Բացել գլխավոր ցանկը

Կարեն Գեորգիի Շահնազարով (հուլիսի 8, 1952(1952-07-08)[1], Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային, ռուս, հայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, արձակագիր, Մոսֆիլմ կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1997)[2], ՌԴ ժողովրդական արտիստ (2002)[3], ԽՄԿԿ անդամ (1985 թվականից), ՌԴ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր[4]։

Picto infobox cinema.png
Կարեն Շահնազարով
Karen Shakhnazarov MoscowTass 08-2016.jpg
Ծնվել էհուլիսի 8, 1952(1952-07-08)[1] (67 տարեկան)
ԾննդավայրԿրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր և հասարակական գործիչ
ԱմուսինԱլյոնա Զանդեր
ՊարգևներFatherland 1st class.jpg SovietOrderOfHonour.jpg The Order of Honor - State Awards in the Republic of Armenia.jpg State Prize of RSFSR Vasilyevyh medal.jpg RIAN archive 468648 Sign of winner of Lenin Komsomol prize.jpg Narodniy artist.jpg Zasluzonnyj Dejatel Iskusstv RF.jpg RusStatePrize.jpg RusStatePrize.jpg
IMDbID ID 0787668

ԾագումԽմբագրել

Կարեն Շահնազարովը ծագում է հայ ազնվական իշխաններ Մելիք-Շահնազարյանների տոհմից, ովքեր միջին դարերում իշխում էին Լեռնային Ղարաբաղի Վարանդա գավառում[5][6][7]։ Որոշ հեղինակներ կարծում են, որ Մելիք-Շահնազարյաններ իշխանները սերում են անտիկ Գեղարքունի և Սյունի տոհմերից, ովքեր, իրենց հերթին, ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» (5-րդ դար)՝ ծագում են հայերի նախահայր Հայկից[8]։

ԿենսագրությունԽմբագրել

Կարեն Շահնազարովի ձայնը «Մոսկվայի արձագանքը» հաղորդաշարին

Կարեն Շահնազարովը ծնվել է 1952 թվականին Կրասնոդար քաղաքում։ Հայրը՝ Գեորգի Շահնազարովը (1924-2001), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, եղել է Մ. Գորբաչովի օգնականը և «Վերակառուցման» քաղաքականության հեղինակներից մեկը։ Մայրը՝ Աննա Շահնազարովան (ծնվել է 1928), ազգությամբ ռուս է, մասնագիտությամբ՝ թատերագետ։ Սովորել է Կրասնոդարի № 4 դպրոցում։

1975 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետը (Իգոր Տալանկինի արվեստանոց)։ Այս ռեժիսորի օգնականն է եղել Շահնազարովը «Նպատակի ընտրություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ[9]։ Դիպլոմային աշխատանքը՝ «Լայն քայլերով, մաեստրո» ֆիլմն է։[10]

1975 թվականի հոկտեմբերից 1976 թվականի նոյեմբերը ծառայել է բանակում։ 1973-1974 թվականներին աշխատել է «Մոսֆիլմ»-ում որպես ռեժիսորի օգնական, 1975 թվականի հունիս-հոկտեմբեր՝ կինոռեժիսոր, 1976 թվականից Մոսֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր, իսկ 1984 թվականից նույն կինոստուդիայի կինոռեժիսոր-բեմադրիչ։[10] Մասնագիտական լուրջ դպրոց է անցել, մասնավորապես, Գեորգի Դանելիայի ղեկավարության ներքո։ Դեբյուտը կինոյում եղել է Добряки ֆիլմը։ 1980 թվականին իր կողմից գրված սցենարի հիման վրա նկարահանվել է «Կանայք հրավիրում են տղամարդկանց» լիրիկական կոմեդիան։

Լայն ճանաչում է ստացել «Մենք ջազից ենք» (1983) և «Ձմեռային երեկո Գագրայում» ֆիլմերով։ «Մենք ջազից ենք» ֆիլմը, «Սովետսկի էկրան» ամսագրի ընթերցողների քվեարկությամբ, ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ, արժանացել նաև մի քանի միջազգային մրցանակների։ Վերակառուցման տարիների կինոյի նշանավոր երևույթներից էր «Առաքիչը» ֆիլմը, որի սցենարի հեղինակը ևս Շահնազարովն էր։

1987 թվականից եղել է «Մոսֆիլմի» մաս կազմող «Ստարտ» ստեղծագործական միավորման գեղարվեստական տնօրենը, որը 1990 թվականին վերանվանվել է «Կուրիեր» ստուդիա, 1991 թվականից՝ «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի և «Կուրիեր» ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու վարչության նախագահը։

1994-1995 թվականներին ՌՏՎ հեռուստաալիքով ցուցադրվող «21-րդ դարը կադրում և կադրից դուրս» հեռուստաշարի հեղինակն ու հաղորդավարն է[10]։

Դասավանդում է ՎԳԻԿ-ում (խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի արվեստանոցի ղեկավար)։ 1998 թվականին դարձել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենը։ Նրա ղեկավարությամբ Ռուսաստանի գլխավոր կինոստուդիան հաղթահարել է 90-ականների խոր ճգնաժամը և դարձել Եվրոպայի խոշորագույն կինոարտադրական համալիրը։ 2008 թվականից Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի հոգաբարձուների խորհրդի և ՌԴ Հանրային պալատի անդամ է։

Շահնազարովի ֆիլմերը ներկայացվել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային կինոփառատոներում՝ արժանանալով ավելի քան 20 մրցանակի, այդ թվում՝ 2 «Ոսկե արծիվ»-ի։

Շահնազարովը ՌԴ Նախագահին առընթեր մշակույթի և արվեստի հարցերով խորհրդի նախագահի տեղակալն է։

ԸնտանիքԽմբագրել

Շահնազարովը ամուսնացած է եղել 3 անգամ։ Առաջին ամուսնությունն արագ քայքայվել է։ Երկրորդ կինը՝ Ալյոնա Զանդերը, հեռացել է նրանից 1989 թվականին և դստեր հետ մեկնել ԱՄՆ։ Երրորդ կինը՝ դերասանուհի Դարիա Մայորովան է։ Շահնազարովն ունի 3 երեխա՝ Աննան երկրորդ ամուսնությունից (ծն․ 1985) և 2 որդի երրորդ ամուսնությունից՝ Իվան (ծն․ 1993) և Վասիլի Շահնազարովները (ծն․ 1996)[11]։

Հասարակական դիրքԽմբագրել

 
Կարեն Շահնազարովը ստանում է պետական մրցանակ

2012 թվականին եղել է ՌԴ նախագահի թեկնածու Վ. Պուտինի Մոսկվայի Ժողովրդական շտաբի անդամ[12]։

2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է ՌԴ մշակույթի գործիչների ուղերձը, որն ուղղված էր ՌԴ նախագահ Վ․ Պուտինի՝ Ուկրաինայում և Ղրիմում վարած քաղաքականության աջակցմանը[13]։

Կարեն Շահնազարյանի կարծիքով ժամանակակից ռուսական կինոյին պակասում է ինքնանույնականացումը և ընդհանուր գաղափարը, որը առկիա էր խորհրդային կինոյում, ինչպես նաև անհատականությունների պակաս ունի։ նա նշում է, որ այժմ մատերի վրա կարելի է հաշվել իսկապես տաղանդավոր ռեժիսորների։ Բացի այդ «Մոսֆիլմի» տնօրենը կարծում է, որ այժմ շատ ավելի բարդ է կինեմատոգրաֆիական կրթություն ստանալը, քանի որ կինոյով սկսում են զբաղվել այն մարդիկ, ովքեր արդեն ավարտել են բուհը։ Համապատասխանաբար, եթե մարդը միջոցներ չունի, ապա պարզապես չի կարող կինոկրթություն ստանալ։

  Կինոարտադրությունը կազմված է 2 բաղկացուցիչներից՝ ստեղծագործական և տեխնիկական։ Ստեղծագործականը գերիշխում է։ Սակայն տեխնիկականն էլ այժմ շատ կարևոր է՝ ձայնի, պատկերի որակը և այլն։
- Կ․ Շահնազարով, «Магия кино» հեռուստահաղորդում, հունվարի 12, 2011[14]
 


2016 թվականին ոչ մեկ անգամ հանդես է եկել Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներում, որտեղ հանդես է եկել այնպիսի պատմական գործիչների պաշտպանությամբ, ինչպիսիք են՝ Վլադիմիր Լենինը և Իոսիֆ Ստալինը[15]:

ԱնդամակցությունԽմբագրել

  • Կինեմատոգրաֆիստների միության խորհրդի անդամ
  • ՌԴ մշակույթի նախարարության կոլեգիայի անդամ
  • ՌԴ նախագահին առընթեր գործող մշակույթի և արվեստի խորհրդի տեղակալ
  • Հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման խորհրդի անդամ
  • Մոսկվա քաղաքի Հանրային պալատի անդամ
  • Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների Ազգային ակադեմիայի խորհրդի անդամ
  • Եվրոպական կինոակադեմիայի անդամ
  • «Ոսկե արծիվ»ազգային կինոմրցանակի փորձագիտական խորհրդի անդամ
  • «Օսկար» մրցանակի առաջադրվող ռուսական ֆիլմերի ընտրման հանձնաժողովի անդամ
  • «Առաջին ալիք»-ի տնօրենների խորհրդի անդամ
  • «Սուրբ Օլաֆ» քոլեջի հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր (ԱՄՆ)

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

  • ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (օգոստոսի 2, 1997)՝ արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[16]
  • ՌԴ ժողովրդական արտիստ (հուլիսի 29, 2002)՝ կինոարվեստի բնագավառում մեծ ավանդի համար[17]
  • 2012 թվականի ՌԴ պետական մրցանակ կինոարվեստի բնագավառում (հունիսի 5, 2003) «Աստղը» գեղարվեստական ֆիլմի համար[18]
  • Պատվո շքանշան (հոկտեմբերի 4, 2008)՝ հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, բազմամյա բեղուն գործունեության համար[19]
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան (հուլիսի 12, 2012)՝ հայրենական կինեմատոգրաֆի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բազմամյա ստեղծագործական գործունեության համար[20]
  • ՀՀ Պատվո շքանշան (հունվարի 21, 2013)՝ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ավանդի, կինոարվեստի բնագավառում բազմամյա և արգասաբեր գործունեության համար[21]
  • 2012 թվականի ՌԴ պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (հունիսի 7, 2013)՝ ռուսական կինեմատոգրաֆի բնագավառում ունեցած ավանդի, «Մոսֆիլմ» կինոստուդիայի վերածնման և զարգացման համար[22]
  • «Ոսկե արծիվ» մրցանակ՝ «Անհայտացած կայսրություն» ֆիլմի համար որպես լավագույն ռեժիսորական աշխատանք (2008)
  • «Ոսկե արծիվ» մրցանակ՝ «Հիվանդասենյակ համար վեց» ֆիլմի համար որպես լավագույն ռեժիսորական աշխատանք (2009)
  • «Ոսկե արծիվ» մրցանակ՝ «Սպիտակ վագր» լավագույն խաղարկային ֆիլմի համար
  • «Դարին» բիզնես վարկանիշի ազգային մրցանակի դափնեկիր՝ Բիզնեսի և ձեռնարկատիրության ռուսական ակադեմիայի կողմից (2005)
  • «Մենք ջազից ենք» ֆիլմի համար՝
    • Լենինի կոմսոմոլի մրցանակ (1986) (ինչպես նաև «Ձմեռային երեկո Գագրայում» ֆիլմի համար)
    • Ժյուրիի հատուկ մրցանակ Գրենոբլում (Ֆրանսիա, 1984)
    • Լոձի միջազգային կինոփառատոնի արծաթե մեդալ (Լեհաստան, 1984)
    • Լոնդոնի միջազգային կինոփառատոնի դիպլոմ
    • Չիկագոյի միջազգային կինոփառատոնի դիպլոմ
    • Բելգրադի միջազգային կինոփառատոնի դիպլոմ
  • «Կուրիեր» ֆիլմի համար՝
    • Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ (1988)
    • Մոսկվայի 15-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ
    • Թբիլիսիի փառատոնի պատանի հանդիսատեսի համար լավագույն ֆիլմի համար ժյուրիի մրցանակ (Վրաստան, 1987)
  • «Քաղաք Զեռո» ֆիլմի համար՝
    • «Ոսկե Հյուգո» գլխավոր մրցանակ՝ Չիկագոյի միջազգային կինոփառատոնում (ԱՄՆ, 1989)
    • Վալյադոլիդի միջազգային կինոփառատոնի արծաթե մրցանակ (Իսպանիա, 1989)
    • Գիտական ֆանտաստիկայի եվրոպական միության մրցանակ որպես լավագույն ֆիլմ (Սան Մարինո, 1989)
  • «Արքայասպան» ֆիլմի համար՝
  • «Ամերիկյան դուստրը» ֆիլմի համար՝
    • Շանհայի 2-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ (Չինաստան, 1995)
  • «Լիալուսնի օր» ֆիլմի համար՝
    • «Նիկա» մրցանակ «Լավագույն սցենարի համար»
    • Կարլովի Վարի 33-րդ միջազգային կինոփառատոնի ФИПРЕССИ մրցանակ և հատուկ մրցանակ (Չեխիա)
    • Պալիչի 2-րդ միջազգային կինոփառատոնի ФИПРЕССИ մրցանակ, հանդիսատեսի մրցանակ և գլխավոր մրցանակ (Հարավսլավիա)
    • մոսկովյան կինոյի «Մոսկովյան Պեգաս» 4-րդ կինոփառատոնի «Ոսկե Պեգաս» գլխավոր մրցանակ
    • Սոչիի 9-րդ Ռուսական բաց կինոփառատոնի երկրորդ մրցանակ
    • Աթենքի 11-րդ Եվրոպական կինոյի պանորամայի երկրորդ մրցանակ (Հունաստան)
  • «Սպիտակ վագր» ֆիլմի համար՝
    • Թունիսի ռուսական կինոյի փառատոնում՝ որպես խաղարկային լիամետրաժ լավագույն ֆիլմ և լավագույն սցենար (2013)[23]
  • Վլադիմիր Վիսոցկու անվան «Своя колея» մրցանակ
  • «Տարվա մարդ» ազգային մրցանակ՝ հայրենական կինոյի զարգացման և պահպանման գործում ունեցած ավանդի համար (2004)[9]
  • Մոսկվայի կինոփառատոնի "Global Film & Music Fest" հատուկ մրցանակ՝ ռեժիսորի և պրոդյուսերի կարիերայի համար (2005)[9]
  • Մոսկվայի կինոփառատոնի հատուկ մրցանակ՝ կինոարվեստում հասած բարձունքների համար (Երուսաղեմ, 2005)[9]
  • «Золотая Камера-300» հատուկ մրցանակ՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած մեծ ավանդի համար[9]

ՖիլմագրությունԽմբագրել

Մասնակցություն փաստագրական ֆիլմերինԽմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2014 Էկրանի սիմֆոնիա
2014 Նիկոլայ Երյոմենկոյի վերջին գարունը
2014 Օլեգ Յանկովսկի․ Վերջին որսը
2014 Խաղացված չէ, երգված չէ
2014 Ալեքսանդր Պանկրատով-Չյորնի․

Առանց բարդույթների տղամարդը

2013 Նատալյա Գունդարևա․ Ոչ քաղցր կինը
2013 Լեոնիդ Կուրավլյով․ Իմ վրա նախշեր չկան
2013 Գեորգի Բուրկով․ Երգիծական Դոն Քիշոտը
2011 Եվգենի Եվստիգնեևի երեք կյանքը
2011 Հասարակ, ոչ հասարակ Սերգեյ Նիկոնենկոն
2010 Նիկոլայ Ռիբնիկով․ Տղան Զարեչնայա փողոցից
2010 Նիկիտա Միխալկով. Сами с усами
2010 Լյուդմիլա Սավելևա․ Պարահանդեսից հետո
2010 Լիդիա Սմիրնովա․ Կին բոլոր ժամանակների համար
2010 Եվ հավերժությամբ լցված է պահը․․․
2010 Քաղաքային լեգենդներ
  • Մոսֆիլմ․ Հաջողության տաղավար
2009 Алтайский самородок. Панкратов-Черный
2008 Նատալյա Գունդարևա․ Մեր Նատաշան
2008 Գեորգի Բուրկովի ճակատագրի հեգնանքը
2008 Ոգեշնչման շունչը
2006 Լեոնիդ Ֆիլատովի մասին հեքիաթ
2005 Կղզիներ
  • Կարեն Շահնազարով
2005 Լիդիա Սմիրնովա․ Ես հաջողակ եմ
Տարեթիվ Ֆիլմ
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
1979 Բարեսիրտները
 Y
1980 Պարընկերուհիները հրավիրում են պարընկերներին
 Y
1983 Մենք ջազից
 Y
 Y
1985 Ձմեռային գիշեր Գագրայում
 Y
 Y
1986 Առաքիչը
 Y
1988 Զրո քաղաքը
 Y
 Y
1991 Արքայասպան
 Y
 Y
1992 Սպիտակ թագավոր, կարմիր թագուհի
 Y
1993 Երազներ
 Y
 Y
 Y
1993 Չուգունե աստվածների երեխաներ
 Y
1995 Ամերիկյան դուստր
 Y
 Y
1998 Լիալուսնի օր
 Y
 Y
1998 Ով, եթե ոչ մենք
 Y
1998 Ողջույն Չարլի փողահարից
 Y
2001 Թույներ կամ Թունավորումների համաշխարհային պատմություն
 Y
 Y
 Y
2002 Աստղ
 Y
2004 Մահ անունով ձիավորը
 Y
 Y
 Y
2008 Կորուսյան կայսրություն
 Y
 Y
2009 Հիվանդասենյակ №6
 Y
 Y
2012 Սպիտակ վագր
 Y
 Y
 Y
2012 Սերը ԽՍՀՄ-ում
 Y
 Y
2013 Косухи
 Y
2013 Նա
 Y
2015 Ճանապարհ դեպի Բեռլին
 Y
2016 Աննա Կարենինա
 Y

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #139149309 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Карен Шахназаров: «Режиссура — вопрос личной культуры»
  3. Почётное звание присвоено указом Президента России № 813 от 29 июля 2002
  4. День России 12 июня отмечается по всей стране
  5. Карен ШАХНАЗАРОВ: «Я не экранизирую свою жизнь»
  6. Мелик-Шахназарян А. (04.11.2007 № 6 (9))։ «Варанда – сердце Арцаха» (ռուսերեն)։ Журнал «Анив»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 31 
  7. John F. R. Wright, Suzanne Goldenberg, Richard N. Schofield. Transcaucasian Boundaries. Psychology Press, 1996 — History — 237 pages. London. стр. 94
  8. G. Thoumaian. An Armenian Diplomat in the Service of Napoleon a Hundred Years Ago. Ararat, vol. 4 1917, London, pp 514—516
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Карен Шахназаров (Karen Shakhnazaroff) - биография - советские режиссёры - Кино-Театр.РУ»։ kino-teatr.ru։ Վերցված է 2016-07-07 
  10. 10,0 10,1 10,2 «Карен Георгиевич Шахназаров»։ www.mosfilm.ru։ Վերցված է 2016-07-07 
  11. «Жены знаменитостей»։ Жены Карена Шахназарова։ Звездные жены։ 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-15-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 14 
  12. «Путин 2012»։ 2012-01-27։ Վերցված է 2016-07-07 
  13. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  14. «Магия кино», телеканал «Культура», 12 января 2011 года
  15. «Грани.Ру: ТЕЛЕПРОПАГАНДА. АПРЕЛЬ»։ graniru.org։ Վերցված է 2016-07-07 
  16. Указ Президента Российской Федерации от 2 августа 1997 года № 818 «О награждении государственными наградами Российской Федерации»
  17. Указ Президента Российской Федерации от 29 июля 2002 года № 813 «О награждении государственными наградами Российской Федерации»
  18. Указ Президента РФ от 05.06.2003 № 614|Указ Президента Российской Федерации от 5 июня 2003 г. № 614 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2002 года»
  19. Указ Президента Российской Федерации от 4 октября 2008 года № 1437 «О награждении государственными наградами Российской Федерации»
  20. Указ Президента Российской Федерации от 12 июля 2012 года № 951 «О награждении государственными наградами Российской Федерации»
  21. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-07-07 
  22. Указ Президента Российской Федерации от 7 июня 2012 года № 541 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2002 года»
  23. «Фильмы - победители фестиваля»։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 30 

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են