Զավեն Ավետիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զավեն Վասիլի Ավետիսյան (նոյեմբերի 16, 1933, Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2022), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980 թվականից։
Զավեն Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1933 Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 19, 2022 (88 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ՀԳՄ |
Ալմա մատեր | Չեռնիգովի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1956), ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1963) և Գրականության ինստիտուտ (1969) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ՀԽՍՀ Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում։ 1951 թվականին ընդունվել և 1956 թվականին ավարտել է Չերնիգովի (Ուկրաինա) ռազմաօդային բարձրագույն օդաչուական ուսումնարանը և որպես զինվորական օդաչու ծառայել Լենինգրադում։ 1958 թվականին զորացրվել է բանակից։ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ապա աշխատել է հայրենի գյուղի դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1966-1969 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1969 թվականին «Թումանյանի գեղարվեստական մտածողության հարցերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տեսության բաժնում որպես ավագ գիտաշխատող[1]։
2013 թվականին խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
Զավեն Ավետիսյանի երկերի մատենագրություն
խմբագրել- Թումանյանի ստեղծագործական լաբարատորիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 211 էջ։
- Գրականությունը և ժամանակը։ Սովետահայ գրականության զարգացման հարցեր (ժողովածուում տպագրված է նաև Զ. Ավետիսյանի հոդվածը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։
- Գեղարվեստական մտածողության հետքերով (գրականագիտական հոդվածներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 160 էջ։
- Հայ պատմավեպի պոետիկան, Երևան, 1987։
- Մարդը V դարի գրականության մեջ. Անթիլիաս, 1994։
- Գրականության տեսություն, Երևան, 1998։
- Տեքստաբանություն, Երևան, «Վան Արյան», 2000, 120 էջ։
- Նորագույն գրականության զարգացման միտումները, Երևան, «Զանգակ-97», 2003, 240 էջ։
- Նարեկացու Մատյանը, Երևան, 2004։
- Հնի և նորի զուգահեռներում, Երևան, 2008։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 62.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Ավետիսյան» հոդվածին։ |