Հովհաննես Թումանյանի հուշարձան (Երևան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թումանյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Հովհաննես Թումանյանի հուշարձան, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հովհաննես Թումանյանի հուշարձան | |
---|---|
Հովհաննես Թումանյանի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/95.3 |
Համայնք | Կենտրոն |
Առաջին հիշատակում | 1939 |
Գտնվում է | Ազատության հրապարակում |
Բարձրություն | 8,5 մ |
Քանդակագործ(ներ) | Արա Սարգսյան |
Ճարտարապետ(ներ) | Գրիգոր Աղաբաբյան |
Հիմնադրում | 1939 |
Նյութ | բրոնզ, Բջնիի բաց վարդագույն գրանիտ |
Շինարարության ավարտ | նոյեմբերի 17, 1957 |
Ներկա վիճակ | կանգուն
|
ՀեղինակներԽմբագրել
ՏվյալներԽմբագրել
Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։
ՊատմությունԽմբագրել
1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը[2]։
2009-2010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Թումանյանի և Սպենդիարյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը[3]։
ՊատկերասրահԽմբագրել
Հովհաննես Թումանյանի հուշարձանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքը
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Նվիրվում է Արա Սարգսյանի ծննդյան 115-ամյակին (1902-1969) (2017)։ Արա Սարգսյան։ Երևան։ «ՎարդՀրատ» ՍՊԸ։ ISBN 978-9939-833-24-8
- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
- ↑ Թումանյանի և Սպենդիարյանի արձանները զբաղեցրեցին իրենց տեղերը
Արտաքին հղումներԽմբագրել
- ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարան Archived 2018-05-17 at the Wayback Machine.