Յուհան Ավգուստ Ստրինդբերգ

Յուհան Ավգուստ Ստրինդբերգ (շվեդ.՝ Johan August Strindberg, հունվարի 22, 1849(1849-01-22)[1][2][3][…], Ստորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][4] - մայիսի 14, 1912(1912-05-14)[1][2][3][…], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][5]), շվեդ գրող։

Յուհան Ավգուստ Ստրինդբերգ
շվեդ.՝ Johan August Strindberg
August Strindberg.jpg
Ծնվել էհունվարի 22, 1849(1849-01-22)[1][2][3][…]
ԾննդավայրՍտորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][4]
Վախճանվել էմայիսի 14, 1912(1912-05-14)[1][2][3][…] (63 տարեկան)
Վախճանի վայրԱդոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][5]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[6][7][8]
Գրական անունHärved Ulf
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, լուսանկարիչ, նկարիչ, վիպասան, ինքնակենսագիր, սցենարիստ և արվեստների գործիչ
Լեզուշվեդերեն[1] և ֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան[2]
Գրական ուղղություններնատուրալիզմ
Ուշագրավ աշխատանքներԿարմիր սենյակ[2], Հայրը[2], Ֆրյոկեն Յուլիա[2], Inferno?[2], Ճանապարհ դեպի Դամասկոս[2], A Dream Play?[2], Kristina? և The People of Hemsö?
ԱմուսինՍիրի ֆոն Էսսեն[2], Ֆրիդա Ուլ[2] և Հարիեթ Բոսսե[2]
ԶավակներԿարին Սմիրնոֆ, Աննե-Մարի Հագելին, Kerstin Strindberg? և Greta Strindberg?
Strindberg namnteckning 1898.svg
August Strindberg Վիքիպահեստում

Ճանաչվել է «Մեստեր Ուլուֆ» (1872 թվականին) պատմական դրամայով։ Ստրինդբերգը քննադատել է բուրժական հասարակությունը, արտահայտել իր համակրանքը սոցիալիզմի նկատմամբ («Կարմիր սենյակ», 1879 թվականին, վեպ), սուր ծաղրի ենթարկել բուրժուական քաղաքակրթությունը («Նոր թագավորություն», 1882 թվականին, պամֆլետվիպակ), մերկացրել է բուրժուական ամուսնության հիմքերը («Պատմվածքներ ամուսնության մասին», 1884-1886 թվականներ)։ Ժ․ Ժ․ Ռուսոյի, Ա․ Կ․ Սեն-Սիմոնի, Շ․ Ֆուրիեի գաղափարներն են արտահայտված «Ուտոպիան իրականության մեջ» (1885) նովելների ժողովածուում։ 1880-ական թվականների վերջերի ստեղծագործություններում նկատելի է նատուրալիզմի և իմպրեսիոնիզմի ուժեղ ազդեցությունը, թեև Ստրանդբերգը նրանց գեղագիտությունն ամբողջապես չի ընդունել։

«Նատուրալիստական» լավագույն պիեսներն են «Հայրը» (1887), «Ֆրյոկեն Յուլիա» (1888 թվականին), «Ընկերներ» (1888), «Վարկատուներ» (1889) սոցիալ-հոգեբանական դրամաները։ 1888 թվականին Ստրինդբերգը դիմել է Ֆ․ Նիցշեի ուսմունքին («Խենթի խոստովանությունը», 1888 թվական, վեպ), սակայն, հերոսացնելով գիտնական-անհատապաշտներին («Չանդալա», 1889 թվական, վիպակ, «Խութակղզիների վրա», 1890 թվական, վեպ), ի վերջո փառազերծել է «գերմարդկայինը» որպես անբարոյականություն և հանցագործություն։ «Դժոխք» (1897) և «Լեգենդներ» (1898) ինքնակենսագրական գրքերին հատուկ են միստիցիզմի տարրեր։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ստեղծել է «քնարական» կամ «կամերային» դրամաներ՝ «Ճանապարհ դեպի Դամասկոս» (1898-1904 թվականներ, եռերգություն), «Մահվան պարը» (1901), «Տեսիլքների խաղը» (1902), «Ուրվականների սոնատը» (1907)։ Ստրինդբերգի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում պատմական դրամաները՝ «Գուստավ Վազա» (1899), «Էրիկ XIV» (1899), «Էնգելբրեկտ» (1901), «Կարլ XII» (1901), «Քրիստինա» (1903), որոնցում նա հաստատել է ժողովրդավարության գաղափարը։

Ստրինդբերգի 1900-ական թվականին արձակը համակված է սոցիալական արատների կրքոտ մերկացումով, հասարակական իդեալների որոնումներով («Միայնակը», 1903 թվական, «Գոթական սենյակներ», 1904 թվական, «Մեր դրոշներ», 1905 թվական)։ Նրա հրապարակախոսությունը («Բաց նամակներ Ինտիմ թատրոնին», 1909 թվական, եռահատոր «Կապույտ գիրք», 1907-1908 թվականներ, «Ճառեր՝ ուղղված շվեդական ազգին», 1910 թվական) վերաբերում է ժամանակի իրադարձություններին, ազատագրական ու բանվորական շարժման հարցերին։ Ստրենդբերգի ստեղծագործությունները նկատելի ազդեցություն են գործել եվրոպական դրամատուրգիայի վրա։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 156