը ներառված են աշխարհի լավագույն թոփ 10-ում, այդ թվում՝ քաղաքագիտություն (3-րդ տեղ), տնտեսագիտություն (5-րդ տեղ), ժուռնալիստիկա (3-րդ տեղ), սոցիալական քաղաքականություն (3-րդ տեղ), աշխարհագրություն (3-րդ տեղ) և հասարակագիտություն (4-րդ տեղ)[12]։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը մի քանի տարի շարունակ ընդգրկված է եղել Միացյալ Թագավորության լավագույն համալսարանների եռյակում[13][14]։
Դպրոցը մեծ ներդրում ունի քաղաքականության, բիզնեսի և օրենսդրության ոլորտում[15]։ Համալսարանի շրջանավարտները և ուսուցիչները համարվում են նախկին և գործող 52 պետությունների ղեկավարներ, 20-ը՝ Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամներ, 42-ը՝ լորդերի պալատի անդամներ[16]։ 2016 թվականի դրությամբ դպրոցի շրջանավարտները և ուսուցիչները պարգևատրվել են տնտեսագիտության բնագավառում՝ 13, գրականության բնագավառում՝ 2, և խաղաղության բնագավառում 3 Նոբելյան մրցանակներով[17][18]։ Ըստ 2014 թվականի միլիարդատերներ ցանկի, Լոնդոնի դպրոցի շրջանավարտների մեջ կան ավելի շատ միլիարդատերեր, քան Եվրոպայի մեկ այլ համալսարանի շրջանավարտների[19]։ Լոնդոնի դպրոցի շրջանավարտների միջին աշխատավարձը բարձր է Միացյալ թագավորության մյուս համալսարանների շրջանավարտների աշխատավարձից[20]։
Պատմություն
խմբագրելԴպրոցը կառուցելու որոշումը ընդունվել է 1894 թվականի օգոստոսի 4-ին, Միլֆորդի մոտ Բորո ֆարմում (կոմսություն Սուրրեյում) նախաճաշող 4 ֆաբիանների՝ Բեատրիսե և Սիդնի Վեբբերի, Գրեմ Ուոլեսի և Ջորջ Բեռնարդ Շոուի կողմից[21]։
1900 թվականին դպրոցը Լոնդոնի համալսարանին միացավ որպես տնտեսագիտության ֆակուլտետ և մինչև այսօր համարվում է Միացյալ թագավորության միակ ուսումնա-հետազոտական ինստիտուտը։
Վերջին տարիներին՝ արագ զարգանալով, դպրոցը տեղափոխվեց Լոնդոնի կենտրոն Կլեր Մարկետ և Խանգտոն փողոց։ 1920 թվականին Խանգտոն փողոցի (Houghton Street) Old Building շենքի կառուցապատման առաջին քարը դրեց Գեորգ V թագավորը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դպրոցը ժամանակավոր տեղափոխվեց Քեմբրիջ։
Հետպատերազմյան տարիներին դպրոցը ընդլայնվեց և տեղ զբաղեցրեց Լոնդոնի կենտրոնում՝ Լինքոնս-Ինն-Ֆիլդս և Օլդվիչ փողոցների միջև Արդարադատության թագավորական պալատի հարևանությամբ։ 1989 թվականին դպրոցը Լոնդոնում բացեց տնտեսագիտության ամառային դպրոցը, 2004 թվականին՝ Պեկինում։
Դպրոցի այժմյան տեսք
խմբագրելՆերկայումս դպրոցում սովորում է 11.000 ուսանող աշխարհի ավելի քան 160 երկրից, այդ թվում 32 %-ը Միացյալ թագավորությունից, 19 %-ը ԵՄ-ից, 49 %-ը՝ այլ երկրներից։
Դպրոցի կրթական կազմը ունի 22 ամբիոն, որը ներառում է սոցիալական գիտությունների լայն շրջամնակ. տնտեսագիտություն, իրավունք, հանրային կառավարում, պատմություն, միջազգային հարաբերություններ, հասարակագիտություն, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, մենջմենթ, մարդաբանություն, միջազգային զարգացում, մաթեմատիկա, ժուռնալիստիկա, հոգեբանություն, սոցիալական քաղաքականություն, վիճակագրություն, օտար լեզուների ինստիտուտ, աշխարհագրություն և մեթոդաբանություն[22]։
Դպրոցի գրադարանը հիմվել է 1896 թվականի և աշխարհում հայտնի է որպես քաղաքական և տնտեսական գիտությունների Բրիտանական գրադարան անունով։ Գրադարանն ունի 4 միլիոն գիրք և 20 000 ժուռնալ և 60 000 էլեկտրոնային ժուռնալ[16]։
Լոնդոնի դպրոցը հայտնի է իր բաց դասախոսություններով, որոնք հասանելի են և՛ ուսանողներին, և՛ շրջանավարտներին, և՛ հասարակությանը։ Դպրոցում հանդես են եկել հայտնի ակադեմիկոսներ, համաշխարհային լիդերներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, բրիտանական և եվրոպական պառլամենտի անդամներ[23]։
Դպրոցի հյուրերն են եղել Քոֆի Անանը, Թոնի Բլեերը, Բեն Բերնանկեն, Դևիդ Քեմերոնը, Նոամ Չոմսկին, Բիլ Քլինթոնը, Նիլ Ֆերգյուսոնը, Միլթոն Ֆրիդմենը, Բորիս Ջոնսոնը, Ալջելինա Ջոլին, Փոլ Քրուգմանը, Դմիտրի Մեդվեդևը, Մարիո Մոնտին, Ջեֆֆրի Սակսը, Ամարտյա Սենը։ Նախկինում Լոնդոնի այս դպրոցում ելույթ են ունեցել Մարգարետ Թետչերը, Նելսոն Մանդելան, Մուամար Կադաֆին և համաշխարհային այլ լիդերներ[24]։
Դպրոցի տնօրեններ
խմբագրել- 1895-1903-Վիլյամ Խյուինս
- 1903-1908-պարոն Խելֆորդ Մակկինդեր
- 1908-1919-Վիլյամ Պեմբեր Րիվս
- 1919-1937-պարոն (լորդ) Վիլյամ Բեվերիջ
- 1937-1957-պարոն Ալեքսանդր Կար-Սաունդերս
- 1957-1967-պարոն Սիդնի Քեյն
- 1967-1974-պարոն Վալտեր Ադամս
- 1974-1984-պրոֆեսոր լորդ Ռալֆ Դարենդորֆ
- 1984-1989-դոկտոր Անդրապրասադ Պատել
- 1990-1996-պարոն Ջոն Էշվորտ
- 1997-2003-պրոֆեսոր (լորդ) Էնթոնի Գիդդենս
- 2003-2011-պարոն Գովարդ Դեյվիս
- 2011-2012-պրոֆեսոր Ջուդիթ Րիս
- 2012-2016-պրոֆեսոր-Գրեգ Կալխուն
- 2016-2017-պրոֆեսոր Ջուլյա Բլեք
- 2017-մինչև այսօր-Նեմաթ Շաֆրիկ
Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
խմբագրելՏարի | Դափնեկրի անուն | Նոմինացիա |
1925 | Ջորջ Բերնանրդ Շոու | Գրականություն |
1950 | Ռալֆ Բանչ | Խաղաղության մրցանակ |
1950 | Բերտրան Ռասել | Գրականություն |
1959 | Ֆիլիպ Նոել-Բեյկեր | Խաղաղությոան մրցանակ |
1972 | Ջոն Հիքս | Տնտեսագիտություն |
1974 | Ֆրիդրիխ ֆոն Հայեկ | Տնտեսագիտություն |
1977 | Ջեյմս Միդ | Տնտեսագիտություն |
1979 | Արթուր Լյուիս | Տնտեսագիտություն |
1990 | Մերտոն Միլլեր | Տնտեսագիտություն |
1991 | Ռոնալդ Քոուզ | Տնտեսագիտություն |
1998 | Ամարտյա Սեն | Տնտեսագիտություն |
1999 | Ռոբերտ Մանդել | Տնտեսագիտություն |
2001 | Ջորջ Աքեռլոֆ | Տնտեսագիտություն |
2007 | Լեոնիդ Հուրվիչ | Տնտեսագիտություն |
2008 | Փոլ Քրուգման | Տնտեսագիտություն |
2010 | Քրիսթոֆեր Պիսարիդես | Տնտեսագիտություն |
2016 | Խուան Մանուել Սանտոս | Խաղաղության մրցանակ |
2016 | Օլիվեր Հարթ | Տնտեսագիտություն |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.lse.ac.uk/about-lse/our-history
- ↑ http://russellgroup.ac.uk/about/our-universities/
- ↑ https://orcid.org/members/001G000001tY55xIAC-london-school-of-economics-political-science
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://dpconline.org/about/members
- ↑ https://web.archive.org/web/20240204131149/https://opensocietyuniversitynetwork.org/about/members/
- ↑ «Beginnings : LSE : The Founders» (PDF). Lse.ac.uk. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Smaglik, Paul Golden opportunities (mis). — Nature, 2005. — Т. 436. — № 7047. — С. 144—147. — .
- ↑ «'Golden triangle' to win funding riches». Times Higher Education. 2010 թ․ փետրվարի 11. «The other institutions in the Cambridge-Oxford-London "golden triangle" – University College London, Imperial College London and the London School of Economics – will also receive big cash windfalls, as will the University of Manchester.»
- ↑ Mike Savage (2015 թ․ նոյեմբերի 5). Social Class in the 21st Century. Penguin. էջ 167. «Higher education researchers often talk about a 'Golden Triangle' of universities. The 'triangle' describes an imaginary three-sided shape with corners in Oxford, Cambridge and London. The exact composition of the London 'corner' can vary, but typically it includes the London School of Economics, King's College London, University College London and Imperial College London.»
- ↑ «London School of Economics and Political Science (LSE)». Topuniversities.com. QS Quacquarelli Symonds. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «The Times and Sunday Times University Good University Guide 2017». Times Newspapers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «University League Table 2018». The Complete University Guide. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «A Time Honoured Tradition a». The Guardian. London. 2005 թ․ հունիսի 27. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 16,0 16,1 «О LSE на сайте Лондонской школы экономики». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Nobel Prize Winners, London School of Economics». London School of Economics. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «All Prizes in Economic Sciences». Nobelprize.org. Nobel Media. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Where do billionaires go to university?». bbc.com/news. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «London School of Economics graduates are earning more than those from any other UK university». 2016 թ․ ապրիլի 13. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ LSE History на официальном сайте ЛШЭ Արխիվացված 2008-02-28 Wayback Machine. — 10.10.2008.
- ↑ «Факультеты ЛШЭ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «LSE Live: LSE Live Podcast». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «LSE Past Speakers». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Nobel Prize winners». London School of Economics. 2009 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.
Գրականություն
խմբագրել- Лондонская школа экономики и политических наук / Клюкин П. Н. // Ломоносов — Манизер. — М. : Большая российская энциклопедия, 2011. — С. 24—25. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 18). — ISBN 978-5-85270-351-4.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց» հոդվածին։ |