Միխայիլ Չեխով

ռուս և ամերիկացի դրամատիկական դերասան, թատրոնի ռեժիսոր և մանկավարժ

Միխայիլ Ալեքսանդրովիչ Չեխով (ռուս.՝ Михаи́л Алекса́ндрович Че́хов, օգոստոսի 29, 1891(1891-08-29)[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] - սեպտեմբերի 30, 1955(1955-09-30)[5][4][6][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ռուս դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ Հանրապետության վաստակավոր արտիստ (1924), ԱՄՆկինոարվեստի և կինոգիտության ակադեմիայի իսկական անդամ (1946Անտոն Պավլովիչ Չեխովի եղբորորդին։

Միխայիլ Չեխով
ռուս.՝ Михаил Александрович Чехов
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 1891(1891-08-29)[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էսեպտեմբերի 30, 1955(1955-09-30)[5][4][6][…] (64 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, դերասան, թատերական ուսուցիչ, կինոռեժիսոր և թատերական ռեժիսոր
ԱշխատավայրՄոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
ԱմուսինՕլգա Չեխովա
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Չեխով
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAda Tschechowa?
 Michael Chekhov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1911 թվականին ավարտել է Ա․ Մ․ Աուվորինի թատերական դպրոցը (Պետերբուրգ)։ 1913 թվականին ընդունվել է ՄԳԹ, որի 1-ին ստուդիայում, Ե․ Վախթանգովի համագործակցությամբ, ստեղծել է Ֆրիբեի (Հաուպտմանի «Հաշտության տոնը», 1913), Ֆրեզերի (Բերգերի «Ջրհեղեղ», 1915), Էրիկ 14-րդ (Մթրինդբերգի «Էրիկ 14-րդ», 1921) անձնավորումները, ինչպես և Մալվոլիոյի (Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», 1917) և Խլեստակովի (Գոգոլի «Ռեիզոր», 1921) կերպարները, հիմնական բեմում՝ Կ․ Ստանիսլավսկու բեմադրությամբ։ Չեխովի գեղագիտական և բարոյական հայացքները ձևավորվել են Կ․ Ստանիսլավսկու, Լ․ Մուլերժիցկու և Ե․ Վախթանգովի անմիջական ազդեցությամբ։ Մոսկվայում և Ռիգայում Չեխովը դիտել է Վ․ Փաիազյանի խաղը և նրան դասել իր ուսուցիչների շարքը։ 1919-1922 թվականին ղեկավարել է «Չեխովյան ստուդիա»-ն, 1924-1928 թվական֊ին՝ ՄԳԱԹ 2-րդը, ուր աչքի է ընկել Համլետի (Շեքսպիրի «Համլետ», 1924), Աբլեուխովի (Ա․ Բելիի «Պետերբուրգ», 1925, այս դերակատարումը Լունաչարսկին համարել է հանճարեղ), Մուրոմսկու (Մուխովո-Կոբիլինի «Գործ», 1927) դերերով։ Չեխովի դերակատարումներն աչքի են ընկել գաղափարական մեկնաբանության թարմությամբ և ստեղծագործական համարձակ մտահղացումներով։ Նա ի հայտ է բերել վերամարմնավորման հազվագյուտ ձիրք, անթերի տեխնիկա, իմպրովիզացիոն արվեստի անսպառ հնարավորություններ և վարակիչ հուզականություն՝ որոշ դեպքերում ընկնելով հիվանդագին ապրումների մեջ։ Չեխովի խաղնկերներն ու ականատեսները նրան համարել են գերարտիստ։ Սակայն թատրոնում տարաձայնությունների, ինչպես և իր աշխարհայացքային հակասությունների պատճառով Չեխովը հեռացել է ՄԳԱԹ 2-րդից, 1928 թվականից ապրել արտասահմանում, ռուսական տարբեր թատերախմբերի հետ հանդես եկել Բեռլինում, Փարիզում, Պրահայում, Ռիգայում, Կաունասում, Նյու Յորքում և այլուր։ Օտար թատերական միջավայրն ու լեզուն կործանարար ազդեցություն են ունեցել Չեխովի ստեղծագործության վրա։ Այս շրջանում ստեղծած կերպարներից նշանավոր են միայն Իվան Ահեղը (Ա․Կ․Տոլստոյի «Իվան Ահեղի մահը»), Ֆոմա Օպիսկինը («Ստեպանչիկովո գյուղը», ըստ Դոստոևսկու, 1933, Ռիգայի ռուսական դրամայի թատրոն)։ Նկարահանվել է ռուսական, գերմանական, ֆրանսիական և ամերիկական ֆիլմերում։ Ղեկավարել է ստուդիաներ Լիտվայում, Լատվիայում (1932-1934)։ Հոլիվուդին կից ստուդիայում Չեխովին դասավանդել է դերասանի վարպետություն՝ ըստ Ստանիսլավսկու սիստեմի։ Աշակերտներից են՝ անգլիացի դերասան Պ․ Ռոջերսը, ամերիկական կինոդերասաններ՝ Գ․Պեկը, Յու․Բրինները։ Հեղինակ է «Դերասանի ուղին» (1928) և «Դերասանի տեխնիկայի մասին» (1953) գրքերի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Чехов Михаил Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Չեխով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 711