Հենրի Ուորդսվորթ Լոնգֆելլո (անգլ.՝ Henry Wadsworth Longfellow, փետրվարի 27, 1807(1807-02-27)[1][2][3][…], Փորթլենդ, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 24, 1882(1882-03-24)[1][2][4][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ռոմանտիկ բանաստեղծ, բանասեր, եվրոպական բանաստեղծների տաղանդավոր թարգմանիչ։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր (1836-1854 թվականներ)։ Նրա «Բանաստեղծություններ ստրկության մասին», «Հայավաթի երգը» գրքերը ծանոթ են ամբողջ աշխարհին[7]։ «Հայավաթի երգը» պոեմի 2 հատված թարգմանել է Հովհաննես Թումանյանը, հետագայում՝ Հայրենական պատերազմի տարիներին, լույս է տեսնում պոեմի ամբողջական թարգմանությունը, որն անգլերենից կատարել է Խաչիկ Դաշտենցը[8]։

Հենրի Լոնգֆելո
անգլ.՝ Henry Wadsworth Longfellow
Ծնվել էփետրվարի 27, 1807(1807-02-27)[1][2][3][…]
ԾննդավայրՓորթլենդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էմարտի 24, 1882(1882-03-24)[1][2][4][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, վիպասան, պրոֆեսոր և գրող
Լեզուանգլերեն
Ազգությունամերիկացիներ
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
ԿրթությունԲոլդուն քոլեջ
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներՀայավաթի երգը, The Courtship of Miles Standish?, Voices of the Night?, The Children's Hour?, The Poet and his Songs?, The Bridge?, The Builders?, The Old Clock on the Stairs?, The Two Angels?, The Rainy Day?, Paul Revere's Ride?, From my Arm-Chair?, The Building of the Ship?, The Light of Stars?, King Trisanku?, The Legend Beautiful?, Flowers?, Children Children?, Santa Filomena?, Resignation?, Կյանքի սաղմոսը, The Singers?, The Sifting of Peter?, Old St. David's at Radnor?, The Ladder of St. Augustine?, The Village Blacksmith?, The Wreck of the Hesperus?, The Skeleton in Armour?, Afternoon in February?, Charles Sumner?, Curfew?, Decoration Day?, The Open Window? և Stay, Stay at Home, my Heart, and Rest?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Պարգևներ
ԱմուսինFanny Appleton Longfellow?[5][6] և Mary Storer Potter Longfellow?[6]
ԶավակներAlice Mary Longfellow?, Ernest Wadsworth Longfellow?[6], Edith Longfellow?[6], Frances Longfellow?[6], Charles Appleton Longfellow? և Annie Longfellow Thorp?
Изображение автографа
Հենրի Լոնգֆելո Վիքիքաղվածքում
Հենրի Լոնգֆելո Վիքիդարանում
 Henry Wadsworth Longfellow Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հենրի Լոնգֆելոն ծնվել է 1807 թվականի փետրվարի 27-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պորտլենդ քաղաքում։ Նրա ծնողները 1700-ականներին Նահանգներ էին գաղթել Անգլիայի հյուսիսում գտնցող Յորքի կոմսությունից։ Նա մեծացել է իրավաբանի ընտանիքում և փոքր տարիքից մեծ սեր ուներ ընթերցանության հանդեպ։ Պատանի Հենրիի վրա մեծ տպավորություն էին թողել ամերիկյան ռոմանտիկ գրողների առաջին սերնդի ներկայացուցիչ, արձակագիր Վաշինգտոն Իրվինգի ստեղծագործությունները, որոնց ազդեցությամբ սկսում է գրել իր առաջին բանաստեղծությունները։ Համալսարանական կրթությունը ստացել է Բրունսվիկ քաղաքի Բոուդին-քոլեջում։ Դրանից հետո մեկ տարի ապրելով և սովորելով Եվրոպայում, դառնում է նոր լեզուների պրոֆեսոր՝ սկզբում աշխատելով Բրունսվիկում, ապա Հարվարդի համալսարանում։ Այս ընթացքում նա ստեղծել է եվրոպական գրականության ձեռնարկների մի ամբողջ շարք, հրատարակել է իսպաներենից թարգմանված ստեղծագործություններ և իր ճանապարհորդական տպավորությունները շարադրել «Outre-Mer» գրքում։ Սկսած 1830-ականներից Հենրի Լոնգֆելոն ամբողջովին նվիրվում է պոեզիային։ Նրա այս շրջանի առաջին բանաստեղծություններից մեկը, որ կոչվում էր «Կյանքի սաղմոս», նրան մեծ ճանաչում բերեց, իսկ 1839 թվականին հրատարակվեց Լոնգֆելոյի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Գիշերային ձայներ», որին հաջորդեցին քնարական այլ ստեղծագործություններ։

1873 թվականին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, 1878 թվականին՝ իսպանական ակադեմիայի անդամ։ Հրատարակվել է 1820 թվականից, շարունակել է ամերիկյան առաջավոր ռոմանտիզմի ավանդույթները։ Իր «Գիշերվա ձայները» (1839), «Բանաստեղծություններ ստրկության մասին» (1842), «Չվող թռչուններ» (1858) և այլ ժողովածուներում, «Եվանջելին» (1847, հայերեն հրատարակչությունը՝ «Եվանգելինա», 1892) պոեմում, «Հիպերիոն» (1839), «Քավանահ» (1849) վեպերում Լոնգֆելլոն բուրժուազիայի սահմանափակ պրակտիցիզմին հակադրել է բնության աշխարհը, երգել նահապետական բարքերը՝ իդեալականացնելով Ամերիկայի անցյալն ու նրա բնիկների կյանքը։ Լոնգֆելլոն ամերիկյան ազգային մշակույթի ակունքները տեսնում էր հնդկացիների լեգենդներում ու ավանդազրույցներում։ Սրանց հիման վրա էլ նա ստեղծեց «Հայավաթի երգը» (1855, հայերեն հրատարակչությունը՝ 1943) պոեմը, որը համաշխարհային հռչակ բերեց նրան։ Լոնգֆելլոն գրել է նաև նովելներ («Ճանապարհամերձ հյուրանոցի պատմվածքներ», 1863)։ Բանասեր-գիտնական, թարգմանիչ Լոնգֆելլոն ձեռնարկել է «Բանաստեղծություններ տեղանքի մասին» (1876-1879) 31-հատորանոց հրատարակությունը՝ նվիրված բնության պատկերմանը համաշխարհային պոեզիայում։ Ամերիկայի մշակութային կյանքում մեծ դեր են խաղացել եվրոպական բանաստեղծներից կատարած նրա թարգմանությունները։ Առաջին անգամ նա է անգլերեն թարգմանել Գյոթեի և Հայնեի բանաստեղծությունները։ Լոնգֆելլոն մոտ 30 տարի աշխատել է Դանտեի «Աստվածային կատակերգություն»-ը թարգմանելու վրա (համարվում է համաշխարհային թարգմանական գրականության գլուխգործոցներից)։ Ալիշանի արձակ թարգմանությամբ անգլերեն լույս տեսած «Հայոց երգը. ռամկանք» ժողովածուից Լոնգֆելլոն չափածո թարգմանել և Ամերիկայում հրատարակել է նաև հայկական մի քանի երգեր («Արագիլին», «Մանուկն ու ջուրը» և այլն)։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 http://web.archive.org/web/20170323071722/http://jeugdliteratuur.org/auteurs/henry-wadsworth-longfellow
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. https://www.nytimes.com/1861/07/12/archives/the-death-of-mrs-longfellow.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Kindred Britain
  7. XIX դ. արտասահմանյան գրականության պատմություն. Երևանի համալսարանի հրատարակչություն. 1989. էջ 324.
  8. GAT Museum. Վահրամ Թերզիբաշյանի անձնական արխիվ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 657