Ռոբերտ Սահակյանց

հայ մուլտիպլիկատոր, սցենարիստ

Ռոբերտ Արշավիրի Սահակյանց (օգոստոսի 30, 1950(1950-08-30)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 24, 2009(2009-09-24)[1], Երևան, Հայաստան), հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր։

Ռոբերտ Սահակյանց
Ռոբերտ Սահակյանց
Ծնվել էօգոստոսի 30, 1950(1950-08-30)[1]
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 24, 2009(2009-09-24)[1] (59 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Գործունեության տարիներ1970-2009 թթ.
Ազգությունհայ
ՄականունՌոբ
Մասնագիտացումանիմացիոն ֆիլմերի ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ, սցենարիստ
ԱմուսինԼյուդմիլա Սահակյանց
Պարգևներ
IMDbID ID 1649923

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1950 թվականին Բաքվում։ 1964 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ Սահակյանցը ավարտում է միջնակարգ դպրոցը և ընդունվում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։ 1970 թվականին, սովորելուն զուգահեռ նա սկսում է աշխատել Հայֆիլմ կինոստուդիայում, որպես նկարիչ-անիմատոր։ 1972 թվականին աշխատում է արդեն որպես ռեժիսոր-անիմատոր։ Այդ նույն ժամանակ ցածր հաճախելիության պատճառով Սահակյանցին հեռացնում են համալսարանից[2]։ 1987 թվականին ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը։ 2008 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը[3]։

 
«Աղվեսագիրք» 1975 թ.
2004 թ. նամականիշ

Սահակյանցը եղել է իր մոտ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը։ Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոնների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Ուկրաինայում, Ռուսաստանում և Էստոնիայում։ Վախճանվել է 2009 թվականին, Երևանում, երկարատև հիվանդությունից և սրտի վրա բարդ վիրահատությունից հետո[4]։ Նա ամուսնացած էր Լյուդմիլա Սահակյանցի հետ և ուներ երկու որդի՝ Դավիթն ու Հայկը, և մի դուստր՝ Նանա։

Ռոբերտ Սահակյանցի մտքերից

խմբագրել
  Բանն այն է, որ իշխանությունը ոչ մի նշանակություն չունի իմ գործում։ Նախ և առաջ, ես տղամարդ եմ։ Իսկ տղամարդը միշտ, երբ գալիս էր մի նոր վայր, կառուցում էր իր տունը և գոյատևում։ Եթե կայսրը շիզոֆրենիկ էր, տղամարդու գործը ավելի բարդ էր, եթե նորմալ՝ ապա ավելի հեշտ։ Սակայն նա միշտ կերակրում էր իր ընտանիքը և տնկում իր ծառը։ Իսկ մեր մոտ ընդունված է նստել և սպասել Ժողովրդական արտիստի կամ այլ կոչումներ, անհավանական անվանաթոշակներ որպես երախտագիտության նշան։ Ես դեռ կարող եմ ընդունել այն փաստարկը, որ կառավարությունը խանգարում է աշխատել։ Բայց, որ իշխանությունը չի օգնում, դա դեռ պատճառ չի, որ աղքատության և անգործության մատնվել[5]։
- Ռոբերտ Արշավիրի Սահակյանց
 

Ֆիլմերի ցանկ

խմբագրել

Որպես ռեժիսոր

խմբագրել
  1. 1972«Լիլիթ»
  2. 1973«Անհաղթը» — բարոյախրատական մուլտֆիլմ թույլ տղայի մասին, ով ուզում էր ուժեղ դառնալ։
  3. 1973«Հեքիաթ ձնեմարդ Դարբուլկայի մասին»
  4. 1974«Ինչպես էին արջուկները կետին կերակրում»
  5. 1975«Աղվեսագիրք»
  6. 1976«Անբան աղվեսը»
  7. 1977«Որսորդները»
  8. 1979«Կիկոս»
  9. 1979«Առաջինը»
  10. 1980 — «Քաջ Նազար»
  11. 1981«Սուտլիկ որսկանը»
  12. 1982«Ով էնպիսի սուտ ասի...»
  13. 1983«Խոսող ձուկը»
  14. 1984«Հնարամիտ գյուղացին»
  15. 1984«Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ»
  16. 1985«Բարեկենդանը»
  17. 1987«Դաս» — գիտաֆանտաստիկ մուլտֆիլմ մեծահասակների համար։
  18. 1988 — «Քամի»
  19. 1989 — «Սեղմակոճակ»
  20. 1990 — «Քեզ, Հայաստա՛ն»
  21. 1991 — «Ամեն ինչ լավ է» — քաղաքական պամֆլետ ԽՍՀՄ-ի մասին
  22. 1992 — «Ամառային գիշերվա երազ»
  23. 1994«Կացին»
  24. 1994 — «Նախագահական ընտրություններ»
  25. 1994—1999 — «Նոր Ռուսաստանի հեքիաթները» (ՕՌՏ)
  26. 1996 — «Տապան»
  27. 1996 — «Վիկտորիա»
  28. 1998 — «Optimus Mundus 4. երկրի լավագույն քաղաքը»
  29. 2000 — «Ես էլ եմ հայ» — քաղաքական պամֆլետ։
  30. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»
  31. 2002 — «Yellow Submaryan»
  32. 2004«Փոքրիկ պանդոկ»
  33. 2004 — «Կոշկակարի տղան»
  34. 2004 — «Անանաս Բանանաս»
  35. 2004 — «Սովորում ենք կարդալ»
  36. 2004 — «Սովորում ենք հաշվել»
  37. 2005 — «Դինոզավրերի աշխարհում»
  38. 2005 — «Քո առաջին կենդանիները»
  39. 2005 — «Հայկական դրախտ»
  40. 2005 — «Ճանապարհ դեպի տուն։ Տիգրանակերտ», «Սասուն»
  41. 2006 — «Ճանապարհ դեպի տուն։ Բաղեշ»
  42. 2006 — «Երկրաչափություն ամենափոքրիկների համար»
  43. 2006 — «Բնագիտություն ամենափոքրիկների համար»
  44. 2006 — «Անգլերեն ամենափոքրիկների համար»
  45. 2007 — «Ճանապարհ դեպի տուն։ Մուշ»
  46. 2007 — «Ամենագետի հանրագիտարան» 2 մասից
  47. 2007 — «Համաշխարհային պատմություն։ Նախնադարյան մարդ»
  48. 2007 — «Այբուբեն փոքրիկների համար»
  49. 2007 — «Թվաբանություն փոքրիկների համար»
  50. 2008 — «Համաշխարհային պատմություն։ Հին Եգիպտոս»
  51. 2008 — «Անգլերեն փոքրիկների համար»
  52. 2008 — «Ճանապարհ դեպի տուն։ Աղթամար»
  53. 2009 — «Համաշխարհային պատմություն։ Հին Հունաստան»
  54. 2009 — «Դա Վինչի կատուն»

Սցենարի հեղինակ

խմբագրել
  1. 1973 — «Անհաղթը»
  2. 1973 — «Հեքիաթ ձնեմարդ Դարբուլկայի մասին»
  3. 1974 — «Ինչպես էին արջուկները կետին կերակրում»
  4. 1975 — «Աղվեսագիրք»
  5. 1976 — «Անբան աղվեսը»
  6. 1977 — «Որսորդները»
  7. 1979 — «Կիկոս»
  8. 1979 — «Առաջինը»
  9. 1980 — «Ձախորդ Փանոս»
  10. 1980 — «Քաջ Նազար»
  11. 1981 — «Սուտլիկ որսկանը»
  12. 1981 — «Հազար հնարքներ»
  13. 1982 — «Ով էնպիսի սուտ ասի...»
  14. 1983 — «Խոսող ձուկը»
  15. 1984 — «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ»
  16. 1985 — «Բարեկենդանը»
  17. 1987 — «Դաս»
  18. 1989 — «Սեղմակոճակ»
  19. 1990 — «Քեզ, Հայաստա՛ն»
  20. 1991 — «Ամեն ինչ լավ է»
  21. 1994 — «Կացին»
  22. 1994—1999 — «Նոր Ռուսաստանի հեքիաթները»
  23. 1996 — «Տապան»
  24. 1996 — «Վիկտորիա»
  25. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»
  26. 2004 — «Փոքրիկ պանդոկ»
  27. 2004 — «Կոշկակարի տղան»
  28. 2004 — «Անանաս Բանանաս»
  29. 2004 — «Սովորում ենք կարդալ»
  30. 2004 — «Սովորում ենք հաշվել»
  31. 2005 — «Դինոզավրերի աշխարհում»
  32. 2005 — «Քո առաջին կենդանիները»
  33. 2005 — «Հայկական դրախտ»
  34. 2005 — «Ճանապարհ դեպի տուն։ Տիգրանակերտ»
  35. 2006 — «Ճանապարհ դեպի տուն։ Բաղեշ»
  36. 2006 — «Երկրաչափություն ամենափոքրիկների համար»
  37. 2006 — «Բնագիտություն ամենափոքրիկների համար»
  38. 2006 — «Անգլերեն ամենափոքրիկների համար»
  39. 2007 — «Ճանապարհ դեպի տուն։ Մուշ»
  40. 2007 — «Ամենագետի հաննրագիտարան» 2 մասից
  41. 2007 — «Համաշխարհային պատմություն։ Նախնադարյան մարդ»
  42. 2007 — «Այբուբեն փոքրիկների համար»
  43. 2007 — «Թվաբանություն փոքրիկների համար»
  44. 2008 — «Համաշխարհային պատմություն։ Հին Եգիպտոս»
  45. 2008 — «Անգլերեն փոքրիկների համար»
  46. 2008 — «Ճանապարհ դեպի տուն։ Աղթամար»
  47. 2009 — «Համաշխարհային պատմություն։ Հին Հունաստան»
  48. 2009 — «Դա Վինչի կատուն»

Նկարիչ

խմբագրել
  1. 1972 — «Լիլիթ»
  2. 1973«Կախարդական լավաշ»
  3. 1977«Որսորդները»
  4. 1979«Կիկոս»
  5. 1983«Խոսող ձուկը»
  6. 1985 — «Ով է ներկել Կարմիր ծովը»
  7. 1987«Դաս»
  8. 1988 — «Քամի»
  9. 1992 — «Ամառային գիշերվա երազ»
  10. 1999 — «Փոքրիկ» (Կաբարե-դուետ «Ակադեմիայի տեսահոլովակը)
  11. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»
  12. 2004«Փոքրիկ պանդոկ»

Մուլտիպլիկատոր

խմբագրել
  1. 1971«Պույ-պույ մկնիկը»
  2. 1974«Աբու Հասանի մաշիկները»
  3. 1975 — «Ծույլը»
  4. 1976«Գտնված երազ»
  5. 1976«Երաժշտություն»
  6. 1978 — «Մկների ժողովը»
  7. 1980 — «Ձախորդ Փանոս»
  8. 1982 — «Հայելու հեքիաթը»
  9. 1983 — «Փոքրիկ հողագործը»
  10. 1985«Բարեկենդանը»
  11. 1986 — «Արձագանք»
  12. 1986«Երեք հեքիաթ»
  13. 1987«Դաս»
  14. 1992 — «Ամառային գիշերվա երազ»
  15. 1998 — «Optimus Mundus 4. երկրի լավագույն քաղաքը»
  16. 1999 — «Փոքրիկ» (Կաբարե-դուետ «Ակադեմիա», տեսահոլովակ)
  17. 2000 — «Լուսին» (Լեոնիդ Ագուտինի տեսահոլովակը)
  18. 2002 — «Yellow Submaryan»
  19. 2005«Իմ մեծ հայկական հարսանիքը» (անիմացիոն հատվածները, Դավիթ Սահակյանցի հետ)

Որպես դերասան

խմբագրել
  1. 1998«Մեր բակը 2» (Մեսրոպ Մաշտոց)

Օպերատոր

խմբագրել
  1. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»

Հնչյունային օպերատոր

խմբագրել
  1. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»

Տեքստի հեղինակ

խմբագրել
  1. 1978 — «Բայց չէ՞ որ մենք քեզ հետ ընկերներ ենք»

Երաժշտական տեսահոլովակներ

խմբագրել
  1. 1999 — «Մեր բակը 2» ֆիլմի «Մեր բակը 2.5» տեսահոլովակը՝ ֆիլմի 96-րդ րոպեից (ռեժիսոր)
  2. 1999 — «Փոքրիկ» (Կաբարե-դուետ «Ակադեմիա») (ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և անիմատոր)
  3. 2000 — «Լուսին» (Լեոնիդ Ագուտին) (ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և անիմատոր)
  4. 2004 — «Հեքիաթն է կանչում» (Սիրուշո) (ռեժիսոր, նկարիչ և անիմատոր)
  5. 2004 — «Բարի գիշեր» (Սիրուշո) (ռեժիսոր, նկարիչ և անիմատոր)

Գրականություն

խմբագրել
  • Սերգեյ Կապկով, Հայրենական մուլտիպլիկացիայի հանրագիտարան (Энциклопедия отечественной мультипликации), Մոսկվա, «Ալգորիտմ», 2006, էջ 560-561 — 816 էջ. — 3 000 հատ, ISBN 5-9265-0319-4։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.panarmenian.net/eng/culture/news/52658/Famous_animator_Robert_Sahakyants_would_have_celebrated_his_60th_anniversary_today
  2. «Երևանում մահացել է անիմատոր Ռոբերտ Սահակյանցը». PanARMENIAN.Net. 2009 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  4. Մահացել է մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը
  5. Ռոբերտ Սահակյանց՝ inoekino.ru

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Սահակյանց» հոդվածին։