Լոռեցի Սաքոն
«Լոռեցի Սաքոն», Հովհաննես Թումանյանի պոեմը, որը գրվել է 1889-1902 թվականներին։ Պոեմը պատմում է Սաքոյի մասին, որը պոեմի վերջում խելագարվում է։
Լոռեցի Սաքոն | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պոեմ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Վիքիդարան | Լոռեցի Սաքոն |
Պատմություն
խմբագրել«Լոռեցի Սաքո» պոեմը առաջին անգամ հրատարակվել է Մոսկվայում լույս տեսնող Բանաստեղծություններ ամսագրի՝ 5-20 էջերում։ Պոեմը երկրորդ տարբերակը առանձին գրքով տպագրվել է 1896 թվականին՝ Թիֆլիսում[1]։
Պոեմի առաջին տարբերակը Թումանյանը գրել է 1889 թվականին։
Պոեմի առաջին և երկրորդ հրատարակությունների մեջ Թումանյանը տողատակերում ծանոթագրություններ է տվել, որտեղ բացատրել է գյուղական կենցաղի և բարբառի հետ կապված բազմաթիվ հասկացություններ։
Սյուժե
խմբագրելՍաքոն մի հուժկու հովիվ էր, որից անգամ գող ու գազաններն էին վախենում։ Սաքոն մի ընկեր ունի, որի հետ ամեն անգամ պահպանում է հոտը, սակայն այդ անգամ նրա ընկերը այդտեղ չէր, գուցե կարոտել էր իր նշանածին կամ էլ զոքանչի ձվածեղ էր ուզում ուտել։
Սաքոն միայնակ նստել էր բուխարու մոտ և հիշում իր տատի պատմությունները.
Ու հիշելով այս ամենը՝ Սաքոն սկսում է ամեն բանից վախենալ․ նրան թվում էր, որ դռան հետևից մեկը իրեն է մատնացույց անում։ Ի վերջո Սաքոն խելագարվում է[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Թումանյան, Հովհաննես (1989). Երկեր լիակատար ժողովածու. Երևան: հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 497.
- ↑ Լոռեցի Սաքոն