Ինտերնացիոնալ (օրհներգ)

Ինտերնացիոնալ (ֆրանսերեն՝ L'Internationale), միջազգային պրոլետարական հիմնը, ԽՄԿԿ և մյուս կոմունիստական կուսակցությունների հիմնը։ Տեքստը՝ Էժեն Պոտիեի, երաժշտությունը՝ Պիեռ Դեգեյտերի։ Առաջին անգամ կատարվել է 1888 թվականին, բանվորների տոնախմբության ժամանակ, Լիլլում։ Արկադի Կոցի թարգմանությամբ ռուսերեն տեքստը հրատարակվել է 1902 թվականին։ 1917 թվականից եղել է սովետական պետության հիմնը։ ՍՍՀՄ պետական նոր հիմնի հաստատումից (1944) հետո Ինտերնացիոնալը մնում է ՍՄԿԿ հիմն։ Ինտերնացիոնալի հայերեն լավագույն թարգմանությունը կատարել է Եղիշե Չարենցը, երաժշտության մշակումը երգչախմբի և դաշնամուրի համար՝ Ռոմանոս Մելիքյանը, որ հայերեն և ռուսերեն խոսքերով 1928 թվականին տպագրվել է Մոսկվայում։

Ինտերնացիոնալ
L'Internationale.jpg
ՏեսակՀիմն, օրհներգ և musical work/composition?
Բառերի հեղինակԷժեն Պոտիե
ԵրգահանՊիեր Դեգեյտեր
ԵրկիրFlag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Red flag.svg Փարիզի կոմունա և National Flag of Chinese Soviet Republic.svg Chinese Soviet Republic
Հաստատված1871
Ժանրբողոքի երգ, propaganda song? և օրհներգ
ԹարգմանություններQ55989489?, The Internationale? և Q59158139?
ԹարգմանիչՅանկա Կուպալա, Rudolf Lavant? և Neno Vasco?
The Internationale Վիքիպահեստում

ԱրևելահայերենԽմբագրել

Ելի՛ր, ում կյաննք անիծել է,
Ով ճորտ է, մերկ է և ստրուկ.
Արդեն վառվում են մեր ստրերը
Արդեն կվռի ենք մենք ձգտում։
Այս հին աշխարհը կփորենք մենք
Մինչև հիմքերը, և հետո
Մեր նոր աշխարհը կշինենք մենք,
Ուր ո՛չ ստրուկ կա, ո՛չ դժգոհ։

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփկրե։

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփկրե։

Ոչ ոք չի տա մեր փկրությունը.
Ո՛չ խենթ հերոսը, ո՛չ արքան,
Մենք պետք է մեր ազատությունը
Կռենք ձեռքով մեր սեփական։
Որպեսզի շուտ փշրենք մեր լուծը
Եվ ետ խլենք ողջ հողը մեր,
Խփենք մուրճերը, տանք մեր ուժը,
Քանի երկաթը տաք է դեռ։

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփկրե։

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփկրե։

Լոկ մենք՝ ճորտերս և բանվորներս,
Ունենք անխախտ մի իրավունք՝
Ասել, որ հողը մե՛րն է, մե՛րն է,
Կորչի հարուստը թող տզրուկ։
Եվ երբ պայթի մեծ փոթորիկը,
Եվ կուշտ շները չքանան,
Նորից երկիրը և երկինքը
Մերն են և մերը կնամն։

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփկրե։

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփկրե։

Արտաքին հղումներԽմբագրել