OCLC ('Online Computer Library Center, Inc., OCLC, թարգմանաբար՝ «Առցանց համակարգչային գրադարանային կենտրոն»), ոչ առևտրային անդամակցական համակարգչային գրադարանային ծառայություն և գիտահետազոտական կազմակերպություն, որի հասարակական նպատակն է «աշխարհի տեղեկատվությանը հասանելության ընդլայնումը և տեղեկատվության վրա ծախսերի կրճատումը»[6]։ Հիմնվել է 1967 թվականի հուլիսի 6-ին՝ որպես ոչ առևտրային Օհայոյի քոլեջի գրադարանային կենտրոն[7]։ Աշխարհի 170 երկրների ավելին քան 72 հազար գրադարաններ գրադարանային նյութերի որոնման, գնման, կատալոգավորման, փոխառության և պահպանման համար օգտվում են OCLC-ի ծառայություններից[8]։ OCLC-ը և նրա անդամ գրադարանները համատեղ ստեղծել և սպասարկում են WorldCat համակարգը, որը այս պահին աշխարհի ամենամեծ առցանց բաց հասանելությամբ կատալոգն է (Online Public Access Catalog, OPAC): OCLC-ն ֆինանսավորվում է հիմնականում իր անդամ գրադարանների կողմից կատարվող վճարումների հաշվին (2016 թվականի տվյալներով՝ ընդհանուր առմամբ մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար՝ տարեկան)[9]։

OCLC
Изображение логотипа
ՏեսակԿոոպերատիվ, bibliographic database?, գրադարան և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվածմոտ հուլիսի 5, 1967[1][2][3][…]
Գլխադասային գրասենյակԴաբլին, ԱՄՆ[4][5]
ՀիմնադիրFred Kilgour?
Կայքoclc.org(անգլ.)

OCLC-ն նաև սպասարկում է Dewey Decimal Classification համակարգը։

Կազմակերպությունը ստեղծվել է Ֆրեդ Կիլգուրի կողմից, հիմնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ Օհայո նահանգի Դուբլին քաղաքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Thomson Reuters Open Perm IDThomson Reuters.
  2. OpenCorporates — 2010.
  3. CrunchBase — 2007.
  4. Google Maps — 2005.
  5. Charity Navigator — 2001.
  6. «About OCLC». OCLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  7. IDEALS, Initial system design for the Ohio College Library Center: A case history
  8. «OCLC renames European division» (անգլերեն). Business First of Columbus. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. 2015/2016 OCLC annual report (English). Dublin, Ohio: OCLC. 2014. OCLC 15601580.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «OCLC» հոդվածին։