Անուշ Թումանյան
հայ բանաստեղծուհի և գրող
Անուշ Հովհաննեսի Թումանյան (1898, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1927), հայ բանաստեղծուհի և գրող։
Անուշ Թումանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1898 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1927 |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Գայանյան օրիորդաց դպրոց |
Ժանրեր | քառյակ, բանաստեղծություն և պատմվածք |
Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և Օլգա Թումանյանի դուստրը։
ԿենսագրությունԽմբագրել
Անուշ Թումանյանը ծնվել է 1898 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում։ Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանությամբ զբաղվել։ Գրել է ոտանավորներ և քառյակներ։ Գրել է նաև երկու պատմվածք՝ նվիրված իր հռչակավոր հորը՝ Հովհաննես Թումանյանին։ Անուշը Հովհաննես Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր։ Նա ապրել է մի կարճ և ներքին հակասություններով պայմանավորված կյանք։
Անուշ Թումանյանը մահացել է 1927 թվականին։
ՊատկերասրահԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- Հովհաննես Թումանյանի զավակները
- Հովհաննես Թումանյանի զավակները Archived 2017-11-14 at the Wayback Machine.