Լևոն Հախվերդյան

հայ գրականագետ, հրապարակախոս, թարգմանիչ

Լևոն Հովհաննեսի Հախվերդյան (դեկտեմբերի 26, 1924(1924-12-26)[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 6, 2003(2003-02-06)[1], Երևան, Հայաստան), հայ գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1987 թ.)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952 թվականից։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972 թ.)։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ.)[3]։

Լևոն Հախվերդյան
Ծնվել էդեկտեմբերի 26, 1924(1924-12-26)[1]
Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 6, 2003(2003-02-06)[1] (78 տարեկան)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան[2]
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ, հրապարակախոս և դասախոս
Հաստատություն(ներ)Խորհրդային արվեստ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԽաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1949)
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1967)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՊարգևներՀԽՍՀ պետական մրցանակ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Երեխա(ներ)Ռուբեն Հախվերդյան

ԿենսագրությունԽմբագրել

Լևոն Հախվերդյանը ծնվել է Ղարաքիլիսայում։ Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1949 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ 1955-1959 թվականներին եղել է «Խորհրդային արվեստ» ամսագրի քարտուղար, 1956 թվականից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի աշխատակից (1965-1987 թվականներին՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), 1987-2003 թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրեն։ 1956 թվականին «Մեր օրերի հայ դրամատուրգիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1967 թվականին «Թումանյանի աշխարհը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Հախվերդյանի «Թումանյան» գիրքը 1969 թվականին Երևանում լույս է տեսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն[4]։ 1980-2001 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (Թումանյանի աշխարհը, Երևան, 1966 թ., Թումանյան, Երևան, 1969 թ., նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, Մտորումներ, Երևան, 1984 թ., Զրույցներ լեզվի մասին, Երևան, 1993 թ., Թումանյանը և իր ժամանակը, Երևան, 1995 թ.), թատրոնի հարցերին (Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-1955 թթ., Երևան, 1955 թ., Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, 1959 թ., Հայ թատրոնի պատմություն. 1901-1920 թվականներ, Երևան, 1980 թ., Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Երևան, 1989 թ.), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը։ Թարգմանել է Ն. Կունի, Անտոն Չեխովի, Ստեփան Ցվայգի, Իոսիֆ Յուզովսկու և այլոց երկերից[5]։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։

ԵրկերԽմբագրել

  • Մեր օրերի հայ դրամատուրգիան (1945-1955), Ե., Հայպետհրատ, 1955, 198 էջ։
  • Սուրեն Քոչարյանի արվեստը, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1959, 220 էջ։
  • Կլասիկան և մեր օրերը (Վարդան Աճեմյանի արվեստը), Ե., ՀԽՍՀ ԳԱ 1962, 192 էջ։
  • Երկեր և կերպարներ, Ե., Հայպետհրատ, 1964, 254 էջ։
  • Թումանյանի աշխարհը, Ե., «Հայաստան», 1966, 500 էջ։
  • Հայ խորհրդային թատրոնի պատմություն (հատորի դերասանական արվեստին վերաբերող գլուխները գրել է Լևոն Հախվերդյանը), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1967, 648 էջ։
  • Թումանյանի կյանքը, Ե., «Հայաստան», 1969, 92 էջ։
  • Թումանյան, Ե., «Հայաստան», 1969, 102 էջ։
  • Սունդուկյանի անվան թատրոնը, Ե., «Հայաստան», 1972, 27 էջ։
  • Ինչպես դիտել ներկայացումը, Ե., «Հայաստան», 1972, 31 էջ։
  • Իսահակյանի կյանքն ու գործը, Ե., «Հայաստան», 1974։
  • Ժամանակի հետ (հոդվածներ), Ե., «Հայաստան», 1976, 355 էջ։
  • Դերեր և դերասաններ, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1977, 272 էջ։
  • Հայ թատրոնի պատմություն (1901-1920), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1980, 378 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)Խմբագրել

  • Կուն Ն., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., Հայպետհրատ, 1956, 624 էջ։
  • Հին Հռոմ, Ե., Հայպետհրատ, 1958, 384 էջ։
  • Ցվայգ Ստեփան, Մարդկության աստեղային ժամերը (պատմական մանրապատումներ), Ե., «Հայաստան», 1974, 184 էջ։
  • Յուզովսկի Յուրի, Դարն ու կերպարը, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1975, 204 էջ։
  • Կոկլեն-Ավագ, Դերասանի արվեստը, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1978, 66 էջ։
  • Կուն Ն., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., «Սովետական գրող», 1979, 591 էջ։

ՄրցանակներԽմբագրել

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972 թ.)
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1983 թ.)
  • Նալբանդյանի անվան մրցանակ (1988 թ.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=5628
  2. Bibliothèque nationale de France Record #15544535j // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2018-12-26 
  4. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր՝ 211-212:
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։