Բացել գլխավոր ցանկը

Համլիկ Թումանյան

հայ հասարակական, պետական և կուսակցական գործիչ, փիլիսոփա, թարգմանիչ

Համլիկ Թումանյան (1896, Թիֆլիս - 1938, Վրաստան), հայ հասարակական, պետական և կուսակցական գործիչ, փիլիսոփա, թարգմանիչ, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող: Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որդին:

Համլիկ Թումանյան
Համլիկ Թումանյան.jpg
 
Կուսակցություն՝ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Ներսիսեան դպրոց և Փարիզի համալսարան
Մասնագիտություն՝ թարգմանիչ, փիլիսոփա, գիտաշխատող, պետական գործիչ և հասարակական գործիչ
Ծննդյան օր 1896
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1938
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Armenia.svg Հայաստանի Առաջին Հանրապետություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Հայր Հովհաննես Թումանյան
Մայր Օլգա Թումանյան
Զավակներ Նեկտար Թումանյան

ԿենսագրությունԽմբագրել

Համլիկ Թումանյանը ծնվել է 1896 թվականին Թիֆլիսում: Սովորել է Ներսիսյան դպրոցում, որից հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժինը և այն ավարտել 1924 թվականին: Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը: 1924 թվականին վերադառնալով Թիֆլիս` շարունակել է կուսակցական գործունեությունը: Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում որպես ավագ գիտաշխատող: Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռաբինդրանաթ Թագորից («Մահիկը», «Պարտիզպան»-ը տպագրվել են Վիեննայում 1922 թվականին, Երևանում` 1955 թվականին և 1961 թվականին), նաև Պուշկինի ստեղծագործություններից: Համլիկ Թումանյանն ուներ մեկ աղջիկ՝ Նեկտար անունով:


Սովետական ռեժիմի կողմից ձերբակալվել է 1935 թվականինին, ապա՝ 6 ամիս անց ազատ արձակվել: 1937 թվականին անձամբ Լավրենտի Բերիայի հրամանով կրկին ձերբակալվել է և 1938 թվականին գնդակահարվել: Գնդակահարման վայրը դեռ անհայտ է:

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել