Ստեփան Լիսիցյան
Ստեփան Դանիելի Լիսիցյան, (սեպտեմբերի 22 (հոկտեմբերի 4), 1865, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 4, 1947[1] կամ փետրվարի 4, 1947[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր (1941), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1945)։
Ստեփան Լիսիցյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22 (հոկտեմբերի 4), 1865 Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 4, 1947[1] (81 տարեկան) կամ փետրվարի 4, 1947[2] (81 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | պատմաբան, թարգմանիչ, բանասեր և հասարակական գործիչ |
Հաստատություն(ներ) | Գևորգյան Հոգևոր Ճեմարան, Ներսիսեան դպրոց, Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գործունեության ոլորտ | ազգագրություն, աշխարհագրություն և բանասիրություն |
Ալմա մատեր | Թիֆլիսի գիմնազիա (1884) և Վարշավայի համալսարան (1889) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Սրբուհի Լիսիցյան և Լևոն Լիսիցյան |
Հայր | Դանիել Լիսիցյան |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1884 թվականին ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան, 1889 թվականին՝ Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1889-1891 թվականներին դասավանդել է Գևորգյան ճեմարանում, 1894-1915 թվականներին՝ Ներսիսյան դպրոցում։ 1904 թվականին և 1910-1911 թվականներին ուսումնասիրել է Վիեննայի Մխիթարյանների գրադարանում, Բեռլինի և Եվրոպայի այլ քաղաքների թանգարաններում եղած հայագիտական նյութերը։ 1892-1903 թվականներին եղել է Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության խմբագրության անդամ և քարտուղար, 1898-1921 թվականներին՝ Թիֆլիսի Կատարինե Լիսիցյանի հայկական տարրական երկսեռ դպրոցի (1911 թվականից՝ գիմնազիա, 1921 թվականից՝ տեխնիկում) ուսուցիչ և տնօրեն։ 1892-1898 թվականներին աշխատակցել է «Աղբյուր» և «Տարազ» հանդեսներին[3]։
ԳործունեությունԽմբագրել
Հիմնադրել, խմբագրել և հրատարակել է (1905-1917, 1922) «Հասկեր» մանկական ամսագիրը։ Հովհաննես Թումանյանի ու Լևոն Շանթի հետ կազմել և հրատարակել է «Լուսաբեր» մայրենի լեզվի դասագիրքը (Թիֆլիսում, Կ. Պոլսում)։ 1924 թվականից աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատի մեթոդաբանական բյուրոյում, 1925-1928 թվականներին՝ Հայաստանի կենտրոնական գավառագիտական բյուրոյի ղեկավար, 1938-1943 թվականներին դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1924-1947 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում (1940 թվականից՝ աշխարհագրական ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ)։ 1928-1947 թվականներին ղեկավարել է ՀՊՊԹ ազգագրության բաժինը։ Կազմակերպել է գիտական արշավախմբեր, գրառել ազգագրական նյութեր, ձեռք բերել թանգարանային ավելի քան 1000 ցուցանմուշ։
Ազգագրական աշխատանքները կանոնավորելու և գիտական հիմքերի վրա դնելու նպատակով կազմել ու հրատարակել է «Ազգագրական հարցարանը» (1946)։ Հրատարակել է «ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, դեմոգրաֆիայով» (1940) աշխատությունը, գրել մենագրություն Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական պայմանների մասին (ձեռագիր)։ Եղել է Հայկական աշխարհագրական ընկերության հիմնադիրներից և նախագահի տեղակալ (1937-1939)։
ՀիշատակԽմբագրել
Ստեփան Լիսիցյանի անունով են կոչվել ՀՊՊԹ ազգագրության բաժինը և Երևանի թիվ 34 դպրոցը, որտեղ տեղադրված է Ստեփան Լիսիցյանի կիսանդրին։
ԵրկերԽմբագրել
- Զանգեզուրի հայերը, Ե., 1969:
- Ծաղկաքաղ, Ե., 1969։
- Լեռնային Ղարաբաղի հայերը; Տղամարդկանց տարիքային խմբերի ավանդույթները հայերի մեջ (Ստ. Լիսիցյան, Լ.Մ. Վարդանյան), Երեւան, 1981 (Հայ ազգագրություն և բանահյուսություն, հտ. 12):
- Հայրենի առասպելներից և վեպերից, Ե., 1995։
ԹարգմանություններԽմբագրել
- Հենրիկ Սենկևիչ, Յո՞ Երթաս (պատմավեպ), Ե., Լույս, 1983, 575 էջ։
ԳրականությունԽմբագրել
- Ստեփան Դանիելի Լիսիցյան, Ե., 1987 (Նյութեր Հայկական ՍՍՀ գիտնականների կենսամատենագիտության, №41)։
- Մարտիրոսյան Հ.Մ., Ստեփան Լիսիցյանը մանկավարժ, Ե., 1989։
- Варданян Л.М., Степан Лисициан и истоки армянской этнографии, Е., 2005.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Лисициан Степан Данилович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 625)։ |