Թամար Թումանյան
Թամար Հովհաննեսի Թումանյան (մայիսի 10, 1907, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1977)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1935)։
Թամար Թումանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 10, 1907 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 11, 1989 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Գայանյան օրիորդաց դպրոց |
Աշխատավայր | Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ և «Պատվո նշան» շքանշան |
Հովհաննես Թումանյանի դուստրը։
ԿենսագրությունԽմբագրել
Թամար Թումանյանը ծնվել է Թիֆլիսում 1907 թվականին, բանաստեղծ, արձակագիր Հովհաննես Թումանյանի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում։ 1931 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1933 թվականից Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում աշխատել է ճարտարապետ, 1945-1949 թվականներին եղել է Հայաստանի ճարտարապետների միության քարտուղար, 1947-1951 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետական ֆոնդի վարչության նախագահ, 1966-1989 թվականներին՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն[1], որտեղ ստեղծել է «Վերնատան» հուշասենյակը, «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայով[2]։
ՍտեղծագործություններԽմբագրել
Թամար Թումանյանի նախագծերով կառուցվել են շենքեր և շինություններ Երևանում և այլ քաղաքներում։
- Քանաքեռ ԳԷՍ-ի բնակելի շենք, Երևան
- №447 գործարանի բնակելի շենք, Երևան
- №447 գործարանի հանրակացարան, Երևան
- Օթերևութաբանական վարչության շենք, Երևան
- Հյուրանոց Սիսիանում
Մասնակցել է Երևանում կառավարության ընդունելությունների տան և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նախագծերի մշակման աշխատանքներին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հովհաննես Թումանյանի թանգարան»։ www.toumanian.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-10-ին։ Վերցված է 2017-05-10
- ↑ «AV Production - Թամար Թումանյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-05-10