Հովհաննես Թումանյանի փողոց (Կիև)

Հովհաննես Թումանյանի փողոց (ուկրաիներեն՝ Вулиця Ованеса Туманяна), փողոց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Դնեպրովսկի շրջանի Լևոբերեժնի զանգվածում։ Ձգվում է Եվգենի Սվերստյուկի փողոցից դեպի Ֆլորենցիայի փողոց։ Անվանվել է ի պատիվ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի։

Հովհաննես Թումանյանի փողոց
ուկրաիներեն՝ Вулиця Ованеса Туманяна
Այն բնակելի շենքը, որտեղ 1975-1979 թվականներին ապրել է խորհրդային դերասան և ռեժիսոր Լեոնիդ Բիկովը (1928-1979)։
Երկիր Ուկրաինա
Գտնվում էԴնեպրովսկի շրջան և Կիև
Երկարություն420 ± 1 մետր
Անվանվել էՀովհաննես Թումանյան
Փոստային ինդեքս02002 և 02660

Պատմություն խմբագրել

Փողոցը սալիկապատվել է 1960-ական թվականներին։ Նախապես կոչվել է՝ Նովայա։ 1969 թվականին անվանակոչվել է Հովհաննես Թումանյանի փողոց, ի պատիվ հայ բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի[1]։

1980 թվականի օգոստոսի 9-ին փողոցի 8-րդ բնակելի շենքում բացվել է Լեոնիդ Բիկովի հուշատախտակը, ով ապրել էր այդ տանը 1975-1979 թվականներին։ Հուշատախտակի քանդակագործն է՝ Վալենտին Բորիսենկոն, իսկ ճարտարապետը՝ Լեոնիդ Կրավչուկը։

1997 թվականին Հովհաննես Թումանյանի և Փլորենցիայի փողոցների անկյունում հիմնադրվել է Սուրբ Հոգու եկեղեցին։

Նշանավոր բնակիչներ խմբագրել

  • Լեոնիդ Բիկով (1928-1979), խորհրդային ուկրաինացի դերասան և ռեժիսոր (փողոցի 8-րդ բնակելի շենք)։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սուրբ Հոգու եկեղեցի (Ուկրաինական ուղղափառ եկեղեցի)[2].

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Решение исполнительного комитета Киевского городского Совета депутатов трудящихся от 29 июля 1969 № 1306 «О наименовании и переименовании улиц и площадей м. Киева» // Государственный архив г.. Киева , ф. Р-1, оп. 8, д. 794, л. 386-389. Архивных из первоисточника 3 сентября 2013.
  2. Каплиця Св.духа