Սարգիս Մանուկյան (թարգմանիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Մանուկյան (այլ կիրառումներ)
Սարգիս Նազարի Մանուկյան (1883, Բաշչիֆթլիկ - 1938), հայ մանկավարժ, գրականագետ, լեզվաբան, թարգմանիչ, պրոֆեսոր (1935), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Սարգիս Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | 1883 Բաշչիֆթլիկ |
Մահացել է | 1938 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ և մանկավարժ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1903) և Լայպցիգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Քղիի գավառի Բաշչիֆթլիկ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Կարինի Արծնյան ազգային վարժարանում։ 1903 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1905 թվականին մեկնել է Գերմանիա, ուսանել նախ Բեռլինի, ապա Լայպցիգի համալսարաններում, մասնագիտացել գերմաներենի, գրականության և փիլիսոփայության մեջ։ Նրա ավարտական դիսերտացիան էր «Գերմանական մշակույթի ազդեցությունը հայկականի վրա»։ Այնուհետև մեկնել է Կարին և դասավանդել Մանասարյան վարժարանում։ Հետագայում վարժարանի հետ տեղափոխվել է Սեբաստիա և շարունակել աշխատանքը։ 1918-1922 թվականներին լեզու և գրականություն է դասավանդել Կ. Պոլսի Հինդլյան, Պեզեզյան, Դպրոցասեր տիկնանց և Նոր դպրոց վարժարաններում։
1922 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել Մյասնիկյանի անվան դպրոցում (1923-1929), միաժամանակ Երևանի համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, եղել է օտար լեզուների ինստիտուտի վարիչ, դասավանդել գերմաներեն և անտիկ գրականություն։
Թարգմանել է Հայնրիխ Հայնեի «Երգերի գիրքը» (տողացի, 1935, չափածոյի է վերածել Վաղարշակ Նորենցն ու Գեղամ Սարյանը)։ 1936 թվականին Եղիշե Չարենցի հետ սկսել է թարգմանել Գյոթեի «Ֆաուստը», սակայն աշխատանքը մնացել է անավարտ։ Ս. Մանուկյանի ջանքերով Հակոբ Պարոնյանի երկերի առաջին գիտական լիակատար հրատարակությունը լույս է տեսել հմուտ ու հարուստ ծանոթագրություններով։
Մահացել է 1938 թվականին[1]։
Ս. Մանուկյանի երկերի մատենագրություն Խմբագրել
- Հովհ. Թումանյանի Անուշը (բանասիրական և գեղարվեստական վերլուծություն), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1931, 52 էջ։
- Րաֆֆիի «Ջալալեդինի» ծագումը, Երևան, Պետհրատ, 1932, 54 էջ։
Աղբյուրներ Խմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 363-364