Վարդը (երգ)

հայկական դասական երգ

Վարդը, գերմանացի բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի համանուն բանաստեղծության բառերով հայկական դասական երգ, որի հայերեն թարգմանությունը կատարել է Հովհաննես Թումանյանը, իսկ երաժշտությունը գրել է Ռոմանոս Մելիքյանը[1][2][3]։

«Վարդը»
ի երգը
Ժանրդասական երաժշտություն
Լեզուհայերեն
ՀեղինակՅոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
ԿոմպոզիտորՌոմանոս Մելիքյան

Պատմություն խմբագրել

Ռոմանոս Մելիքյանը երգի երաժշտությունը գրել է 1911 թվականին։ Իր երաժշտության մասին Մելիքյանը ասել է, որ փորձել է ստեղծել պարզ, դյուրահաղորդ մեղեդի, բայց ոչ շաբլոն[4][5][6]։

Կատարումներ խմբագրել

Բառեր խմբագրել

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կըծակեմ,
Որ չըմոռնաս փըշոտ վարդին.
Փըշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վարդը, Հայկական երգերի ակորդներ».
  2. 2,0 2,1 «ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆ, Կոմպոզիտոր, դիրիժոր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. «Հայկական Սովետական Հանրագիտարան».
  4. «Ռոմանոս Մելիքյանի ռոմանսի չխամրող հմայքը երևանյան բեմին – Լուսանկարներ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  5. «Ռոմանոս Մելիքյան, Կենսագրություն».
  6. ««Երկիր մոլորակից ավելի շատ վառոդի, քան վարդի հոտ է գալիս»».