Հայաստանի գրողների միություն

կազմակերպություն Հայաստանում

Հայաստանի գրողների միություն, ստեղծվել է ԽՍՀՄ գրողների միության կազմակերպման հետ, 1932 թվականի օգոստոսին, որի անբաժանելի մասն էր մինչև Խորհրդային Միության փլուզումը։

Հայաստանի գրողների միություն
ՀԳՄ շենքը
Տեսակգրողների միություն
Երկիր Հայաստան
ՀապավումWUA և ՀԳՄ
Հիմնադրված1932
Գլխադասային գրասենյակՄարշալ Բաղրամյան պողոտա, Երևան, Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան, Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 3
Պաշտ. լեզու(ներ)հայերեն
ՆախագահԷդվարդ Միլիտոնյան
ՔարտուղարՊետրոս Դեմիրճյան
Գրողների տան գործադիր տնօրենՀայկ Բախչինյան
Կայքwua.am(հայ.)(անգլ.)(ռուս.)

Պատմություն

խմբագրել

Նախապատմություն

խմբագրել

Մինչ 1934 թ. օգոստոսը հայ գրողները մտնում էին գրական զանազան միավորումների մեջ։ 1921 թվականի դեկտեմբերի 15-ին հիմնվել է Խորհրդային Հայաստանի գրական առաջին միավորումը՝ Հայ գեղարվեստական գրականության աշխատավորների միությունը։ Միությունն ուներ իր կարճ անվանումը՝ Հայ գրողների միություն։ Միության մեջ մտնում էին Ցոլակ Խանզադյանը, Պողոս Մակինցյանը, Հարություն Սուրխաթյանը, Տիգրան Հախումյանը և ուրիշներ։ Միության նպատակն էր «նպաստել հայ ինքնուրույն և թարգմանական գրականության զարգացմանը»։ Գրական այս առաջին միավորումը գոյությունը պահպանեց մինչև 1922 թ. դեկտեմբերի 25-ը։ Խորհրդային ժամանակաշրջանի գրական երկրորդ միավորումը Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիան է, որ հիմնադրվել է 1922 թվականի դեկտեմբերի 24-ին, Երևանում։ Միավորման կազմակերպիչներն ու ղեկավարներն էին Ազատ Վշտունին, Գ. Պարիսը, Ե. Դանչոն, Վահրամ Ալազանը, Գուրգեն Վանանդեցին։ Հետագայում ասոցացիայի մեջ մտան Նաիրի Զարյանը, Գևորգ Աբովը, Նորայր Դաբաղյանը, Հայկ Գյուլիքեվխյանը։ 1922-1923 թվականին ասոցացիայի նախագահն էր Ազատ Վշտունին։ 1923 թ. վերջին նախագահ է ընտրվում Վահրամ Ալազանը։ 1922-1923 թվականներին ասոցացիայի պաշտոնական օրգանն էր «Մուրճ» ամսագիրը, խմբագիրը՝ Ազատ Վշտունին։ 1925-ին տեղի ունեցավ Հայաստանի պրոլետարական գրողների 1-ին համագումարը։ Ասոցացիան բաժանմունքներ ուներ Լենինականում (այժմ՝ Գյումրի), Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր), Էջմիածնում և Ալավերդիում։ Ըստ կանոնադրության ասոցացիայի անդամ կարող էին լինել հիմնականում բանվորական միջավայրից դուրս եկած գրողներ։ Այստեղ մուտք չունեին իրենց գրական գործունեությունը հեղափոխությունից առաջ սկսած գրողներ Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Ակսել Բակունցը, Վահան Թոթովենցը, Միքայել Մանվելյանը։ Ասոցացիայի անդամ չէր նաև Եղիշե Չարենցը։ Գրական այս միավորումը մեծ նշանակություն էր տալիս գեղարվեստական երկի բովանդակությանը և անտեսում գրական վարպետությունը։

1925 թվականին Եղիշե Չարենցի նախաձեռնությամբ Երևանում ստեղծվեց «Նոյեմբեր» գրական միությունը։ Սկսվեց մի անզիջում պայքար Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիայի և «Նոյեմբեր» միության միջև։ 1926 թվականի դեկտեմբերին Անդրերկրկոմի միջամտությամբ գրական այս երկու միավորումները մեկտեղվեցին՝ կազմելով Հայաստանի պրոլետարական գրողների միությունը։ Մինչ այդ, 1925 թվականի ապրիլին Գուրգեն Մահարու նախաձեռնությամբ հիմնվել էր Լենինականի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը, որի մեջ մտան Մկրտիչ Արմենը, Սողոմոն Տարոնցին, Գեղամ Սարյանը, Սարմենը։ Պատվավոր նախագահն էր Եղիշե Չարենցը։ Գրական այս միավորման հաջորդ օրը՝ ապրիլի 26-ին Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիան հանդես եկավ հայտարարությամբ, որով «Հոկտեմբեր» միությունը ասոցացիայի բաղկացուցիչ մաս չէր համարում։ «Հոկտեմբեր» միությանը չհաջողվեց դառնալ համահայաստանյան գրական միավորում և դադարեց գործելուց նույն թվականի սեպտեմբերին։ Նրա անդամներն ընդգրկվեցին Եղիշե Չարենցի հիմնադրած «Նոյեմբեր» միության մեջ։

1926 թվականի սեպտեմբերին Երևանում հիմնադրվեց գրական մի նոր միավորում՝ Հայ գրողների ընկերությունը։ Այս միավորման մեջ մտնում էին այսպես կոչված աջ ուղեկիցները՝ Ա. Աթանասյանը (Սալման), Ս. Կանայանը, Է. Տեր-Գրիգորյանը և այլք, որոնք դավանում էին «արվեստը քաղաքականությունից դուրս է» սկզբունքը։ Սա ռուսական գրական հոսանքներց մեկի՝ Սմենավեխականության հայկական տարատեսակն էր։ Այդ պատճառով գրական այս միավորման անդամները դուրս մնացին 1929 թվականին կազմակերպված Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայից։ 1927-1929 թվականներին Երևանում գործել է Հայ աշխատավորական գրողների միությունը, որի նախագահն էր Դերենիկ Դեմիրճյանը, տեղակալը՝ Ստեփան Զորյանը։ 1929 թվականի ապրիլին Հայ աշխատավորական գրողների միությունը միավորվեց Հայաստանի պրոլետարական գրողների միության հետ, և ստեղծվեց Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիան, որն իր գոյությունը պահպանեց մինչև 1931-ի հուլիսը[1]։

1930-ական թվականներ

խմբագրել

ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1932 թվականի մայիսի 9-ի որոշմամբ լուծարքի ենթարկվեց Հայաստանի պրոլետարական գրողների միությունը և ստեղծվեց հանձնաժողով Հայաստանի խորհրդային գրողների միություն կազմակերպելու համար։ 1933մարտի 14-ին Հայաստանի խորհրդային գրողների միության նախագահության կազմում ընտրվեցին Եղիա Չուբարը (նախագահ), Նաիրի Զարյանը (պատասխանատու քարտուղար), Շիրվանզադեն, Եղիշե Չարենցը, Դերենիկ Դեմիրճյանը, Ակսել Բակունցը, Ազատ Վշտունին, Վահրամ Ալազանը, Նորայր Դաբաղյանը և այլք։

ՀԳՄ համագումարներ

խմբագրել

ՀԳՄ նախագահներ

խմբագրել

ՀԳՄ բաժանմունքներ

խմբագրել
  • Արձակի
  • Հրապարակախոսության
  • Պոեզիայի
  • Դրամատուրգիայի
  • Գրականագիտության և քննադատության
  • Թարգմանական
  • Մանկապատանեկան
  • Երիտասարդական
  • Ռուսական
  • Քրդական
  • Ռազմահայրենասիրական

ՀԳՄ-ի ներքո տպագրվող պարբերականներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող. էջ 3-5.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի գրողների միություն» հոդվածին։