Նվարդ Թումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նվարդ Հովհաննեսի Թումանյան (հոկտեմբերի 3, 1892[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 28, 1957[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1943 թվականից։
Նվարդ Թումանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1892[1][2] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1957[1][2] (64 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ և գիտաշխատող |
Հաստատություն(ներ) | Հայաստանի Պատմության Թանգարան, Հայաստանի Ազգային Գրադարան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Լեզվի ինստիտուտ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Հովնանյան դպրոց |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | Հովնանյան դպրոց (1910)[1] և Վրաստանի տեխնիկական համալսարան (1920)[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1955) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Հայր | Հովհաննես Թումանյան[1][2] |
Մայր | Օլգա Թումանյան |
Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դուստրը։
Կենսագրություն
խմբագրելՆվարդ Թումանյանը ծնվել է Թիֆլիսում։ 1910 թվականին ավարտել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցը, 1911 թվականին՝ Թիֆլիսի 3-րդ իգական գիմնազիան։ 1912 թվականին ընդունվել է Կանանց բարձրագույն դասընթացների պատմագրական ֆակուլտետը (հետագայում՝ Անդրկովկասյան համալսարան)։ 1916-1920 թվականներին ընդհանուր պատմություն է դասավանդել Հովնանյան դպրոցի 4-6-րդ դասարաններում։ Անդրկովկասյան համալսարանն ավարտել է 1920 թ.։ 1923 թ. նշանակվել է հոր՝ Հովհաննես Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակության պատասխանատու քարտուղար։ 1926 թվականին փոխադրվել է Երևան և աշխատանքի անցել Հեղափոխության թանգարանում որպես մամուլի և արխիվի բաժնի գիտաշխատող (մինչև 1931 թ.)։ 1931-1932 թվականներին աշխատել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում որպես գիտական կաբինետի վարիչ։ 1932-1934 թվականներին Պատմության և գրականության ինստիտուտի գիտաշխատող էր, 1934-1942 թվականներին՝ Արմֆանի գրականության և լեզվի ինստիտուտի պատասխանատու քարտուղար և ավագ գիտաշխատող։ 1950 թվականին ավարտել է ՀԿԿ Երևանի քաղկոմին կից մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանը։ Գործուն մասնակցություն է ունեցել Հովհաննես Թումանյանի Դսեղի և Երևանի տուն-թանգարանների հիմնադրմանը։ 1955 թվականին «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Մահացել է Երևանում 1957 թվականի սեպտեմբերի 28-ին[3]։
Ն. Թումանյանի երկերի մատենագրություն
խմբագրել- Թումանյանի մանկությունն ու պատանեկությունը, Երևան, Պետհրատ, 1938, 65 էջ։
- Հովհաննես Թումանյան (ծննդյան 70-ամյակի կապակցությամբ), Երևան, 1939, 159 էջ։
- Թումանյանը քննադատ, Երևան, Պետհրատ, 1939, 470 էջ։
- Հովհ. Թումանյան. մանկություն և պատանեկություն, Երևան, Հայպետհրատ, 1955, 152 էջ։
- Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը, Երևան, 1956, 149 էջ։
- Հուշեր և զրույցներ, Երևան, «Լույս», 1969, 335 էջ։
- Թումանյանի մանկությունը, Երևան, «Սովետական գրող», 1983, 84 էջ։
Պատկերասրահ
խմբագրել-
Թումանյանների ընտանիքը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 203-204.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվարդ Թումանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 237)։ |