Հենրիկ Մալյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալյան (այլ կիրառումներ)
Հենրիկ Սուրենի Մալյան (սեպտեմբերի 30, 1925, Թելավ, Թիֆլիսի նահանգ - մարտի 14, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։ Պետական մրցանակի դափնեկիր։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1925 |
Ծննդավայր | Թելավ, Վրաստանի ԽՍՀ |
Մահացել է | մարտի 14, 1988 |
Մահվան վայր | Երևան, ՀԽՍՀ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Գործունեության տարիներ | 1951-1988 |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ |
Պարգևներ | ![]() ![]() ![]() |
IMDb | ID 0540899 |
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի (1904-1976) եղբոր որդին, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի հայրը։
Կենսագրություն Խմբագրել
Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Թելավիում։ 1942-1945 թվականներին աշխատել է Թբիլիսիի ավիագործարանում որպես գծագրիչ, փականագործ։ 1945-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ Լևոն Քալանթարի արվեստանոցում[1]։ 1953 թվականին ավարտել է Ա. Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեժիսուրական ընդլայնված դասընթացները։ 1951-1954 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի տարբեր թատրոններում (Արտաշատ, Կիրովական, Ղափան) և հեռուստատեսությունում։ 1954 թվականից՝ ռեժիսորի օգնական, այնուհետև ռեժիսոր Հայֆիլմ-ում։ 1961-1962 թվականներին «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստաժավորում է անցել ռեժիսորներ Կալատոզովի և Բոնդարչուկի մոտ[1]։ 1980 թվականին Հայֆիլմին առընթեր հիմնադրեց «Մալյան թատրոն-ստուդիա»։ Առաջին բեմադրությունը Վ․ Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն էր։
1982 թվականից դասավանդում էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր[2]։ 1971–1988 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, 1975–1988 թվականներին եղել է ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ[3]։
1980 թվականին Երևանում հիմնել է կինոդերասանի թատրոնը, որը 1988 թվականից անվանակոչվել է նրա անունով։ Եղել է դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի (1904-1976) եղբոր որդին, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի հայրը[4]։
Մահացել է 1988 թվականի մարտի 14-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանոցում։
Պարգևներ և կոչումներ Խմբագրել
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1975)
- «Պատվո նշան» շքանշան
- Երկրորդ մրցանակ Համամիութենական կինոփառատոնում «Եռանկյունի» ֆիլմի համար (1968, Լենինգրադ)
- «Մեծ Պրոմեթևս» գլխավոր մրցանակ, առաջին աստիճանի դիպլոմ Անդրկովկասի և Ուկրաինայի կինոփառատոնում Եռանկյունի ֆիլմի համար (1968)
- Սան Ռեմոյի հեղինակային ֆիլմերի միջազգային կինոփառատոնում մրցանակ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի համար (1976, Իտալիա)
- Գլխավոր մրցանակ Համամիութենական կինոփառատոնում Նահապետ ֆիլմի համար (1978, Երևան)
- Մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար՝ «Կտոր մը Երկինք» ֆիլմի համար (1981, Վիլնյուս)[5]
Երկեր Խմբագրել
- Երկխոսություն երրորդի համար, Երևան, 1997։
Գրականություն Խմբագրել
- Մաթևոսյան Ռ., Հենրիկ Մալյան, Երևան, 1980։
Ֆիլմագրություն Խմբագրել
Ռեժիսոր Խմբագրել
Տարի | Անվանում |
---|---|
1950 | Եկամտաբեր պաշտոն |
1952 | Վենետիկյան երկվորյակներ |
1953 | Պաղտասար ախպար |
1953 | Արջը |
1960 | Նվագախմբի տղաները (Հենրիկ Մարգարյանի հետ) |
1963 | Ճանապարհ դեպի կրկես (Լևոն Իսահակյանի հետ) |
1964 | Կեղծ լրտեսը (կարճամետրաժ) |
1967 | Եռանկյունի |
1969 | Մենք ենք, մեր սարերը |
1972 | Հայրիկ |
1977 | Նահապետ |
1980 | Կտոր մը երկինք |
1982 | Մի կաթիլ մեղրը |
Սցենարիստ Խմբագրել
Տարի | Անվանում |
---|---|
1977 | Նահապետ |
1979 | Անմահություն (վավերագրական) |
1980 | Կտոր մը երկինք (Վահան Թոթովենցի և Ստեփան Ալաջաջյանի հետ) |
1980 | Մեր բակի աստղերը (կարճամետրաժ) |
1982 | Մի կաթիլ մեղրը |
1982 | Գիքոր |
1987 | Առատություն (վավերագրական) |
1982 | Կարոտ (Ռուբեն Հովսեփյանի հետ) |
Երկեր Խմբագրել
- Հենրիկ Մալեան. «Երկխոսություն երրորդի համար. հուշերի գիրք», խմբագիր՝ Հրաչուհի Տատուրյան, (առաջին հրատ. Երևան, «Նաիրի», 1997 թվական, երկրորդը - 2010 թվական)
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Հենրիկ Մալյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-26-ին։ Վերցված է 2017-10-22
- ↑ МАЛЯН Генрих Суренович
- ↑ «Հենրիկ Մալյանի մասին encyclopedia.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-01-05
- ↑ Հենրիկ Մալյանի մասին kino-teatr.ru կայքում
- ↑ «Генрих Малян // Имена // Энциклопедия отечественного кино»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին։ Վերցված է 2015 թ․ հունվարի 5