Նորայր Դաբաղյան
Նորայր Հարությունի Դաբաղյան (օգոստոսի 5, 1904, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 12, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, պրոֆեսոր (1936 թվականից), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1925 թվականից:
Նորայր Դաբաղյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1904 Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 12, 1955 (50 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1914 թվականին հոր մահից հետո Դաբաղյանների ընտանիքը բնակություն է հաստատել Թիֆլիսում, այնուհետև տեղափոխվել Կարս, ապա՝ Երևան։ Նյութական ծանր վիճակի պատճառով մայրը տղային հանձնել է որբանոց։
1922 թվականին ավարտելով երկրորդ աստիճանի դպրոցը՝ ընդունվել և 1925 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1932 թվականին՝ Մոսկվայի կարմիր պրոֆեսուրան։ 1927-1930 թվականներին եղել է «Գրական դիրքերում», 1936-1937 թվականներին՝ «Խորհրդայի գրականություն» ամսագրերի, իսկ 1930-1936 թվականներին՝ «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1935-1937 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի կուլտլուսբաժնի վարիչը։
1937 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է ԵՊՀ ռեկտոր։
Դաբաղյանը 1920-1930-ականների գրական կյանքի աչքի ընկնող դեմքերից է, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի անդամ։ Գռեհիկ սոցիոլոգիզմի դիրքերից պայքարել է Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի և մյուս նոյեմբերականների դեմ։ Եղիշե Չարենցի արդարացումից հետո՝ 1954 թվականին, «Եղիշե Չարենց» գրքույկով ջանալով վերագնահատել հանճարեղ բանաստեղծին՝ հետին թվով փորձել է սրբագրել իր և սերնդակիցների՝ ողբերգական հետևանքներով լի կոպիտ սխալներն ու մոլորությունները։
1940-1955 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Մահացել է Երևանում[1][2][3]:
ԵրկերԽմբագրել
- Ինչ է սպեցիֆիզմը և ինչու են պայքարում նրա դեմ, Երևան, Պետհրատ, 1928։
- Պրոլետգրականության ֆրոնտում (հոդվածների ժողովածու, գրքում տեղ է գտել Ն. Դաբաղյանի «Գրական մեշչանականություն ու պանիկյորության լեղապատառ մունետիկը» հոդվածը), Մոսկվա, ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչություն, 1930, 200 էջ։
- Պլեխանովի էսթետիկական հայացքների մասին, Երևան, Կուսհրատ, 1934, 48 էջ։
- Եղիշե Չարենց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 144 էջ։
- Հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը և Հովհաննես Թումանյանը, Երևան, Հայպետհրատ, 1954, 63 էջ։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 136
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2009, էջ 27։
- ↑ «ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈւԹՅՈւՆԻ ԴԱԲԱՂՅԱՆ»։ www.ysu.am։ Վերցված է 2020-08-05