Աջափնյակ (վարչական շրջան)

(Վերահղված է Աջափնյակից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աջափնյակ (այլ կիրառումներ)

Աջափնյակ, Երևանի հյուսիսարևմտյան վարչական շրջաններից մեկը, գտնվում է Հրազդանի արևմտյան՝ աջ ափին (որտեղից էլ Աջափնյակ, այսինքն՝ աջ ափին գտնվող, անվանումը)։ Ըստ 2022 թվականի պաշտոնական հաշվարկների` թաղամասի բնակչությունը կազմում է 111,100[1] մարդ (Երևանի վարչական շրջանների բնակչությամբ 7-րդ տեղը)։ Տարածքը՝ 2582 հեկտար[2]։

Աջափնյակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակԵրևանի վարչական բաժանում
Մտնում էԵրևան
Շրջանի ղեկավարԿամսար Բաբինյան
Բնակչություն111,100 մարդ (2022)
Տարածք25.82կմ²
(11․21 %)
yerevan.am/en/districts/achapnyak/

Սահմանակցում է արևելքից Արաբկիրի, հյուսիս-արևելքից՝ Դավթաշենի, հարավ-արևելքից՝ Կենտրոնի և հարավից՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հետ։ Աջափնյակը ընդհանուր սահմաններ ունի նաև Արմավիրի և Արագածոտնի հետ արևմուտքում և հյուսիսիում Կոտայքի հետ։

Ընդհանուր նկարարագիր

խմբագրել
 
Բուենոս Այրեսի այգի

Աջափնյակի ընդհանուր տարածքը 25կմ² է (Երևան քաղաքի ընդհանուր մակերեսի 11․21%-ը)։ Տարածքով Աջափնյակը Երևանի 4-րդ ամենամեծ վարչական շրջանն է։ Աջափնյակ բառը միանգամից խոսում է վարչական շրջանի նկարագության մասին, որ այն գտնվում է աջ ափին։ Հրազդան գետը Երևանը բաժանում է երկու մասի՝ ձախ ափ և աջ ափ, այդ պատճառով էլ, աջ ափը անվանվել է Աջափնյակ։ Աջափնյակն էլ իր հերթին բաժանվում փոքր թաղամասերի Աջափնյակ թաղամաս, Նորաշեն, Նազարբեկյան, Սիլիկյան, Լուկաշին, Վահագնի, Անաստասավան, և Չերեմուշկի։ Գևորգ Չաուշի հրապարակը և Հալաբյան փողոցը կազմում են թաղամասի հիմնական մասը։ Աջափնյակի նշանակալի փողոցներից է Գևորգ Չաուշի փողոցը, Մովսես Սիլիկյան փողոցը, Շիրազի փողոցը, Բաշինջաղյան փողոցը, Աշտարակի խճուղին։ Աջափնյակի համար նշանակալի փողոցներից է նաև Լենինգրադյան փողոցը, որով Աջափնյակի հետ է կապվում Կենտրոն վարչական շրջանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը։

Աջափնյակը բազմաթիվ զբոսայգիներով է համալրվել 21-րդ դարի 2 տասնամյակի ընթացքում։ Մեծ ու նշանակալի այգիներից է Թումանյանի այգին, Բունեոս Այրեսի այգին և Ազատամարտիկների այգին։

Ըստ 2018թ․-ի տվյալների Աջափնյակում կա 109 800 մարդ։ Չկա եկեղեցի։

Ժողովրդագրություն

խմբագրել

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալներով շրջանում բնակում է 108.282 բնակչություն (Երևան քաղաքի բնակչության 10.21%-ը)։

Աջափնյակը հիմնականում բնակեցված է Հայ Առաքելական եկեղեցու հայերի կողմից։ Այնուամենայնիվ, 2017թ․-ի դրությամբ թաղամասը իր սահմաններում չունի եկեղեցական կառույց։

Տնտեսություն

խմբագրել

Աջափնյակում հիմնականում զբաղվում են մանրածախ առևտրով, այն գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սահմանի արևելյան մասում։

1885 թվականից կոնյակի գործարանը գործարկվել է Պռոշյան գյուղում։ Ներկայիս արտադրամասերը բացվել են 1980-ական թվականներին։ Ներկայումս թաղամասում գործում են բազմաթիվ խոշոր արդյունաբերական ընկերություններ, ինչպիսիք են 1987 թ. հիմնադրված Thermomex էլեկտրոնային սարքերի գործարանը։ 1997 թ. հիմնադրված հրուշակեղենի արտադրության գործարանը։ «Ապարան» հանքային ջրերի գործարանը։ 2003 թ. հիմնադրված «Բիոկաթ» կաթնամթերքի գործարանը։ 2004 թ. հիմնադրված «Պրոֆմետ» մետաղական խողովակաշինական գործարանը։ 2007 թ. հիմնադրված «Էլիտ Շանթ» պաղպաղակի գործարանը։ 2007 թվականին հիմնադրված «Մարտին Սթար» սննդի արտադրության ձեռնարկությունը։ 2008 թ․-ին հիմնադրված «Amelia» հանքարդյունաբերական ընկերությունը, և «Երկրաջերմ» գործարանը` 2016 թվականին հիմնադրված մետաղական կտրող մեքենաների համար։

Աջափնյակում է գտնվում Երևանի Հանրապետական հիվանդանոցը, որը Երևանի ամենամեծ հիվանդանոցն է։

Մշակույթ

խմբագրել

Աջափնյակում է գտնվում՝

  • 1957թ․-ին բացված Միքայել Միրզայանի անվան երաժշտական դպրոցը։
  • 1971 թ. բացված Ավետ Գաբրիելյանի արվեստի դպրոցը։
  • 1983 թ. բացված Մարաթուկի մշակույթի և ազգագրական մշակույթի կենտրոնը։
  • 1987 թ. բացված Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցը։
  • 1995 թ.-ին բացված Զարթոնք մանկական գեղագիտական կրթական կենտրոնը։
  • 2001 թ․-ին է բացվել Աջափնյակի գեղագիտական կրթական կենտրոնը։

Տրանսպորտ

խմբագրել

Աջափնյակը լինելով Հրազդան գետի աջ ափին, իր կապը կենտրոնի հետ պահում է Կիևյան կամրջով։ Աջափնյակի հիմնական տրանսպորը տրոլեյբուսներն են և ավտոբուսները, ապագայում նաև ծրագրվում է բացել մետրոյի Աջափնյակ կայարանը և Նազարբեկյան կայարանը։

Կրթություն

խմբագրել

2016-2017 թվականների դրությամբ Աջափնյակում գործում է 20 հանրակրթական և 4 մասնավոր դպրոցներ, որոնց թվում է նաև Քանաքեռ-Զեյթունի միջազգային դպրոցը (բացվել է 1995թ․-ին)։ Թաղամասում գործում են նաև մասնագիտական դպրոցներ։

Աջափնյակում գործում են նաև բազմաթիվ համալսարաններ, որոնցից է Երևանի Հայբուսակ համալսարանը (բացվել է 1990թ․) և Երևանի Ագրարային համալսարանը (բացվել է 1992թ․)։

1943թ․-ին բացվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտահետզաոտական կենտրոնը։

1993թ․-ին բացվեվ Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ակադեմիան, որը այժմ այնտեղ չէ։

2011թ․-ին Աջափնյակում է բացվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Աջափնյակում է գտնվում սպրոտի դպրոցներ որոնցից են․

  • 1968թ․-ին բացված Աջափնյակի մանկապատանեկան դպրոցը, որտեղ երեխաները սովորում են մասնագիտացված բասկետբոլ, վալեյբոլ, շախմատ և այլն։
  • 2005թ․-ն բացված Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիան՝ խառը մարտարվեսների դպրոց։
  • 2013թ․-ին բացված Աջափնյակի շախմատի դպրոցը։

«Արարատ» մարզահամաերգային համալիր գտնվում է Աջանյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «yerevan.am | Պաշտոնական կայք». www.yerevan.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
  2. «yerevan.am | Պաշտոնական կայք». www.yerevan.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.