Դիմակահանդես (պիես)

պիես

Դիմակահանդես (ռուս.՝ Маскарад), Միխայիլ Լերմոնտովի դրամա՝ չորս պատմվածքներով և քառյակներով։ Գլխավոր հերոսը օժտված է ապստամբ ոգով և մտքով. նա ազնվական Եվգենի Արբենինն է։

Դիմակահանդես
ռուս.՝ Маскарад
ՀեղինակՄիխայիլ Լերմոնտով
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդրամա և դրամա
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1835
Հրատարակման տարեթիվ1842
Առաջնախաղի տարեթիվ1852
 Masquerade (Lermontov) Վիքիպահեստում

Պիեսը պատմում է 19-րդ դարի 30-ական թվականների Պետերբուրգի հասարակության մասին։

Գործող անձիք խմբագրել

  1. Եվգենի Արբենին
  2. Նինա, Արբենինի կինը
  3. իշխան Զվյոզդիչ
  4. Բարոնուհի Շտարլյ
  5. Կազարին, Աֆանիսի Պավլովիչ
  6. Շպրիխ, Ադամ Պետրովիչ
  7. Դիմակ
  8. Չինովնիկ
  9. Խաղացողներ
  10. Հյուրեր
  11. Ծառաներ և աղախիններ

Պատմություն խմբագրել

Պիեսը գրվել է 1835 թվականին։ Սկզբում այն պարունակում էր 3 գործողություն և վերջանում էր Նինայի մահով։ Լերմոնտովը ցանկանալով տեսնել իր զավակին բեմի վրա, ներկայացրել է դրամատիկ գրաքննադատության, որտեղ այդ ժամանակ եղել է ժանդարմների ղեկավար Բենկենդորֆը։ Այդպիսով գրաքննությունը վրդովված է, ինչպես կարող է գրողը քննադատել Էնգելյգարդտ տանը իրականացվող զգեստավորված պարահանդեսները։ Դրաման հետ է վերադարձվել Լերմոնտովին հետագա գործողություններ ավելացնելու համար։

Երկրորդ խմբագրում խմբագրել

Ցանկանալով կատարել արմատական փոփոխություններ, հեղիկնակը ավելացրեց նոր, չորրորդ գործողությունը և մտցրեց նոր կերպար՝ Անհայտին։ Այս կերպարով ճակատագիրը պատժում է հերոսին։

Երրորդ խմբագրում խմբագրել

Գրաքննադատությունը նորից չթողեց պիեսը բեմ բարձրանա։ Այդ Ժամանակ Լերմոնտովը դրաման ենթարկում է կապիտալ վերամշակման, առաջանում է նոր ստեղծագործություն՝ «Արբենինը»։ Բայց նույնիսկ այդ ձևով պիեսը դուր չի գալիս գրաքննադատներին։

Հնարավոր է, իրական պատճառը այն է, որ հիմնականում ստեղծագործությունը հիմնված է իրական դեպքերի վրա։ Դրա մասին վկայում է այն, որ Նինային անվանում են Նաստասա Պավլովնա։ Կարող է դա լիներ ակնարկ ժողովրդի համար իրական պատմությունների մասին։ Փրկվել և մեզ է հասել միայն երկրորդ, չորրորդ խմբագրումը։

Սյուժե խմբագրել

Դրամայի հերոս Արբենինը օժտված է ապստամբ ոգով, խելքով, ուժեղ կամքով և միջոցներով։ Բայց կապված լինելով բարձրաշխարհիկ հասարակության հետ ծննդով և դաստիարակությամբ, նա ձգտում է հասնել ինքնուրույնության և ազատության։ Նա ապրում է այդ հասարակության կանոններով և փորձում է պաշտպանել իր պատիվը, կուրացած խանդով և եսասիրությամբ սպանում է իր կնոջը։

Առաջին գործողություն խմբագրել

Խաղաքարտերով խաղ։ Սեղանին կատարվում են խաղադրույքներ։ Արբենինը փրկում է Զվյոզդիչի պատիվը։ Այդտեղից նրանք մեկնում են դիմակահանդես, ուր նաև մեկնել է Նինան։ Զվյոզդիչը սիրախաղում է տիկնոջ հետ, ով իրեն սանձարձակ էր պահում։ Դա Նինան էր։ Իշխանը չի տեսնում նրա դեմքը։ Տիկինը վերադարձնում է իր կողմից գտնված թևնոցը։ Դա Նինայի թևնոցն էր։ Տանը Արբենինը տեսնում է թևնոցի անհետանալը։

Դրամայի մասին քննադատություն խմբագրել

  Այն, որ «Դիմակահանդեսը» սոցիալական ողբերգություն է, արդեն ոչ ոք չի կասկածում։ Բայց կարելի է ավելացնել, որ այն սիրային ողբերգություն չէ, բայց ուժեղ մարդկանց ողբերգություն է, դատապարտված անգործության և անվայելուչ և չնչին գործունեության  

Դրաման նամակներում խմբագրել

  … ինչպես դու չես գրում, ինչպիսի պիես ես դու ստեղծագործել, կատակերգություն, թե ողբերգություն, ամեն ինչ, ինչ կապված է քեզ հետ, ես անտարբեր չեմ, տեղեկացված եմ, իսկ եթե կարելի է ուղարկիր փոստով։
- Ելիզաբետա Արսենեվոյի նամակը Լերմոնտովին, 1835 թվական հոկտեմբերի 18
 
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմակահանդես (պիես)» հոդվածին։